Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 2 բայտ, 19:46, 6 Հոկտեմբերի 2013
/* Գլուխ 29 */
― Սակայն ինչ վերաբերում է ձեզ, միլեդի,― ասաց Մարվինը, դիմելով Կետին,― ապա անկարող եմ ըմբռնել, թե ինչո՞ւ եք ամուսնացել ձեր հոր գերեվարողի հետ։
― Ավա՜ղ,― ասաց Կետին,― դա մի լրիվ այլ, շատ գարշելի պատմություն է․ նա սկզբից սիրահետեց ինձ, դիմելով սպառնալիքների և անտարբերության, ապա գրավեց յուր մութ ուժով, որին ոչ ոք չէր կարող դիմադրել, իսկ հետո, բամապիսի բազմապիսի անգարթ թմրադեղերի և երկիմաստ խոսքերի, ինչպես նաև ձեռքերի հմուտ շարժումների օգնությամբ, նա արբեցրեց ինձ ու հասցրեց կեղծ կրքոտության վիճակի՝ այն աստիճան, որ ես ուշագնաց էի լինում նրա եղծելի մարմնի մի հպումի և զզվելի շուրթերի կենտ համբույրի համար։ Եվ քանի որ այդ պահին չկար մեկը, որ հիշեցներ աստծո մասին և բարերար ազդեցություն գործեր վրաս, ես չդիմացա ու տեղի տվեցի։ Բայց գիտեմ, որ իրավունք չունեմ ներողմտություն ներողամտություն հայցել, թուլությունս վկայակոչելով։
Մարվինը շրջվեց դեպի մաիկ միակ մարդը, որի վրա դեռ հույս ուներ։
― Սըր Ժյո՛ւլ,― գոչեց նա։― Դուրս քաշիր քո սուրը և մենք պայքարով կհարթենք մեր ճամփան դեպի ազատություն։
Բլաքըմուրը չոր ծիծաղեց։
― Կարծում եք սոււրը սուրը դո՞ւրս կքաշի։ Գուցե։ Բայց միայն որպեսզի խնձոր կճպի․
Մարվինը սևեռուն նայեց յուր ընկերոջը և նրա դեմքին տեսավ ամոթ՝ ավելի խոր, քան անդունդը և ավելի մահացու, քան թույնը։