Changes

Մոսկվա 2042

No change in size, 22:12, 5 Հունվարի 2014
Ես հարցրի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և արդեն կուշտ է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց իրեն էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախավ։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։
Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամբ կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն Գլոբկեին, որը աշխատում է րայզեբյուրոյումՌայզեբյուրոյում, Ամալիենշտրասսե հինգում։
― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։