Changes

Կատվի տեսանկյունից

Ավելացվել է 37 բայտ, 19:04, 28 Դեկտեմբերի 2012
}}
:Ահա, սա իմ Մարդն է։ Ես չեմ վախենում նրանից։ Նա ուժեղ է, քանի որ շատ է ուտում․ նա Ամենակեր է։ Ի՞նչ ես կուլ տալիս։ Տուր ինձ։
:Նա գեղեցիկ չէ, քանի որ չունի մորթի։ Չունենալով բավարար թուք` իրեն լվանում է ջրով։ Մլավում է կոպիտ եւ հաճախ տեղի-անտեղի։ Երբեմն քնի մեջ փսփսում է։ :Դուռը բացիր։
:Չեմ հասկանում, թե ինչու է հենց նա Տեր դարձել. գուցե մի առանձնահատուկ բան է կերել։ Նա մաքրում է սենյակներն իմ։
:Երբեմն թաթն է վերցնում մի սեւ սուր ճիրան, որով սպիտակ թղթերն է ճանկռոտում։ Սա միակ խաղն է, որ նա գիտի։ :Ցերեկվա փոխարեն քնում է գիշերը, մթության մեջ տեսնել չի կարողանում։ :Նա չունի այլ ուրախություններ։ Չունի արյան ծարավ, չի երազում որսի կամ կռվի մասին, երբեք չի երգում սիրային երգեր։
:Հաճախ գիշերները, երբ ես խորհրդավոր եւ կախարդական ձայներ եմ լսում, երբ տեսնում եմ, թե ինչպես է խավարը կենդանանում, նա գլուխը կախ նստում է սեղանի մոտ եւ ժամերով իր ճանկով սպիտակ թուղթն է քերծում։
:Չկարծես, թե դու հետաքրքրում ես ինձ։ Պարզապես քո ճիրանի փափուկ շշուկն եմ լսում։
:Երբեմն շշուկը լռում է. խեղճ տխմարը ընդունակ չէ այլ խաղ մտածել։ Այդ ժամանակ ես նրան խղճում եմ եւ մոտենալով մլավում եմ տանջալի քաղցր անտարբերությամբ։ Իմ Մարդն ինձ բարձրացնում է եւ տաք երեսը մորթուս մեջ է առնում։ Այդ պահին նրա մեջ բարձր կյանքի մի մասնիկ եմ տեսնում. նա երանության մեջ հոգոց է հանում եւ ինչ-որ հաճելի բան է փսփսում։
:Բայց չկարծես, թե դու հետաքրքրում ես ինձ։ Գրկիդ մեջ մի լավ տաքացրիր ինձ, եւ հիմա ես կրկին կլքեմ քեզ` լսելու ձայնը խորհրդավոր խավարի։ [[Category: Արձակ]]