Changes
Հայերը թունդ են նեղացել, բայց բանը չի հասնի հիասթափվելուն, որովհետեւ մեկից հիասթափվել կարելի է մեկ անգամ։ Լավ՝ երկու անգամ։ Բայց պատմական այնպիսի կարճ ժամանակահատվածում, ինչպիսին 150 տարին է, երբ հիասթափությանը մոտ ապրումներ ես ունենում մեկ տասնյակից ավելի անգամներ, դժվար թե տրամաբանական լինի դա կոչել հիասթափություն։
Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք։ Արիություն նաեւ քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը։