Changes

Դելիա Էլենա Սան-Մարկո

Ավելացվել է 2714 բայտ, 09:27, 21 Ապրիլի 2014
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Դելիա Էլենա Սան-Մարկո |հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] |թարգմանիչ = Հովհաննես ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Դելիա Էլենա Սան-Մարկո
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
Իրար հրաժեշտ տվեցինք Օնսեի խաչմերուկներից մեկում:

Դիմացի մայթից նորից նայեցի ձեզ. դուք էլ էիք շրջվել և ձեռքով ցտեսություն ասացիք:

Երեկոյան ժամը հինգն էր, մեր միջև անցնում էր ավտոմեքենաներից և մարդկանցից բաղկացած մի ամբողջ գետ. ինչպես իմանայի, որ այդ գետը տխուր Աքերոնն էր` անհաղթահարելին:

Այլևս իրար չտեսանք, իսկ մի տարի անց դուք արդեն վախճանվել էիք:

Իսկ հիմա ես որոնում եմ այդ հուշը և նայում եմ ձեզ ու մտածում, որ դուք կեղծում էիք, և որ հասարակ այդ հրաժեշտի տակ քողարկված էր անսահման բաժանումը:
Երեկ երեկոյան ընթրելուց հետո տնից դուրս չեկա, և այս ամբողջն հասկանալու համար վերընթերցեցի իր ուսուցչի շուրթերին դրած Պլատոնի վերջին դասը: Կարդացի` երբ մարմինը մեռնում է, հոգին կարող է հեռանալ:

Իսկ հիմա չգիտեմ, թե ճշմարտությունը որտեղ է, հետագա չոր մեկնաբանության, թե անմեղ հրաժեշտի մեջ:

Քանի որ, եթե ճիշտ է, թե հոգիները չեն մեռնում, ուրեմն չափազանց լավ է և այն, որ նրանց հրաժեշտը ընդգծված չի լինում:

Ցտեսություն ասել, նշանակում է բաժանումը ժխտել, այսինքն` այսօր բաժանվել խաղանք, բայց վաղն անպայման կտեսնվենք: Թեև իրենք իրենցով պատահական ու անցողիկ համարեն, մարդիկ ցտեսությունը հնարել են գիտակցելով, որ իրենք ինչ-որ ձևով անմահ են:

Դելիա, օրերից մի օր, չգիտեմ թե ո՞ր ափերին, մենք մեզ կհարցնենք, թե արդյո՞ք ինչ-որ ժամանակ, ինչ-որ հարթավայրի կորած մի քաղաքում մենք` Բորխեսն ու Դելի՞ան ենք եղել, թե՞ ոչ:
Վստահելի
294
edits