Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

Ավելացվել է 4 բայտ, 11:08, 20 Հոկտեմբերի 2013
Տղան գնաց և հինգ րոպե անց կրկին հայտնվեց՝ մի կերպ քարշ տալով մի անդրջրհեղեղյան փայտե տաշտակ։ Դա այնպիսի տեսք ուներ, ասես վերջերս էին ինչ-որ տեղից պեղել հանել և այն էլ անզգուշորեն, այնպես, որ նավակը այդ օպերացիայի ժամանակ իզուր տեղը տուժել էր։
Այդ իրը տեսնելով, իմ առաջին միտքն այն էր, որ դա հռոմեական ծագումունեցող ծագում ունեցող ինչ-որ իրի, ավելի հավանական է՝ դագաղի մնացորդ է։
Թեմզայի վերին հոսանքներում տեղանքը հարուստ է հին հռոմեական մասունքներով և իմ ենթադրությունը խիստ հավանական էր թվում, բայց մեր խմբից մեկը, մի լրջախոհ երիտասարդ, որը գլուխ էր հանում երկրաբանությունից, ծաղրեց իմ հին հռոմեական մասունքի տեսությունը։ Նա ասաց, որ ամեն մի բանական մարդու համար (նա ցավում էր, որ չէր կարող ինձ դասել նրանց շարքը), պարզ է, որ տղայի հայտնաբերած իրը կետի կմախք է։ Եվ նա մեզ տարբեր նշաններ ցույց տվեց, ապացուցելու, որ դա պատկանում է մինչսառցային շրջանին։
Երրորդ օրը եղանակը փոխվեց (հիմա արդեն խոսում եմ ներկայիս ճանապարհորդության մասին), և մենք Օքսֆորդից տունդարձի ճանապարհը բռնեցինք անդադար մաղող անձրևի տակ։
Երբ արևի ճառագայթները խաղում են ալիքների միջև, ոսկեզոծելով ոսկեզօծելով գորշականաչավուն առափնյա հաճարենիները, թափառում են անտառի մութ ու խոնավ արահետներում, ստվեր են ձգում լեռնալանջերին, ջրաղացի անվից ադամանդներ են շուրջը ցրում, համբյուրներ ուղարկում ջրաշուշաններին, արծաթազօծում են մամռոտ ամրություններն ու կամուրջները, լուսավորում են ամեն մի փոքրիկ անկյունը՝ գեղեցկացնելով արահետներն ու մարգագետինները, խճճվում են եղեգների միջև՝ ծիծաղելով, ծիկրակելով ամեն մի աննկատելի ճեղքից, լուսավորում են հեռավոր առագաստը, օդը լցնում հրճվանքով, ― այս ամենը գետը դարձնում է մի ոսկեզօծ, հիասքանչ պատկեր։
Իսկ ամպամած եղանակին, ― երբ մթագնած ու ալարկոտ ջրերի վրա անդադար անձրև է մաղում, կարծես միայնակ կին է հեծեծում մութ սենյակում, իսկ խավար անտառները լուռ թաքնված են խոնավ մշուշի ետև, կարծես ափին կանգնած ոգիներ լինեն նախատալից աչքերով, չար ոգիների պես, ― գետը կարծես ուրվականների հավաքատեղի լինի, որն անցնում է ապարդյուն զղջումների երկրով։
Դա Հարրիսին հիշեցրեց իր մի ընկերոջ մասին, որը կամավոր բանակ էր զորագրվել և Օլդերշոտում մի խոնավ գիշեր էր անցկացրել վրանում։ «Ճիշտ այսպիսի գիշեր էր» ― ասաց Հարրիսը, իսկ առավոտյան արթնացել էր հաշմանդամ դարձած։ Հարրիսը խոստացավ, որ մեզ երկուսիս էլ, ― երբ քաղաք վերադառնանք, ― կծանոթացնի այդ մարդու հետ։ Անչափ ցավալի է նրան տեսնելը։
Այս ամենից հետո, բնականաբար, սկսեցինք խոսել իշիասի, դողերոցքիդողէրոցքի, մրսածության, թոքերի հիվանդությունների , ու բրոնխիտի մասին։ Հարրիսն ասաց, որ սարսափելի բան կլինի, եթե մեզանից մեկնումեկը լրջորեն հիվանդանա, չէ՞ որ բժիշկներից այնքան հեռու էինք գտնվում։
Նման խոսակցությունից հետո, մենք ուրախանալու կարիք էինք զգում և թուլության պահին ես, առաջարկեցի Ջորջին վերցնել իր բանջոն և փորձել մեզ համար մի որևէ ուրախ երգ կատարել։
