― Իսկ հիմա, ― հայտարարեց հաղորդավարը քաղցր ձայնով, ― Սովետական Միության ժողովրդական երգչուհու կատարմամբ․․․ կհնչի ուկրաինական ժողովրդական երգ․․․
― «Гандзя«Գյանձյա-рыбка» ձկնիկ» ― ասացի ես բարձրաձայն և ասես ջուրը նայեցի։
Ինչքան ես ինձ հիշում եմ, բոլոր այն համերգներին, որոնք ցույց էին տալիս բազմազգ արվեստի անիրական վերելքը իմ երկրում, միշտ կատարվում էին միևնույն երգերը։ Եթե ռուսական՝ ուրեմն անպայման «Среди долины ровныя»«Սրեդի դոլինի րովնիա», կամ «Вдоль по Питерской»«Վդոլ պո Պիտերսկոյ», իսկ ուկրաինականի դեպքում հատված «Наталка-полтавка»֊ից»«Նատալկա֊Պոլտավկայից», կամ էլ այդ նույն «Гяндзя»-ն։ «Գյանձյան»։ <poem>Як на мэнэ Гандзя глянеՀենց որ Գյանձյան ինձ նայում է,В мэнэ зразу сэрце вьянэՍիրտս միանգամից մարում է,ОйՕհ, скажите ж, добри людыասեք բարի մարդիկ,Що зи мною тепер будэ:Ինչ կլինի հիմա ինձ հետ
</poem>
Չգիտեմ ինչու, բայց հենց «Гандзян» «Գյանձյան» էր կատարվում բոլոր հանդիսավոր համերգներում, որոնք նվիրված էին կուսակցական համագումարներին, Միլիցիայի Օրվան ու էլի ինչ֊որ նման բաներին, ընդ որում բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում կատարողը կարծես թե նույն էր․ մեծ կրծքով գեր տիկինը՝ հագած սև, մինչև կրունկները հասնող երկար թավշյա շրջազգեստ, մեծ բացվածքով փարթամ կրծքի վրա։ Նա իր ձեռքերը դնում էր այդ կրծքի վրա, ինչպես հենարանի վրա, կոտրատում էր մատները և խորամանկ կկոցելով աչքերը ողողվում էր թերզարգացած մեցցո֊սոպրանոյով։
<poem>
Гандзя Գյանձյան - рыбкаձկնիկ է, Гандзя Գյանձյան - птычкаծիտիկ է,Гандзя -цяця, молодычка... Գյանձյան ֊ երիտասարդ է․․․
</poem>