Changes
Լըգգնեգգցիների գովեստը։ Ստրուլդբրուգների մանրամասն նկարագրությունը և այդ առարկայի շուրջը եղած բազմաթիվ խոսակցությունները հեղինակի և զանազան երևելի անձանց միջև։
Լըգգնեգգցիները շատ հեզահամբյուր և վեհանձն մարդիկ են ու թեև նրանք զուրկ չեն այն հպարտությունից, որ հատուկ է բոլոր արևելյան ժողովուրդներին, բայց և այնպես նրանք շատ սիրալիր են դեպի օտարականները և մանավանդ նրանք, որոնք արժանացել են արքունիքի բարյացակամության։ Եա բազմաթիվ ծանոթություններ ձեռք բերեցի բարձր շրջանի մարդկանց հետ և իմ թարգամնի թարգմանի օգնությամբ ունեցա նրանց հետ շատ հաճելի ու խրատական զրույցներ։
Մի օր ընտիր հասարակության շրջանում ինձ հարց տվին, թե արդյոք ես տեսե՞լ եմ ստրուլդբրուգներից կամ անմահներից որևէ մեկին։ Ես պատասխանեցի, թե՝ ոչ ու խնդրեցի, որ ինձ բացատրեն մահկանացուների նկատմամբ այդ խոսքի նշանակությունը․ իմ զրուցակիցն ասաց, թե երբեմն, շատ հազվագյուտ դեպքերում, մի որևէ ընտանիքում ծնվում է ճակատին կարմիր կլոր բիծ ունեցող մանուկ․ այդ բիծը լինում է ուղիղ ձախ ունքի վրա, որ մի անսխալ նշան է նրա անմահության։ Այդ նկարագրած բիծն սկզբում լինում է արծաթե երեք պենսանոց դրամի մեծության, բայց ժամանակի ընթացքում մեծանում է ու գույնը փոխում․ տասներկու տարեկան հասակում դառնում է կանաչ և այդպես մնում է մինչև քսանհինգ տարեկան հասակը․ այնուհետև նրա գույնը փոխվում է մուգ կապույտի։ Քառասուն հինգ տարեկան հասակում նրա գույնը դառնում է ածուխի պես սև, իսկ մեծությունը հասնում է անգլիական շիլինգին և այնուհետև այլևս ոչ մի փոփոխության չի ենթարկվում։ Նա ասաց, թե այդպես ծնված երեխաներն այնքան քիչ են, որ ամբողջ թագավորության մեջ հազիվ թե լինի ավելի, քան հազար երկու հարյուր երկսեռ ստրուլդբրուգ, որոնցից մոտ հիսունը նա հաշվում է մայրաքաղաքում․ դրանց մեջ կա մի աղջիկ, որ ծնվել է սրանից մոտ երեք տարի առաջ։ Այդ ծնունդները որոշ ընտանիքների առանձնահատկությունը չեն, այլ լոկ պատահականության արդյունք, այնպես որ անգամ ստրուլդբրուգների երեխաները, մյուս մարդկանց պես, հավասար չափով մահկանացու են։
Ճշմարիտն ասած այդ պատմությունը լսելիս մի աննկարագրելի հաճույք զգացի, և որովհետև իմ խոսակիցը հասկանում էր բալնիբարբցիների լեզուն, որով ես շատ լավ խոսում էի, ուստի ես չկարողացա զսպել իմ հիացմունքը և արտահայտեցի այն, թերևս, մի փոքր չափից ավելի։ Զմայլված ես գոչեցի՝ երջանի՜կ ազգ, որի ամեն մի ծնվող երեխան անմահանալու բախտն ունի։ Երջանի՜կ ժողովուրդ, որ վայելում է հնագույն առաքինությունների կենդանի օրինակները և ունի դաստիարակներ, որոնք կարող են ուսուցանել անցած բոլոր սերունդների իմաստությունը, բայց անհամեմատ երջանիկ են այն վսեմ ստրուլդբրուգները, որոնք ի ծնե ենթակա չեն մարդկային բնության ընդհանուր աղետին, ուստի մտքով ազատ և անկախ են և մահվան մշտական վախից ոչ ընկճված են և ոչ էլ հոգեպես վհատված։ Ես իմ զարմանքն արտահայտեցի, որ պալատում այդ պայծառ անձերից ոչ մեկին չնկատեցի․ ճակատի վրայի սև բիծն այն աստիճանի ակնառու նշան է, որ չէի կարող չնկատել, մինչդեռ անհնարին է, որ նորին մեծությունը, որ մի բանիմաց թագավոր էր, չշրջապատեր իրեն այդպիսի իմաստուն և հմուտ խորհրդականների բազմությամբ։ Թերևս այդ պատկառելի իմաստունների առաքինությունը չափից դուրս դաժան է արքունիքի այլասերված և անառակ բարքերի համար։ Իսկ մենք հաճախ փորձից գիտենք, որ երիտասարդներն ինչպիսի կամակորությամբ ու թեթևամտությամբ խույս են տալիս լսելու իրենց ավագների զգաստ խորհուրդները։ Եվ քանի որ թագավորը բարեհաճել է թույլ տալ ինձ իր արքայական մեծության մոտ ազատ մուտք ունենալու, ուստի ես որոշել եմ առաջին հարմար պատեհին թարգմանիս միջոցով անկեղծ և ընդարձակ արտահայտելու իմ կարծիքն այդ հարցի մասին։ Արդյոք պիտի հաճի լսել իմ խորհուրդը, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ է, որ ունենալով նորին մեծության հաճախակի առաջարկը՝ հաստատվելու իր երկրում, ես պիտի շնորհակալությամբ ընդունեմ այդ շնորհը և իմ կյանքը նվիրեմ այդ գերագույն էակների՝ ստրուլդբրուգների հետ ունեցած զրույցներին, եթե միայն նրանք բարեհաճեն ընդունել ինձ։
Այն ջենտլմենը, որին ես ուղղեցի իմ ճառը, որովհետև (ինչպես արդեն նկատեցի) նա խոսում էր բալնիբարբցիների լեզվով, ժպիտը դեմքին, որ բխում էր անգիտության հանդեպ ունեցած խղճահարությունից, ասաց, թե ուրախությամբ պիտի պահի ինձ իրենց երկրում, և թույլտվություն խնդրեց թարգմանելու իմ ասածները ներկա եղողներին։ Նա այդպես էլ արավ, և նրանք մի առժամանակ խոսսում խոսում էին իրենց լեզվով միմյանց հետ, որից ես ոչ մի բառ չհասկացա և ոչ էլ նրանց դեմքի արտահայտություններից կարողացա նկատել, թե ի՞նչ տպավորություն թողեց իմ ճառը նրանց վրա։ Մի փոքրիկ լռությունից հետո նույն անձնավորությունն ինձ ասաց, թե նրա և իմ բարեկամները (նա պատշաճ համարեց այդպես արտահայտվելու) հիացել են գերագույն երջանկության և անմահ կյանքի առավելությունների մասին իմ ասած ողջամիտ նկատողության վրա, և ցանկանում են իմանալ, թե ինչպե՞ս կծրագրեի իմ կյանքը, եթե բախտի բերմամբ ծնվեի իբրև ստրուլդբրուգ։
Ես պատասխանեցի, թե մի այդպիսի հարուստ և հաճելի նյութի համար պերճախոս դառնալը շատ հեշտ է, մանավանդ ես, որ միշտ հակամետ եմ եղել խոկալու այն երզազների երազների մասին, թե ի՞նչ պիտի անեի ես, եթե մի թագավոր, մի գնդապետ կամ մի մեծ լորդ լինեի․ իսկ ինչ վերաբերում է անմահության, ես հաճախ անդրադարրձել անդրադարձել եմ այն խնդրին, թե ի՞նչ պիտի անեի և ինչպե՞ս պիտի անցկացնեի իմ կյանըկյանքը, եթե ես հաստատ գիտենայի, թե պետք է ապրեմ հավիտյան։
