Changes

Տարագիրները

Ավելացվել է 2204 բայտ, 17:17, 16 Ապրիլի 2014
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
 {{անավարտ}}[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
Նրանց աչքերը բոցկլտում էին շիկացած ածուխների նման, շուրթերը կրակ էին ժայթքում, երբ կռացած՝ կաթսայի մեջ էին մտցնում մերթ ճենճոտ փայտը, մերթ ոսկրոտ մատները։
― Չգիտեմ,― հոգոց հանեց հրամանատարը,– առայժմ չգիտեմ։
 
Երեք վհուկները վեր պարգեցին հուռութքը։ Նրա մեջ նշմարվում էր հրամանատարի դեմքը։ Նրանց ականջին հասան նրա հազիվ լսելի «չգիտեմ, առայժմ չգիտեմ» բառերը։ Կախարդները հայելիները հառեցին միմյանց։
 
— Պետք է շտապել,— ասաց առաջինը։
 
— Ժամանակն է զգուշացնել քաղաքում գտնվողներին։
 
— Հարկավոր է նրանց ասել գրքերի մասին։ Գործներս վատ են։ Այդ հիմար հրամանատարն է մեղավոր։
 
— Մի ժամ հետո այստեղ վայրէջք կկատարի նրանց նավը։
 
Երեք վհուկները ցնցվեցին և նայեցին մարսյան ցամաքած ծովի ափին, որտեղ Զմրուխտե քաղաքն էր։ Նրա ամենաբարձր դստիկոնում փոքրամարմին մարդը մի կողմ քաշեց պատուհանի կարմրածուփ վարագույրը։ Նա նայեց ամայի տարածքին, որտեղ կախարդ պառավները իրենց խառնուրդն էին եփում և ձեռքերում տրորում մոմը։ Ավելի հեռվում հազարավոր ուրիշ խարույկներ էին երևում։ Մարսյան գիշերային օդում լողում էին գիշերաթիթեռի թևերի պես թեթև անուշահոտության կապույտ շամանդաղը, ծխախոտի սև քուլաները, եղևնու սգո ճյուղերի խարույկի ծուխը ու դարչինի հոտով մառախուղը։ Փոքրամարմին մարդը հաշվում էր վհուկների ճարճատող խարույկները։ Կարծես իր վրա զգալով երեք կախարդների հայացքները, նա շրջվեց։ Բոսորագույն վարագույրի հավաքած եզրը ցած սահեց, կիսով չափ ծածկելով պատուհանը, թվաց, թե հարևան շքամուտքը աչքով արեց, ինչպես դեղին աչք։