Changes
― Սաքոն ճնշում ունի։
Քույը ուղղվեց լվացքի մեքենայի առաջ, թևերը կանթեց, ինչպես թաց ձեռքերով մարդիկ են թևերը կանթում` ափերով դուրս ու մտածում էր. «Սա’… «Սա՛… Սա ե՞րբ է հասուն կին դառնալու»։ Նայում էր քրոջն ու նրա թիկունքի պատին, սպիտակ պատին փակցրած սպիտակ թղթին նայելու նման և մտածում էր. «Սա’… «Սա՛… Սա ե՞րբ է…»։
Ավագ քրոջ մտահոգության մեջ հույսից շատ հուսահատություն կար. քույրիկը կանանց այն տեսակից էր, որին երբ էլ ու որտեղ էլ տեսնելու լինես, պիտի մտածես, որ դպրոցն ավարտելով` սխալմամբ է ամուսնացել, փոխանակ ջոկատավար դառնա։ Այդ հիմա էր, որ քույրը Արևի հասունանալն էր ուզում, կար ժամանակ, որ սարսափում էր դրանից։ Թեև ի՞նչ կար սարսափելու, տասնչորս տարեկանում Արևը կին էր, իսկ նրան նստեցրել էին քթերը դեռ փեշով սրբող փսլնքոտների հետ և ասում էին` սովորի։ Եվ կենդանաբանության ծեր դասատուն ասում էր` փեղկը փակի, իսկ նստարանի փեղկը աղջկա կրծքերը նեղում էր։ Դասատուն կամ չէր հասկանում, կամ դատում էր մանկավարժորեն անառարկելի` աշակերտուհու կրծքերը այդքան մեծանալու իրավունք չունեն։ Զանգի հետ Արևը շխկացնում էր փեղկը ուսուցչի թաղիք երեսին և պարտուսի բանտից ազատվելով` տունդարձի ճանապարհին ոտքի տակ էր տալիս գյուղամերձ այգիներն ու թաղերը բոլոր։
Այսօրվա պես թևերը կանթել, կանգնել էր լվացքի մեքենայի առաջ` «Այդպես էլ գիտեի», հայացքը սպիտակ պատին էր, իսկ բոթաբեր հարևանուհին, նրա ու պատի արանքում, թամաշի ակնկալիքով սպասում էր` ե՞րբ է սկսելու ծամերը փետել։
Ծամփետոց, դատ կամ դատաստան չեղավ։ Դատարանի վճիռը` ութ կամ տաս տարի, աղջկա կորցրածը ետ չէր բերելու, արյուն թափելու ժամանակներն էլ կարծես թե անցել էին վաղուց… և ելքը կողմերի ամուսնություն ամուսնությունն էր։ Տասնչորս տարեկանում Արևը պատրաստ էր ամուսնության , բայց տղան, չնայած իր դըբռ տեսքին, լխպորի մեկն էր, խելքի փոխարեն էլ միայն այն ուներ, ինչ կբավեր տասը տարի կալանք վաստակելուն, բայց քիչ էր ընտանիք կազմելու համար, և ծնողները պայման կապեցին. ամուսնանում են երեք տարուց (այդ ընթացքում փեսացուն ուսումնարանից ֊ բանից կավարտեր), իսկ մինչ այդ հանցավոր կողմը 1500 ռուբլի է տալիս խնամիական կարգով, որը շատ պետք եկավ Սաքոյի ապագա աներոջ տան հատակն ու տանիքը փոխելուն։
Սրանով գործը փակվեց։ Սպասում էին Սաքոյին։
Այսպիսով, բանակ գնալը ստացվել էր համարյա կամավոր։ Դե, Սաքոյի ականջներից սահմանին ձայնորսիչներ չէին սարքելու, այնպես որ` ծառայեց ֊ եկավ։
Զորաացրվելուց տարի չէր անցել, հանրային այգիներից տու տուն դառնալու ճանապարհին Սաքոն ամուսնանալ ուզեց։ Ապրիլ ամիսն էր, ծիլ ծլի առաջն ընկած դուրս էր գալիս աղվամազ խոտը, հողը փխրում ու շրշում էր զեռուն ֊ թրթուրի խլրտումից, բլուրները թափանցիկ կանաչով համբառնում էին Արարատյան դաշտից… «Վաաաախ կյա’նք»կյա՛նք», Սաքոն այնպես խփեց բահը հեռագրասյան մեջքին, որ կոթի մասը մնաց ձեռքին և լարերի ուժգնացած գվվոցը դեռ երկար ձայն էր տալիս սյանը հպած առողջ ականջում։