Եվ եթե բախտն ինձ աշխարհ բերեր իբրև մի ստրուլբրուգ, այն ժամանակ մահվան և կայնքի կյանքի մեջ տարբերությունը հասկանալուն պես, ես պիտի գտնեի իմ երջանկությունը, ու նախ և առաջ ամեն ջանք պիտի գործադրեի, որպեսզի հարստանամ։ Հետապնդելով այդ նպատակը, կարող էի հույս ունենալ, որ խնայողությամբ ու տնտեսությամբ, մի երկու հարյուր տարուց հետո կդառնամ թագավորության մեջ ամենից հարուստ մարդը։ Այնուհետև պատանեկությանս առաջին օրերից ինձ կնվիրեի արվեստների և գիտության և այդպիսով, ժամանակի ընթացքում ամենքին իմ պատրաստականությամբ կգերազանցեի։ Եվ վերջապես, ամենայն խնամքով կարձանագրեի հասարակական բոլրոր բոլոր արժեքավոր գործերն ու դեպքերը, անաչառ կերպով կնկարագրրեի կնկարագրեի միմյանց հաջորդող թագավորների և պետական խոշոր անձանց բնութագրերը՝ կցելով դրանց իմ սեփական դատողություններն ու դիտողոիթյունները։ դիտողությունները։ Ճշգրիտ կշարադրեի սովորությունների, լեզվի, հագուստի, կերակրի և զվարճությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Կդառնայի գիտության և իմաստության կենդանի շտեմարան և իմ ազգի իսկական պատգամախոսը։
Վաթսուն տարեկան դառնալուց հետո երբեք չէի ամուսնանա, այլ կլինեի հյուրասեր և միշտ կմնայի խնայող։ Ես կնվիրեի ինձ շնորհալի երիտասարդ մարդկանց մտքերի կաղապարմանն ու ղեկավարությանը, իմ սեփական հիշողություններով և մանավանդ բազմաթիվ օրինակներով համոզերով նրանց, թե որքան օգտակար են առաքինությունները հասարակական և անհատական կյանքում։ Իսկ իմ ընտրյալ մշտական ընկերները կլինեն իմ անմահ եղբայրացիները, որոնց միջից կնտրեի ինձ հասակակից՝ և ինձանից ծեր տասներկու հոգի։ Եթե նրանց մեջ մեկը կարիք ունենար՝ ես հարմար տեղ կտայի իմ տան մեջ և շարունակ ինձ մոտ ճաշի կհրավերեի, նրա հետ միասին հրավիրելով և մի շարք արժանի մահկանացու երիտասարդների․ ժամանակի ընթացքում իմ սիրտը կկարծրանար այդ մահկանացուների մահվան հանդեպ և ես չէի դժկամի․ իսկ նրանց հետագա սերունդների վրա կնայեի այնպես, ինչպես մենք հաճույք ենք զգում տեսնելով մեր այգում ամեն տարի մեխակի և կակաչի հաջորդական փոփոխությունը՝ չզգալով ոչ մի ափոփսանք այն ծաղիկների համար, որոնք թոշնել են նախընթաց տարին։
Այդ ստրուլդբրուգների հետ ես կփոխանակեի ժամանակի ընթացքում իմ արած դիտողություններն ու հավաքած հիշողությունները, կհիշատակեի ապականությունների աստիճանական մուտքն աշխարհ և ամեն քայլափոխում կպայքարեի դրա դեմ՝ մարդկությանն արած մշտական նախազգուշացումների և հրահանգների միջոցով ավելացնելով դրանց անհատական փորձի հզոր ազդեցությունը, և այդ ամենը թերևս խափաներ մարդկության այլասերումը, որ դարերից ի վեր, ամենայն իրավամբ, տրտունջի առիթ է դարձել։
Ավելացրեք այդ ամենին այն հաճույքը, որ ես կստանայի տեսնելով զանազան ռևոլյուցիաներ՝ թագավորությունների և կայսրերի խորտակումը, փոփոխություններ հասարակության բարձր և ստորին խավերում, հնագույն քաղաքների ավերակները, հետամնաց գյուղերի թագավորական մայրաքաղաք դառնալը, հայտնի գետերի ծանծաղելը, մի ափը ցամաքեցնող և մյուս ափը հեղեղող օվկիանոսը, դեռևս անհյատ անհայտ երկրների հայտնաբերումը, քաղաքակիրթ ազգությունների բարբարոսացումը և ամենաբարբարոս ազգությունների կատարելագործություններ։
