Changes

Հարիսոն Բերջերոն

Ավելացվել է 13 693 բայտ, 16:52, 25 Նոյեմբերի 2013
Նոր էջ «<poem> 2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան: Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օ...»:
<poem> 2081 թիվն էր, երբ վերջապես բոլոր մարդիկ հավասար դարձան: Մարդիկ հավասար էին ոչ միայն Աստծո առաջ, օրենքի առաջ, այլև հավասար էին ամեն առումով: Ոչ ոք ավելի խելոք չէր, քան մյուսները, ոչ ոք ավելի գեղեցիկ չէր, քան մյուսները: Բոլոր մարդիկ նույնքան ուժեղ էին: Այս հավասարությունը հաստատվեց Սահմանադրության մեջ կատարված 211-րդ, 212-րդ և 213-րդ փոփոխությունների և ԱՄՆ Գլխավոր Զսպողի աչալուրջ աշխատակիցների շնորհիվ: Ինչևէ դեռ կային բաներ, որ իդեալական չէին: Օրինակ ապրիլ ամիսը շարունակում էր փոփոխական լինել և մարդկանց շփոթեցնել՝ գարուն է, թե՝ ոչ: Այդ ամիսն էր, երբ Գլխավոր Զսպողի մարդիկ տարան Ջորջ և Հազել Բերգջերոնների 14-ամյա որդուն՝ Հարիսոնին: Ինչ խոսք, դժբախտություն էր, բայց Ջորջը և Հազելը չէին կարող դրա մասին խորը մտածել: Հազելը միջին ինտելեկտի տեր էր, իսկ Ջորջը, թեև նորմալից շատ ավելի խելոք էր, ականջին կրում էր ուղեղի աշխատանքը զսպող սարք: Օրենքն էր պարտադրում, որ այդ սարքը նա կրի միշտ: Սարքը հաղորդիչ էր, որ կապ էր տալիս կառավարությանը: 20 վայրկյանը մեկ հաղորդիչը սուր ձայն էր արձակում, որ Ջորջի պես խելոք մարդկանց թույլ չտար առիթից օգտվել և իրենց ուղեղները օգտագործել մտածելու համար: Ջորջը և Հազելը հեռուստացույց էին նայում: Հազելը լաց էր լինում, բայց հասցրել էր մոռանալ՝ ինչից էր հուզվել: Հեռուստատեսությամբ բալետ էին ցույց տալիս: Ջորջի ականջի մեջ նորից խշշաց: Նրա մտքերը ցրվեցին:
-Շատ սիրուն պարեցին, հենց նոր,-ասաց Հազելը:
-Հ՞ն,- ասաց Ջոջրը:
-Ասում եմ, պարը վատը չէր,- ասաց Հազելը:
-Ճիշտ ես,- ասաց Ջորջը:
Նա փորձեց մտածել բալետի պարուհիների մասին: Նրանք իրոք լավն էին, համենայն դեպս, ուրիշներից ավելի լավը չէին: Նրանց մեջքերին զսպիչի սարքի պարկերն էին կապած, դեմքերը՝ փակված էր, որ ոչ մեկը գեղեցիկ ժեստով չտարվեր: Ջորջին սկսեց տանջել միտքը, որ գուցե պարուհիների ուղեղներին սզպիչներ չպետք է հագցնել: Բայց Ջորջը չհասցրեց խորանալ, քանի որ նորից նրա ականջի ռադիոն խշշաց: Ջորջի դեմքը խոժոռվեց, պարուհիներից երկուսինն էլ: Հազելը մտավոր աշխատանքի սզպիչ չուներ, դրա համար հարցրեց Ջորջին՝ ինչ ձայն ստիպեց խոժոռվել:
-Կարծում եմ հետաքրքիր կլիներ տարբեր ձայներ լսելը,-ասաց Հազելը՝ մի քիչ նյարդայնացած:
-Ես լավ Գլխավոր Զսպող կաշխատեի:
-Նույնքան լավ, որքան բոլորը:
-Ո՞վ ինձնից ավելի լավ գիտի՝ որն է միջակությունը::
-Ճիշտ ես,-ասաց Ջորջը: Նա սկսեց մտածել իր ոչ միջակ որդու մասին, ով հիմա բանտում էր, բայց էլի ականջում ձայնը խշշաց: Այս անգամ հաղորդիչի ձայնն այնքան ուժեղ էր, որ Ջորջը սփրթնեց և սկսեց դողալ, աչքերն էլ արյուն լցվեց: Բալետ պարողներն էլ այդ պահին գետնին ընկան:
-Դու հոգնած տեսք ունես, ինչու չես պառկում, քո զսպիչի պարկը ծանր է, կհենես բարձին, մեջքդ չի հոգնի: Գնա հանգստացի, լուրջ, ես դեմ չեմ, որ մի քանի րոպե ինձ հավասար չլինես: Ջորջը ձեռքով բռնեց իրեն կապված կապոցը:
-Մի անհանգստացի, ես սովորել եմ արդեն, պարկը իմ մի մասն է դարձել:
-Այնքան հոգնած տեսք ունես, եթե կարողանային ծակ բացել ու մի քիչ թեթևացնել այդ պարկը:
-Ահա, ու երկու տարի բանտ նստել ու 2000 դոլար տույժ մուծել: Չէ, գոհ ու շնորհակալ եմ: Եթե ես սրանից ազատվելու ձև մտածեմ, դա կանեն նաև ուրիշներ ու մենք կրկին կհայտնվենք քարե դարում, երբ բոլորը մրցում էին իրար հետ: Դու հո դա չե՞ս ուզում:
-Իհարկե, ոչ:
-Կարծում ես՝ ի՞նչ է կատարվում հասարակության հետ, եթե մարդիկ օրենքները շրջանցելու փորձ անեին:
-Երևի այն կկործանվեր,-ասաց Հազելը:
Հեռուստահաղորդումը հանկարծ ընդհատվեց, լուրերի ժամն էր: Սկզբից հասկանալի չէր՝ ինչի մասին է, քանի որ հաղորդավարը, ինչպես բոլոր հաղորդավարները, լուրջ լեզվական խնդիրներ ուներ: Մոտ կես րոպե նա փորձում էր ասել՝ տիկնայք և պարոնայք: Չստացվեց: Նա խոսքը փոխանցեց բալետի պարուհուն:
-Բայց հաղորդավարը փորձում էր խոսել, թեև հեշտ չէր: Դա ամենակարևորն է: Կարելի է նրան պարգևատրել փորձելու համար,- ասաց Հազելը:

