Changes
Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Խմբերգեր «Վէմ»-ից |հեղինակ = [[Թ․ Ս․ Էլիոթ]] |թարգմանիչ = Արմինե Ասրյան |աղբյուր =...
{{Վերնագիր
|վերնագիր = Խմբերգեր «Վէմ»-ից
|հեղինակ = [[Թ․ Ս․ Էլիոթ]]
|թարգմանիչ = Արմինե Ասրյան
|աղբյուր = [http://www.arak29.am/PDF_PPT/6-Literature/Eliot/Chtherock_arm.pdf Խմբերգեր «Վէմ»-ից]
}}
==1==
: Արծիւը ճախրում է երկնքի բարձունքում,
:որսորդն իր շներով հետեւում է նրա շրջապտոյտին:
:Օ՜, յաւերժական պտոյտ համադրուած աստղերի,
:Օ՜, յաւերժական կրկնութիւն տարուայ եղանակների,
:Օ՜, աշխարհ գարնան ու աշնան, ծննդեան ու մահուան:
:Մտքի ու գործի յաւերժական հերթափոխութիւնը,
:Յաւերժական գիւտարարութիւնն ու փորձարարութիւնը
:տալիս են գիտելիք շարժման, բայց ոչ հանդարտութեան,
:գիտելիք խօսքի, բայց ոչ լռութեան,
:գիտելիք բառերի եւ անգիտութիւն Բանի:
:Մեր ողջ գիտելիքը մեզ աւելի է մօտեցնում անգիտութեանը,
:Մեր ողջ անգիտութիւնը մեզ աւելի է մօտեցնում մահուան,
:Բայց մահուան մօտիկութիւնը չի մօտեցնում Աստծուն:
:Որտե՞ղ է Կեանքը, որ կորցրել ենք ապրելով:
:Որտե՞ղ է իմաստութիւնը, որ կորցրել ենք գիտութեան մէջ:
:Որտե՞ղ է գիտելիքը, որ կորցրել ենք տեղեկատուութեան մէջ:
:Երկնային շրջապտոյտը քսան դարերում
:մեզ է հեռացրել Աստծուց, մօտեցրել՝ Հողին:
: Ես գնացի Լոնդոն, դէպի հինաւուրց Քաղաք,
:որի միջով հոսում է գետը՝ օտարերկրեայ նաւերով լի:
:Այնտեղ ինձ ասացին. «Մենք չափից շատ եկեղեցիներ ունենք,
:բայց չափից քիչ էժան խորտկարաններ»: Այնտեղ ինձ ասացին.
:«Թող երէցները հանգստի կոչուեն: Մարդիկ եկեղեցու կարիք չունեն
:այնտեղ, որտեղ աշխատում են: Եկեղեցու կարիք ունեն այնտեղ,
: որտեղ կիրակիներն են անցկացնում:
:Քաղաքում մեզ պէտք չեն զանգեր.
:թող դրանք արթնացնեն արուարձանները»:
:Ես ուղեւորուեցի արուարձան, եւ այնտեղ ինձ ասացին.
:«Մենք աշխատում ենք վեց օր, եօթերորդ օրը գնում ենք
:դէպի Հինդհեդ կամ Մեյդենհեդ:
:Եթէ վատ եղանակ է, մենք տանն ենք մնում, թերթ կարդում»:
:Արդիւնաբերական թաղամասերում ինձ բացատրեցին
:տնտեսական օրէնքները:
:Գեղատեսիլ գիւղում թւում է, թէ
:գիւղն այժմ յարմար է միայն զբօսախնջոյքների համար:
:Պարզուեց, որ եկեղեցին պէտք չի
:ոչ գիւղում, ոչ էլ արուարձաններում, իսկ քաղաքում՝
:միայն կարեւոր մարդկանց հարսանիքների համար:
:Խմբերգի ղեկավարը.
:Լռութիւ՛ն, պահէք պատշաճ հեռաւորութիւն:
:քանզի զգում եմ, Վէմը մօտենում է,
:որը գուցէ փարատի մեր կասկածները:
:Վէմը: Պահապանը: Օտարականը:
:Նա, ով տեսել է, թէ ինչ է եղել,
:եւ ով տեսնում է, թէ ինչ է լինելու:
:Ականատեսը: Քննադատը: Օտարականը:
:Աստուծուց ցնցուածը, որի մէջ ճշմարտութիւնը բնատուր է:
:Վէմի մուտքը Տղայի առաջնորդութեամբ:
:Վէմը.
:Մարդկանց մեծ մասի ճակատագիրն է անդադար աշխատանք,
:կամ մշտական պարապութիւն, որն աւելի ծանր է,
:կամ անկանոն աշխատանք, որը տհաճ է:
:Ես մենակ եմ աշխատացրել գինու ճմլիչը, եւ գիտեմ,
:որ դժուար է լինել իսկապէս օգտակար, հրաժարուելով
:այն ամէնից, ինչ մարդիկ համարում են երջանկութիւն, փնտրելով
:բարի արարքներ, որոնք տանում են դէպի մոռացութիւն,
:ընդունելով նաեւ այն ինչ որ անարգանք է բերում,
:բոլորից փառաբանութիւն, կամ ոչ մէկից սէր:
:Բոլոր մարդիկ պատրաստ են ներդնել իրենց փողերը,
:Բայց մեծամասնութիւնը շահութաբաժին է սպասում:
:Ես ձեզ ասում եմ՝ կատարելագործէք ձեր կամքը:
:Ասում եմ՝ մի´ մտածէք հունձքի մասին,
:Մտածէք միայն ճիշտ ցանելու մասին:
:Աշխարհը պտտւում է ու փոփոխւում,
:բայց մի բան չի փոխւում:
:Իմ ողջ կեանքում մի բան չի փոխւում,
:որքան էլ թաքցնէք, այդ բանը չի փոխւում.
