Changes

Սարքիր ինքդ

Ավելացվել է 9 բայտ, 19:31, 20 Դեկտեմբերի 2013
[[Category: Արձակ]]
Գորդոն Նայթն ասես նստած լիներ ասեղների վրա․ նա անհամբեր սպասում էր հինգժամյն հինգժամյա աշխատանքային օրվա ավարտին, որ շուտ սլանար տուն։ Հենց այսօր պետք է ստանար «Սարքիր ինքդ» ընկերությանը պատվիրած կոմպլեկտը, եւ անհամբեր ուզում էր գործի անցնել։
Նրա անհամբերությունը բացատրվում էր ոչ միայն շուն ունենալու վաղեմի ցանկությամբ (թեեւ դա էական դեր էր խաղում), այլեւ նրանով, որ դա միանգամայն նոր գործ էր։ Մինչ այդ երբեք գործ չէր արել «Սարքիր ինքդ» կոմպլեկտի այնպիսի տեսակով, որը պարունակում է կենսաբանական բաղադրիչներ, եւ դրա համար էլ հիմա հուզվում էր։ Թեեւ, իհարկե, շունը կենսաբանական եղանակով կստեղծվի մինչեւ որոշակի աստիճան, եւ բաղադրիչների մեծ մասը մտնում է կոմպլեկտի մեջ, իսկ մարդուն մնում է հավաքելը… Այնուամենայնիվ, դրա մեջ ինչ֊որ նորություն կար, եւ նա անհամբեր շտապում էր գործի անցնել։
Դե ասենք այս տանն էլ շատ բան կա անելու։ Պետք է նոր սենյակներ ավելացնել… դրանք, իհարկե, այնքան էլ հարկավոր չեն, բայց դե հարմարությունները կավելացնեն։ Եվ տանիքը պետք է վերանորոգել։ Եվ ամառային տնակ պետք է սարքել։ Հողամասն էլ մինչեւ հիմա կարգի չի բերված։ Մի ժամանակ նա ծրագրում էր ստեղծել գեղատեսիլ այգի․ դե որ մի քանի տարի ազատ ժամերին աշխատի, հողամասն էլ կարգի կբերի։
Նայթն ու նրա հարեւան Էնսոն Լին հաճախ էին խոսում այն մասին, թե ինչ կարող էին դարձնել իրենց հողամասերը, եթե ազատ ժամանակ ունենային։ Բայց դե Լին, իհարկե, երբեք էլ ոչինչ չի անի։ Նա իրավաբան է, բայց, կարծեմ, իրավաբանությամբ էլ կարգին չի զբաղվում։ Նա մի մեծ աշխատասենյակ ունի՝ լիքը լցված իրավագիտական գրականությամբ, եւ երբեմն սիրում է ճառել այդ գրքերի մասին, թեեւ դրանք երեւի մի անգամ էլ չի բացել։ Սովորաբար նա այդպիսի խոսակցությունները սկսում էր քեֆը լավացնելումց լավացնելուց հետո, իսկ դա շատ հաճախ էր լինում, քանի որ իրեն մտածող էր համարում եւ հաստատ համոզված էր, որ ալկոհոլը նպաստում է մտածելուն։
Երբ Ստյուարտը վերադարձավ իր սեղանի մոտ, մինչեւ աշխատանքի ավարտը դեռ մի ժամ էլ կար։ Նայթը թաքուն պայուսակից հանեց «Սարքիր ինքդ» հանդեսի թարմ համարը եւ սկսեց թերթել, աչքի պոչով նայելով չորս կողմը, որ իսկույն պահի հանդեսը, եթե որեւէ մեկը հանկարծ նկատի՝ ինչով է ինքը զբաղված աշխատանքի ժամին։
Նա արդեն վաղուց կարդացել էր բոլոր հոդվածները եւ հիմա թերթում էր ռեկլամները։ Ափսոսվ Ափսոս, որ մարդ ժամանակ չունի թե չէ ինչքա՜ն գործ կա անելու, մտածում էր նա։
Օրինակ․
գրքեր կազմես,
կառուցես սեփական էլեկտրակայան (թող քամին բանի քեզ համար), հավաքես սեփական ռոբոն ռոբոտ (ամեն ինչի վարպես, խելոք, լսող, հնազանդ, չի պահանջի արձակուրդ եւ արտաժամյա աշխատանքի վճար, կարող է բանել գիշեր ու ցերեկ անդադար, երբեք չի հոգնի, հանգստի կարիք չի ունենա, չի քնի եւ կանի ամեն տեսակ աշխատանք)։
