Changes
/* Գլուխ 27 */
Ժառանգության հարցում նրա հրմնական հակառակորդը Գոթլիբ Հոսթրատերն էր՝ Մելայի դուքսը և կայսրական Մարգինլանդի<ref>Կարելի է թարգմանել սահմանային երկիր։</ref> իրպահպանը, որի կասկածելի ազնիվ ծագումը պաշտպանում էր սուեսական հերթվածող հոգևորականությունը և մասնավորապես Դոդեսայի զառամած եպիսկոպոսը։
Երրորդ հավակնորդը՝ Ռոմրուգո Վարսեցին, հաշվի մեջ չէր լինի, եթե յուր պահանջը չհիմնավորեր Վասքի հարավային դքսություններից բերված հիսուն հազար փորձառու զորականներով։ Լինելով երիտասարդ և ուժեղ, Ռոմրուգոն հայտնի էր որպես արտառոց վարքուբարքի տեր․ նրա ամուսնությունը յուր սիրեցյալ զմաբիկ զարմիկ Օրսիլլայի հետ դատապարտվեց ուղղափառ օվենսյան եկեղեցու կողմից, որի անհաստատունկողմնակիցն անհաստատուն կողմնակիցն էր Ռոմրուգոն։ Բացի այդ, նա համակրանք չէր վայելուն վայելում նաև Գինթ֊Լուզենի բնակիչների մոտ այն բանից հետո, երբ կարգադրեց նրանց հպարտ քաղաքը թաղել քսան ոտնաչափ խորության հողի տակ «որպես նվեր ապագա հնէաբաններին»։ Այդուհանդերձ, Մուլվավիայի գահի հանդեպ նրա հավակնություններն արագորեծն կօրինականացվեին, եթե Ռոմրուգոն միջոցներ ունենար զինվորներին վճարելու։
Ի դժբախտություն իրեն, նա կարողություն չուներ (ամբողջովին վատնել էր լեդերթական ձեռագրեր գնելու վրա)։ Ուստի, բանակի դրամական միջոցներն ավելացնելու համար, Ռոմրուգոն դաշինք առաջարկեց հարուստ, բայց անազդեցիկ Թիհուրրու ազատ քաղաքի բնակիչների հետ, որոնց ղեկավարության տակ էր գտնվում Սիդյուի նեղուցը<ref>Բառախաղ՝ straits բառը միաժամանակ նշանակում է և՛ նեղուց, և՛ ծանր ֆինանսական դրություն։</ref>։
Այդ անխոհեմ քայլը նրա դեմ գրգռեց Պուլսի դքսությունը, որի արևմտյան սահմանները երկար տարիներ պատնեշ էին եղել Հին կայսրության համար կռապաշտ մոնոգոթերի ասպատակություններից։ Պուլսի մռայլ և ուղղամիտ երիտասարդ դուքսն անմիջապես հարեց հերձվածող Հոսթրատերին (նման արտառոց միությունը դեռ մայրցամաքը չէր տեսել) և, այդպիսսովայդպիսով, ուղղակի սպառնալիք դարձավ արքայազն Մորովեյի և վերջինիս հովանավորող Դանատի մորտջոյի համար։ Եվ այսպես, անսպասելիորեն տեսնելով, որ երեք կողմերից շրջապատված է սուեսացիներով, իսկ չորրորդ կողմից՝ անհանգիստ ու համառ մոնոգոթերով, Ռոմրուգոն սկսեց հուսահատ այսւոայնկողմ այսուայնկողմ նետվել՝ նոր դաշինք փնտրելով։
Եվ գտավ՝ ի դեմս հանելուկային բարոն լորդ Դարքմութի՝ Թուրփլանդ կղզու Կանխատիրոջ։ Բարձրահասակ, լռախոս<ref>Բառախաղ՝ brooding բառը նաև նշանակում է թուխս նստած։</ref> բարոնը միանգամից ծով իջեցրեց քսանինգ քսանհինգ գալեոններից կազմված յուր տորմիղը և ողջ Մուլվավիան շունչը պահեց, տեսնելով Դորթերի ուղղությամբ Էսչերյան ծով գնացող նավերի սպառնալի շղթան։
