Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 22 բայտ, 21:59, 8 Հունվարի 2014
/* Երկար հրաժեշտ */
Այդ բոլոր ենթադրությունները ես չէի մերժում և չէի հերքում, ինչը ավելացրեց անիմաստ մտքերը, ներառյալ և այնպիսին, որ ես ուղղակի ուզում եմ փակվել տանը, և ձևացնելով իմ բացակայությունը, գրել նոր վեպ։
Հյուրերի մեջ էր նաև Ռուդին, որը (ես պետք է դա հատուկ նշեմ) պահում էր իրեն շատ նրբանկատ և ոչ մի բառով ու ակնարկով ցույց չտվեց, իր տեղյակ լինելը։տեղեկացված լինելու մասին։
Պետք է ասել, որ չնայած հրաժեշտը մի քիչ ձգձգվեց, բայց լավ անցավ։ Վերջին հյուրին մենք դուրս հրեցինք արեցինք գիշերվա երեքից տասնհինգ պակաս, իսկ առավոտյան վեցն անց տասնհինգ, կինս արդեն ինձ ոտքի հանեց։
Կարող եք պատկերացնել իմ վիճակը, երբ ես, դեռ չզգաստացածուշքի չեկած, տառապելով գլխացավից, այրոցից և վատ մարսված ուտելիքից, քարշ էի տալիս դեպի մեքենան ապագայի ընկեր֊հետնորդների համար նախատեսված նվերներով լցված ճամպրուկը։
Կինս առաջ էր վազում, անիծելով ինձ, դանդաղ քայլելու համար, և ինձ մի քիչ տարօրինակ թվաց, որ նա այդպես շտապում է ինձ ճանապարհ դնել։ Նրա համար հեշտ էր խոսելը, քանի որ ձեռքին միայն մի փոքրիկ «դիպլոմատ» տիպի փոքրիկ ճամպրուկ կար, որի մեջ ես շտապ գցել էի այն ամենը, ինչը անհրաժեշտ կլինի առաջին ժամանակ․ ներքնաշապիկներ, կիսավարտիկներ, գուլպաներ, և էլի տարբեր բաներ, որոնցով սափրվում են, սանրվում, եղունգներ կտրում և ատամներ մաքրում։
Ադմին, Վստահելի
1876
edits