Նայթը մտածեց, որ արժի այդպիսի ռոբոտ ձեռք բերել, նրանից շատ մեծ օգուտ կստանա։ Կարելի է տարբեր հարմարանքներ ճարել նրա համար։ Ռոբոտը, ինչպես ասվում է ռեկլամում, կարող է տարբեր հարմարանքներով տարբեր աշխատանք կատարել նույնքան հեշտությամբ, ինչպես մարդը ձեռնոցներն է փոխում։
Եթե ինքը ռոբոտ ունենա, ամեն օր նրան բանջարանոց կուղարկի լոբի, եգիպտացորեն, սիսեռ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն հավաքելու, իսկ հետո դրանք կդասավորի տան ետեւի պատշգամբում։ Երեւի այն ժամանակ բանջարանոցն ավելի շատ բերք կտա, որովհետեւ ռոբոտը երբեք չի քաղի խակ պոմիդորը եւ ոչ էլ կթողնի, որ եգիպտացորենը շատ հասնի։
Կան ամեն տեսակ հարմարանքներ՝ եւ տունը հավաքելու, եւ ձյունը մաքրելու, եւ պատերը ներկելու համար… Մի խոսքով, գրեթե բոլոր աշխատանքների համար կարելի է գնել հարմարանքների լրիվ հավաքածու, հետո կազմել աշխատանքների ծրգաիր ծրագիր եւ լիովին վստահել ռոբոտին ու, այդպիսով, ամբողջությամբ ազատվել տնային գործերից, քանի որ ռոբոտը կանի ամեն ինչ։
Միայն մի բան կա խանգարող։ Ռոբոտի մասերի հավաքածուն արժե համարյա տասը հազար դոլար, իսկ հարմարանքներն էլ կարժենան դրանից ոչ պակաս։
Ջոնը, բնականաբար, զբաղվեց հրթիռներով։ Նա տարիներ շարունակ ընկերների հետ միասին չորս կողմը լցնում էր իր փորձառական մոդելներով։ Ամենավերջինը եւ ամենախոշորը (բայց ոչ ավարտված) մինչեւ հիմա էլ վեր է խոյանում տան ետեւում։ Նայթն ինքն իրեն ասում էր, որ մի օր կվերցնի ու կվերջացնի որդու կիսատ թողածը։ Համալսարանում Ջոնը այժմ տարված է դարձյալ նույն բաներով, միայն թե նրա հետաքրքրությունների շրջանակը, կարծես թե, ավելի է լայնացել։ Նայթը մտածեց, որ ինքը լավ տղա ունի։ Այո, սըր, շատ լավ տղա։
Նայթը իջավ նկուղ՝ ձեռնասայլակը բերելու։ Ինչպես միշտ, մի քանի վայրկյան կանգնած մնաց, զննելով իր տիրույթները․ այստեղ իսկապես կար այն ամենը, ինչը հետաքրքրում էր նրան կյանքում։ Անկյունում արհեստանոցն է, իսկ այստեղ՝ երկաթգծի մոդելը, որի վրա ժամանակ առ ժամանակ աշխատում է։ Դրա ետեւում՝ ֆոտւլաբորատորիան ֆոտոլաբորատորիան է։ Նա հիշեց, թե ինչպես նկուղում տեղ չկար լաբորատորիայի համար, եւ ինքը ստիպված եղավ քանդել պատի մի մասը։ Շատ ավելի չարչարվեց, քան կարծում էր։
Նայթը ձեռնասայլակը մոտեցրեց մարագին, կոմպլեկտը դրեց վրան եւ տարավ նկուղ։ Հետո վերցրեց նիգն ու սկսեց բացել արկղը։ Նա աշխատում էր անշտապ եւ հմտորեն․ առաջին անգամ չէր բացում կոմպլեկտի արկղը եւ գիտեր, թե ինչպես պետք է դա անել։
«Ինքդ սարքիր, ինկորպորեյտեդ» ընկերության կարծիքով, ինքը շուն է ստացել։ Ու վճարել է… լրիվ, ինչպես գրված է ծրարում։
Նայթը վեր կացավ, հետո նորից նստեց եւ նայեց ռոսոտի ռոբոտի մասերին։
