Changes
/* Վաճառկան Բլոկը։ Փաստաբանի լուծարքը */
Ճաշի ժամը վաղուց արդեն անցել էր, երբ Կ֊ն բանկ հասավ։ Նա մեծ հաճույքով նկարները կառքում կթողներ, վախեցավ, սակայն, որ առիթի դեպքում ստիպված կլինի նկարիչն ցույց տալ։ Հետո նա կարգադրեց կտավները գրասենյակ տանել և դրանք փակեց գրասեղանի ամենաստորին գզրոցում, որ գոնե մոտ օրերոս հեռու պահեր տնօրենի տեղակալի աչքից։
==Վաճառկան Վաճառական Բլոկը։ Փաստաբանի լուծարքը==
Վերջապես Կ֊ն վճռեց փաստաբանից վերցնել գործի պաշտպանությունը։ Թեև արարքի արդարացիության վերաբերյալ կասկածները չէր կարելի ժխտել, սակայն անհրաժեշտ համոզվածությունն ավելի մեծ էր։ Այն օրը, երբ Կ֊ն մտադիր էր գնալ դոկտոր Հուլդի մոտ, այդ վճիռը շատ ուժ խլեց նրանից․ նա ընդգծված դանդաղկոտությամբ էր աշխատում, անհրաժեշտ եղավ շատ երկար մնալ գրասենյակում, և ժամը տասն անց էր արդեն, երբ վերջապես կանգնեց փաստաբանի դռան առաջ։ Նախքան զանգի կոճակը սեղմելը նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի հեռախոսով տեղեկացնել հրաժարականի մասին․ երես առ երես խոսելը, անշուշտ, շատ դժվար կլիներ։ Այնուամենայնիվ, նա չուզեց ետ կանգնել իր որոշումից, ցանկացած դեպքում հրաժարվելը պետք է ընդունվեր անձայն կամ մի քանի անկարևոր բառերով, և, եթե հետո Լեննիից որոշ բաներ տեղեկանալու չլիներ, Կ֊ն երբեք չէր իմանա, թե փաստաբանն ինչպես է ընդունել լուծարքը և, ըստ նրա ոչ այնքան անկարևոր կարծիքի, ինչ հետևանք կարող էր ունենալ դա Կ֊ի համար։ Եթե փաստաբանը այդ նորությունից անակնկալի եկած նստեր, թեկուզ նրա տեսքը թույլ էլ չտար շատ բան կռահել, նրա դմեքից ու շարժուձևերից Կ֊ն հեշտ կկարողանար որսալ անհրաժեշտ բաները։ Բացառված չէր նույնիսկ, որ փաստաբանը համոզեր, ասեր, թե լավ կլինի իրեն վստահել պաշտպանությունը և ետ կանգնել հրաժարվելուց։
― Ես անհամբեր չեմ։― Փոքր֊ինչ գրգռված ձայնով առարկեց Կ֊ն, և դադարեց այլևս առաջվա նման ուշադրություն դարձնել բառերին։― Իմ առաջին այցելության ժամանակ, երբ քեռուս հետ Ձեզ մոտ եկանք, կարող էիք նկատած լինել, որ դատն ինձ համար այնքան էլ կարևոր չէր, և եթե ինձ ինչ֊որ տեղ բռնի կերպով չհիշեցնեին այդ մասին, ես լրիվ մոռացության կտայի։ Սակայն իմ քեռին պնդեց, որ պաշտպանությունը Ձեզ վստահեմ, և ես՝ ի սեր նրա, համաձայնեցի։ Այժմ պարտավոր էի ակնկալել, որ դատավարությունը ավելի հեշտ է ընթանալու, քան մինչև Ձեզ դիմելը՝ որովհետև միայն դատի ծանրությունը փոքր֊ինչ թոթափելու համար են պաշտպանությունը փաստաբանին հանձնում, մինչդեռ հակառակ բանը կատարվեց։ Նախկինում ես երբեք այդքան չէի անհանգստացել