Changes
Ալեֆը
,<poem>'''O God, I could be bounded in a nutshell'''
'''and count myself a Kind of infinite space.'''
Գարայ փողոցում սպասուհին խնդրեց սպասել: Նա ինչպես միշտ ներքնահարկում նկարներ էր երևակում: Անպետքացած դաշնամուրի վրա անծաղիկ ծաղկամանի կողքին (ավելի անժամանակային քան ժամանակավրեպ), խամրած գույների միջից ժպտում էր Բեատրիսի մեծադիր պատկերը: Մեզ ոչ ոք չէր կարող տեսնել. քնքշանքն հաղթեց ինձ, և ես մոտեցա պատկերին:
— Բեատրիս, Բեատրիս, էլենա, Բեատրիս, էլենա, Վիտերբո , սիրելի, Բեատրիս, արդեն ընդմիշտ հեռացած, Բեատրիս, ես եմ, Բորխեսը:
Կառլոսը քիչ անց ներս եկավ: Նրա խոսքերի մեջ որոշ չորություն կար, հասկացա, որ ուրիշ բանի մասին չէր կարող մտածել նրա մտքում միայն Ալեֆի կորուստի գաղափարն էր:
— Մի գավաթ կեղծ կոնյակ, — հրամայեց, — և անմիջապես կսուզվես ներքնահարկ: Պետք է մեջքի վրա պառկել: Նաև անհրաժեշտ է մթություն, անշարժություն և որոշ հարմարվածություն: Կպառկես սալահատակին և աչքերդ կհառես տասնիններորդ աստիճանին; Ես դուրս կգամ, կփակեմ անցքն ու դու մենակ կմնաս: Եթե ինչ-որ մուկ քեզ վախեցնի դատարկ բան է: Մի քանի րոպեից կտեսնես մեր տխրահռչակ բարեկամին multum in parvo<ref>Շատը փոքրի մեջ (լատ.)</ref>-ն կտեսնես:
Արդեն ճաշասենյակում ավելացրեց.
— Բնական է, որ քո չտեսնելը, քո անկարողությունը չի արժեզրկի իմ ասածը: Իջիր, շուտով կարող ես զրույցի բռնվել Բեատրիսի բոլոր պատկերների հետ:
Նրա անհեթեթ խոսքերից զզված արագ-արագ ցած իջա: Ներքնահարկը, որ սանդուղքից քիչ ավելի լայն էր, խոռոչի էր նմանվում: Նայվածքս զուր որոնեց Կառլոս Արխենտինոյի նշած արկղը: Շշերի մի սնդուկ և տոպրակների մի կույտ զբաղեցնում էին անկյունը: Կառլոսը վերցրեց տոպրակներից մեկը ծալեց և տեղադրեց նախատեսված մի կետում.
— Բարձդ փոքր է — բացատրեց, — բայց եթե փոքր ինչ բարձրացնես բացարձակապես ոչինչ չես տեսնի և ամոթով կմնաս: Այդ վիթխարի մարմինդ փռիր գետնին և տասնինն աստիճան հաշվիր:
Կատարեցի նրա անհեթեթ պահանջները, վերջապես նա դուրս եկավ: Անցքը զգուշությամբ փակեց մթությունը նույնիսկ մի ճեղքի առկայությամբ, որ հետո հայտնաբերեցի, կարող էր բացարձակ թվալ: Հանկարծ հասկացա վտանգը. թույլ էի տվել, որ մի խենթ թաղեր ինձ թույն խմեցնելուց հետո: Կառլոսի բարբաջանքներն արտացոլում էին այն ներքին սարսափը, թե ես կարող էի և չտեսնել հրաշքը: Կառլոսը իր ցնորքը պաշտպանելու իր խենթության համբավը չտարածելու համար պետք է սպաներ ինձ: Տարօրինակ մի անհանգստություն զգացի, որը ցանկացա վերագրել պահի և ոչ թե թմրադեղի ազդեցությանը: Փակեցի, աչքերս բացեցի: Այդ ժամանակ տեսա Ալեֆը:
