Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 9185 բայտ, 19:47, 5 Հունվարի 2014
/* Հավայան կղզիներ */
Աստվա՜ծ իմ, մտածում էի ես, մի՞թե այդ երկրում իսկապես երբեք ոչինչ չի փոխվի։
 
 
==Զանգ Տորոնտոյից==
 
 
Երբ ես զբաղված էի ճանապարհորդության նախապարստությամբ, հանկարծ հնչեց զանգ Կանադայից։ Ողջույն ծերուկ, ասում է Զիլբերովիչը։
 
― Ա՜ ― ասում եմ, ― Ողջույն, ինչպե՞ս է կյանքը։
 
― Հոգսաշատ, ― պատասխանում է նա։ Ինչ֊որ բանով զբաղվա՞ծ ես։
 
― Ի՞նչ նկատի ունես։ Հիմա՞, թե ընդհանրապես։
 
― Դե, հիմա և ընդհանրապես։
 
― Ընդհանրապես ասած զբաղված եմ։
 
― Ուրեմն ամեն ինչ թող, տոմս վերցրու և որ վաղը լինես Տորոնտոյում։
 
Ես ուղղակի ապշեցի այդպիսի առաջարկությունից։
 
Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ ոչ մի բան ու գործ չունե՞մ, քան այդպիսի հեռուն գալը։
 
Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատելի կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտ, կանցնես ուղիղ երկու մայլ, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շեվրոլե»։ Տանիքին անտեննա, ետևի ապակու վրա ժալյուզի, համարը կեղտոտված է ցեխով։ Հետևիր այդ «շեվրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքից բաց չթոցնես։ Վերջ։
 
― Տխմա՛ր։ ― Գոռացի ես։ Նախքան կարգադրություններ անելը, գոնե ռուսերեն խոսել սովորեիր։
 
Բայց այդ բառերը լսեց միայն իմ կինը, երկրի մյուս կողմում խոսփողն անջատված էր։
 
― Ի՞նչ է պատահել, ― մտահոգված հարցրեց կինս։ Ո՞վ էր զանգում։
 
― Չհասկացա՞ր ինչ է։ Իհարկե Զիլբերովիչը։
 
― Եվ ի՞նչ էր ուզում։
 
Ես պատմեցի։
 
Կինս զայրացավ։ Ոչ այնքան Զիլբերովիչի, որքան ինձ վրա։ Այդ ի՞նչ բան է։ Այդ ինչո՞ւ հանկարծ։ Հնարավոր է մենք բաժանվում ենք ընդմիշտ, մեզ մնացել է միայն մի քանի օր, իսկ դու պատրաստ ես ծախսել նրանք ում վրա ասես, միայն ոչ ընտանիքիդ։ Դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես քեզ այնպես պահում, որ նրանք քո հետ վերաբերում են ինչպես երեխայի հետ։ Տեսեք, թե ինչ է երևակայում նա իր մասին, նա երկրի կենտրոնն է, և դու նրա մոտ կվազես, հենց որ նա քեզ մատով կա՞նչի։
 
Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում պատասխանել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։
 
Ես դա ասում էի շատ անկեղծ, ամենից շատ ջղայնանալով ինքս ինձ վրա և միաժամանակ զարմանալով այն տարօրինակ հոգեկան ուժին, որը ազդում էր ինձ վրա, չնայած մեզ բաժանող ֆանտաստիկ տարածությանը։
 
Այդ ուժը ինձ ինչ֊որ կերպ հիպնոսացնում էր, դուրս էր բերում հավասարակշռությունից, առանց իրապես բացատրելի պատճառների ստիպում ինձ նրան ենթարկվել, իսկ չենթարկվել ես կարող էի միայն ցուցաբերելով հուսահատ ներքին դիմադրություն։
 
Անհասկանալի՞ է։
 
Կփորձեմ ավելի պարզ բացատրել։
 
Զիլբերովիչը զանգում էր ինձ ոչ թե իր դեմքից, (սեփական դեմք նա երբեք չի ունեցել), այլ ուրիշ մարդու հանձնարարությամբ։ Այդ ուրիշին ես ենթակա չէի ոչ ծառայողական առումով, ոչ նյութականապես, նրա վերաբերմունքը իմ նկատմամբ ոչ մի կերպ չէր կարող ազդել իմ գործերի վրա։
 
