Changes

Բանաստեղծը

Ավելացվել է 2 բայտ, 15:27, 16 Նոյեմբերի 2013
(հեքիաթ)
Պատմում են, որ չին բանաստեղծ Հան Ֆոկը երիտասարդ հասակում ամեն ինչ սովորելու և ամեն ինչում կատարելագործվելու մի հրաշալի տենչանքով էր ոգեշնչված այն ամենի հանդեպ, ինչը վերաբերում էր բանաստեղծական արվեստին։ Այն օրերին, երբ Հան Ֆոկը դեռ ապրում էր հայրենիքում՝ Դեղին գետի ափին, նա իր ցանկությամբ և իրեն քնքշորեն սիրող ծնողների հավանությամբ նշանված էր բարեհամբավ ընտանիքից սերած մի օրիորդի հետ և հարսանյաց հանդեսի տոնակատարությունը շատ շուտով, երջանկախոստում մի օր պետք է տեղի ունենար։ Հան Ֆոկը այն ժամանակ մոտ քսանամյա մի հաճելի երիտասարդ էր համեստ ու բարեկիրթ շարժուձևերով, գիտություններին իրազեկ, և չնայած երիտասարդ հասակին՝ մի քանի գերազանց բանաստեղծություններով արդեն ճանաչված էր, իր հայրենիքի ուսումնական շրջաններով։ Հարուստ լինելով նա իր մեջ համբերելու բավականաչափ ուժ էի էր գտնում, չնայած որ հարսնացուի օժիտը նրա համար բարեկեցիկ կյանք կապահովեր, բացի այդ էլ հարսնացուն շատ գեղեցիկ էի էր ու առաքինի, և թվում էր երիտասարդի երջանկությանը այլևս ոչինչ չէր պակասում։ Բայց նա իրեն լիովին երջանիկ չէր զգում, քանի որ նրա սիրտը լեցուն էր կատարյալ բանաստեղծ դառնալու փառասիրությամբ։
Այնպես պատահեց, որ մի երեկո, երբ գետափին ջահերի տոնն էին պատրաստվում նշել, Հան Ֆոկը միայնակ թափառում էր գետի հակառակ ափին։ Նա կռնթեց ջրի վրա խոնարհված ծառաբնին և գետի հայելու մեջ տեսավ հազարավոր լողացող ու առկայծող լույսեր, նավակների ու լաստերի վրա նշմարեց, տղամարդկանց ու կանանց, որ ողջունում էին միմյանց և սքանչելի ծաղիկների նման շողարձակում տոնականորեն զարդարված կողափայտերին։ Նա լսում էր լուսաճաճանչ ջրերի թույլ շշնջյունը, տաղասացների երգը, կիթառի թրթռոցը և սրինգների արձակած մեղմօրոր հնչյունները։ Այդ ամենից վերև նրա աչքովն ընկավ կապտավուն գիշերը, որի մեջ ասես ճախրելիս լիներ տաճարի գմբեթը։ Պատանու սիրտը ալեկոծվեց, երբ նա, միայնակ հանդիսատեսի պես զորվելով իր հոգեկան ցնորքներին, զննում էր այդ ողջ գեղեցկությունը։ Բայց նա այնքան շատ, այնպիսի մեծ անձկությամբ էր տենչում գետի մյուս կողմն անցնել և իր հարսնացուի ու բարեկամների հետ տոնը վայելել, այնպես էր ուզում այդ ամենը որպես մի ազնվագույն հանդիսատես ընդունել և ողջը մի կատարյալ բանաստեղծության մեջ արտացոլել․ գիշերվա կապույտն ու ջրերի լուսախաղը, տոնակատարությանը մասնակցող հյուրերի խրախճանք խրախճանքն ու ջրափնյա ծառաբնին կռթնած խաղաղ հանդիսատեսի անսահման կարոտը։ Նա հասկացավ, սակայն, որ այս աշխարհի բոլոր տոնահանդեսներին ու խրախճանքներին ինքը երբեք էլ լիովին ուրախ ու ջերմ սրտով չի կարող մասնակից լինել, որ ինքը կատարյալ մենակյաց է և, ըստ երևույթին, միշտ էլ հանդիսատես ու օտարական է մնալու։ Նա զգաց, որ իր հոգին, ի տարբերություն բոլոր֊բոլոր մյուսների, այնպես է արարված, որ ինքը հավասարապես իր մեջ զգալու է երկրի գեղեցկությունը և օտարականի ծածուկ տենչանքը։ Այդ պատճառով էլ նա տխուր էր ու մտածկոտ և շարունակ խորհում էր, թե գուցե իրեն էլ մի իսկական երջանկություն ու խորին հագեցում է վիճակվելու, որ մի օր աշխարհը կատարյալ բանաստեղծությունների մեջ արտացոլելու հաճույքը ինքը կվայելի և իր այդ արտացոլվածք֊պատկերների մեջ աշխարհին կտիրանա լիովին ու հավերժ։
Դեռ նոր էր Հան Ֆոկը սկսել մտածել իր քուն թե արթուն լինելու մասին, երբ թույլ աղմուկ լսեց և ծառաբնի մոտ նկատեց մի անծանոթի մանուշակագույն հանդերձանքի մեջ ամփոփված, պատկառազդու արտաքինով մի ծերունու։ Ֆոկը ուղղվեց ու ողջունեց նրան այնպես, ինչպես միայն ալևորներին ու նշանավոր մարդկանց են մեծարում։ Օտարականը, սակայն, ժպտում էր և իրար ետևից մի քանի բանաստեղծություն արտասանեց, որոնց մեջ կար այն ամենը, ինչը երիտասարդը հենց նոր էր զգացել, այնքան կատարյալ, գեղեցիկ ու մեծ բանաստեղծների արվեստով չափաբերված, որ պատանու սիրտը զարմանքից ասես կանգ առավ։