Մեզանից մեկը, մոռացել եմ, թե հատկապես ով, երևի հենց ես էի, թույլ փորձ արեց առավոտյան վերադառնալ Բնության զավակների ու անձրևի մասին գնչուական անհեթեթությանը, բայց դրանից ոչինչ չստացվեց։ «Չեմ վախենում անձրևից, ոչ, չեմ վախենում» այնպես չէին սազում մեր տրամադրությանը, և երգը շատ անտեղի էր հնչում։
Մի կետում մենք միաձայն համաձայնեցինք՝ որ ինչ էլ պատահի, ճանապարհորդությունը կհասցնենք մինչև վերջ։ Մենք որոշել էինք երկու ուրախ շաբաթ անցկացնել գետի վրա և մտադիր էինք այդ երկու շաբաթը լիովին օգտագործել , թեկուզ դա մեր մահվան պատճառը դառնար։ Պարզ է, դա կվշտացներ մեր ընկերներին ու հարազատներին, բայց ոչինչ չէինք կարող անել։ Մենք զգում էինք, որ Անգլիայի կլիմայի պայմաններում՝ նահանջել եղանակի առջև, կնշանակեր վատ օրինակ ծառայել սերունդների համար։
― Ընդամենը երկու օր է մնացել, ― ասաց Հարրիսը, ― իսկ մենք ջահել ենք ու առողջ։ Վերջիվերջո, գուցեև ամեն ինչ բարեհաջող ավարտվի։
Նստեցինք ու սկսեցինք մտորել մեր անելիքների մասին։ Ժամը հինգին կլինենք Փենգբորնում, ճաշը կավարտենք, ասենք, ժամը վեցն անց կեսին։ Դրանից հետո կամ պետք է տեղատարափ անձրևի տակ զբոսնենք գյուղում, մինչև քնելու ժամը, կամ պետք է նստենք աղոտ լուսավորված պանդոկում ու աչքի անցկացնենք «Ալմանախը»։
Ալհամբրայում ավելի ուրախ կլինի, ― ասաց Հարրիսը մի պահ գլուխը դուրս հանելով բրեզենտի տակից և հայացք գցելով երկնքին։
― Դրանից հետո կարող էինք ընթրել։ Ա-ում, ― ավելացրեցի ես համարյա առանց գիտակցելու։
― Եթե որոշած չլինեինք սպասել մեր ստույգ մահվանը այս խոնավ դագաղում, ― ասաց Ջորջը կատաղի հայացքով չափելով նավակը, ― ինձ թույլ կտայի հիշեցնել, որ ժամը հինգին Փենգբորնից գնացք է մեկնում Լոնդոն և մենք կհասցնենք նախաճաշել ու հետո գնալ քո նշած տեղը։
Ոչ ոք չպատասխանեց։ Մենք նայեցինք իրար և թվում էր, թե յուրաքանչյուրս տեսնում ենք մյուսի դեմքին արտացոլված իր իսկ սեփական փոգրոգի փոքրոգի ու մեղավոր մտքերը։ Լռության մեջ մեջտեղ բերեցինք ու սկսեցինք մանրակրկիտ զննել մեր ճամպրուկը։ Հետո դիտեցինք գետը, տեսադաշտում ոչ մի կենդանի էակ չէր երևում։
Քսան րոպե անց երեք մարդկային կերպարանքներ, ամոթահար շան հետ, գողեգող դուրս սողոսկեցին «Կարապ» պանդոկի մոտ գտնվող նավամատույցից և ուղեվորվեցին դեպի երկաթուղային կայարան։ Նրանց հանդերձանքը, որ բավական թափթփված էր ու անճաշակ, կազմված էր հետևյալից․ սև, կաշվե կոշիկներ՝ կեղտոտ, ֆլանելե կոստյում՝ շատ կեղտոտ, շագանակագույն ֆետրե գլխարկ՝ ճմռթված, անձրևանոց՝ թրջված, հովանոց։
Ժամը յոթին հասանք Լոնդոնի Փեդդինգտոնյան կայարան և այնտեղից մեկնեցինք ուղիղ դեպի իմ նկարագրած ռեստորանը։ Նախաճաշելով, այնտեղ թողեցինք Մոնթմորընսիին, պատվիրեցինք մեզ ընթրիք մատուցել տասն անց կեսին, իսկ ինքներս ուղեվորվեցինք դեպի Լեյսթեր-սքվեր։
Ալհրամբայում բոլորի ոիշադրությունը ուշադրությունը մեր կողմն էր։ Տեսնելով, որ մոտենում ենք տոմսարկղին, մեզ կոպտորեն դուրս հրավիրեցին ետնամուտքից, ասելով, որ կես ժամ ուշացել ենք ներկայացումից։
Դժվարությամբ հաջողվեց համոզել ծառայողին, որ Հիմալայան լեռներից ժամանած թափառաշրջիկ լարախաղացներ չենք, և այդ ժամանակ միայն նա վերցրեց դրամը ու թույլ տվեց մեզ անցնել։
Վստահելի
1396
edits