Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 8333 բայտ, 10:38, 16 Ապրիլի 2014
/* Արեգակ */
===Արեգակ===
Թերևս միայն կույերը չգիտենան, որ ըստ մարդկանց բնական տեսողության՝ լուսատուների գլխավորը Արեգակն է և ոչվում է <i>ակն</i> (աչք) <i>տիեզերաց</i>, կամ գուցե ավելի լավ է ասել՝ տիեզերքի աչքը Արեգակի մեջ է։ Ուստի բնական է նաև, որ գերբնականից մոլորված միտքը կամաց֊կամաց, իր նախնիների զգացումներից խոտորվելով, Արեգակին համարել է աստված,մինչդեռ նախնիների համար այն աստվածության ամենազգալի հիշեցուցիչն էր, և նրան նայելով՝ Աստծուն էին պաշտում։ Եվ ի սկբզնե, ինչպես մինչև հիմա էլ, աղոթելիս արևելք էին դառնում։ Այս խոսքերիս հայնտի վկան մեր եկեղեցիների խորանի կամ ավագ խորանի դիրքն է։ Հնագույնների համար Արեգակը կրոնի առիթ էր, հետո պատվելի եղավ, իսկ ավելի ուշ պաշտելի։ Պաշտամունքը կամեցավ չտեսած ժամանակ էլ նրան տեսնել և հնարեց արեգակի պատկերները՝ նախ բնաձև, ապա անձնավորված և մարդաձև։ Հետո արդեն նրան տվեցին առանձին անուն և պաշտեցին որպես առանձին աստծու։ Եվ այսպես՝ այլևայլ ազգերը այլևայլ կերպ կոչեցին․ քաղդեացիները՝ Բել կամ Բահաղ, ասորիները՝ Աթուր կամ Ասուր, Պաղեստինի զանազան ազգերը՝ Բելփեգովր, Մողոք, փյունիկեցիները՝ Ադոնիս, պարսիկները՝ Միհր, եգիպտացիները՝ Օսիրիս, հույները և հռոմեացիները՝ Փեբոս և այլն։ Վերջինները, մեկ արև աստվածը բավական չհամարելով, չորս֊հինգ էլ ավելացրել են․ մեկը՝ Արամազդի որդի, մյուսը՝ դարբին Հեփեստոսի, և այլն։
 
Գալով մեր հայկազուններին և թողնելով օտար լեզուներից առնված արեգակի անունները (ինչպես հերական <i>Բեզեկ</i>֊ը<ref>Ըստ «Աշխարհագրական հանդես»֊ի (Լոնդոն, 1861) զարմանալի զուգադիպությամբ միջին Ամերիկայի չոլո ժողովրդի լեզվում <i>բեզեա</i> նշանակում է «արեգակ»։</ref>) տվնջյալ լուսատուի համար ունենք երկու սովորական բառ (թեև երկուսն էլ ցույց են տալիս մի սկիզբ) <i>արև</i> (սանսկրիտում՝ <i>Րավի</i>) և <i>արեգ֊ակն</i>, որից՝ ավելի սովորականը՝ <i>արեգակ</i>։ Ինչպես <i>աղբյուր֊ակն</i>֊ը «ջրի բխում է» նշանակում, այնպես էլ <i>արեգակ</i>֊ը տաքության ու լույսի նշանակ է։ Նույն <i>ար</i> արմատը հնչմամբ լծորդ է <i>աւր</i> (օր) և <i>հուր</i> բառերին։ Կարող ենք գրել երրորդ, գոնե մերձավոր մի անուն ևս՝ <i>արփի</i>։
 
Բառերի ծագումը ինչպես էլ լինի, հավանորեն հին հայերը այլ ազգերի նման պետք է նախ արեգակը պաշտած ու պատվի արժանացրած լինեին երկնքում իր առերևույթ շրջանի մեջ, մանավանդ հորիզոնում ծագել֊ծածկելու ժամանակ և հետո ներկայացնեին բոլորակի ձևով, ապա և՝ մարդակերպ։ Հուսկ հետագայում, թվում է, օտարների նման կամ նրանց հետևելով անձնավոր էլ են համարել և իրենց պաշտած տեղերում այդպիսի ձև են տվել։
 
