Changes

{{Վերնագիր
|վերնագիր = Ռուսաստանում կրկին վախի ժամանակ էԱմեն բառ գիտի ինչ-որ բան արատավոր շրջանից
|հեղինակ =[[Հերտա Մյուլլեր]]
|թարգմանիչ = Մարիամ Եփրեմյան
}}
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]
 
Ամեն բառ գիտի ինչ-որ բան արատավոր շրջանից
ԹԱՇԿԻՆԱԿ ՈՒՆԵ՞Ս։ Հարցնում էր մայրս ամեն առավոտ, մինչեւ փողոց դուրս գալս՝ դարպասի մոտ։ Ես չէի ունենում։ Եւ քանի որ չէի ունենում, վերադառնում էի սենյակ եւ թաշկինակ վերցնում։ Ես ամեն առավոտ թաշկինակ չէի ունենում, որովհետեւ ամեն առավոտ սպասում էի հարցին։ Թաշկինակն ապացույցն էր այն բանի, որ մայրիկն ինձ առավոտյան պաշտպանում է։ Օրվա հետագա ժամերին ու գործերում ինքս իմ հույսին էի։ ԹԱՇԿԻՆԱԿ ՈՒՆԵ՞Ս հարցն անուղղակի քնքշանք էր։ Ուղղակին կողմնապահություն կլիներ, իսկ գյուղացիների մեջ դա բացակայում էր։ Սերը քողարկվել էր հարցով։ Միայն այդպես այն կարող էր արտասանվել. կոպիտ, հրամայական տոնով` աշխատանքի ոճով։ Ձայնի կոպտությունը նույնիսկ ընդգծում էր քնքշանքը։ Ամեն առավոտ ես երկու անգամ էի դարպասի մոտ լինում. առաջին անգամ՝ առանց թաշկինակի, ապա՝ թաշկինակով։ Միայն դրանից հետո էի փողոց դուրս գալիս, կարծես թաշկինակի հետ մայրիկն էլ լիներ հետս։
Վստահելի
593
edits