Աշնանը նա ու Արևն ամուսնացան։
Քենակալը չէր խառնվելու այդ զրույցին, «կանանց զրույցին» ― Սաքոյին էլ կնոջ ու քենու հետ խառնելով` չարախինդ ձևակերպել էր մտքում։ Սաքոյին տղամարդկանց շարքից հանելը նրան հաճույք էր պատճառում։ Հաճույքը, սակայն, կատարյալ չէր։ Նրա անբարյացակամ, ամբարտավան վերաբերմունքի մեջ, այնուամենայնիվ, ինչ֊որ նյարդային հետաքրքրասիրություն կար Սաքոյի այրական հմայքի հանդեպ. այդ ինչի՞ց է Արևը այդքան երջանիկ, ի՞նչ գիշերներ են լուսանում նրանց ծակ տանիքի տակ, որ կինը առավոտները` ոնց որ բացված ծաղիկ…
Սաքոն շորերով պառկած էր հին, կաշեպատ բազմոցին։ Սուր գլխացավը, երբ ուզում ես գլուխդ մի պինդ բանի խփես ու պատը փափուկ է, ― անցել էր, բայց քներակի տրոփյունը ցավոտ արձագանքում էր ականջում։ Նրանց ներս գալով, ոտքերը կախեց, որ նստի տեղում, այց բայց ցավը շամփրեց ճակատից և գլուխը խփեց բարձին։ Սաքոն չհասկացավ ինչը թողնի։
― Ոտանավորնեեր ես գրում, տունդ ձրիակերներով լցնում, երեխաների բերանից կտրում` նրանց ես կերցնում, քեզանից չգիտեմ ինչ ես երևակայում… Հիմա էլ` ճնշումդ։ Ճնշումն էր պակաս քո բաց քամակին։
― Չքվե՛ք, ես ձեր…
Այդ բառերի համար Արևը հետո, ամեն հիշելիս, վատ է զգալու։ Ոչ թե նրա համար, որ հայհոյանքը դիպչում էր մորը… Մորը չէր դիպչում։ Կարծես ոչ ոքի չէր դիպչում, ուղղված էր մի բիրտ, մի անսիրտ բանի։ Արևը վատ է զգալու նրանից, որ հայհոյանքը հայհոյանք չէր։ Սաքոն հայհոյել չգիտեր, հայհոյում էր թլվատի պես` փափուկ ու անվարժ, իսկ դա աավելի ավելի զզվելի է, քան բիրտ, տղամարդավարի հիշոցը։ Պարզապես շատ է անօգնական։
― Դու էդ ո՞ւմ մերն ես…― ես… ― Քենակալը դռան մոտից ելավ ու եկավ։ Եկավ ու հնազանդվում ― չէր հնազանդվում կնոջ ձեռքերին, իսկ կնոջ ձեռքերը նրան դեպի դուռն էին հրում։
― Գործ չունես։ Գործ չունես ըկնավորի հետ։
― Թող մի տեսնեմ էդ ո՞ւմ մերն է… ― Քենակալը Սաքոյի հայհոյանքը կրկնում էր անամոթորեն հստակ և պատասխան տալու պես։ ― Ձեռք չեմ տա, թո՛ղ, թող մի տեսնեմ…― տեսնեմ… ― Բայց նա տեղի էր տալու։ Երկու կնոջ աչքի առաջ նահանջելը տղամարդկություն չէր, բայց բյուրեղապակուց ավելի Սաքոյի սպիտակած աչքերն էին ահարկու։
Մի ակնթարթ թողնելով Սաքոյին, Արևը ոստնեց ծնկած տեղից և ինչպես համադասարանցի տղերքի հախից էր գալիս, քեռայրին դուրս շպրտեց դռնից։ Քույրը դուրս թռավ ետևից։
Շուռ եկավ ու մեջքով հենվեց դռանը։ Շնչում էր ծանր։ Մի ձեռքով պահել էր դուռը, մյուսը դրել էր փորին և ցրված դեմը նայելով, կարծես ականջ էր դնում իր ներսում ինչ֊որ բանի։ Հետո ժպտաց այդ բանին ու առաջ գնաց։ Սաքոն սփրթնած էր դիակի նման։
― Չեն թողնում, էլի… Ոոնց չեն թողնում քեզ համար ապրես…