Եթե ես նրան վերաբերվեի ակնածանքով և այդ պատճառով պատրաստ լինեի կատարել նրա բոլոր պահանջները, դա էլ չկար։ Ավելին, նրա համոզվածությունը, որ նա տիրում է վերջնական ճշմարտությանը, իմ աչքերում նրան դարձնում էր կոմիկական։
 
Եվ միևնույն է, երբ նա ինձ ինչ֊որ բանի համար կանչում էր, ես ուղղակի քարանում էի և զգում, որ իմ ուժերից վեր է նրան մերժել։
 
Հիմա նույն բանն էր։
 
Ինչպե՞ս ես պետք է արձագանքեմ Զիլբերովիչի զանգին։ Շատ հասարակ՝ ոչ մի կերպ։ Ինչ֊որ մեկի խելքին փչել է, որ ես պետք է ամեն ինչ թողնեմ և ինչ֊որ տեղ նետվեմ։ Իսկ ինձ թվում է, որ ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ, և պարտավոր չեմ պատասխանել։ Ես ինքս մինչև կոկորդս խրված եմ իմ գործերում։
 
Բայց ինչ֊որ բան ինձ նյարդայնացնում էր և բերում այն մտքին, որ ընդհանրապես չպատասխանել անհարմար կլիներ։ Վերջին խոսքերով վիրավորելով Զիլբերովիչին և նրա այսպես ասած պատրոնին, մասամբ էլ ինքս ինձ, ես արդեն մտքումս հորինում էի մերժման պատճառի տարբերակները, որոնցից ամենաամբարտավանը (հեռագրով). Ում պետք նա էլ գալիս է։
 
Պարզ, հստակ ու հասկանալի։ Բայց անիրական։ Որովհետև պատկերացնել մի իրադրություն, որում Նա գալիս է ինձ մոտ, անհնարին է, իսկ որ ես եմ Նրա մոտ գնում, այստեղ պատկերացնելու բան չկա։
 
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ․․․
 
Ինչո՞ւ ես չեմ կարող դիմադրել մի մարդու, որը ինձ ոչ մի բանի համար պետք չէ։
 
― Ինչո՞ւ ես այդքան հուզված ման գալիս, ― գոռաց կինս ինձ վրա։ ― Ինչո՞ւ ես մեկը մյուսի հետևից ծխում և ի՞նչ ես մրթմրթում։
 
― Իսկ ինչ է, ես ինչ֊որ բա՞ն եմ մրթմրթում, ― զարմացա ես։
 
― Ոչ միայն մրթմրթում ես այլև դեմքդ ես ծամածռում և մատների որոշ համակցություն ցույց տալիս։ Եթե դու չես կարող նրանց հեռու ուղարկել, պատասխանիր ինչ֊որ կերպ քաղաքավարի։ Ասա որ հիվանդացել ես, որ կոնֆերանսի ես մասնակցում, որ պետք է գիրքդ վերջացնես։
 
― Այո՞, ― կասկածեցի ես, ― իսկ նա կասի․ իսկ ո՞ւմ են պետք քո գրքերը։
 
― Եթե այդպես ասի, դու էլ կարող ես նրան ասել․ իսկ ո՞ւմ են պետք քո գրքերը։ Անտաշությանը միշտ պետք է անտաշությամբ պատասխանել։ Դու ինքդ քեզ դնում ես վերջին տեղը, դրա համար էլ ուրիշներն էլ են քեզ այնտեղ դնում։
 
Նա իրավացի էր, ինչպես միշտ։
 
Բայց երբ նա գնաց բանկ, ես զանգեցի օդանավակայան, հենց այնպես, պարզապես համենայն դեպս։
 
Ինչպես և ենթադրում էի, ուղիղ չվերթ Մյունխենից Տորոնտո, գոյություն չուներ։ Իսկ թռչել փոխելով չվերթը Ֆրանկֆուրտում, դա արդեն չափազանց էր։ Հանուն ինչի՞ ես պետք է հաղթահարեմ այդպիսի դժվարություններ։
 
Չնայած եթե հանգիստ մտածել, ապա փոխել չվերթը առանց ուղեբեռի այնքան էլ դժվար բան չի։ Բացի դրանից Ֆրանկֆուրտում ես ունեի, այսպես ասած, անձնական փոքրիկ գործ, որի համար ես հենց այնպես իհարկե ոչ մի դեպքում այնտեղ չէի գնա։ Բայց եթե միանգամից․․․
Ադմին, Վստահելի
1876
edits