Ի՞նչ կերպարանք իէն ընծայել։ Եթե չեմ սխալվում, մեր հին վիպասանները դա ներկայացնում են «Երկնէր Երկին, երկնէր Երկիր» երգով, որոնց գործակից է դառնում նաև ծովը, որ երկնում է մի կարմիր եղեգնիկ, որից բոց ու կրակ է ելնում, և դրանց միջից դուրս է վազում բոցեղեն, մանրիկ աչքերով, կարմրիկ ու խարտյաշ, արևակերպ մի պատանեկիկ։ Կարծում եմ այսպես էին հավատում ու կերպարավորում կամ գոնե այսպես էին հնարում հայոց պաշտամունքավարներն ու բանաստեղծները։ Վերջիններից ավելի նորագույնները այն խարտյաշ պատանեկիկին անձնավորեցին կամ ուզեցին ճանաչել որպես Վահագն, որ Կյուրոսի ժամանակակից՝ Տիգրանի՝ իրենց ամենասիրելի թագավորի և դյուցազնի թոռն էր կամ թոռնորդին։ Գուցե իրենց և հայոց հավատքները այսպես հարմարեցրին Հնդկաստանից Տարոն եկած քուրմերը, որոնք ոպես աստծու էին պատիվ մատուցում Ագնիին՝ գերագույն կրակին՝ որպես տարրերի և եղանակների կենսատուի, ինչով և նույնացնում էին արևի հետ։ Դյուրին էր նաև Ագնիին Վահագնի հետ նույնացնելը, որի անունը գրվում է նաև <i>Վահակն</i>։ Եվ շատ որոշակի է ասում մեր հին վարդապետներից մեկը արարչության բացատրության մեջ․ «Ոմանք զԱրեգակն պաշտեցին և Վահակն կոչեցին»<ref>Իբրև դյուցազնական անձի Վահագնին կհիշենք հետագա շարադրանքում։</ref>։ Մի՞թե հնդկական Ագնի անվանումը համանիշ եչն լատիներեն Ignis («հուր») և հունական 'угнпт անունները։ Մեզ մերձավոր վրացիների պատմիչները ավանդում են, թե իրենց մեջ արեգակի և ընդհանրապես լուսատուների պաշտամունքը շատ կանուխ է մտեծ Մծխիթոսի մահվանից քիչ անց, որը, նորից ըստ ավանդույթի Հայկի եղբորորդին է։
 
Հայաստանում արևապատության երկորդ կամ ավելի ստույգ տեսակին ենք հանդիպում Արշակունիների տերության սկզբնավորումնով, որոնց նահապետ Վաղարշակը Փրկչի թվականից մեկ և կես դար առաջ կրոնական պաշտամունքների յալևայլ կարգադրությունների հետ «մեհեանս շինեալ յԱրմաւիր՝ անդիրս հաստատէ Արեգական և Լուսնի» (Խորենացի, Բ․Ը)։ Պարզ է, ուրեմն, որ այս արձանները դիցական էին կամ մարդակերպ, բայցինչպես թվում է, կիսով չափ, այսինքն՝ մարդակերպ էին մինչև կեսը կամ մեջքը։ Թե ուրիշ ինչ ձև կամ կերպարանք ունեին, հայտնի չէ։ Հավանորեն Միհրի դեմք ունեին, որի մասին դեռ խոսելու ենք։ Թեև ենթադրում ենք, որ վերջինիս պաշտամունքը պարթևներից է եկել, բայց հավատքը հայերի մեջ արդեն կար։ կային նաև արեգակնապաշտ կամ արեգապաշտ հայեր, ինչպես ասվում է մեր գրաբար լեզվով։ Վաղարշակի թոռնորդու ժամանակ Բարզափրան զորապետը դաշինքի հաստատության համար նախ երդվում է արեգակով, հտո՝ երկնավոր ու երկրավոր ամենայն պաշտելիներով։
=Ծանոթագրություններ=
<references/>