Changes

Մոսկվա 2042

1 byte removed, 18:41, 7 Հունվարի 2014
/* Առաջնորդը և հոտը */
Նա գնում էր իր կաթսայատուն ածուխ խառնելու, իսկ ես նստում էի նրա խոհանոցային սեղանի առաջ և ագահորեն կարդում։ Իմիջիայլոց, ես դեռ այն ժամանակ ուշադրություն դարձրի «ԿՊԶ»֊ի գլուխներից մեկի վրա։ Նա շատ մեծ էր, մոտավորապես հարյուր էջ, և առանձնանում էր ամբողջ պատմությունից։ Նրա սկսզբում նույնիսկ ասված էր, որ այն ոչ թե թեթև գրականության սիրահարների համար է, այլ հետաքրքրիչ ընթերցողի համար։ «Հետաքրքրիչ» բառը, Սիմիչը իհարկե քաղել էր Դալի բառարանից, որը նա մշտապես կարդում էր և օգտագործում իր աշխատանքում։ Ուրեմն ես բավականին հետաքրքրիչ դուրս եկա և ամբողջ այդ գլուխը համբերությամբ կարդացի։ Չնայած նա ավելի շատ նման էր ոչ թե վեպի առանձին գլխի, այլ գիտական աշխատության։ Նրա վերնագրված էր՝ «Առաջնորդը և հոտը»։ Այնտեղ նորից հիշվում էր տխրահռչակ սպերմատոզոիդը, որը այն երկու հարյուր միլլիոնի հետ ինչ֊որ տեղ էր ձգտում։ Եվ ասված էր, որ բնությունը բոլոր կենդանի էակներին, սկսած սպերմատոզոիդներից և վերջացրած բարձրագույն կենդանիներով բաժանում է առաջնորդների և հոտի անդամների։ Մեծ տեղ էր տրված ոչխարների, գայլերի, սագերի, փոկերի վարքագծին և այդ օրենքները հեղինակը տեղափոխում էր մարդկային հասարակության վրա, որտեղ նույնպես կա բնական բաժանում առաջնորդների և հոտի։
Այդ պատճառով իմ ու Սիմիչի միջև այն ժամանակ տեղի ունեցավ առաջին լուրջ վեճը։ Նա վերադարձել էր կաթսայատնից, և սենյակի մեջտեղում կանգնած իր ամանից գարեձավարի շիլա էր ուտում։ Ինձ չէր հյուրասիրում, բայց ես ինքս էլ դա չէի ուտի։ Ես ասացի, որ գլուխը ինձ շատ դուր եկավ, բայց պետք է նկատի ունենալ, որ կենդանիների աշխարհը և մարդկային հասարակությունը էապես տարբերվում են միմյանցից։ Եվ չնայած մարդն էլ ունի խմբակային զգացմունքներ, բայց միևնույն է նրա մոտ ավելի զարգացած են անհատական որակները, ձգտումը ազատության, և ընդանրապես, մարդիկ չեն կարող կուրորեն հնազանդվել բնությանը, մարդկային հասարակությունը պետք է հիմնված լինի բազմակարծության հիմքի վրա։ Այդ «բազմակարծություն» բառը այն ժամանակ դարձել էր մոդայիկ մեր շրջանում և մենք օգտագործում էինք այն տեղին ու անտեղի։ Եվ ես էլ այդ բառը թռցրի շատ անզգուշաբար։ Ես դեռ չգիտեի, որ դա նրա համար ամենաատելի խոսքն է։ Իմ ասածները նրան այնքան վրդովեցին, որ նա սկսեց ցնցվել ամբողջ մարմնով և քիչ էր մնում խեղդվեր իր շիլայով։
―Բազմակարծությո՞ւն― Բազմակարծությո՞ւն, ― բացականչեց նա։ Նրանք նույնիսկ ավելի վատն են, քան կուլտվողները։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում։ Վերցրու թեկուզ սագերի երամը։ Երբ նրանք ինչ֊որ տեղ թռչում են, միշտ ունեն առաջնորդ։ Իսկ եթե առաջնորդ չլինի և լինեն միայն բազմակարծողներ, նրանք կթռչեն տարբեր կողմեր և բոլորը կզոհվեն։
― Այդ օրինակը այնքան էլ հաջող չէ, ― առարկեցի ես։ Սագերի մոտ ամեն ինչ մի քիչ այլ կերպ է լինում։ Նրանց մոտ մեկ մեկն է տանում երամը, մեկ մյուսը, նրանց մոտ այդպիսի սագային դեմոկրատիա կա։
Բայց դրանք իհարկե հատուկենտ վեճեր էին։ Իսկ ընդհանրապես և՛ նրա բեկորները, և՛ պահվածքը այնքան էին ինձ գրավել, որ ես Սիմիչին դրեցի բոլորից բարձր և նրա ներկայությամբ սարսափելի քաշվում էի։
 
==Լիրիկական շեղում մորուքի մասին==
Ադմին, Վստահելի
1876
edits