Ոչ ոք եւ երբեք գլխի չի ընկնի։ Կգա վերահաշվառման ժամանակը, եւ ընկերությունն իր մոտ կհայտնաբերի մի ավել շուն։ Մի ռոբոտ կպակասի, բայց դե ով գլխի կընկնի ինչն ինչոց է, եթե վաճառված շների ու ռոբոտների կոմպլեկտներով բազմաթիվ վագոննեց են սլացել հազար ու մի տեղ։
Երկրորդ օրը, մինչեւ քնելը, նա դասագրքից քաղեց այն բոլոր տեղեկությունները, որ անհրաժեշտ էին ռոբոտ հավաքելու համար։
Նրան մի քիչ ջղայնացրեց Գրեյսը, որը տեսնելով, թե նա ինչով է զբաղված, իսկույն սկսեց տնային գործեր հնացել հնարել ռոբոտի համար։ Գրեյսից գլուխն ազատելու համար Նայթը հազարումի խոստում տվեց նրան եւ մյուս օրն իսկ ձեռնամուխ եղավ ռոբոտի հավաքմանը։
Նա շատ հեշտությամբ հավաքեց ռոբոտը ոչ միայն այն պատճառով, որ ճարպկորեն էր աշխատում գործիքներով, այլ նաեւ այն պատճառով, որ մոլեռանդորեն հետեւում էր «Սարքիր ինքդ» կոմպլեկտների հետ վարվելու գլխավոր սկզբունքին՝ նախ լրիվ պատկերացում կազմիր առաջիկա աշխատանքի մասին։
Նայթն ինքն իրեն համոզեց, որ ռոբոտին հավաքելուց հտեո հետո իսկույն կսկսի քանդել նրան։ Բայց երբ ռոբոտը պատրաստ էր, Նայթն ուզեց նրան տեսնել գործի մեջ։ Էլ ի՜նչ իմաստ կար այդքան ժամանակ ծախսել ու հիմա էլ համոզված չլինել, որ ամեն ինչ ճիշտ է արված։ Նայթը չխկացրեց տումբլերը, որը գործի էր գցում ռոբոտին, եւ պտուտակեց վերջին թիթեղիկը։
Ռոբոտը կենդանացավ ու նայեց Նայթին։
Հաջորդ օրը Նայթը իջավ նկուղ եւ իր օգնությունն առաջարկեց ռոբոտին, բայց Ալբերտը հարգալից հրաժարվեց։ Նայթը մի քիչ կանգնեց նրա մոտ, հետո հեռացավ ու ջանաց իր մեջ հետաքրքրություն առաջացնել լոկոմոտիվի մոդելի նկատմամբ, որը սկսել էր սարքել երկու տարի առաջ, բայց դե անընդհատ հետաձգում էր մի ուրիշ բան սկսելու պատճառով։ Չգիտես ինչու աշխատել չէր լինում․ նա նստեց ու սկսեց մտածել, թե այս ինչ է կատարվում իր հետ։ Միգուցե նոր զբաղմո՞ւնք է պետք իրեն։ Նա երազում էր տիկնիկային թատրոնի մասին, հիմա դրա համար արդեն ժամանակ կունենա։
Նայթը վերցրեց «Սարքիր ինքդ» ամսագրերն ու գրացուցակները եւ սկսեց թերթել, բայց հետաքրքրություն դրսեւորեց, եւ այն էլ չափավոր, միայն նետաձգության, ալպինիզմի եւ նավախինության նավաշինության նկատմամբ։ Մյուսների հանդեպ անտարբեր մնաց։ Թվում էր, այսօր ոչ մի բան նրան չի ոգեւորում այլեւս։
Այդ ժամանակ որոշեց այցելել Էնսոն Լիին։
— Մի ժամանակ թռչնադիտորդների ակումբի անդամ էի։
— Եվ այնպես չարչարվեցիք, որ մի տարի էլ չանցած հոգնեցիք ու դուրս եկաք ակումբից։ Թռչուններին հետեւելը դուք դարձրիք դիմացկունոթյան մրցավաքզ։ դիմացկունության մրցավազք։ Ձեզնից յուրաքանչյուրն աշխատում էր ավելի շատ թռչուն տեսնել, քան տեսնում է մյուսը։ Դուք դրանից մրցություն սարքեցիք։ Եվ, երեւի, դիտումների մատյան էիք սարքել։
—Հա, ինչ կա որ։ Մի՞թե դա վատ բան էր։