:Բարու եւ Չարի յաւերժական պայքարը:
:Մոռացկոտներ, դուք անտեսում էք ձեր սրբավայրերն ու եկեղեցիները:
:Դուք, որ ներկայ ժամանակների սերունդն էք, ծաղրում էք
:անցեալում կատարած բարի գործերը, յօրինելով
:ձեր բանական խելքը եւ լուսաւորուած մտքերը բաւարարող բացատրութիւններ՝
:Երկրորդ, դուք անտեսում ու թերագնահատում էք անապատը:
:Անապատը ոչ թէ հեռաւոր հարաւային արեւադարձում է,
:Անապատը ոչ միայն քո մօտակայ անկիւնում է:
:Անապատը սեղմուած է մետրոյի գնացքում:
:Անապատը քո եղբօր սրտում է:
:Լաւ մարդը կառուցողն է, եթէ լաւ բան է կառուցում:
:Ես ձեզ կը ներկայացնեմ այն բաները, որոնք հիմա են արւում,
:Եւ որոշ բաներ, որոնք վաղուց են արուել,
:որ դուք քաջալերուէք, կատարելագործէք ձեր կամքը:
:Թոյլ տուէք ձեզ ներկայացնեմ խոնարհների աշխատանքը: Լսեք:
:Լոյսերը մարում են: Աղջամուղջում լսւում է բանուորների երգը.
:Ազատ տարածքներում
:Մենք կը շինենք նոր աղիւսով:
:Մենք ունենք ձեռքեր ու գործիքներ,
:Եւ կաւ՝ նոր աղիւսի համար,
:Եւ կիր՝ նոր շաղախի համար:
:Որտեղ աղիւսներն ընկնեն,
:Այնտեղ նոր քարով կը շինենք:
:Որտեղ հեծանները թուլանան,
:Այնտեղ նոր փայտով կը շինենք:
:Որտեղ բառը չասուի,
:Այնտեղ նոր խօսքով կը շինենք:
:Անընդհատ կայ աշխատանք,
:Եկեղեցի՝ բոլորի համար,
:Գործ՝ իւրաքանչիւրի համար,
:Ամէն մարդ՝ իր աշխատանքին:
:Այժմ բանուորների մի խումբ է ուրուագծւում մշուշոտ երկնքի տեսարանին: Ի պատասխան նրանց երգի՝ հեռուից լսւում են գործազուրկների ձայները.
:Ոչ ոք մեզ չի վարձում:
:Մեր ձեռքերը գրպաններում
:Ու ամաչկոտ դէմքերով
:Պարապ կանգնում ենք փողոցների անկիւնում,
:Դողում ենք անլոյս սենեակներում:
:Միայն քամին է շարժւում
:Դատարկ դաշտերի վրայով, անմշակ՝
:Որտեղ գութանն է կանգ առել,
:Ակօսին ուղղահայեաց: Այս երկրում
:Մէկ ծխախոտ է հասնում երկու տղամարդուն,
:Կէս լիտր դառը գարեջուր՝ երկու կնոջը:
:Այս երկրում
:Ոչ ոք մեզ չի վարձում:
:Մեր կեանքն անցանկալի է, մեր մահը
:Չի յիշատակւում «Թայմզ»_ում:
:Կրկին Բանուորների երգը.
:Գետը հոսում է, եղանակները՝ փոխւում,
:Ճնճղուկն ու սարեակը ժամանակ չունեն վատնելու:
:Եթէ մարդիկ չկառուցեն,
:Ինչպէ՞ս են ապրելու:
:Եթէ դաշտը հերկւում է
:Եւ ցորենից հաց են թխում,
:Նրանք չեն մահանայ կարճ մահճակալում
:Եւ նեղ սաւանում: Այս փողոցում
:Չկայ ոչ սկիզբ, ոչ շարժում, ոչ անդորր, ոչ վերջ,
:Միայն կայ աղմուկ առանց խօսքի, կերակուր՝ առանց համի:
:Առանց ուշացնելու, առանց շտապելու
:Մենք կը կառուցենք այս փողոցի սկիզբն ու վերջը:
:Մենք կառուցում ենք այս իմաստը.
:Եկեղեցի բոլորի համար,
:Գործ իւրաքանչիւրի համար,
:Ամէն մարդ՝ իր աշխատանքին:
==2==
:Այսպիսով, ձեր հայրերը դարձան
:սրբերի եղբայրակից քաղաքացիներ եւ առաքեալների եւ մարգարէների հիմքով կառուցուած Աստծոյ տան՝
:, որի անկիւնաքարը հէնց Յիսուս Քրիստոսն է:
:Բայց դուք արդեօք լաւ՞ էք կառուցել, որ այժմ անօգնական նստել էք աւերուած տան մէջ,
:Որտեղ շատերը ծնւում են ձանձրոյթի, վատնուած կեանքի, թշուառ մահուան՝ դառնացած, արհամարուած, փեթակների մէջ:
:Իսկ ովքեր կառուցելու են եւ վերականգնելու, նրանք շրջում են իրենց ձեռքերի ափերը կամ ի զուր նայում են օտար երկրներին՝ ողորմութիւն ստանալու կամ սափորը լցնելու համար:
: Ձեր շինութիւնը պատշաճ չի կառուցուած որպէս միասնութիւն: Դուք նստում էք ամօթահար եւ զարմանում էք, թէ արդեօք հնարաւո՞ր է եւ ինչպէ՞ս է հնարաւոր ինքդ քեզ ձեւաւորես, որպէսզի Աստուածն ու Ոգին միասին բնակուեն քո մէջ, այն Ոգին, որը սաւառնեց ջրի մակերեսին, ինչպէս լապտերը ՝ կրիայի մէջքին:
:Իսկ ոմանք ասում են. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սիրել մեր հարեւանին: Չէ՞ որ սէրը պէտք է իրականացուի գործողութեան մէջ, ինչպէս ցանկութիւնը միանում է ցանկալիի հետ: մենք կարող ենք տալ լոկ մեր աշխատուժը, բայց այն ոչ մէկին պետք չէ:
:Մենք սպասում ենք փողոցի խաչմերուկներում ոչինչ չունենալով առաջարկելու, բացի մեր գիտցած երգերից, բայց ոչ ոք չի ուզում լսել:
:Սպասում ենք, որ վերջում մեզ շպրտեն մի կոյտի վրայ, որպէս գոմաղբից էլ քիչ արժէք ունեցող մի բան:
:Դուք լաւ՞ էք կառուցել, դուք չէ՞ք մոռացել հիմնաքարը:
:Խօսում էք մարդ-մարդու ճիշտ յարաբերութիւնների մասին, բայց ոչ մարդ-Աստուծոյ յարաբերութիւնների մասին:
:ՙՄենք երկնքի քաղաքացի ենք», ասում ենք, ճիշտ է, բայց դա երկրի վրայ ձեր քաղաքացիութեան նախատիպն է ու կերպարը:
:Երբ ձեր հայրերը սահմանեցին Աստուծոյ դիրքը,
:Եւ մարդկութեանը անհանգստացնող բոլոր սրբերին
:Առաքեալներին, նահատակներին տեղաւորեցին
:մի կենդանաբանութեան այգում Վիպսնեյդի նման,
:Յետոյ նրանք կարողացան ձեռնարկել կայսրութեան ընդարձակում,
:Որն ուղեկցւում էր արդիւնաբերութեան զարգացմամբ՝
:Արտահանելով երկաթ, ածուխ եւ բամբակէ մանուածք,
:Եւ մտաւոր կրթուածութիւն,
:Եւ ամէն ինչ, այդ թւում կապիտալ,
:Եւ Աստուածաշունչը մի քանի տարբերակներով.
