Changes

Մոգերի ընծաները

Ավելացվել է 5 բայտ, 18:41, 18 Նոյեմբերի 2013
― Շտապ տվե՛ք,― ասաց Դելլան։
Հաջորդ երկու ժամն անցավ վարդագույն թևերի վրա (ներողություն եմ խնդրումծեծված խնդրում ծեծված փոխաբերության համար)։ Դելլան վազվզում էր խանութներում` նվեր փնտրելով Ջիմի համար։
Վերջապես գտավ։ Տարակույս չկար, այն ստեղծված էր Ջիմի, միայն Ջիմի համար։ Նման բան մյուս խանութներում չգտնվեց, թեև շատ էր փնտրել։ Դա գրպանի ժամացույցի պլատինե շղթա էր, որը գերում էր ոչ թե իր ցուցադրական փայլով, այլ պարզ ու անպաճույճ զարդանախշով, անթերի որակով, ― այդպիսին պետք է լինեն բոլոր լավ իրերը։ Այն թերևս կարելի էր արժանի համարել այդ ժամացույցին։ Հենց որ Դելլան տեսավ շղթան, իսկույն հասկացավ, որ այն պետք է պատկանի Ջիմին։ Դա այնպիսին էր, ինչպիսին էր Ջիմն ինքը. Համեստություն և արժանապատվություն, հատկանիշներ, որոնք բնորոշ էին երկուսին էլ։ Հարկ եղավ դրամարկղ մուծել քսանմեկ դոլար, և և Դելլան շտապեց տուն` գրպանում ութսունյոթ ցենտ։ Այդպիսի շղթայով Ջիմը ցանկացած հասարակությունում չի ամաչի հանել ժամացույցը և իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան էլ հրաշալի լիներ նրա ժամացույցը, այնուամենայնիվ նա հաճախ էր գողունի նայում դրան, քանզի կախված էր կաշվե անպետք փոկից։
Քառասուն րոպե էլ չէր անցել, երբ նրա գլուխը ծածկվեց շատ մանր խոպոպիկներով, որոնք նրան զարմանալիորեն նմանեցրին դաերից փախած փոքր տղայի։ Դելլան երկարատև, քննախույզ մի հայացքով նայեց հայելու մեջ։
«Դե,― ասաց նա ինքն իրեն, ― եթե Ջիմն իսկույն չսպանի ինձ, հենց որ տեսնի, կվճռի, որ նման եմ քոնի Քոնի այլենդյան խմբերգչուհու։ Սակայն ինչ կարող էի անել, ախ, ինչ կարող էի անել, երբ ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ ունեի»։
Ժամը յոթին սուրճն արդեն պատրաստ էր, և շիկացած թավան գազօջախի վրա սպասում էր ոչխարի մսից կոտլետներին։
― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։
― Մազերդ կտրե՞լ ես, ― հարցրեց Ջիմը մի տեսակ ճիգով.թեև ուղեղը լարված աշխատում էր, բայց տակավին չէր կարողանում ըմբռնել այդ փաստը։
― Այո, կտրել և վաճառել եմ, ― ասաց Դելլան։ ― Բայց չէ որ դու, միևնույն է, կսիրես ինձ։ Չէ որ չեմ փոխվել, չնայած կարճ են մազերս։
― Մի՛ փնտրիր, չես գտնի, ― ասաց Դելլան։ ― Չէ որ ասում եմ, որ վաճառել եմ, կտրել եմ ու վաճառել։ Այսօր նավակատիք է, Ջիմ։ Քնքուշ եղիր ինձ հետ, քանի որ հանուն քեզ եմ դա արել։ Թերևս հնարավոր է հաշվել գլխիս մազերը, ― շարունակեց նա, և նրա քնքուշ ձայնը հանկարծ լրջորեն հնչեց, ― սակայն ոչ ոք, ոչ ոք չի կարող չափել քո հանդեպ ունեցած իմ սերը։ Կոտլետները տապակե՞մ, Ջիմ։
Ջիմը դուրս եկավ ընդարմացած վիճակից։ Նա գիրկն առավ իր Դելլային։ Համեստ գտնվենք և մի քանի վայրկյան զբաղվենք որևէ կողմնակի առարկայի քննությամբ։ Ո՞րն է շատ, շաբաթը ութ դոլարը, թե տարին մեկ միլիոնը։Մաթեմատիկոսը միլիոնը։ Մաթեմատիկոսը կամ իմաստունը սխալ կպատասխանեն ձեզ։ Մոգերը թանկարժեք ընծաներ բերեցին, սակայն մի բան չկար դրանց մեջ։ Բայց այդ մշուշապատ ակնարկների պարզաբանումը հետո։
Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին։
― Դելլ, ― ասաց նա, ― ստիպված ենք առայժմ պահել մեր նվերները, թող միառժամանակ մնան։ Առայժմ դրանք շատ լավն են մեզ համար։ Ժամացույցը ծախեցի, որպեսզի սանրեր գնեմ քեզ համար։ Իսկ հիմա, ըստ երևույթին, կոտլետներ տապակելու իսկական ժամանակն է։
Մոգերը, որոնք ընծաներ բերեցին մսուր` մանկան համար, ինչպես հայտնի է, իմաստուն մարդիկ էին, զարմանալի իմստուն իմաստուն մարդիկ։ Հենց նրանք էլ մոդա դարձրին Ծննդյան տոներին ընծաներ տալը։ Եվ քանի որ նրանք իմաստուն էին, ապա նրանց ընծաներն էլ իրենց իմաստն ունեին. թեկուզ դրանք պիտանի էլ չլինեին, կփոխանակվեին նախապայմանի իրավունքով։ Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են։
Վստահելի
1396
edits