-Տիկնայք և պարոնայք,-ասաց բալետի պարուհին: Պետք է,որ նա շատ սիրուն լիներ, քանի որ այն դիմակը, որը կրում էր, ուղղակի սարսափելի էր: Եվ ակնհայտ էր նաև, որ նա բոլոր պարուհիներից ամենաճկունն է, քանի որ նրան կապված ծանրոցների չափի ծանրոցներ միայն հարյուր կիլոգրամ կշռող մարդկանց վրա են կապում:
-Հարիսոն Բերջերոնը, 14 տարեկան հենց նոր փախել է բանտից, որտեղ նա հայտվել էր, քանի որ մեղադրվում էր իշխանափոխություն ծրագրելու մեջ: Նա հանճար է և ճկուն, ուստի վտանգավոր է:

Այդ խոսքերի հետ Հարսոն Բերջերոնի նկարը հայտվեց հեռուստացույցի էկրանին: Մի փոքրիկ սարքի փոխարեն մեծ ականջակալներ էին գլխին դրված, իսկ աչքերին հաստ ապակիներով ակնոց էր: Դա ոչ միայն նրան կիսակույր դարձնելու համար էին, այլև գլխացավեր առաջացնելու: Նրա մարմնին մետաղյա վահաններ էր հագցված: Հաղթանդամ մարդկանց վրա այդ զսպիչները մի քիչ այլ տեսք էին ունենում, բայց Հարիսոնի վրա դրանք անիմաստ իրեր կույտ էին հիշեցնում:
Տեսքը ավելի վատացնելու համար՝ նրան պարտադրում էին կրել կարմիր ռետին՝ քթի վրա, ունքերը միշտ սափրած պահել, և կրել սև ռետիններ՝ սպիտակ ատամներին:

ՙՙ-Եթե դուք այս տղային տեսել եք,-ասաց բալետի պարուհին,- մի փորձեք, կրկնում եմ, մի փորձեք խոսել նրա հետ:
Ադ պահին դուռը սկսեցին քաշքշել, իսկ հեռուստացույցից լսվեցին սարսափահար գոռգռոցներ: Հարիսոն Բերջերոնի լուսանկարիչը սկսեց թռվռալ՝ կարծես երկրաշարժի ձայնի տակ պարեր:
Ջորջ Բերջերոնը ճանաչեց երկրաշարժը:
-Աստված իմ,-ասաց Ջորջը,- պետք է որ սա Հարիսոնը լինի:

Բայց ուղեղը զսպող սարքի ձայնը նորից վերացրեց մտքերը: Երբ Ջորջը կարողացավ նորից բացել աչքերը, Հարիսոնի նկարը վերացել էր էկրանից: Իսկական Հարիսոնն էր էկրանի մոտ: Ծաղրածու տեսքով՝ հաղթանդամ Հարիսոնը սենյակի մեջտեղում էր: Դռան բռնակը դեռ Հարիսոնի ձեռքում էր: Բալետի պարողները, տեխնիկները, երաժիշտները, հաղորդավարները ծնկի էին իջել նրա առաջ, սպասելով մահվան:
-Ես կայսրն եմ,-գոռաց Հարիսոնը,-լսու՞մ եք: Ես կայսրն եմ: Բոլորդ պետք է անենք՝ ինչ ես կասեմ,-ոտքով խփեց գետնին:

-Նույնիսկ էս տեսքով՝ թուլացված, խեղճացված ու հաշմանդամ դարձած ես ավելի ուժեղ եմ քան որևէ մեկ:Ապա նայեք և կտեսնեք՝ ես ինչ եմ դառնում: Հարիսոնը քանդեց իր սզպիչի թելերը, սզպիչը ընկավ գետնին և ջարդվեց: Հարիսոնը պատերին շպրտեց նաև իր ականջակալները և ակնոցը: Այս ամենը թոթափելուց հետո նա ամպրոպի աստծու տեսք ստացավ:
-Հիմա ես կընտրեմ իր կայսրուհուն,-ասաց նա՝ նայելով մարդկանց:
-Թող առաջին կինը, ով ռիսկ կանի կանգնել դառնա իմ կինը և ստանա գահը:
Մի րոպեից բալետ պարողներից մեկը ոտքի կանգնեց՝ օրորվելով: Հարիսոնը ամենայն հոգատարությամբ հանեց զսպիչը նրա ականջից, այլ կաշկանդիչ գործիքները, իսկ վերջում հանեց նաև դիմակը:
Նա կուրացնող գեղեցկություն ուներ: -Հիմա,-ասաց Հարիսոնը՝ նրա ձեռքը բռնելով,- ցույց տանք մարդկանց, թե ինչին են ասում պար: Երաժշտությու՛ն:

Երաժիշտները իրենց տեղերը վերադարձան, և Հարիսոնը զսպիչներից նրանց էլ ազատեց:
-Լավ նվագեք և ես ձեզ բարոններ և դուքսեր կդարձնեմ:

Երաժշտությունը սկսվեց: Հարիսոնը և իր կայսրուհին պարզապես լսում էին, ուշադիր, կարծես իրենց սրտի աշխատանքը երաժշտությանը հարմարեցնելու համար: Հետո նրանք թաթերի վրա կանգնեցին: Հարիսոնը իր մեծ ձեռքը դրեց աղջկա բարակ մեջքին, որ վերջինս իրեն թեթև զգա:
Հետո, երջանկություն և նրբագեղություն տարածելով՝ նրանք օդ թռան՝ խախտվեց գրավիտացիայի օրենքը, շարժման օրենքը: Սենյակի բարձրությունը 30 մետր էր, բայց ամեն հաջորդ ցատկը նրանց ավելի էր առաստաղին մոտեցնում: Նրանք առաստաղը համբուրեցին, հետո իրար և այդ համբույրը երկար տևեց:


Այդ պահին էր, երբ Դիանա Մուն Գլամփերսը՝Գլխավոր Զսպողը, ներս մտավ՝ հրացանը ձեռքին: Նա երկու անգամ կրակեց, կայսրը և կայսրուհին արդեն չկային, երբ նրանց մարմինները գետնին ընկան: Դիանա Մուն Գլամփերսը զենքը դարձրեց երաժիշտների կողմ և 10 վայրկյան ժամանակ տվեց զսպիչները հետ հագնելու համար:
Այդ պահին Բերջերոնների հեռուստացույցը անջատվեց, Հազելը պտտվեց Ջորջին դիմելու, բայց նա գնացել էր խոհանոց՝ գարեջրի հետևից: Ջորջը հետ եկավ՝ գարեջուրը ձեռքին, կանգ առավ, քանի որ զսպիչը ցնցեց նրան: Հետո նա նստեց:

-Դու լաց էիր լինում,- դիմեց նա Հազելին:
-Հա,- պատասխանեց նա:
-Ինչի՞,-հարցրեց:
-Չեմ հիշում, բայց ինչ որ տխուր բան էին ցույց տալիս հեռուստացույցով:
-Մոռացիր տխուր բաները,-ասաց Ջորջը:
-Ես ամեն ինչ եմ մոռանաում,-ասաց Հազելը:
-Ապրես, իմ աղջիկ,-ասաց Ջորջը. Նա նորից ցնցվեց:
-Ջորջ, ես մեկը շատ ուժեղ էր, չէ՞,-հարցրեց Հազելը:
-Կարող ես կրկնել:
-Ես զգում եմ, որ էս մեկը ուժեղ էր:</poem>
1
edit