իմ դատավարության պատճառով, որքան Ձեր՝ գործի պաշտպանությունը ստանձնելուց հետո։ Երբ ես մենակ էի, գործի կապակցությամբ ոչինչ չէի ձեռնարկում, բայցև հազիվ թե զգում էի դրա անհրաժեշտությունը։ Այժմ դատապաշտպան ունեմ, մի բան անելու համար ամեն ինչ պատրաստ է, շարունակ և ավելի լարված սպասում եմ Ձեր միջամտելուն, սակայն դա բացակայում է։ Թերևս պետք է ասել, որ դատի մասին մի քանի տեղեկություններ իմացել եմ Ձեզանից, և գուցե ուրիշ ոչ մեկը ինձ չվստահերդրանք, բայց երբ դատավարությունը ավելի է ծածուկ մոտենում ինձ, դա չի կարող գոհացնել։― Կ֊ն դիմացից հրեց բազկաթոռն ու կանգնեց ուղիղ, ձեռքերը պիջակի գրպաններում դրած։
― Գործնական մի քանի ձեռնարկումներից հետո որոշ ժամանակ ոչ մի նոր բան չի կատարվում,― մեղմ ու հանգիստ ասաց փաստաբանը։― Քանի֊քանի մարդ է դատավարության նույն էտապում կանգնել ու խոսել այդպես։
― Նշանակում է, բոլորն էլ նույնքան իրավացի են եղել, որքան՝ ես։ Դա բնավ չի հերքում իմ տեսակետը։
― Ես չուեզցի հերքել Ձեզ, այլ ցանկացա ավելացնել միայն, որ Ձեզանից ավելի ողջախոհ վերաբերմունք էի սպասում, քան մյուսներից։ Առավել ևս, որ դատարանի էության ու իմ գոծունեության մասին Ձեզ ավելի շատ բան եմ պատմել, քան մյուսներին։ Մինչդեռ այժմ պետք է տեսնեմ, որ չնայած ամեն ինչին, Դուք հարկ եղածի չափ չեք վստահում ինձ, դժվարացնում եք իմ գործը։
Այս հարցում ամենախոցելի բանը՝ մասնագիտական պատիվը հաշվի չառնելով, ինչպես էր փաստաբանը նվաստանում Կ֊ի դիմաց։ Եվ ինչո՞ւ էր այդպես վարվում։ Նա՝ ինչպես երևում էր, ծանրաբեռնված փաստաբան էր, և ի լրումն դրա՝ հարուստ։ Իհարկե, ոչ պաշտպանության ընթացքը, ոչ էլ մի հայցվորի կորուստը չէր կարող այդքան կարևոր լինել նրա համար, դրանից բացի, նա տկար էր, երևի մի բան էլ պետք է մտածեր աշախանտն իր վրայից վերցնել տալու մասին, մինչդեռ ամուր պահել էր ուզում Կ֊ին։ Պատճառը անձամբ քեռու միջամտությո՞ւնն էր, թե՞ նա այդ աստիճան արտառոց էր համարում Կ֊ի գործը և հույս ուներ աչքի ընկնել դրանով․ կամ Կ֊ի մոտ , կամ (որ նույնպես բացառված չէր)՝ դատարանի ընկների։ Նրա տեսքից՝ ինչքան էլ Կ֊ն առանց քաշվելու նայեր, հնարավոր չէր ոչինչ կռահել, նույնիսկ կարելի էր ենթադրել, թե դեմքի արտահայտությունը կեղծելով՝ սպասում է խոսքերի թողած ազդեցությանը։ Կ֊ի լռությունը նա երևի չափազանց նպաստավոր համարեց իր համար, որովհետև շարունակեց խոսել։
