Այստեղ ուրիշ էր միջավայրը։ Քաղաքի փողոցերը լայն էին ու լուսավոր։ Բարձրահարկ շենքերի վրա հարյուրավոր լուսախրատներ էին վառվում, ինչպես, օրինակ, «Գնեցեք ձուկ», «Հանքային ջրերն օգտակար են», «Հարմար ու շահավետ է դրամը պահել խնայողական դրամարկղում»…
Ինչ խավար, ինչ խաղաղություն, ինչ թափառական շուն… Այդպիսիք չկային։ Միանգամայն ժամանակակից քաղաք էր։ Թաց հագուստներով Ձկնորս էլ չկար։ Աղջիկն էլ ոչ դերձակուհի էր, ոչ լվացարարուհի…