:Բրիտանական ցեղը ինքնավստահութեամբ
:Կատարեց իր առաքելութիւնը , բայց հայրենիքում շատ բան խախուտ թողեց:
:Անցեալում կատարուած այս բոլորի պտուղը, դուք ճաշակում էք, լինի փտած, թէ հասած:
:Իսկ եկեղեցին մշտապէս կառուցւում է՝ միշտ աւիրւում ու մշտապէս վերականգնւում:
:Անցեալում կատարած իւրաքանչիւր չարիքի հետեւանքերը կրում ենք:
:Ծուլութեան, ագահութեան, որկրամոլութեան համար,
:Աստուծոյ խօսքը արհամարհելու համար,
:Հպարտութեան, բղջախոհութեան, դաւաճանութեան, իւրաքանչիւր գործած մեղքի համար:
:Իսկ բոլոր արուած բարի գործերը, դուք ժառանգութիւն էք ստացել:
:Որովհետեւ բարիքն ու չարիքը լոկ մարդկութեանն են, երբ նա մենակ կանգնում է մահուան միւս կողմում:
:Բայց այստեղ՝ երկրի վրայ, դուք ունէք հատուցումը ձեր նախնիների բարիքների եւ չարիքերի
:Եւ այն ամէնը, որ չար է, դուք կարող էք ուղղել, եթէ միասին քայլէք խոնարհ զղջմամբ՝ քաւելով ձեր հայրերի մեղքերը:
:Իսկ այն ամէնը, որ բարի է, դուք պէտք է պահպանէք ձեր հայրերի հաւատարիմ անձնուէր սրտով, որով կռուել են բարու յաղթանակի համար:
:Եկեղեցին մշտապէս կառուցւում է, քանզի ներսից մշտապէս փլւում է, եւ դրսից յարձակւում:
:Որովհետեւ սա է կեանքի օրէնքը: Եւ պարտաւոր էք յիշել քանի դեռ բարգաւաճման ժամանակ է,
:Մարդիկ կ'արհամարհեն Տաճարը, իսկ թշուառ տարիներին այն կը պարսաւեն:
:Ին՞չ կեանքի մասին էք խօսում, եթէ միասին չէք ապրում:
:Չկայ կեանք համայնքից դուրս,
:Եւ չկայ համայնք, եթէ այն չի ապրում Աստուծոյ փառքի համար:
:Նոյնիսկ ճգնաւորը, որը խորհում է միայնակ,
:Որի օրերն ու գիշերները անցնում են անընդհատ Աստուած (Աստծուն) փառաբանելով,
:Աղօթում է Եկեղեցու համար, Քրիստոսի մարմնացած մարմնի համար: :
:Եւ դուք հիմա ապրում էք՝ սփռուած ժապաւէնի նման ոլորուող ճանապարհներին:
:Ու ոչ ոք չգիտի եւ չի էլ հետաքրքրւում, թէ ով է իր դրացին,
:Մինչեւ որ այդ դրացին չափից շատ չի անհանգստացնում:
:Եւ բոլորը աւտոմեքենաներով սլանում են այս ու այն կողմ՝
:Քաջածանօթ ճանապարհներին, բայց ոչ մի տեղ չհաստատուած:
:Նոյնիսկ ընտանիքը միասին չի ճանապարհորդում:
:Որդիներն ունեն իրենց մոտոցիկլետները,
:Իսկ դուստրերը հեծած մոտոցիկլետների ետեւում:
:Քանդելու, կառուցեու, վերականգնելու շատ բան կայ:
:Թող աշխատանքը չուշանայ, ժամանակը, ձեռքը չխնայենք:
:Թող կաւը փորուի, թող քարը տաշուի,
:Թող կրակը չմարի դարբնոցում:
==3==
:Աստուծոյ խօսքը հասաւ ինձ, ասելով.
:՜Օ, խորամանկ մարդկանց թշուառ քաղաքներ ,
:՜Օ, լուսաւորուած մարդկանց դժբախտ սերունդ ՝
:Խաբուած ձեր հնարամտութեան լաբիրինթոսներում,
:Ծախուած ձեր սեփական գիւտերի եկամուտով:
:Ես ձեզ տուել եմ ձեռքեր, բայց ձեռ քաշեցիք պաշտամունքից,
:Ես ձեզ տուել եմ խօսելու ունակութիւն անվերջ շաղակրատելու համար,
:Ես ձեզ տուել եմ Օրէնքը, իսկ դուք հիմնեցիք յանձնաժողովներ,
:Ես ձեզ տուել եմ շուրթեր արտայայտելու ընկերային ընկերական սիրալիրութիւններ,
:Ես ձեզ տուել եմ սրտեր փոխադարձ անվստահութեան համար:
:Ես ձեզ տուել եմ ազատ կամք, իսկ դուք վարանում էք
:անօգուտ խորհրդածութեան եւ անխոհեմութեան միջեւ:
:Շատերը զբաղուած են գրքեր գրելով եւ տպագրելով:
:Շատերը երազում են տեսնել իրնց անունը տպագրուած:
:Շատերը ոչինչ չեն կարդում, բացի ձիարշաւի արդիւնքներից:
:Շատ էք կարդում, բայց ոչ Աստուծոյ խօսքը,
:Շատ էք կառուցում, բայց ոչ Աստուծոյ տունը:
:Դուք ինձ համար կը կառուցէ՞ք գաջից տուն՝ ալիքաձեւ տանիքով,
:Որը կը լցուի շպրտուած կիրակնօրեայ թերթերով:
:Առաջին տղամարդու ձայնը. Աղաղակ արեւելքից.