Ի՞նչ զարմանալի գյուտեր կանեինք աստղաբաշխության բնագավառում՝ վերապրելով և հնարավորություն ունենալով անձամբ ստուգելու մեր սեփական գուշակությունները, դիտելով մոլորակների երևումը և վերադարձը, արևի, լուսնի և աստղերի շարժման մեջ եղած բոլոր փոփոխությունները։
Ես հանգամանորեն կանգ առա ուրիշ այլ նյութերի վրա, որ առատորեն մատուցեց ինձ անվախճան կյանքի և լուսնի տակ եղած երջանկության բնական ցանկությունս։ Երբ ես վերջացրի և իմ ճառի բովանդակությունը թարգմանվեց ներկա եղողներից նրանց համար, ովքեր չէին հասկանում, լըգգնեգգցիները աշխուժորեն սկսեցին տեղական լեզվով խոսել միմյանց հետ, մերթ ընդ մերթ հեգնանքով նայելով ինձ վրա։ Վերջապես միևնույն ջենտլմենը, որ իմ թարգմանի դերն էր կատարում, ասաց, թե նրան խնդրում են, որ ես ուղղեմ իմ սխալները, որոնք արդյունք են մարդկային տխմարության, հետևապես և ներելի են ինձ համար։ Մանավանդ որ ստրուլդբրուգների այդ ցեղն իրենց երկրում բացառիկ հանգամանք ունի, որովհետև այդպիսի մարդիկ չկան ոչ Բալնիբարբիում և ոչ էլ Ճապոնիայում, ուր նա նորին մեծության կողմից պատիվ է ունեցել դեսպան լինելու․ վերոհիշյալ երկու թագավորույթյունների թագավորությունների ժողովուրդները շատ թերահավատ են այդ երևույթի հնարավորության նկատմամբ։ Իսկ իմ զարմանքը, երբ նա առաջին անգամ հիշատակեց դրանց մասին, ցույց է տալիս, թե որ աստիճանի նորություն էր ինձ համար այդ փաստը և հազիվ հավատալի։
Վերոհիշյալ երկու թագավորություններում եղած ժամանակ նա շատ է խոսել այդ մասին և նկատել է, որ երկարակեցությունը հանդիսանում է մարդկաության ընդհանուր ցանկությունն ու երանելի տենչանքը, որ մարդս իր մի ոտը գերեզմանում եղած ժամանակ աշխատում է որքան կարելի է ամուր կերպով մյուս ոտը ետ պահել։ Զառամած ծերերը դեռևս հույս ունեն մի օրով երկարացնելու իրենց կյանքը և մահվան վրա նայում են, իբրև մեծագույն չարիքի, որից բնությունը միշտ դրդում է ետ փախչելու, միայն այս Լըգգնեգգ կղզու վրա կյանքի ծարավան ծարավն այնքան խիստ չէ, որովհետև ամենքի աչքի առաջ կանգնած են երկարակեցության մշտական նմուշները՝ ստրուլբրուգները։
Իմ խորհած ապրելակերպը թե՛ անիմաստ է, և թե սխալ, որովհետև դա պայմանավորված է հավիտենական երիտասարդության , առողջության և ուժի հետ, մի հանգամանք, որին ոչ ոք այնքան տխմար չպիտի լինի, որ հավատա, որքան էլ բուռն լինի նրա ցանկությունը։ Խնդիրն ուրեմն այն չէ՝ կնախնտրի՞ արդոյք արդյոք մարդս երիտասարդության մշտական թարմությունը և նրա հետ կապված ուժն ու առողջությունը, թե ոչ, այլ այն, թե ինչպես անց կկացնի իր անվախճան կայնքըկյանքը, որ լիքն է ծերության զուգընթաց ձախորդություններով։ Թեև շատ քչերն են ցանկություն հայտնում այդ դժվարին պայմաններով անմահ մնալու, սակայն վերոհիշյալ երկու թագավորությունների՝ Բալնիբարբիի և Ճապոնիայի մեջ նկատված է, որ ամեն մի մարդ աշխատում է իր մահից հեռու փախչել, թեկուզ և դա գա ամենախոր ծերության հասակում։ Եվ չլսված բան է, որ մեկը իր կամքով մեռնի, բացի նրանցից, որոնց մահվան շարժառիթը կամ ծայրահեղ տառապանքն է, կամ մեծագույն վիշտը։ Ու նա հարցրեց, թե չե՞մ նկատել միևնույն երևույթը և այն երկրներում, ուր ես եղել եմ իմ ճանապարհորդությունների ժամանակ և կամ թե չե սեփական հայրենիքում։
Այս առաջաբանից հետո նա ինձ տվեց իրենց մեջ ապրող ստրուլբրուգների մանրամասն նկարագրությունը։ Նա ասաց, որ նրանք մինչև երեսուն տարեկան հասակը սովորական մահկանացուների պես են, ապա կամաց֊կամաց դառնում են թախծոտ ու նկուն, և այդ տրամադրությունը գնալով աճում է մինչևն ութսուն տարեկանին հասնելը։ Այդ իմացել է նա նրանց արած խոստովանությունից, քանի որ հարյուր տարվա ընթացքում նրանցից երկու թե երեք հոգուց ավելի չի ծնվում, ուստի նրանք շատ սակավաթիվ են, որպեսզի կարելի լինի օբյեկտիվ դիտողությունների վրա հիմնված մի ընդհանուր կարծիք կազմել։ Երբ նրանք դառնում են ութսուն տարեկան, որ համարվում է այդ երկրում մարդկային կյանքի սահմանագիծը, նրանց բաժին է ընկնում ոչ միայն ծերերին հատուկ հիվանդություններն ու անկարողությունը, այլև անմահության սոսկալի հեռանկարը։ Նրանք ոչ միայն կամակոր են, տրտնջացող, կծծի, թախծոտ, սնապարծ, շատախոս, այլև բարեկամության անընդունակ, բնական զգացմունքներից զուրկ, զգացմունքներից, որ իրենց թոռներից այն կողմ չի տարածվում։ Նախանձն ու անզոր փափագը անընդհատ կրծում է նրանց։ Նրանց նախանձի առարկաներն առավելապես հանդիսանում են՝ երիտասարդական մոլությունն ու ծերերի մահը։ Առաջինին անդրադառնալով՝ նրանք զգում են, որ իրենք զուրկ են հաճույք ստանալու հնարավորությունից, իսկ թաղում տեսած ժամանակ նրանք տրտնջում ու գանգատվում են, որ ուրիշները կարող են հասնել հանգստության ափին, մինչդեռ նրանք զուրկ են այդ հույսից։ Նրանք հիշում են միայն այն ամենը, ինչ նրանք իմացել կամ տեսել են իրենց երիտասարդության և հասունության տարիներին, և այն էլ ոչ կատարյալ կերպով, այնպես որ, որևէ իրադարձության իսկությունը ստուգելու կամ այդ իրադարձության մասին մանրամասն տեղեկանալու դեպքում ավելի վստահելի են բանավոր ավանդությունները, քան նրանց ամենահստակ հիշողությունները։ Նրանց մեջ ամենից թշվառները նրանք են, որոնք զառամության մեջ են ընկել կամ վերջնականապես կորցրել են իրենց հիշողությունը․ դրանք ամենից ավելի են գթաշարժության ու կարեկցության հանդիպում, որովհետև չունեն այն վատ հատկությունները, որոնցով հարուստ են ուրիշները։
Ընթերցողը հեշտությամբ կհավատա, որ այդ ամենը լսելուց և տեսնելուց հետո անմահության իմ բուռն ցանկությունը պաղեց։ Ես ամբողջ սրտով ամաչեցի այն հաճելի ցնորքների համար, որոնցով ես տարվել էի և մտածեցի, թե ոչ մի բռնակալ չէր կարող հնարել մի այնպիսի մահապատիժ, որ ես հաճույքով չնդունեի, միայն թե ազատվեի այդ տեսակ կյանքից։
Թագավորը զվարթ ծիծաղեց, երբ իմացավ իմ և իմ բարեկամների մեջ եղած խոսակցության մասին և առաջարկեց, որ ես մի զույգ ստրուլդբրուգ հետս տանեմ իմ հայրենիքը՝ բժշկելու համար իմ հայրենակիցներին մահվան հանդեպ ունեցած վախից։ Սակայն պարզվեց, որ ըստ թագավորության հիմնական օրրենքների՝ օրենքների՝ այդ արգելված է, եթե ոչ՝ նա մեծ բավականությամբ հանձն կառնի նրանց տեղափոխության հետ կապված նեղությունն ու ծախսը։
Անկարելի է չհամաձայնել, որ այդ թագավորության մեջ ստրուլդբրուգների վերաբերյալ օրենքները, սահմանված են շատ խելացի կերպով և հարկավոր էր, որ ամեն մի երկիր, նման պայմաններում, նույն բանն աներ։ Այլապես այդ անմահները, շնորհիվ այն ագահության, որ ծերության անխուսափելի հետևանքն է, ժամանակի ընթացքում կտիրեին ամբողջ ազգի սեփականությանը, կգրավեին քաղաքացիական իշխանությունը և կառավարելու ընդունակություններից զուրկ լինելով՝ կկործանեին ժողովուրդը։
==Գլուխ տասնմեկերորդ==
Հեղինակը թողնում է Լըգգնեգգն ու մեկնում է դեպի Ճապոնիա։ Այդտեղից մի հոլանդական նավով վերադառնում է Ամստերդամ, իսկ Ամսրեդամից՝ Ամստերդամից՝ Անգլիա։
Կարծում եմ, որ ստրուլդբրուգների մասին արած այս պատմությունը որոշ բավականություն պիտի պատճառի ընթերցողին, որովհետև դա մի փոքր արտասովոր է թվում․ գոնե ես չեմ հիշում, որ ձեռս ընկած ճանապարհորդական մի որևէ գրքում հանդիպած լինեմ դրա նման մի այլ պատմության։ Եթե ես սխալվում եմ, ապա թող ներելի լինի ինձ այն, ինչ անխուսափելի է մի ճանապարհորդի համար, որը նկարագրելով մի որևէ երկիր, հաճախ ակամա կանգ է առնում միևնույն մանրամասնության վրա, որի մասին գրել է նաև մի այլ ճանապարհորդ, առանց դրա համար ուրիշից փոխ առնելու կամ արտագրելու մեղադրանքին ենթարկվելու։
Այս թագավորությունը ու ճապոնական մեծ կայսրությունը շարունակ առևտուր են անում միմյանց հետ և հավանական է, որ ճապոնական հեղինակները տեղեկություն ունենան ստրուլդբրուգների մասին․ սակայն ես Ճապոնիայում այնքա՜ն քիչ մնացի և այնքա՜ն օտար էի նրանց լեզվին, որ հնարավորություն չունեի հարձուփորձ հարցուփորձ անելու։ Բայց ես հույս ունեմ, որ հոլանդացիներն իմ պատմության հիման վրա կհետաքրքրվեն անմահներով և կսրբագրեն իմ թերությունները։
Նորին մեծությունը հաճախ ինձ ստիպում էր, որ իր արքունիքում մի որևէ պաշտոն հանձն առնեմ, բայց տեսնելով իմ հայրենիք վերադառնալու վերջնական որոշումը, բարեհաճեց տալ մեկնելու հնարավորություն և արժանացրեց ինձ իր հանձնարարական նամակին, որ իր սեփական ձեռքով գրեց ճապոնական կայսրին։ Բացի այդ՝ նա ինձ նվիրեց չորս հարյուր քառասունչորս խոշոր ոսկեդրամ (այս ժողովուրդը սիրում է զույգ թվեր) և մի կարմիր ադամանդ, որ ես Անգլիայում ծախեցի տասնմեկ հազար ֆունտով։