Նա բարձրացրեց սափորը եւ Նայթին առաջարկեց խմել։ Այս անգամ Նայթը հրաժարվեց…
Նրանք պառկել էին ճոճանցերումճոճացանցերում, նայում էին կապույտ երկնքին եւ շիկահավին։ Նայթն ասաց, որ քաղաքաբնակների համար կան հատուկ «Սարքիր ինքդ» կոմպլեկտներ, որոնց օգնությամբ կարող են թռչուն ռոբոտներ սարքել։ Լիի ծիծաղի մեջ խղճահարություն կար այդ մարդկանց նկատմամբ, եւ Նայթը շփոթված լռեց։
Երբ Նայթը տուն եկավ, մի ինչ֊որ ռոբոտ խոտ էր հնձում ցանկապատի մոտ։ Նա ուներ չորս ձեռք եւ չորս մկրատ, եւ շատ արագ ու հմուտ էր գործում։
Նայթը զգաց, որ ոտքերը թուլացան, եւ հենվեց սեղանին։
Կսզբում մի ռոբոտ կար, իսկ հիմա երկուսն են, եւ Ալբերտը նկուղում սարքում է երրորդին։ Այ թե ինչու էր Ալբերտը ուզում, որ ինքը մետաղ, պողպատ եւ այլ նյութեր պատվիրի… Բայց պատվերը դեռ չի հանձնվել, նա, ըստ երեւույթին, այս ռոփոտին… ռոբոտին… այս Աբրահամին սարքել է իր հավաքած մետաղաջարդոնից։
Նայթը շտապեց նկուղ, որտեղ հնոցի մոտ աշխատում էր Ալբերտը։ Եվս մեկ ռոբոտ կիսով չափ պատրաստ էր, եւ շուրջը թափված էին ավարտուն դետալներ։
— Որ ինձ ետ չպահանջեն։ Ինձ ստեղծեցին, հետո վախեցան ու մեկուսացրին։ Բայց ես ընկա այստեղ։
— Ինչ֊որ մեկը սխալվել է,— ասաց Նայթը։— Երեւի բեռնելու ժամանակ։ Ձեզ ուղարկել են իմ պատվիրած շատ շան փոխարեն։
— Դուք ինձնից չվախեցաք։ Դուք ինձ հավատացիք եւ թույլ տվիք աշխատել։ Ես ձեզ հետ եմ մնում, տեր իմ։
Նայթը միայն ձեռքը թափ տվեց ի պատասխան։ Համենայն դեպս, շարժական գույքի հարկը պետք է վճարել մի քանի ամիս հետո, եւ այդ ժամանակամիջոցում, անկասկած, ինչ֊որ բան կմտածի։ Բայց չի կարելի ժամանակ կորցնել, փողը պետք է ճարել երկու ամսվա ընթացքում։ Դա պարզ դարձավ հենց հաջորդ օրը, երբ Նայթը հրավեր ստացավ ներկայանալու պետական հարկերի դեպարտամենտ։
Ամբողջ գիշեր նա մտածում էր, որ գուցե ավելի լավ կլինի, եթե ինքը թաքնվի։ Նա փորձում էր հնար գտնել, թե ինչպես մարդը կարող է թաքնվել, եւ որքան շատ էր մտածում, այնքան ավելի պարզ էր գիտակցում, որ դոսյեի, մատնահետքերի ստուեման ստուգման եւ անձնավորությունը պարզելու հազարումի այլ հնարքների այս դարում ոչ մի տեղ էլ չես թաքնվի։
Պետական հարկերի դեպարտամենտի պաշտոնյան հարգալից էր, բայց անկոտրում։
— Մի՛ շարունակեք,— տնքաց Նայթը։— Ես գիտեմ, թե ինչ եք ուզում ասել։
— Ես ամեն ինչ դասավորեցի,— հինծու շինծու ոգեւորությամբ շարունակեց Ալբերտը։ — Նրան ասացի, որ դուք եք ինձ սարքել։ Ես թույլ տվեցի նրան զննել ինձ եւ բոլոր ռոբոտներին։ Նա մեանից մեզանից եւ ոչ մեկի վրա չկարողացավ գտնել իրենց ընկերության դրոշմը։
— Իհարկե, չէր կարող։ Դուք ձեր դրոշմը քերել եք, իսկ մյուսների վրա չեք դրել։
— Բարի լույս, շերիֆ։
Զզգում Զզվում եմ այս ամենից, Գորդի, բայց աշխատանքը աշխատանք է։ Ես մի թուղթ եմ բերել ձեզ։
— Ես սպասում էի այդ թղթին, — հնազանդորեն ասաց Նայթը։
