Changes
Սակայն իմ ուղեկիցներին հուզում էր ոչ թե սոճու լայն չափը․ նրանք լցված էին վառ գիտակցությամբ, որ նրա շվաքում թաղված է յոթ հարյուր հազար ֆունտ ստեռլինգ։ Փողի մասին մտածելիս նրանց երկյուղն անհետանում էր։ Աչքերը բոցավառվում էին, քայլերն արագանում, ամրանում։ Նրանք միմիայն մի բանի մասին էին մտածում՝ այն հարստության մասին, որ նրանց սպասում էր, անհոգ, փառավոր, շռայլ կյանքի մասին, որ պիտի բերեր հարստությունը։
Սիլվերը թռչկոտելով, կաղալով առաջ էր գնում։ Նրա քթածակերը լայնանում էին։ Նա խելագարի պես հայհոյում էր, երբ ճանճերը նստում էին նրա տաքացած, քրտնած երեսին։ Նա կատաղորեն քաշում էր պարանը, մահացու ատելությամբ նայելով ինձ վրա։ Նա այլևս չէր աշխատում իր մտածմունքը ծածկել։ Ես կարողանում էի այդ կարդալէ ինչպես գրքի մեջ։ Վերջապես հայտնվելով ցանկալի ոսկուց երկոլ քայլի վրա, նա ամեն բանի մասին մոռացավ^ . և՞ իր խոստումների, և բժշկի նախազգուշությունների մասին։ նա> Նա, իհարկե, հույս ուներ վերցնել գանձը, հետո գիշերով գտնել «Ւսպ ան ո լան))«Իսպանոլան», մեզ բոլորիս մորթել և ճանապարհ ընկնել։
Այս տագնապալի մտքերից ցնցված, ես դժվարությամբ էի հասնում ծովահեններին և հաճախ սայթաքում էի։ Այդ ժամանակ Սիլվերը ձգում էր պարանը, ինձ վրա արյունռուշտ հայացքներ նետելով... Դիկը ետևից պարում էր և աղոթքներ ու հայհոյանքներ մրթմրթում։ Նրա ջերմն ուժեղանում էր։ Իմ աչքի առաջ ակամա պատկերացավ այն ողբերգությունը, որ կատարվել էր այս տեղերում։ Իմ աչքի առաջ պատկերացավ կապտած դեմքով ավազակը, որը մեռավ Սավանում, երգելով և ռոմ պահանջելով։ Այստեղ նա իր ձեռքով վեց հոգու սպանեց։ Այս անդորր պուրակում մի ժամանակ հոգեվարքի աղաղակներ են տարածվել։ Ինձ թվում էր, որ լսում, եմ այն դժբախտների հառաչանքներն ու հեկեկանքները։