1709 թվի մայիսի 6֊ին ես հանդիսավոր կերպով հրաժեշտ տվի նորին մեծությանն ու իմ բարեկամներին։ Թագավորն այնքան սիրալիր եղավ, որ հրամայեց իր պահակին ուղեկցելու ինձ մինչև Գլանգուենստալդ, որ կղզու հարավ֊արևմտյան կողմում մի նավահանգիստ էր։ Վեց օրից հետո ես գտնվում էի Ճապոնիա մեկնելու պատրաստ մի նավում։ Ճանապարհորդությունս տևեց տասնհինգ օր։ Մենք իջանք մի փոքրիկ ծովային քաղաք, որ կոչվում է Քսամոշի և գտնվում է Ճապոնիայի հարավ֊արևելյան մասում։ Քաղաքն ընկած էր արևմտյան ծայրամասում, որտեղից սկսվում էր մի ոչ լայն նեղուց, դեպի ծովի հյուսիսային երկարաձև թևը, որի հյուսիս֊արևմտյան կողմում գտնվում է Եդոն՝ կայսրության մայրաքաղաքը։ Ափ իջնելուց հետո մաքսատան պաշտոնյաներին ես ցույց տվի Լըգգնեգգի թագավորի ձեռքով նորին մեծության անունով գրած նամակը։ Պաշտոնյաները շատ լավ գիտեին թագավորական կնիքը, որ իմ ափի մեծության չափ էր։ Վրան նկարած էր՝ մի թագավոր կաղ մուրացկանին բարձրացնում էր գետնից։ Քաղաքագլուխը լուր առնելով նամակի մասին, ինձ ընդունեց իբրև բարեկամական տերության դեսպանի։ Նա իմ տրամադրության տակ դրեց կառք և ծառաներ ու հոգած իմ ծախսերը մինչև Եդոն, ուր ես արժանացա կայսերական ընդունելության։ Այդտեղ ես հանձնեցի իմ նամակը, որը բաց արին մեծ ծիսակատարությամբ և թարգմանի միջոցով կարդացին կայսրին․ հետո թարգմանը նորին մեծության հրամանով ինձ հասկացրեց, որ ես կարող եմ ներկայացնել իմ խնդիրը, և ինչ էլ որ խնդրելու լինեմ՝ կշնորհվի ինձ ի հարգանս նորին արքայական եղբոր Լըգգնեգգի թագավորի։ Այդ թարգմանի պաշտոնը հոլանդացիների գործերը վարեն էր․ նա իմ արտաքինից իսկույն իմացավ, որ ես եվրոպացի եմ և նորին մեծության հրամանը կրկնեց հոլանդերեն, որին նա կատարյալ տիրապետում էր։ Ես պատասխանեցի (ինչպես սկզբում որոշել էի), որ մի հոլանդացի վաճառական եմ, որ իմ նավը խորտակվել է մի հեռավոր երկրում, որտեղից ցամաք ու ծով անցնելով եկել եմ Լըգգնեգգ, իսկ Լըգգնեգգից նավ եմ նստել մինչև Ճապոնիա, ուր իմ հայրենակիցները, ինչպես հայտնի է, հաճախ առևտուր են անում, և որտեղից, հույս ունեմ, այդ առևվտրականներից որևէ մեկի հետ վերադառնալ Եվրոպա, ուստի ես խոնարհաբար խնդրում եմ, որ նորին արքայական մեծությունը շնորհ անի և հրամայի, որպեսզի ինձ ապահով կերպով տանեն մինչև Նագասակի։ Ես խնդրեցի նաև, որ նորին մեծությունը, ի սեր իմ հովանավոր Լըգգնեգգի թագավորի, ազատի ինձ իմ հայրենակիցների համար պարտադիր խաչելությունը ոտնահարելու ծիսակատարությունից, քանի որ ես նրա երկիրն եմ ընկել դժբախտության շնորհիվ և առևտուր անելու որևէ մտադրություն չունեմ։ Երբ իմ այս վերջին խնդիրը թարգամանեցին կայսրին, նա մի փոքր զարմացավ և ասաց, թե իմ հայրենակիցների մեջ ես առաջին մարդն եմ, որ իմ վարանումն եմ ցույց տալիս այդ խնդրի հանդեպ, ուստի նա սկսում է կասկածել, թե գուցե ես իսկական հոլանդացի չեմ, այլ միայն, ինչպես երևում է, քրիստոնյա։ Այնուամենայնիվ իմ արած պատճառաբանությունից հետո, բայց գլխավորապես իր շնորհի արտակարգ նշանով Լըգգնեգգի թագավորին գոհություն պատճառելու համար՝ նա հարգեց իմ այդ եզակի քմահաճույքը․ սակայն ասաց, որ այդ զանցառությունը հարկավոր է շատ ճարպիկ կերպով անել, իսկ ինքը կհրամայի իր պաշտոնյաներին, որ ինձ անցկացնեն իբր թե մոռացմամբ, որովհետև, ասաց նա, եթե իմ հայրենակից հոլանդացիներն իմանան այդ գաղտնիքը՝ ճանապարհին ինձ սրախողխող կանեն։ Թարգմանի միջոցով ես խորին շնորհակալություն հայտնեցի այդ անսովոր շնորհի համար։ Եվ քանի որ մի փոքր զորագունդ պիտի գնար Նագասակի, ուստի հրամանատար սպան կարգադրություն ստացավ, որ ինձ ողջ֊առողջ ճանապարհ դնի, ստանալով նաև խաչելության վերաբերյալ մասնավոր հրահանգներ։
1709 թվի հունիսի 9֊ին, երկար ու չարչարանքներով լի ճանապարհորդությունից հետո ես հասա Նագասակի։ Շուտով ես ընկա հոլանդացի նավաստիների շրջանը, որոնք ծառայում էին Ամստերդամից եկած «Ամբորինա» նավի վրա, որ 450 տոննա տարողություն ուներ։ Ես երկար ժամանակ ապրել էի Հոլանդիայում, իմ ուսումն ավարտել էի Լեյդենում և հիանալի կերպով խոսում էի հոլանդերեն։ Նավաստիները շուտով իմացան իմ որտեղից գալը և սկսեցին հետաքրքրությամբ հարձուփորձ հարցուփորձ անել իմ ճանապարհորդության ու վարած կյանքի մասին։ Ես հնարեցի մի համառոտ, բայց հավանական պատմություն, թաքցնելով դեպքերի կարևոր մասերը։ Հոլանդիայում ես շատ ծանոթներ ունեի․ ես հնարավորություն ունեի հորինելու իմ ծնողների անունները, ձևացնելով, որ նրանք Գելդեռլանդ գավառի հետամնաց բնակիչներ են։ Ես առաջարկեցի կապիտանին (մի ոմն Թեոդորիս Վանգրուլտ), որ նա իր ուզած ճանապարհածախսը վերցնի մինչև Հոլանդիա․ բայց իմանալով, որ ես վիրաբույժ եմ, նա բավականացավ ծախսի կեսն առնելով, պայմանով, որ ես ճանապարհին բժշկի պաշտոնը կատարեմ։ Նախքան մեկնելը՝ նավաստիներից մի քանիսը հարցրին, թե վերոհիշյալ ծիսակատարությունը ես կատարե՞լ եմ թե՞ ոչ։ Ես խուսափեցի այդ հարցից՝ տալով անորոշ պատասխան, որ ես կատարել եմ կայսեր և նրա արքունիքի բոլոր պահանջները։ Սակայն մի սրիկա նավաստի գնաց սպայի մոտ և ինձ մատնացույց անելով ասաց, թե ես խաչելությունը դեռ չեմ ոտնահարել։ Սակայն ապան, որին կարգադրված էր ազատելու ինձ այդ ծիսակատարությունից, այդ անզգամի թիկունքին բամբուկի քսան հարված հասցրեց, որից հետո ոչ ոք այլևս նման հարցերով ինձ չէր նեղացնում։
Այդ ճանապարհորդության միջոցին հիշատակելու արժանի բան չպատահեց։ Մեր նավը գնաց հաջող քամու տակ մինչև Բարեհուստ հրվանդանը, ուր մենք կանգ առանք խմելու ջուր վերցնելու համար։ Ապրիլի 10֊ին մենք անփորձ հասանք Ամստերդամ՝ ճանապարհին հիվանդությունից կորցնելով երեք հոգի, իսկ չորրորդը Ջենովայի ափերի մոտ նախակայմից իրեն նետեց ծովը։ Ամստերդամից, քաղաքին պատկանող մի նավով, ես շուտով գնացի Անգլիա։