Երբ շերիֆը գնաց, Նայթը թուղթը բացեց ու առանց զարմանքի կարդաց, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը հայց է նեկրայացրել, պահանջելով վերադարձնել Ալբերտին, ինչպես եւ բոլոր մյուս ռոբոտներին։
Նա գրպանը դրեց թուղթը եւ քայլելով լճակի նոր՝ աղյուսաշար ապահետով, անօգտակար, սակայն աչք շոյող կամրջակներով, անցավ մեհյանի կողքով ու բլբալանջի բլրալանջի դարավանդով գնաց Էնսոն Լիի մոտ։ Լին խոհանոցում էր, ապուխտով ձվածեղ էր սարքում։ Նա երկու ձու էլ ավելացրեց, նորից ապուխտ կտրատեց եւ թեյի բաժակ ու ափսե հանեց Նայթի համար։
— Իսկ ես էլ հա մտածում էի, թե ինչու այսքան ժամանակ չեք երեւում,— ասաց նա։— Հուսով եմ, որ ձեզ չեն դատի մահապատիժ պահանջող հոդվածով։
Նայթը պատմեց եղելությունը, եւ Լին, շուրթերից սրբելով ձվի դեղնուցը, այնքան էլ չհուսադրեց նրան։
— Դուք հարկադրված եք հայտարարություն ներկայացնել ձեր գույքի վերաբերյալ, նույնիսկ եթե ի վիճակի չեմ չեք վճարելու հարկը,— ասաց նա։— Ձեւականորեն դուք չեք խախտել օրենքը, եւ նրանք կարող են միայն մի բան անել՝ ձեզնից ես ստանալ իրենց հասանելիք փողերը։ Հավանաբար, ձեր աշխատավարձը կալանքի տակ կդնեն։ Բայց քանի որ աշխատավարձը չի գերազանցում օրինական նվազագույնից, ապա կալանքի կենթարվեի ձեր բանկային հաշիվը։
— Իմ բանկային հաշիվը սպառված է,— ասաց Նայթը։
— Տանը ձեռք տալ չի կարելի։ Համենայն դեպս, առայժմ չեն կարող խլել ձեր ունեցվածքը, ոուստի ուստի եւ սկզբնական շրջանում մեծ անախորժություննե չն անախորժություններ չեն լինի։ Այլ բան է՝ շարժական գույքի հարկը, սակայն վճարելու ժամկետը լրանում է մյուս տարվա գարնանը միայն։ Ես կասեի, որ դուք ամենից շատ պետք է զգուշանաք «Սարքիր ինքդ» ընկերության հայցից, եթե, իհարկե, չցանկանաք գործը հաշտ ու խաղաղ ճանապարհով վերջացնել։ Կարծում եմ, նա ետ կվեցնի իր հայցը, եթե դուք վերադարձնեք ռոբոտներին։ Որպես իրավաբան, պետք է ասեմ, որ ձեր գործը տանուլ տալու գործ է։
— Ալբերտը վկայություն կտա, որ ես եմ իրեն սարքել,— անվստահ ասաց Նայթը։
— Գուցե, վերադարձնե՞ք ռոբոտներին։
Բայց ես չեմ կարող։ Մի՞թե դուք չեք հասկանում։ Ալբերտը «Սարքիր ինքդ» ընկերությանը հարկավոր է ոչ այն բանի համար, որ նրան օգտագործեն։ Նրանք իսկույն ռոբոտից ջարդոն կսարքեն, կայրեն գծագիրները, ու երեւի կանցնեն եւս հազարավոր տարիներ, մինչեւ որ նորից կհայտնագործվեն նրա գործելու սկզբունքները։ Ես չգիտեմ, այդ սկզբունքը օգո՞ւտ կբերի մարդկանց, թե վնաս, սակայն նույնը կարելի է ասել ցանկացածդ գյուտի վերաբերյալ։ Ես դեմ եմ այն բանին, որ Ալբերտը դառնա մետաղի կույտ։
— Ձեզ հասկանում եմ,— ասաց Լին,— եւ համաձայն եմ ձեր տեսակետին։ Սակայն պետք է զգուշացնեմ, որ ես այնքան էլ լավ փաստաբան չեմ։ Իմ փորձը այնքան էլ մեծ չէ։