Այժմ հասնում եմ պատմածիս հիմնական մասին, և այստեղ է սկսվում գրողիս հուսահատությունը: Յուրաքանչյուր լեզու խորհրդանիշների այբբենարան է, որի գործածությունը խոսակիցներին հայտնի մի անցյալ է ենթադրում: Բայց ինչպես փոխանցել Ալեֆը, որ իմ երկյուղած հիշողությունն հազիվ է ընդգրկում: Միստիկները համանման տրանսի մեջ աստվածայինը նշանակելու համար գործածում են խորհրդանիշներ, պարսիկը Աստված ասելու փոխարեն խոսում է մի թռչունի մասին, որն ինչ-որ ձևով բոլոր թռչուններն է միաժամանակ, Ալանուս դե Ինսուլիսը խոսում է մի շրջանակի մասին, որի կենտրոնն ամեն տեղ է իսկ շրջագիծը ոչ մի տեղ, Եզեկիելը՝ չորս երես ունեցող մի հրեշտակի մասին, որը միևնույն ժամանակ նայում է և Արևելք, և Արևմուտք և Հարավ (զուր չէ, որ հիշում եմ այդ անընմթռնելի համանմանությունները, դրանք ինչ-որ կապ ունեն Ալեֆի հետ): Գուցե աստվածներն ինձ էլ չմերժեին համանման պատկերի հայտնությունը, բայց այդ պարագայում սույն տեղեկագիրը կվարակվեր գրականությամբ, կեղծիքով: Բացի այդ կենտրոնական խնդիրը անսահման խմբի թեկուզ և մասնակի թվարկումը անլուծելի է: Այդ հսկայական պահին միլիոնավոր հաճելի և դաժան գործողություններ եմ տեսել. ոչ մեկն ինձ այնքան չզարմացրեց, որքան այն հանգամանքը, որ բոլորն էլ առանց մակադրվելու ու ներթափանցվելու իրար մեջ, նույն կետն էին զբաղեցնում: Աչքերիս տեսածը միաժամանակյա էր, փոխանցածս հաջորդական կլինի, քանի որ լեզուն է այդպիսին: Սակայն ինչ-որ բան կփորձեմ հաղորդել:
Աստիճանի ներքևի մասում աջ կողմի վրա գրեթե անդիմադրելի փայլով փողփողում էր մի փոքրիկ շրջանակ: Սկզբում ինձ թվաց, թե պտտվում է, հետո հասկացա, որ նրա մեջ արտացոլվող գլխապտույտ պատճառող դեպքերի հետևանքն էր այդ շարժումը: Ալեֆի տրամագիծը երկու կամ երեք սանտիմետր կլիներ, սակայն այնտեղ էր գտնվում, առանց հարաբերական փոքրության տիեզերական ողջ տարածությունը: Ամեն բան (ասենք հայելու մեջ լուսինը) միևնույն ժամանակ անթիվ բաներ էին, քանզի ես այն տեսնում էի տիեզերքի բոլոր կետերից: Բազմաբնակ ծովը տեսա, տեսա արշալույսն ու մայրամուտը, Ամերիկայի բազմությունները տեսա, տեսա արծաթագույն մի սարդոստայն, մի սև բուրգի կենտրոնում քանդված մի բավիղ, տեսա (Լոնդոնն էր), տեսա անհատնում անմիջական աչքեր, որ իրենք իրենց էին որոնում իմ մեջ, ինչպես հայելում մոլորակի բոլոր հայելիները, տեսա և ոչ մեկն ինձ չարտացոլեց: Սոլեր փողոցի մի միջնաբակում տեսա այն նույն սալաքարերը, որ երեսուն տարի առաջ Ֆրայ Բենտոսում գտնվող մի տան միջանցքում էի տեսել, ողկույզներ տեսա, ձյուն, ծխախոտ, մետաղի ջարդոն, ջրի գոլորշի, էկվատորյան անապատները տեսա, և նրանց ամեն մի հատիկ ավազը, Ինվերնեսսում մի կին տեսա, որին երբեք չեմ մոռանա, տեսա վարսերը փարթամ մարմինը խրոխտ կրծքին մի խոց տեսա, մայթի վրա հողե մի փոս տեսա, ուր առաջ մի ծառ էր եղել, Ադրոգեի այգին տեսա, Պլինիուսի անգլիական տարբերակից մի օրինակ տեսա, Ֆիլեմոն Հոլլանդինն էր յուրաքանչյուր էջի յուրաքանչյուր տառը տեսա (փոքր ժամանակ գիշերվա ընթացքում փակված տառերի չխառնվելն ու չկորչելը ինձ հիացմունք էր պատճառում), ժամանակակից գիշերն ու ցերեկը տեսա, Կերետարոյում մի արևմուտք տեսա, որ կարծես Բենգալիայում աճող մի վարդի գույնն էր արտացոլում անբնակ ննջասենյակս տեսա, Ալքմաարի առանձնասենյակներից մեկում երկու հայելիների մեջտեղում անվերջորեն բազմապատկված մի երկրագունդ տեսա, խառնված բաշերով ձիեր տեսա, Կասպից ծովի վաղորդայնում, մի ձեռքի նուրբ կմախք տեսա, տեսա, թե ինչպես մարտից փրկվածները բացիկներ էին ուղարկում, Միրզապուրում գտնվող մի աշտարակում իսպանական մի խաղաթուղթ տեսա, ձմեռային մի այգում ձարխոտների շեղակի ստվերները տեսա, տեսա վագրեր, բիզոններ, կոհակներ ու բանակներ, երկրագնդի բոլոր մրջյունները տեսա, տեսա պարսկական մի աստղադիտակ, գրասեղանի դարակում նամակներ տեսա (և ձեռագիրը դող պատճառեց), լպիրշ անհավատալի դիպուկ նամակներ, որ Բեատրիսն ուղղել էր Կառլոս Արխենտինոյին Ջակարտայում, տեսա պաշտամունքի մի կոթող, տեսա այն զազրելի աճյունը, որին վերածվել էր մի ժամանակվա Բեատրիս Վիտերբոյի հմայքը, իմ մուգ արյան շրջանառությունը տեսա, տեսա սիրո մեխանիզմն ու մահվան փոփոխությունը, բոլոր կետերից դիտված Ալեֆը տեսա, տեսա երկիրն Ալեֆում և երկրում նորից Ալեֆը և Ալեֆում երկիրը, դեմքս ու ջղերս տեսա, տեսա քո դեմքն ու գլխապտույտ զգացի և լաց եղա, քանի որ աչքերս տեսել էին այն, ինչ մարդկային աչքը չի տեսել, այն գաղտնի ու ենթադրական առարկան, որի անունը մարդիկ գողանում են անըմբռնելի տիեզերքը:
Անհուն պաշտամունք, անհուն խղճմտանք զգացի.
— Ապշե՞լ ես, հը՞, — ասաց ուրախ զզվելի մի ձայն, — Որքան էլ խելքիդ զոռ տաս, ողջ կյանքում չես հատուցի իմ այս հայտնությունը: Հը՞ Բորխես, ապշեցուցիչ դիտարան է, այնպես չէ՞:
Կառլոս Արխենտինոյի ոտքերն զբաղեցնում էին ամենավերին աստիճանը: Հանկարծակի լուսավորվեց, և ես հազիվ կարողացա ոտքի ելնել ու կմկմալ.
— Ապշեցուցիչ: Այո, ապշեցուցիչ:
Ձայնիս համակ անտարբերությունը զարմացրեց ինձ: Կառլոս Արխենտինոն հուզված համառում էր.
