Changes

Ծաղկած փշալարեր

No change in size, 10:59, 18 Հոկտեմբերի 2013
/* 3 */
Մամոն ավելի կարճացավ, իսկ նրա բեղերն ավելի երկարեցին ու կախվեցին։ Երեւում էր, որ նա մտքում ինչ֊որ կարեւոր որոշում էր ընդունում։ Մամոն դանդաղ, բայց վճռական քայլերով չորանոց մտավ եւ այնտեղից դուրս եկավ մի քանի կարտոֆիլով։ Քիչ հետո վառարանի երկաթե սալի վրա Մամոյի <i>կատելոկը</i> քլթքլթում էր՝ շուրջը տարածելով եփվող կարտոֆիլների փափուկ ու տաք բուրմունքը, որը եւ հասավ, ըստ երեւույթին, իր աշխատանքով տարված գերմանուհուն։ Նա անհանգստացավ եւ մի քանի անգամ շուռ եկավ, նայեց դեպի վառարանը։
Եփված կարտոֆիլները դուրս գլորվեցին <i>կատելոկից</i>, մխացին, ավելի որոշակի բուրեցին, մաքրվեցին կճեպից, նորից <i>կատելոկ</i> մտան եւ Մամոյի ծանր, փայտե գդալի տակ վերածվեցին խյուսի։ Մամոն գրպանից հանեց կեղտակուր շորի մի հանգույց, արձակեց, պտղունցով, զգուշությամբ աղցանեց խորտիկը, հետո ինքն իրեն ժպտալով՝ հանգուցեց մնացորդը, գրպանեց, ապա մյուս գրպանից դուրս քաշեց իսկական սոխի մի փոքրիկ, կարելի է ասել՝ թարմ գլուխ, իր անհամար գրպաններից մեկից հայտնաբերեց ծոված ծռված բերանով ինքնագործ ձեռագործ դանակը, ամենայն զգուշությամբ եւ խնամքով կճեպը հանեց, մանրեց սոխը կարտոֆիլի վրա, խորը շնչեց համադամ խորտիկի ախորժաբեր հոտը, նորից խարնեց եւ համտեսեց․ էվալլա՜հ…
Պետք է ենթադրել, որ սոխի բույրը նույնպես հասավ գերմանուհուն, նա նորից անհանգստացավ, շարժվեց… Այդ միջոցին Մամոն պատուհանի գոգից վերցրեց Լյուդմիլայի գդալը, դրեց <i>կատելոկի</i> մեջ, իր գդալի կողքին, ապա մոտեցավ եւ կես֊կարգադրող, կես֊խնդրող ձայնով ասաց․
Ադմին, Վստահելի
1876
edits