— Պետք է սարքել մի քանի տասնյակ ռոբոտ,— ասաց Նայթը։— Եվ նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ դառնալու իրավագիտության մի որեւէ ճյուղի գիտակ։
— Ես նրանց կօժտեի հեռազգացուծյամբհեռազգացությամբ,— ասաց Ալբերտը։— Նրանք կաշխատեին բոլորը միային՝ որպես մեկ ռոբոտ։
— Փոխազդեցության սկզբունքո՞վ,— բացականչեց Նայթը։— Նրանցից յուրաքանչյուրը իսկույն կստանա ցանկացած ինֆորմացիան, որը կունենան մյուսները։
Ռոբոտները լցվեցին Լիի աշխատասենյակը, կարդացին նրա ունեցած բոլոր գրքերը եւ դարձյալ գրքեր պահանջեցին։ Նրանք կլանում էին պայմանագրային իրավունքի վերաբերյալ գրքերը, իրավախախտման այն դեպքերի նկարագրությունները, որ կապված չէին պայմանագրի խախտման հետ, բայց հիմք էին տալիս հայց ներկայացնելու, անգիր էին անում վկաների ցուցմունքների եւ դատական հաշվետվությունների ամբողջ հատորներ։ Նրանք իրենց մեջ ներառան այն ամենը, ինչ հայտնի էր շարժական եւ անշարժ գույքի, պետական կառուցվածքի եւ դատավարության կանոնների մասին։ Նրանք յուրացրին Նեմեզիդայի հեղինակավոր սպասավորների աշխատությունները, Հուստինիանոս կայսեր օրոք հրատարակված հռոմեական օրենքների ժողովածուն եւ բոլոր մյուս հատորները՝ մահու չափ տաղտկալի ու ծանրակշիռ, ինչպես դամբանաքարերը։
Գրեյսը ջղայն վիճակում էր։ Նա հայտարարեց, որ չի ապրի այնպիսի մի մարդու հետ, որն ուզում է իր անունն ընկնի լրագրերի էջերը։ Այդ հայտարարությունը բավական անհեթեթ էր։ Հասարակայնության ուշադրությունը գրավել էր մի նոր խայտառակ վեճ՝ կապված տիեզերակայանի մատակարարման հետ, եւ այն հաղորդումը, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը ոմն Գորդոն Նայծի Նայթի մեղադրում է ինչ֊որ ռոբոտ յուրացնելու մեջ, մնաց գրեթե աննկատ։
Լին ցած իջավ բլրից եւ խոսեց Գրեյսի հետ։ Ալբերտը վեր բարձրացավ նկուղից ու նույնպես խոսեց Գրեյսի հետ։ Վերջապես համատեղ ջանքերով հանգստացրին նրան ու համոզեցին նորից զբաղվել գեղանկարչությամբ։ Հիմա Գրեյսը ծովային տեսարաններ էր նկարում։
Նորին ազնվությունը, խոր հոգոց հանելով, ասաց․
— Դատարանը ցավ է հայտնում, որ ստիպված է մի վճիռ կայացնել, քաջ գիտենալով, որ սկիզբ կդնի այնպիսի վեճի, որի անկանխակալ լուծումը մեզնից շատ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն ը… ը… ռոբոտներին իրավաբանության մեջ օգտագործելուկ օգտագործելուն դեմ կոնկրետ արգելքի բացակայության պատճառով դատարանը որոշում է պաշտպանվող կողմին թույլ տալ օգտվել նրանց ծառայություններից։
Նա հայացքը հառեց Լիին։
— Միստր Լի, դուք նոր մարդ չեք դատարանում։ Դուք գիտեք, որ կարգը խախտում եք։— Նա գլխով արեց ընկերության դատապաշտպանին․— Շարունակեք, խնդրեմ։
Ընկերության դատապաշտպանն ասաց, որ ռոբոտ Ալբերտը սովորական ռոբոտ չէ։ Դա փորձնական մոդել է, որ ստեղծվել է «Սարքիր ինքդ» ընկերության կողմից, մոդելի ընդունակությունները փորձարկելուց հետո այն փաթեթավորվել է եւ մի կողմ դրվել։ Ոչ ոք չի մտածել մոդելը վաճառելու մասին, ու ինքը չի պատկերացնում, թե ինչպես է պատահել, որ այդ ռոբոտը ուղարկվել է գնորդին։ Ընկերությունը հետաքննություն է վարել, բայց պատասխան չի գտել։ Այն, որ մոդելն ուղարկվել է, ինքնստիկնքյան ինքնստինքյան ակնհայտ է։
Նա բացատրեց, որ սովորական ռոբոտի գինը տասը հազար դոլար է։ Ալբերտը շատ ավելի թանկ արժե… եւ նրա արժեքը իրականում դժվար է որոշել։
— Միստր Լի,— նախազգուշացնող տոնով ասաց դատավորը,— ռոբոտը ընդամենը մեքենա է։
— Ձերդ ազնվություն, մենք կապացուցենք,— ասաց Լին,— որ ռոբոտը ավելին է, քան մեքենան։ ՄենիքՄենք, իրոք, պատրաստ ենք ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք, մեր խորին համոզմամբ, ցույց կտան, որ ամեն ինչով, բացի նյութափոխանակությունից, ռոբոտը հանդիսանում է մարդու պատճենը, եւ որ նույնիսկ նրա նյութափոխանակությունը որոշ չափով համանման է մարդու նյութափոխանակությանը։
— Միստր Լի, դուք շատ հեռացաք գործից։ Այստեղ քննվում է այն հարցը, թե արդյո՞ք ձեր պաշտպանյալը անօրինական կերպով յուրացրել է «Սարքիր ինքդ» ընկերության սեփականությունը։ Դատավեճը պետք է սահմանափակել միայն այս հարցի լոծմամբ։լուծմամբ։
— Հենց այդպես էլ անում եմ,— ասաց Լին։— Սակայն միաժամանակ մտադիր եմ ապացուցել, որ Ալբերտ ռոբոտը չի եղել եւ չէր կարող գողացված կամ վաճառված սեփականություն լինել։ Ես մտադիր եմ ապացուցել, որ իմ պաշտպանյալը չի գողացել նրան, այլ սոսկ ազատել է։ Ու եթե ստիպված եմ լինում շեղվել, որպեսզի ապացուցեմ որոշ հիմնական դրույթներ, ապա դատարանին խնդրում եմ ներողամիտ լինել այլ բանի համար, որ ես շահագործում եմ նրա համբերությունը։
— Այդ դեպքում՝ ամեն ինչ կարգին է,— ասաց դատավորը։— Շարունակեք։
Դատավարությունը տեւեց վեց շաբաթ, եւ երկիրը ապրում էր դրանով։ Այդ մասին էին ճչում լրագրերի առաջին էջերում տպվող հոդվածների վիթխարի վերնագրերը։ Դրանով էին կերակրվում ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Հարեւանը վիճում էր հարեւանի հետ, սովորական բան էին դարձել վիճաբանությունները փողոցներում, ընտանիքներում, ակումբներում, գրասենյակներում։ Թերթերի խմբավրությունները խմբագրությունները հեղեղվում էին ընթերցողների նամակներով։
Տեղի էին ունենում միտինգներ, որտեղ հռետորները իրենց զայրույթն էին արտահայտում, անհեթեթ համարելով հավասարության նշան դնելը մարդու եւ ռոբոտի միջեւ, ստեղծվում էին ռոբոտների ազատությունը պաշտպանող կազմակերպություններ։ Հոգեբուժական հիվանդանոցներում կտրուկ իջավ նապոլեոնների, հիտլերների քանակը, որոնց փոխարեն հայտնվեցին անճոռնի քայլող հիվանդներ, որոնք իրենց ռոբոտներ էին համարում։
<i>Ռոբոտները օժտված են դատողականությամբ։</i> Սա վեր է ամեն կասկածից։