:Ին՞չ պէտք է արուի ծուխ արձակող նաւերի ափին:
:Դու կը լքե՞ս իմ ժողովրդին՝ մոռացած, դատապարտուած
:Ծուլութեան, աշխատանքի եւ ցնորուած թմրութեան:
:Կը մնա փլուած օջախ,
:Նաւի ճաքճքած կմախքը, մի կոյտ ժանգոտուած երկաթ
:Աղիւսով թափթփուած փողոցում, որտեղ այծն է արածում,
:Որտեղ Իմ Բանը չի խօսւում:
:Երկրորդ տղամարդու ձայնը. Աղաղակ հիւսիսից, արեւմուտքից եւ հարաւից.
:Որտեղից ամէն օր հազարաւոր մարդիկ ուղեւորւում են դէպի հինաւորց քաղաք,
:Որտեղ Իմ Բանը չի խօսւում:
:Լոբելիաների եւ թենիսի ֆլանելների երկրում
:Ճագարը անցք կը փորի, եւ փուշը կը տարածուի կրկին,
:Եղինջը կը ծածկի մանրախճով զարդարուած բակը,
:Եւ քամին կ'ասի. «Այստեղ քաղաքավարի, անաստուած մարդիկ են եղել:
:Նրանց միակ կոթողը ասֆալտէ ճանապարհն է
:Եւ հազարաւոր կորած գոլֆի գնդակները»:
:Երգչախումբ.
:Մենք զուր ենք կառուցում, եթէ Աստուած մեզ հետ չի կառուցում:
:Դուք կարո՞ղ էք պահպանել Քաղաքը, եթէ Աստուած այն չի պահպանում ձեզ հետ:
:Երթեւեկութիւնը կարգաւորող հազարաւոր ոստիկաններ
:Չեն կարող ձեզ ասել, թէ ինչու էք եկել կամ ուր էք գնում:
:Քարանձաւաբնակների գաղութը կամ եռանդուն արջամկների հորդան
:Աւելի լաւ են կառուցում, քան նրանք, որ կառուցում են առանց Աստուծոյ:
:Արդեօ՞ք ոտք կը դնենք յաւերժական աւերակների մէջ:
:Ես սիրել եմ քո Տան գեղեցկութիւնը, քո տաճարի խաղաղութիւնը:
:Ես աւլել եմ յատակը եւ զարդարել եմ խորանը:
:Որտեղ չկայ տաճար, այնտեղ չպէտք է լինեն տներ:
:Թէեւ ունէք ապաստարաններ եւ հաստատութիւններ,
:Պատահական կացարաններ, քանի դեռ վարձը վճարւում է,
:Օժանդակ ներքնայարկեր, որտեղ առնէտն է բազմանում,
:Կամ մաքուր բնակարաններ համարակալուած դռներով,
:Կամ տուն, որ մի փոքր աւելի լաւն է, քան հարեւանինը:
:Երբ Օտարականը հարցնի. «Որ՞ն է այս քաղաքի իմաստը:
:Դուք իրար գլխի էք հաւաքւում, որովհետեւ սիրու՞մ էք միմեանց»:
:Ին՞չ էք պատասխանելու: «Մենք բոլորս ապրում ենք միասին,
:Որ փո՞ղ աշխատենք միմեանցից» կամ «Սա համա՞յնք է»:
:Եւ Օտարականը կը հեռանայ ու կը վերադառնայ անապատ:
:՜Օ, հոգի իմ, եղիր պատրաստ Օտարականի գալստեան,
:Եղիր պատրաստ նրա համար, ով գիտի, թէ ինչ հարցեր տա:
:՜Օ, ձանձրոյթ մարդկանց, որոնք շրջուել են Աստծուց
:Դէպի իրենց մտքի վեհութիւնն ու փառքն իրենց գործի,
:Դէպի արուեստներն ու գիւտերը եւ համարձակ նախաձեռնութիւնները,
:Դէպի մարդկային մեծութեան տեսութիւնները ՝ լիովին վարկաբեկուած:
:Ենթարկելով հողն ու ջուրը ձեր պահանջներին,
:Շահագործելով ծովերն ու լեռները,
:Բաժանելով աստղերը սովորականի եւ նախընտրելիի:
:Զբաղուած կատարեալ սառնարան հնարելով,
:Զբաղուած խելացի բարոյագիտութիւն մշակելով,
:Զբաղուած որքան հնարաւոր է շատ գրքեր տպագրելով,
:Ծրագրելով երջանկութիւն եւ շպրտելով դատարկ շշեր,
:Անցնելով ձեր անտարբերութիւնից դէպի տենդագին խանդավառութիւն
:Ձեր ազգի կամ ցեղի հանդէպ, կամ ինչպէս դուք էք կոչում մարդկութիւնը:
:Թէեւ դուք մոռացել էք դէպի Տաճար տանող ճանապարհը,
:Բայց կայ մէկը, որը յիշում է ձեր դռան մօտ բերող ճանապարհը.