Հնարավո՞ր էր պահպանել հավասարակշռությունը, նույնիսկ այդքան ուշ։ Միգուցե, եթե Դոռեսայի ծեր եպիսկոպոսը, որը վերջապես վճռել էր համագործակցել Հոսթրաերի հետ, մեռնելու համար այդքան անհամապատասխան պահ չընտրեր և այդպիսով իշխանությունը չտար հանֆուտմութցի ընկնավոր Մուրվեյին։ Կամ եթե Կարմրաձեռ Էրիկմութը՝ արևմտյան մոնոգոթերի առաջնորդը, չընտրեր հենց այդ պահը արտաքսելու համար։ Պրոփեային՝ Պուլսի մռայլ դուքսի քրոջը, այն դուքսի որը հայտնի էր որպես «Մուրճ ընդդեմ հերետիկոսների» (դրանց թվում նա դասում էր բոլոր նրանց, ովքեր չէին ընդունում իր ջատագոված խիստ ուղղափառ դելոնգիանիզմը)։
Այդ ամենն անմիջականորեն ազդեց, առաջին հերթին, իհարկե, Ռոմրուգոյի վրա։ Նրա դրությունն աննախանձելի էր․ լքված էր սեփական զորքերի և մոռացված յուր դաշնակից բարոն Դարքմութի կողմից (որը մինչև կոկորդը խրված էր Թիհուրրուն ռուլլացի ծովահենների հարձակումից պաշտպանեով), և անապահով էր նույնիսկ սեփական Վարս կալվածքում, որտեղ ամեն րորպե հարձակում էր սպասում մորտջոյի գաղտնի համախոհներից, մինչդեռ Մարչի քաղաքները կողքից քաղցած գայլերի նման ցատկի էին պատրաստվում։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, զամբիկ Օրսիլլան ընտրեց հենց այդ պահը նրան լքելու համար։
Եվ այդուհանդերձ, այդ բոլոր ծանր փորձությունները չսասանեցին Ռոմրուգոին։ Օվենսյան հոգևորականությունը ցնծությամբ ընդունեց զմաբիկի դավաճանությունը, անհաստատ հավատացյալին Բացարձակ բացարձակ ապահարզան շնորհվեց։ Ի սարսափ իրենց, հոգևորականները շուտով իմացան, որ ցինիկ Ռոմրուգոն մտադիր է օգտագործել յուր ազատությունը, որպեսզի կնության առնի Պրոփեյաին Պրոփեյային և այդպիսով միություն կազմի Պուլսի երախտապարտ դուքսի հետ։
Ահա այն գործոնները, որ կառավարում էին մարդկանց կրքերն այդ ճակատագրական տարում։ Մայրցամաքը հավասարակշռություն էր պահպանում աղետի եզրին։ Գյուղացիները թաղում էին հացահատիկը և սրում գերանդիները։ Բանակները կազմուպատրաստ էին, սպասելով հրամանի, թե որ ուղղությամբ շարժվեն։ Արևմտյան մոնոգոթերի վայրագ զանգվածները, որոնց ետևից սեղմում էին էլ ավելի վայրագ, մարդակեր քոչվոր ալլահուտների հորդաները, սպառնալիորեն կիտվում էին Հին կայսրության սահմանների մոտ։
Դարքմութը շտապեց վերահանդերձավորել յուր նավերը, իսկ Հոսթրատերը վճարեց վասքցի զորականներին և վարժեցրեց նրանց նոր՝ ավելի ժամանակակից պատերազմի համար։ Ռոմրուգոն ամրապնդեց դաշինքը Պուլսի հետ, զինադադար կնքեց Էրիկմութի հետ և օգտվեց մորտջոյի և ընկեցիկ, սակայն անդրդվելի ու ամուր Մուրվեյի միջև ծագած նոր թշնամանքից։ Իսկ Թեմայի Մորովեյը՝ ռուլլացի ծովահեննրի ծովահենների ակամա դաշնակիցը, սուեսական հերետիկոսության ալարկոտ կողմնակիցը և Կարմրաձեռ Էրիքմութի չկանխամտածված մեղսակիցը, նայում էր Էչիլիդեսի արևելյան մռայլ լանջերին և սրտատրոփ սպասում։
Ահա այս գերագույն, համընդհանուր լարվածության պահին էր, որ միլորդ դ՝ Ագուստինը, առանց որևէ հետին դիտավորթյան, հայտարարեց յուր փիլիսոփայական երկն ավարտելու մասին։
Ինգլենուկի ձայնը դանդաղ մարեց և, միառժամանակ, բացի ձիերի սմբակների ծանր դոփյունից, ոչ մի ուրիշ ձայն չէր լսվում։ Հետո Մարվինը կամաց ասա․ասաց․
― Այժմ հասկանում եմ։
― Ինչ վերաբերվում է դրան,― ասաց Մարվինը,― ես մի ծրագիր ունեմ․․․
==Գլուխ 28==