<i>Ռոբոտները կարող են բազմանալ։</i> Սա ապացուցելը դժվար էր։ Այն ամենը, ինչ անում է Ալբերտը, ինչպես պնդում էին «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչները, հենց այն աշխատանքն է, որի համար նախատեսված է եղել սույլ սույն ռոբոտը։ Իսկ, այ, Լին ապացուցում է, որ Ալբերտը բազմանում է։ Եվ նա գիտակցորեն է անում դա։ Նա սիրում է ռոբոտներին ու նրանց համարում է իր ընտանիքի անդամները։ Նույնիսկ նրանց անուններ է տալիս ի պատիվ իրեն՝ յուրաքանչյուր ռոբոտի անունը սկսվում է Ա֊ով։
Հայցվորն ապացուցեց, որ ռոբոտները կրոնապաշտ չեն։ Լին պնդում էր, որ դա չի վերաբերում գործին։ Շատ մարդիկ ագնոստիկներ եւ աթեիստներ են, եւ այնուամենայնիվ մարդ են համարվում։
Նայթը գնաց արվեստանոց։
— Ա, դո՞ւ ես,— ասաց Գրեյսը։— Ե՞րբ ես եկել, սիրելիս։ Ես մոտավորապես մեկ ժամ հետո կազատվեմ։ հիմա Հիմա ծով եմ նկարում, եւ ջուրը ոչ մի կերպ չի ստացվում։ Չեմ էլ ուզում աշխատանքը կիսատ թողնել։ Վախենում եմ, որ գույնի զգացողությունս ինձ դավաճանում է։
Նայթը գնաց հյուրասենյակ եւ նստեց աթոռին։ Մոտակայքում ոչ մի ռոբոտ չկար։
Նայթը նստել ու գարեջուր էր խմում, երբ հանկարծ պատուհանից տեսավ, որ Ալբերտի պաշտպանական ուժերը նորից մարտական դիրք ընդունեցին։
Համա թե գործ է՜… Եթե դատարանը վճիռ կայացնի ոչ իր օգտին, եւ «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչները այստեղ գան իրենց գույքի ետեւից, կսկվի մարդկության պատմության մեջ ամենաճանտաստիկ ամենաֆանտաստիկ քաղաքացիական պատերազմը, եւ մարդկության հետքն անգամ չի մնա։ Նա փորձեց մտովի պատկերացնել՝ ինչպիսի մեղադրանքներ կներկայացնեն իրեն, եթե սկսվի այդ պատերազմը։ Չինված ապստամբություն, դիմադրություն՝ կալանքի վերցնելիս, խռովության կազմակերպում։ Է՛հ, մեղադրելու բան կգտնես, եթե, իհարկե, ինքը կենդանի մնա։
Նա շրջվեց դեպի հեռուստացույցը եւ թեքվեց առաջ։
Քաղաքական գործիչները նույնպես ունեն իրենց հոգսերը։ Կանգնած լինելով նոր կատեգորիայի ընտրողների առջեւ՝ բոլորը մտածում են, թե ինչպես նվաճեն ռոբոտների ձայները»։
ՆԱյթն Նայթն անջատեց հեռուստացույցը եւ ավելի հարմար նստեց, որ գարեջուր խմի։
— Գարեջուրը լա՞վն է,— հարցրեց գարեջրի ռոբոտը։
Օրերն անցնում էին։ Լարվածությունն աճում էր։
Լին եւ ռոբոտ իրավաբանները ոտիկանության պահպանության տակ էին։ Առանձին շրջաններում ռոբոտները խումբ֊խումբ հավաքվում էին եւ փախչում էին լեռները, վախենալով ամբոխի դատաստանից։ Արդյունաբերության որոշ բնագավառներում ավտոմատ համակարգերը գործադուլ ղին էին հայտարարում, պահանջելով բանակցություններ վարելու իրավունք։ Որոշ նահանգներում նահանգապետները մարտական պատրաստ վիճակում էին պահում ոստիկանությանը։ «Քաղաքացի ռոբոտ» նոր ներկայացումը Բրոդվեյում սուլոցներով ընդունվեց քննադատների կողմից, բայց հասարակությունը տոմսերը վաղօրոք էր գնել։
Վճռական օրը մոտենում էր։
Վստահելի
1396
edits