:Կեանքը կարող էք անտեսել, բայց Մահը՝ ոչ:
:Դուք չէք կարող մերժել Օտարականին:
:==4==
:Կան մարդիկ, որոնք կառուցելու են Տաճար,
:Եւ կան մարդիկ, որոնք գերադասում են որ տաճարներ չկառուցուեն:
:Նէեմի մարգարէի օրերը
:Չէր բացառութիւն ընդհանուր կանոնից:
:Շուշան պալատում Նիսան ամսին
:Նա գինի էր մատուցում Արտաշէս թագաւորին
:Եւ ողբում էր քանդուած Երուսաղեմի համար:
:Եւ թագաւորը նրան թոյլ տուեց մեկնել,
:Որպէսզի նա վերականգնի քաղաքը:
:Այդպիսով, նա մի քանիսի հետ մեկնեց Երուսաղէմ:
:Եւ այնտեղ, վիշապի աղբիւրի մօտ, գոմաղբի դարբասի մօտ,
:ցայտաղբիւրի դարբասի մօտ, թագաւորի աւազանի մօտ
:Երուսաղէմն ամայացել էր, կլանուել էր կրակով:
:Կենդանու համար անցնելու տեղ չէր:
:Դրսում թշնամիները նրան ուզում էին վնասել:
:Իսկ ներսում լրտեսներ ու շահամոլներ,
:Բայց նա եւ իր հետեւորդները ձեռք ձեռքի տուեցին, որ վերականգնեն պատը:
:Եւ այսպէս, նրանք կառուցեցին, ինչպէս մարդիկ պէտք է կառուցեն ՝
:Թուրը մի ձեռքում, իսկ ծեփիչը միւսին:
==5==
:՜Օ, Աստուած, ազատիր ինձ այն մարդկանցից՝ որոնք ունեն գերազանց մտադրութիւններ եւ անազնիւ սրտեր, քանզի սիրտը ամենանենգ է ու սոսկալի չար:
:Սանաբալատ Որոնացին, Տուբիա Ամոննացին եւ Գեսամ Արաբացին, անկասակած, ժողովրդական ոգով ու եռանդով լի անձնաւորութիւններ էին:
:Պաշտպանիր ինձ թշնամուց, որը շահելու բան ունի, եւ ընկերոջից, որը կորցնելու բան ունի:
:Յիշում եմ ՆԷեմի Մարգարէի խօսքերը. «Ծեփիչը մի ձեռքում է եւ զէնքը միւս ձեռքում»:[1]
:Մարդիկ, որոնք նստում են մի տան մէջ, որի իմաստը մոռացուել է, նման են օձերի, որոնք պառկում են բորբոսնած աստիճանին ու վայելում են արեւի լոյսը:
:Իսկ միւսները վազում են շների պէս, նախաձեռնութեամբ լի, փնչացնելով ու հաչելով: Նրանք ասում են. Այս տունը օձերի բուն է, եկէք քանդենք::
:Ազատուենք այս քարշութիւնից՝ քրիստոնեաների անառակութիւնից: Ոչ սրանք են արդարացուած, ոչ էլ միւսները:
:Եւ նրանք գրում են անհամար գրքեր, լինելով չափազանց սնապանծ եւ մտացրիւ լռութեան համար, իւրաքանչիւրը փնտրելով իր փառքը, խոյս տալով իր դատարկութիւնից:
:Եթէ համեստութիւն ու մաքրութիւն չկայ սրտում, ուրեմն դրանք չեն լինի տան մէջ: Իսկ եթէ նրանք տան մէջ չկան, ապա նրանք քաղաքում չկան:
:Մարդը, որ ցերեկը կառուցել է, գիշերամուտին կը վերադառնայ իր օջախը՝ օրհնուելով լռութեան նուէրով ու նիրհելով նախքան քնելը:
:Բայց մենք շրջապատուել ենք օձերով ու շներով, ուստի ոմանք պէտք է աշխատեն, իսկ միւսները՝ նիզակ բռնեն:
==6==
:Նրանց համար, ովքեր երբեք չեն հալածուել,
:Եւ ովքեր երբեք չեն ճանաչել քրիստոնեայի
:Դժուար է հաւատալ երբ պատմում են քրիստոնեաների հալածանքի մասին:
:Նրանց համար, ովքեր ապրում են բանկի մօտ :
:Դժուար է չվստահել իրենց փողի ապահովութեանը
:Նրանց համար, ովքեր ապրում են ոստիկանութեան բաժանմունքի մօտ
:Դժուար է հաւատալ բռնի ուժի յաղթանակին:
::
:Դուք կարծում էք, թէ Հաւատքը նուաճել է աշխարհը,
:Եւ առիւծներն այլեւս կարիք չունե՞ն պահապանի:
:Կարիք կա՞յ ձեզ ասելու, որ ինչ եղել է, կարող է նորից լինել:
:Կարիք կա՞յ ձեզ ասելու, որ նոյնիսկ համեստ նուաճումները,
:Որոնցով կարող էք հպարտանալ կիրթ մարդկանց յատուկ ձեւով,
:Դժուար թէ գոյատեւեն աւելի քան այն Հաւատը, որից ստանում են իրենց նշանակութիւնը:
:Տղամարդիկ, փայլեցրէք ձեր ատամները առաւօտեան վեր կենալիս ու երեկոյեան պառկելիս:
:Կանայք, փայլեցրէք ձեր եղունգները.
:Դուք փայլեցնում էք շան ատամը եւ կատուի ճանկը:
:Մարդիկ ինչու՞ պիտի սիրեն եկեղեցին: Ինչու՞ պիտի սիրեն եկեղեցու օրէնքները:
:Եկեղեցին նրանց պատմում է կեանքի ու մահուան մասին, եւ այն ամէնի մասին, ինչը նրանք մոռանալու են:
:Եկեղեցին մեղմ է, երբ նրանք խստասիրտ են, եւ խիստ է, երբ նրանք մեղմ են:
:Եկեղեցին նրանց պատմում է Չարի ու Մեղքի մասին, եւ այլ անհաճոյ ճշմարտութիւններ:
:Նրանք մշտապէս փորձում են փախչել
:Դրսի եւ ներսի Խաւարից ՝
:Երազելով այնպիսի կատարեալ համակարգերի մասին, որոնք բարութիւն չեն պահանջում:
:Բայց մարդը, որպիսին կայ, ստուեր կը գցի
:Այն մարդու վրայ, որին ձգտում է հասնել:
:Իսկ Մարդու Որդին մէկընդմիշտ չի խաչուել:
:Նահատակների արիւնը մէկընդմիշտ չի թափուել,
:Սրբերի կեանքը մէկընդմիշտ չի զոհաբերուել.
:Մարդու Որդին խաչւում է միշտ,
:Եւ լինելու են Նահատակներ ու Սրբեր:
:Եւ եթէ Նահատակների արիւնը հոսելու է աստիճանների վրայ,
:Մենք նախ եւ առաջ պէտք է կառուցենք աստիճաններ,
:Եւ եթէ Տաճարը տապալուելու է,
:Մենք նախ եւ առաջ պէտք է կառուցենք Տաճար:
==7==
:Սկզբում Աստուածը ստեղծեց աշխարհը: Ամայութիւն եւ դատարկութիւն: Ամայութիւն եւ դատարկութիւն: Եւ խաւար էր անդունդի վրայ:
:Ու երբ մարդիկ եղան իրենց զանազան ձեւերով, նրանք տառապելով պայքարեցին Աստծու համար,
:Կուրօրէն եւ ի զուր, որովհետեւ մարդը դատարկ արարած է, եւ մարդն առանց Աստծու՝ սերմ է քամու առաջ, որ ասդին-անդին քշւում է եւ չի գտնում տեղ հանգչելու եւ ծլարձակելու համար:
:Նրանք գնում են լոյսի ու ստուերի ետեւից, եւ լոյսը նրանց առաջնորդում է դէպի լոյս, իսկ ստուերը նրանց տանում է դէպի խաւար՝
:Գերադասելով երկրպագել օձեր կամ ծառեր, երկրպագել դեւեր, քան ոչինչ, աղերսելով կեանք հանդերձեալ աշխարհում, քանզի երանութիւնը մարմնական չէ:
:Ամայութիւն եւ դատարկութիւն: Ամայութիւն եւ դատարկութիւն: Եւ խաւար` անդունդի վրայ:
:Եւ Հոգին շարժուեց ջրի վրայով:
:Եւ մարդիկ, որոնք շրջուեցին դէպի լոյսը եւ ճանաչուեցին լոյսի կողմից,
:Հնարեցին Բարձրագոյն Կրօններ, իսկ Բարձրագոյն Կրօնները բարի էին
:Եւ առաջնորդեցին մարդկանց լոյսից դէպի լոյս, դէպի Բարու ու Չարի իմացութիւնը:
:Բայց նրանց լոյսը միշտ շրջապատուած էր ու խոցուած խաւարով,
:Ինչպէս բարեխառն գօտու ծովերի մթնոլորտն է ճեղքւում արկտիկական հոսանքի մեռեալ շնչով:
:Եւ նրանք եկան հասան մի հանգրուանի, մի փակուղու ՝ հազիւ կեանքի կայծ մնացած:
:Եւ նրանք եղան ծերացած թոռոմած երեխայի տեսքով, որը մահացել էր սովից:
:Աղօթքի անիւներ, մեռեալների պաշտամունքը, աշխարհից հրաժարումը, մոռացուած իմաստներով ծէսերի հաստատումը՝
:Անդադար քամուց մտրակուող աւազի վրայ կամ բլուրներին, որտեղ քամին չի թողնում, որ ձիւն նստի:

:Յետոյ եկաւ, նախասահմանուած պահին՝ պահը, որ ժամանակի մէջ էր եւ ժամանակից էր:
:Պահը ոչ թէ ժամանակից դուրս, այլ ժամանակի մէջ, որն անուանում ենք պատմութիւն՝ ժամանակի աշխարհը լայնակի կտրող եւ երկու մասի բաժանող, պահը ժամանակի մէջ, բայց ժամանակի պահին աննման:
:Պահ, որը ժամանակի մէջ է, բայց ժամանակը ստեղծուեց այդ պահից, քանի որ առանց իմաստի չկայ ժամանակ, եւ այդ պահը ժամանակին տուեց իմաստ:
:Յետոյ թուաց, թէ մարդիկ պէտք է անցնեն լոյսից դէպի լոյս, Բանի լոյսի ներքոյ,
:Կրքի ու Զոհաբերութեան միջով, փրկուելով՝ իրենց բացասական էութեանը հակառակ.
:Վայրենի, ինչպէս նախկինում, նիւթապաշտ, շահամոլ, ինչպէս նախկինում, եսասէր ու կոյր, ինչպէս նախկինում:
:Սակայն, միշտ պայքարելով, միշտ հաստատելով, միշտ վերսկսելով իրենց երթը այն ճանապարհով, որը լուսաւորւում էր Լոյսով:
:Յաճախ վարանելով, դանդաղելով, ճանապարհից շեղուելով, ուշանալով, վերադառնալով, սակայն չհետեւելով մէկ այլ ճանապարհի:
:Բայց թւում է, թէ մի բան է պատահել, որը երբեք չի եղել նախկինում, թէեւ մենք չգիտենք, թէ երբ կամ ինչու, կամ ինչպէս, կամ որտեղ:
:Մարդիկ մերժել են Աստծուն, իրենց ասելով, ոչ թէ յանուն ուրիշ աստուածների, այլ յանուն ոչ մի աստծու: Իսկ նման բան երբեք չի եղել նախկինում,
:Որ մարդիկ միաժամանակ եւ´ ժխտեն աստուածներին, եւ´ երկրպագեն աստուածներին, ընդունելով սկզբում իրենց Միտքը,
:Իսկ յետոյ Փողը եւ Իշխանութիւնը, եւ այն, ինչը նրանք կոչում են Կեանք կամ Մարդկութիւն, կամ Դիալեկտիկա:
:Եկեղեցին մերժուեց, աշտարակը տապալուեց, զանգերը դէն գցուեցին, ի՞նչ պէտք է անենք,
:Եթէ չկանգնենք դատարկ ձեռքերով՝ ափերըս վեր շրջած,
:Մի ժամանակաշրջանում, որը գնալով ետ է ընթանում:
:Գործազուրկների ձայնը (հեռուից).
: Այս երկրում
:Մէկ ծխախոտ է հասնում երկու տղամարդուն,
:Կէս լիտր դառը գարեջուր՝ երկու կնոջը:
:Երգչախումբ.
:Աշխարհն ին՞չ է ասում, ամբողջ աշխա՞րհն է արագ մեքենաներով շեղւում շրջանցիկ ճանապարհով:
:Գործազուրկների ձայնը (աւելի թոյլ).
: այս երկրում
:Ոչ ոք մեզ չի վարձում...
:Երգչախումբ.
:Ամայութիւն եւ դատարկութիւն: Ամայութիւն եւ դատարկութիւն: Եւ խաւար անդունդի վրա:
:Արդեօք եկեղեցին չբաւարարեց մարդկութեան կարիքները, կամ մարդկութիւնը՞ չբաւարարեց եկեղեցունը:
:Երբ Եկեղեցուն այլեւս ուշադրութիւն չի դարձւում, չի հակադրւում անգամ, եւ մարդիկ մոռացել են
:Բոլոր Աստուածներին, բացի Վաշխառութիւնից, Տարփանքից եւ Իշխանութիւնից:
==8==
:՜Օ, Հայր, մենք ողջունում ենք քո խօսքերը:
:Եւ մենք քաջալերւում ենք ապագայի համար՝
:Յիշելով անցեալը:
:Հեթանոսները մօտեցել են քո թողած ժառանգութեանը
:Եւ պղծել են քո տաճարը:
:Ո՞վ է նա, որ եկել է Եդեմից:
:Նա մենակ է աշխատեցրել գինու ճմլիչը:
:Եկաւ մէկը, որը խօսեց Երուսաղէմի ամօթանքի
:Եւ սուրբ վայրերի ապականման մասին.
