Changes
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[Երկու «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսներըլաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
''The Anatomy of Melancholy,
part 2, sect. II, mem IV''<ref>«Այս արվեստը թույլ կտա ձեզ մտահայել քսաներեք տառերի տարբեր համակցությունները…ե,«Մելամաղձության կազմախոսությունըեկազմախոսությունը», մաս 2, բաժին II, գլ. IV(անգլ.):</ref>
Տիեզերքը, այլոք անվանում են Գրադարան, բաղկացած է ընդարձակ, գուցե և անհամար վեցանկյունաձև սրահներից, դրանց կենտրոնում որպես օդափոխիչ ծառայող հորերից` շրջապատված ոչ այնքան բարձր բազրիքներով: Սրահների դասավորությունն անփոփոխ է. բացի երկուսից, քսան դարակներ` յուրաքանչյուր պատի վրա հինգը, զբաղեցնում են սրահը, որի բարձրությունը մեկ հարկաչափ է, իսկ գրադարանի բարձրությունը սովորական գրադարանների չափ է:
Յուրաքանչյուր վեցանկյունու յուրաքանչյուր պատին համապատասխանում են հիգ դարակներ, յուրաքանչյուր դարակ իր մեջ պարունակում է երեսուներկու նույն չափսի գիրք, յուրաքանչյուր գիրք բաղկացած է չորս հարյուր տասը էջից, յուրաքանչյուր էջ` քառասուն տողից, յուրաքանչյուր տող` մոտավորապես ութսուն սև գույնի տառերից: Տառեր կան նաև գրքերի եզրակողերին, այդ տառերը, սակայն, չեն նշում կամ հուշում էջերի բովանդակությունը: Գիտեմ, որ այդ անհամապատասխանությունը մի ժամանակ խորհրդավոր էր թվում: Եզրակացություն անելուց առաջ (որը, չնայած նույնիսկ իր ողբերգական հեռանկարին, գուցե և այս պատմության մեջ հիմնականն է) ուզում եմ մի քանի աքսիոմաներ հիշեցնել:
Առաջին` Գրադարանը գոյություն ունի ab aeterno<ref>Հավերժորեն (լատ.):</ref>: Այս ճշմարտությանը, որի անմիջական հետևությունն աշխարհի ապագա հավերժությունն է, ոչ մի առողջ դատողություն չի կարող կասկածել: Մարդը` անկատար գրադարանավարը, կարող է բախտի կամ չարանենգ հանճարների ստեղծագործությունը լինել, իսկ նրբագեղ դարակներով, խորհրդավոր հատորներով, ճամփորդների համար անվերջանալի աստիճաններով, նստակյաց գրադարանավարների համար նախատեսված արտաքնոցներով տիեզերքը միայն աստվածային արարչություն է:Աստվածայինի և մարդկայինի միջև եղած տարբերություններն ընկալելու համար բավական է գրքի եզրակողին իմ դողդոջուն ձեռքի խզբզած կոշտ ու կոպիտ այս խորհրդանիշները համեմատել ներսի ներդաշնակ, ճշգրիտ, նուրբ, սև, անընդօրինակելիորեն համաչափ տառերի հետ: Երկրորդ` գրության նշանների քանակը քսանհինգ է<ref>Ձեռագրում բացակայում են թվերն ու գլխատառերը: Կետադրությունը սահմանափակված է միայն ստորակետով և վերջակետով: Այդ երկու նշանները, տառերի միջև ընկած տարածությունն ու այբուբենի քսաներկու տառերը կազմում են անծանոթի թվարկած քսանհինգ նշանները (ծան. Բորխեսի հրատարակչի.-ծան. խմբ.):</ref>: Այդ փաստարկումը թույլ տվեց երեք հարյուր տարի առաջ բանաձևել Գրադարանի մասին ընդհանուր մի տեսություն և բավարար կերպով լուծել մինչ այդ անլուծելի համարվող խնդիրը` գրքերի, առանձին-առանձին յուրաքանչյուր գրքի մութ և անկազմակերպ բնույթը: Տասնհինգի իննսունչորսերորդ վեցանկյունում հայրս մի գիրք հայտնաբերեց, որը բաղկացած էր միմիայն MCV տառերից, որոնք կարծես դիտավորյալ կրկնվում էին գրքի առաջին տողից մինչև վերջինը: Մեկ ուրիշը (այդ վայրերում հաճախակիորեն ուսումնասիրված մի գիրք) ինքնին տառերի մի լաբիրինթոս է, սակայն նախավերջին էջում ասվում է. «Օ ժամանակ, քո բուրգերըեբուրգերը»:
Հայտնի բան է, որ իմաստավորված մի տողի կամ ճշգրիտ մի տեղեկության կողքին լինում են հազարավոր անմտություններ, խոսքային անպետքությունների խառնակույտեր և անտրամաբանական անհեթեթություններ: (Ինձ հայտնի է մի վայրի տեղը, ուր գրադարանավարներն հրաժարվել են գրքերի մեջ իմաստ որոնելու նախապաշարումից ու ունայն սովորությունից, կարծելով, թե դա նույնն է, ինչ երազների կամ ձեռնափերի գծերի մեջ իմաստ որոնելը: Նրանք ընդունում են, որ գրեր հորինողները դրանք ընդօրինակել են բնական քսանհինգ նշաններից, սակայն պնդում են, որ դրանց կիրառությունը պատահական է, և գրքերն ինքնին ոչինչ չեն նշանակում: Այս դատողությունը, ինչպես հետո կտեսնենք, անհիմն չէ):
Բնականաբար անսահման հույսին հաջորդեց չափազանցված հուսահատությունը: Անտանելի էր գիտակցել, որ ինչ-որ վեցանկյունում ինչ-որ դարակ պարունակում է թանկարժեք գրքեր, և որ այդ գրքերն անմատչելի են: Մի պիղծ աղանդ առաջարկեց դադարեցնել բոլոր որոնումները և զբաղվել այդ կանոնիկ գրքերի դասակարգմամբ այնպես, որ անհավանական, բախտի քմահաճույքով միախառնված տառերն ու նշանները նոր վերադասավորում ստանան: Իշխանությունը ստիպված խիստ կարգադրությունների դիմեց: Աղանդն անհետացավ, սակայն մանկությանս օրերին արտաքնոցներում թաքնված ծերունիների եմ տեսել, որոնք արգելված սկահակներում մետաղյա խորանարդիկներով փորձում էին օրինակել աստվածային քմահաճույքը:
Ուրիշները կարծում էին, որ գլխավորը անօգուտ գործերի ոչնչացումն է: Ներխուժում էին վեցանկյունիները, ցույց տալիս ոչ միշտ կեղծ փաստաթղթեր, տաղտուկով թերթում էին մի ժողովածու ու բանադրում մի ամբողջ դարակ. միլիոնավոր գրքերի անիմաստ կորուստը նրանց մաքրասիրության, ճգնավորական մոլեգնության հետևանքն էր: Նրանց անունն անիծված է, սակայն ովքեր ողբում են նրանց ոչնչացրած «գանձերըե«գանձերը», անտեսում են երկու կարևոր հանգամանք:
Առաջին` Գրադարանն այնքան մեծ է, որ մարդու պատճառած յուրաքանչյուր վնաս անսահմանորեն փոքր է: Մյուսը` յուրաքնչյուր յուրաքանչյուր օրինակ եզակի է, անփոխարինելի, սակայն (քանի որ Գրադարանն համընդգրկուն է) գոյություն ունեն ստեղծագործությունների հարյուր-հազարավոր անկատար նմանօրինակները, որոնք միայն մի տառով կամ մի ստորակետով են իրարից տարբերվում: Ընդհանուր կարծիքի դեմ համարձակվում եմ պնդել, որ մաքրագործողների կատարած ավարառությունները չափազանցված են նրանց մոլեգնության պատճառած սարսափից: Բոսորագույն Վեցանկյունու գրքերը նվաճելու տենչանքն էր մղում նրանց. այդ գրքերը սովորականից փոքր, սակայն ամենակարող էին, պատկերազարդ և մոգական:
Հայտնի է նաև այդ ժամանակներում տարածված մի այլ սնոտիապաշտություն` Գրքի Մարդը: Ինչ-որ վեցանկյունու ինչ-որ դարակում (կարծեցին մարդիկ) պետք է գոյություն ունենա մի գիրք, որ բոլոր մնացածների բուն էություն ու համառոտագրությունը կլինի, ինչ-որ գրադարանավար կարդացել է այդ գիրքը, և նա հավասարվել է Աստծուն: Այս շրջանի լեզվում պահպանվում են այդ հնագույն աշխատողի պաշտամունքի հետքերը: Շատերը ճամփա ելան Նրան որոնելու: Մի դարի չափ զուր չափչփեցին ամենատարբեր տեղեր: Ինչպե՞ս գտնել Նրա բնակավայրը հանդիսացող սրբազան և գաղտնի վեցանկյունին: Մեկը հետադիմական մի մեթոդ առաջարկեց. A գիրքը գտնելու համար պետք է այն որոնել B գրքում, որը ցույց կտա A-ի տեղը,B գիրքը գտնելու համար դիմել մի C գրքի, և այդպես մինչև անվերջություն... Այդպիսի պարապ խաղերում եմ շռայլել ու վատնել կյանքս: Ինձ հավանական է թվում, որ տիեզերքի դարակներից որևէ մեկում գոյություն կունենա համընդգրկուն մի գիրք <ref>Կրկնում եմ, բավական է, որ որևէ գիրք հնարավոր լինի, և այն գոյություն կունենա: Միայն անհնարինն է բացառված: Օրինակ, ոչ մի գիրք չի կարող միևնույն ժամանակ աստիճան լինել, սակայն անկասկած գոյություն ունեն գրքեր, որոնք վիճարկում, ժխտում և ապացուցում են այդ հնարավորությունը, և կան գրքեր, որոնց կառուցվածքը համապատասխանում է աստիճանի կառուցվածքին (ծան. հեղ.):</ref>: