Changes

Հարվածելով գլուխդ աղյուսե պատին

Ավելացվել է 12 բայտ, 20:21, 13 Ապրիլի 2014
Դեկտեմբերի 21ին Նախագահը, ով անհանգստացած էր արեւմտյան Տիմիշոարա քաղաքում բողոքող քահանային աջակցողների փոքրիկ ապստամբությամբ, ստիպված էր դիմել Բուխարեստում հավաքված ժողովրդին։
Ժողովրդի միջից միայնակ մի մարդ՝ Նիկա Լեոնը, զզված Չաուշեսկուից ու նրա ստեղծած ահավոր պայմաններից սկսեց վանկարկել ի աջակցություն Տիմիշոարայի հեղափոխականների։ Նրա շուջը կանգնած ժողովուրդը ենթարկվելով սկսեց վանկարկել «Կեցցե՛ Տիմիշոարան»՝ մտածելով, որ դա նոր քաղաքական կարգախոս է։ Եվ միայն երբ նա վանկարկեց «Չաուշեսկու հեռացի՛ր» նրանք հասկացան, որ մի բան այն չէ։ Ահաբեկված, նրանք փորձեցին հեռանալ այդ մարդուց, գետնին գցելով ձեռքներին եղած ցուցանակները։ Գետնին ընկնելով ցուցանակները պահող փայտերը կոտրվեցին մարդկանց ոտքերի տակ եւ կանայք սկսեց սկսեցին գոռալ։ Դրան հետեւած խուճապը նման էր դժգոհության ձայների։
Անպատկերացնելի մի բան էր կատարվում։ Չաուշեսկուն կանգնած էր իր պատշգամբում, անվստահությունից սառած, բերանը ծիծաղաշարժ բացել֊փակելով։ Հետո, անվանգության տնօրենը արագորեն մտավ պատշգամբ ու մոտենալով նրան ասաց․ «Նրանք ներս են մտնում»։ Խոսափողը միացրած էր, եւ այդ խոսքերը հեռարձակվեցին ամբողջ երկրով մեկ՝ ազգային ռադիոյի ուղիղ եթերով։
Չարագործները
Ես սիրում եմ հեգնանքը, քանի դեռ այն չի դառնում իրականություն։ Ես ձերբակալվել եմ հայտարարությունների տախտակին կաշառակերության մասին նկար նկարելու համար։ Արդյունքում 40 ժամ անցկացրի բանտախցում ոստիկանների հետ, ովքեր մեզ էին վերցնում, ու ստեր ասում, որոնց հետեւեց հետեւեցին հարկադրական աշխատանքները ու մեծ տուգանք, որի համար երբեք ոչ մի կտրոն չստացա, ու երեում է, որ դրա մասին ոչ մի գրառում չարվեց։
<strong>Ոչ մի բացառություն չունի այն կանոնը, ըստ որի, բոլորը կարծում են, որ իրենք այդ կանոնի բացառությունն են։ </strong>
Հաջորդ օրը դպրոցական ժողովին տնօրենի բարու ու չարի մասին ճառի ողջ ընթացքում ես կանգնեցի բոլորի աչքի առաջ, մինչեւ ինձ անպատվելով տուն ուղարկեցին։
Այս պատմության դժբախտ հատվածն այն է, որ ես երբեք մատով չեմ կպել այդ երեխային։ Դա իմ լավագույն ընկեր Ջիմին էր, ով երեխային վիրավոր դարձրեց։ Ես եւ Մարտին անուն անունով մի տղա նայում էինք ինչպես Ջիմին բռնեց տղայի գլխից ու սկսեց օրորել նրան այնքան, որ նա գլխապտույտի պատճառով ոտքի վրա կանգնել չէր կարող, ու երբ Ջիմին բաց թողեց նրան, տղան հեռու թռավ ու գլխի վրա ընկավ։ Դա նույնիսկ չարամտորեն չէր արված, ուղղակի հիմարություն էր։ Ջիմն իր տարիքի համար մեծ մարդ էր, ու կարողանում էր շատ համոզիչ լինել։ Ու երբ մենք նկատեցինք, որ երեխան վեր չի կենում, Ջիմը համոզեց Մարտինին ասել, որ դա ես էի, ով գցեց երեխային։ Միակ այլ վկան երեխան ինքն էր, ով մեկ շաբաթ գիտակցության չեկավ։
Ես շատ անգամներ փորձեցի բացատրել, որ չեմ արել դա, բայց տղաները հա նույնն էին կրկնում։ Վերջիվերջո մայրս շրջվեց դեպի ինձ ու դառնությամբ ասաց, որ ես պիտի վճռականություն ունենամ ընդունելու, որ սխալվել եմ, ու այն, որ ես չեմ ընդունում իմ արածները, նույնիսկ ավելի զզվելի է։