:Ճգնաւոր Պետրոսը՝ խարազանիչ բառերով :
:Իսկ նրա ունկնդիրների մէջ կային
:մի քանի բարի մարդիկ,
:Շատերը, որոնք չար էին,
:Եւ մեծամասնութիւնը, որոնք ոչ բարի էին, ոչ էլ չար,
:բոլոր մարդկանց նման բոլոր տեղերում:
:Ոմանք գնացին՝ փառքի սիրուց,
:Ոմանք գնացին, որովհետեւ անհանգիստ էին ու հետաքրքրասէր,
:Ոմանք ագահ էին ու խանդոտ:
:Շատերը թողեցին իրենց մարմինները Սիրիայի ուրուրներին
:Կամ ցիրուցան եղան ծովում՝ ճանապարհի երկայնքով:
:Շատերը թողեցին իրենց հոգիները Սիրիայում,
:Ապրելով՝ անբարոյականութեան մէջ ընկղմուած:
:Շատերը վերադարձան բոլորովին կործանուած,
:Հիւանդ ու աղքատ, դիմաւորուելով տան շէմին,
:իրենց տան տէր դարձած օտարականի կողմից.
:Եկան տուն՝ խելագարուած Արեւելքի արեւից
:Եւ Սիրիայի եօթ մահացու մեղքերից:
:Բայց մեր Թագաւորը յաջողել է Ակրէում:
:Եւ չնայած ամբողջ անպատւութեանը,
:Ջարդած արժէքներին, ջարդած կեանքերին,
:Ջարդած հաւատին այս կամ այն տեղում,
:Մնացել էր մի բան, որը աւելի կարեւոր է քան
:Ձմռան երեկոներին ծերունիների պատմած հեքիաթները:
:Դա միայն կարելի է վերագրել հաւատին:
:Մի քանիսի ամբողջական հաւատը,
:Շատերի մասնակի հաւատը,
:Ոչ թէ ագահութիւնը, անբարոյականութիւնը, դաւաճանութիւնը,
:Նախանձը, ծուլութիւնը, շատակերութիւնը, խանդը, հպարտութիւնը.
:Սրանցով չեղան խաչակրաց արշաւանքները,
:Այլ, սրանցով խորտակուեցին:
:Յիշէ´ք, որ հաւատը մարդկանց քաշեց իրենց տնից՝
:Թափառող քարոզչի կոչով:
:Մեր ժամանակաշրջանը չափաւոր պարկեշտութեան
:Եւ չափաւոր անբարոյականութեան ժամանակաշրջան է,
:Երբ մարդիկ չեն հրաժարուի Խաչից,
:Որովհետեւ նրանք երբեք չեն ստանձնի դա:
:Բայց եւ այնպէս, ոչինչ անհնարին չէ
:Հաւատի ու համոզմունքի տէր մարդկանց համար:
:Ուրեմն կատարելագործենք մեր կամքը:
:՜Ո՜վ, Աստուած, օգնիր մեզ:
==9==
:Մարդու Որդի, նայիր քո աչքերով եւ լսիր քո ականջներով,
:Եւ սրտանց ընդունիր այն ամէնը, որ ես ցոյց կը տամ քեզ:
:Այդ ո՞վ է, որ ասել է. Աստծու Տունը Վշտի Տուն է:
:Մենք պէտք է քայլենք սեւ հագուստով եւ գնանք տխուր, մռայլ դէմքերով:
:Մենք պէտք է անցնենք դատարկ պատերի միջով՝ խօսելով դողդոջուն, ցածր ձայնով, թոյլ շշնջալով,
:Մի քանի երերացող, ցիրուցան լոյսերի միջով»:
:Նրանք Աստծու վրայ են բարձել իրենց վիշտը, թախիծը, որ նրանք պիտի զգան իրենց գործած մեղքերի ու սխալների համար` ամենօրյա գործերն անելիս:
:Բայց եւ այնպէս, նրանք քայլում են փողոցում հպարտ կեցուածքով, ինչպէս ազնուացեղ ձիեր որոնք պատրաստ են մրցավազքի,
:Իրենք իրենց պաշտելով, զբաղուած լինելով շուկայում, ժողովարանում,
:Եւ աշխարհիկ այլ հաւաքոյթներում:
:Իրենք իրենց բարձր գնահատելով, պատրաստ ցանկացած տօնակատարութեան,
:Ամեն ինիչից լաւ օգտուելով իրենք իրենց համար:
:Եկէք սգանք առանձին սենեակում՝ սովորելով ապաշխարանքի ուղին,
:Եւ խոնարհութեամբ եկէք սովորենք սրբերի ուրախ շրջանակը:
:Մարդու հոգին պէտք է ձգտի արարչութեան:
:Անձեւ քարից, երբ քանդակագործը միանում է քարի հետ,
:Բխում են միշտ կեանքի նոր ձեւեր՝ շնորհիւ մարդու հոգու, որ միացել է քարի հոգուն.
:Կենդանի կամ անկենդան անիմաստ իրական ձեւերից,
: Միանալով ստեղծագործողի հայեացքին՝ բերում է նոր կեանք, նոր ձեւ, նոր գոյն:
:Ծովի հնչիւններից բխում է երաժշտութեան կեանքը:
:Բառերի լպրծուն տիղմից, խօսքի անճշտութիւնների մանրակարկուտից ու կարկուտից,
:Մօտաւոր մտքերից եւ զգացմունքներից, բառերից, որ գրաւել են մտքերի եւ զգացմունքների տեղը,
:Սրանցից բխում են խօսքի կատարեալ կանոնաւորութիւնն ու կախարդական երգի գեղեցկութիւնը:
:Տէր, մի՞թէ Քեզ չենք ծառայեցնելու մեր բոլոր կարողութիւնները,
:Կեանքի համար, արժանապատւութեան համար, բարեհաճութեան եւ կարգ ու կանոնի համար:
:Իսկ զգայարանների ցանկութիւնները՞:
:Տէրը, որն արարել է, պէտք է ցանկանայ, որ մենք արարենք
:Եւ գործադրի մեր ստեղծածը կրկին ի ծառայութիւն Իրեն,
:Որն իսկ Իր արարչութեան արդիւնքն է:
:Քանի որ Մարդը հոգու եւ մարմնի միասնութիւն է,
:Ուստի նա պէտք է ծառայի հոգւով եւ մարմնով:
:Տեսանելի եւ անտեսանելի այս երկու աշխարհները հանդիպում են մարդու մէջ՝:
:Տեսանելին եւ անտեսանելին պէտք է հանդիպեն Նրա Տաճարում.
:Դուք չպէտք է մերժէք մարմինը:
: Այժմ կը տեսնէք Տաճարը լիաւարտ,
:Շատ ջանքերից, շատ խոչընդոտներց յետոյ,
:Որովհետեւ արարչութեան գործը երբեք չի կատարւում առանց ծանր երկունքի.
:Տաշած քարը, տեսանելի խաչը,
:Զարդարուած խորանը, բարձրացող լուսաւորութիւնը,
: Լոյս
: Լոյս
: Տեսանելի յիշեցումը Անտեսանելի Լոյսի:
==10==
:Դուք տեսել էք կառուցուած տունը, տեսել էք այն զարդարուած
:Մէկի կողմից, որը եկաւ գիշերը. արդ այն նուիրւած է Աստծուն:
:Այժմ տեսանելի եկեղեցի է, եւս մի լոյս դրուած բլրի վրայ՝
:Խառնաշփոթ ու մութ աշխարհում եւ խռովուած վախի նախանշաններով:
:Իսկ ի՞նչ ենք ասելու ապագայի մասին: Արդեօ՞ք մեր ոյժերը սպառւում են մէկ կառուցելով,
:Թէ՞ Տեսանելի Եկեղեցին պէտք է շարունակի նուաճել Աշխարհը:
:Հսկայ օձը պառկում է միշտ կիսարթուն երկրի խոր անդունդում,
:կծկուած իր ծալքերով, մինչեւ որ սովից արթնանում է եւ, գլուխը շարժելով աջ ու ձախ, պատրաստւում է կերակրուելու իր ժամին:
:Բայց Ոճրի Գաղտնիքը չափազանց խորունկ է մարդու աչքերով թափանցելու համար:
:Դուրս եկէք նրանց միջից, ովքեր հմայուել են օձի ոսկէ աչքերով՝
:Երկրպագուները, որոնք անձնատուր են եղել, օձին:
:Գնա քո ճանապարհով եւ անկախացիր դրանցից:
:Շատ մի՛ հետաքրքրուիր Բարով ու Չարով:
:Փորձիր չհաշուել Ժամանակի ապագայ ալիքները:
:Բայց գոհ եղիր քո ունեցած այն լոյսից,
:Որը կը բաւականացնի, որ քո քայլերն անես ու գտնես քո յենակէտը:
: ՜Օ, Անտեսանելի Լոյս, գովում ենք Քեզ,
:Չափազանց պայծառ՝ մարդու աչքերի համար:
:՜Օ, Մեծագոյն Լոյս, գովում ենք Քեզ՝ այն նուազ լոյսի համար:
:Որը արեւելքից սփռւում է մեր եկեղեցիների զանգակատնների վրայով առաւօտեան,
:Այն լոյսը, որը թեքւում է մեր եկեղեցիների արեւմտեան դռների վրայ երեկոյեան,
:Աղջամուղջը, որը տարածւում է լճակների վրայ չղջիկների թռիչքի ժամին,
:Լուսնի լոյսը եւ աստղերի լոյսը, բուի եւ թիթեռի լոյսը,
:Կայծոռիկի պայծառ լոյսը խոտի տերեւների վրա:
:՜Օ, Անտեսանելի Լոյս, մենք պաշտում ենք Քեզ:
:Մենք շնորհակալ ենք Քեզ այն լոյսերի համար, որ մենք վառել ենք.
:Խորանի լոյսը եւ սրբարանի լոյսը,
:Այն փոքր լոյսերը նրանց, ովքեր կէսգիշերին աղօթում են,
:Եւ այն լոյսերը, որ անցնում են գունաւոր փեղկերով,
:Եւ այն լոյսը, որ փայլում է ողորկ քարից,
:Ոսկեզօծ քանդակուած փայտից, գոյնզգոյն որմնանկարից:
:Մեր հայեացքը ծովի խորքն է ուղուած է, մեր աչքերը նայում են վեր
:Եւ տեսնում են լոյսը, որը ճեղքւում է ալեկոծ ջրի միջով:
:Մենք տեսնում ենք լոյսը, բայց չենք տեսնում, թէ ուստի է գալիս:
:՜Ո՜վ, Անտեսանելի Լոյս, մենք փառաբանում ենք Քեզ:
:Մեր երկրային կեանքի եռուզեռում մենք յոգնում ենք լոյսից: Մենք ուրախ ենք, երբ օրն աւարտւում է, երբ շարժումն աւարտւում է, եւ երջանկութիւնը ցաւ է պատճառում:
:Մենք արագ յոգնող երեխաներ ենք: Երեխաներ, որոնք արթնանում են գիշերը եւ քնում են, երբ հրթիռ է արձակւում: Եւ օրը երկար է աշխատանքի կամ խաղի համար:
:Մենք յոգնում ենք ցրուածութիւնից կամ կենտրոնացումից, մենք քնում ենք եւ ուրախ ենք, որ քնում ենք՝
:Ղեկավարուելով արեան զարկերով, եւ օրուայ, գիշերուայ ու եղանակների կողմից:
:Եւ մենք պէտք է հանգցնենք մոմը, լոյսը մարենք ու նորից վառենք.
:Միշտ հանգցնենք ու միշտ վառենք հուրը:
:Ուստի մենք գոհաբանում ենք Քեզ մեր փոքր լոյսի համար, որը ստուերի հետ դառնում է բծաւոր:
:Մենք գոհաբանում ենք Քեզ, որ ներշնչեցիր մեզ կառուցել, յայտնագործել, ձեւաւորուել մեր մատների ծայրով եւ մեր աչքերի փայլով:
:Եւ երբ մենք կառուցեցինք եկեղեցու խորանը Անտեսանելի Լուսոյն, մենք կարող ենք այնտեղ տեղադրել փոքր լոյսեր, որի համար ստեղծուած է մեր մարմնական տեսողութիւնը:
:Եւ մենք գոհաբանում ենք Քեզ, որ խավարը յիշեցնում է մեզ լոյսի մասին:
:՜Օ, Անտեսանելի Լոյս, մենք Քեզ գոհաբանում ենք Քո մեծ փառքի համար:
:[1] Նէեմի 4:17.