― Դուք պետք է նկատած լինեիք, որ թեև մեծ գրասենյակ ունեմ, բայց ոչ մի օգնական չեմ պահում։ Նախկինում այլ էր։ Ժամանակ կար, որ մի քանի երիտասարդ իրավաբաններ էին աշխատում ինձ համար։ Այսօր ես մենակ եմ։ մասամբ իմ իրավաբանական գործուենության փոփոխության պատճառով՝ երբ ավելի շատ սկսեցի զբաղվել Ձեր գործի բնույթի՝ գործերով, մասամբ՝ այդ գործերից ստացած ավելի խոր ճանաչողության ու գիտակցության։ Ես գտա, որ եթե չեմ ուզում իմ հայցվորների ու ստանձնած առաջադրանքի հանդեպ մեղանչել, ապա այդ աշխատանքը ուրիշ որևէ մեկին թողնելու իրավունք չունեմ։ Իսկ բոլոր գործերը անձամբ վարելու որոշումը բերեց, իհարկե, իր բնական հետևանքները․ ես ստիպված էի պաշտպանությունն ստանձնելու վերաբերյալ բոլոր խնդրանքները մերժել և կարող էի ընդունել միայն ավելի սրտամոտ գործերը։ Չափից դուրս շատ թափթփուկ փաստաբաններ կային (նույնիսկ բավական մտերիմ), որ իմ դեն նստած ամեն մի փշրանքին վրա էին պրծնում։ Ես գերլարումից հիվանդացա, բայց՝ չնայած դրան, չեմ զղջում իմ որոշման համար։ Միգուցե պետք է ավելի շատ գործերից հրաժարված լինեի, քան իրականում հրաժարվել էի, բայց որ ստանձնած գործերին ամբողջովին նվիրվելը անպայման անհրաժեշտ էր՝ շուտով պարզ դարձավ, և հաջողությունները դրա վարձատրություններն էին։ Մի անգամ փաստաթղթերից մեկում այս և մյուս բնույթի դատական գործերի պաշտպանության միջև եղած տարբերությունը բնորոշ շատ գեղեցիկ արտահայտություն կարդացի։ Այնտեղ ասվումէր․ փաստաբանը՝ կոճի թելից բռնած, մեղադրյալին մինչև դատավճիռն է հասցնում, մինչդեռ մյուս դեպքում մեղադրյալին վերցնում է ուսերին և առանց իջեցնելու տանում է մինչև դատավճիռ ու մի բան էլ այն կողմ։ Իրոք այդպես է։ Սակայն այնքան էլ ճիշտ չէր, երբ ասացի, թե երբեք չեմ զղջացել այս մեծածավալ աշխատանքի համար։ Երբ չարչարանքս՝ Ձեր գործի նման, չի գնահատվում, այդ դեպքում, դե այդ դեպքում ես համարյա թե զղջում եմ։
Այս խոսքերն ավելի անհամբեր դարձրին Կ֊ին, քան համոզեցին որևէ բանում։ Փաստաբանին ականջ դնելիս նրան թվաց, թե խոսակցի ձայնի մեջ նշմարեց այն, ինչ կկատարվեր իր հետ, եթե զիջեր հանկարծ․ կրկին կսկսվեին հուսադրումները, խնդրագրի աշախանտների առաջ ընթանալու և դատարանի պաշտոնյաների՝ գնալով ավելի լավ տրամադրվածության, ինչպես նաև նորից ի հայտ կգային գործի ընթացքը դժվարացնող մեծ խոչընդոտների հետ կապված փաստարկները։ Կարճ ասած, փաստարբանը կթարմացներ զզվանք հարուցելու աստիճան ծանոթ պատմությունները, որ անորոշ հույսերով ու վտանգներով նորից խաբեր ու տանջեր Կ֊ին։ Պետք էր վերջնականապես դրա դեմն առնել։
― Իմ գործի համար ի՞նչ կձեռնարկեք, եթե պաշտպանությունը Ձեզ թողնեմ։― Փաստաբանը նույնիսկ այս վիրավորական հարցի հետ համակերպվեց։
― Կշարունակեմ արդեն ձեռնարկածս աշխատանքները։