— Լա՞վ տեսար, ամեն ինչ գունավո՞ր:
Այդ պահին մեջս ծնվեց վրեժս առնելու միտք: Բարեհամբույր անթաքույց խղճմտանքով, ջղագրգիռ խուսափողական շնորհակալություն հայտնեցի Կառլոս Արխենտինո Դաներիին հյուրընկալության համար և խորհուրդ տվեցի, որ առիթից օգտվելով հեռանա վնասակար օդով քաղաքից, որ ոչ ոքի — հավատացեք - ոչ ոքի չի խնայում: Մեղմորեն հրաժարվեցի վիճել Ալեֆի շուրջ, բաժանվելիս գրկեցի նրան և կրկնեցի, որ դաշտն ու խաղաղությունը երկու մեծ բժիշկներ են:
Փողոցում, Սահմանադրության սանդուղքներին մետրոյում բոլոր դեմքերն հարազատ թվացին: Սարսափով մտածեցի, թե աշխարհում ինձ զարմացնող ոչինչ չմնաց, որ ինձ այլևս երբեք չի լքի այն զգացումը, որ ես այդ ամենը մի անգամ արդեն տեսել եմ: Բարեբախտաբար մի քանի գիշերվա անքնությունից հետո մոռացումս կրկին աշխատանքի անցավ:
1943 թվականի մարտի մեկի հետգրություն. Դարայ փողոցի շենքը քանդելուց վեց ամիս հետո «Պրոկրուստ» հրատարակչատունը վախեցավ պոեմի զգալի երկարաբանությունից և շուկա հանեց «Արգենտինյսւն պատառիկներ»-ի մի ընտրանի: Թե ինչ եղավ հետո, ավելորդ է ասել: Կառլոս Արխենտինո Դաներին դարձավ Ազգային գրականության մրցույթի երկրորդ դափնեկիր<ref>«Ես ստացա Ձեր տանջահար շնորհավորանքները,— գրում է նա ինձ,— իմ խեղճ ընկեր, Դուք պայթում եք նախանձից, բայց դուք պետք է խոստովանեք, թեկուզ սպանեք Ձեզ, որ այս անգամ ես կարողացա պճնել իմ գլխարկը ամենավաո փետուրներով, իսկ իմ չալման սուտակների թագուհով»:</ref>: Առաջին մրցանակը տրվեց դոկտոր Աիտային, երրորդը դոկտոր Մարիո Բոնֆանտիին, իմ գործը «Թղթամոլի թղթերը», անհավատալիորեն ոչ մի քվե չստացավ: Եվս մի անգամ հաղթանակ տարան տգիտությունն ու նախանձը: Վաղուց արդեն չեմ կարողանում տեսնել Դաներիին, թերթերը գրում են, թե շուտով մեզ կընծայի մի նոր ժողովածու: Իր (Ալեֆով արդեն չխանգարված) բեղմնավոր գրիչը նվիրել է դոկտոր Ասեվեդո Դիասի ստեղծագործությունները չափածոյի վերածելու գործին:
Ուզում եմ ավելացնել երկու նկատողություն մեկը՝ Ալեֆի բնույթի, մյուսը՝ նրա անվան մասին: Սա, ինչպես հայտնի է, սուրբ Գրոց այբբենարանի առաջին տառն է: Նրա գործունեությունն իմ պատմության մեջ պատահական չէ: Կաթալիստիկայի համար այդ տառը նշանակում է En Soph անսահման ու անբիծ աստվածություն, ասված է նաև, որ նրա ձևն ունի այն մարդու պատկերը, որ ցույց է տալիս երկինքն ու երկիրը, նշելով նաև որ ստորին աշխարհը բարձրագույնի հայելին ու քարտեզն է Mengenlehre<ref>Բազմությունների տեսույթուն (գերմ.)</ref>-ում: Ալեֆը անհամար այն թվերի խորհրդանիշն է, որոնցում ամբողջը մասերից ավելի մեծ չէ: Ես կուզեի իմանալ, թե Կառլոս Արխենտինոն արդյո՞ք ինքն է ընտրել, թե իր տան Ալեֆի անհամար տեքստերից մեկում կարդացել է այդ անունը վերագրված մի այլ կետի, ուր միանում են բոլոր կետերը: Որքան էլ անհավատալի թվա, ես կարծում եմ, որ կա (կամ եղել է) մի այլ Ալեֆ, ես կարծում եմ, որ Գարայ փողոցում գտնվող Ալեֆը կեղծ Ա[ժլեֆ էր:
Բերեմ կռվաններս: Մինչև 1867 թվականը կապիտան Բարտոնը Բրազիլում վարում էր բրիտանական հյուպատոսի պաշտոնը: 1942-ի հուլիսին Սանթոսի գրադարաններից մեկում Պեդրո Էնրիկես Ուրենիան հայտնաբերեց նրա մի ձեռագիրը, ուր խոսվում էր Արևելքում Իսկանդար Սու ալ Կառնային կամ Մակեդոնացի Ալեքսանդր Երկեղջյուրին վերագրվող հայելու մասին: Այդ հայելին արտացոլում էր ողջ տիեզերքը: Բարտոնն այլ, կողմնակի ձևեր էլ է հիշատակում: Կաիխոսրուի յոթերորդ գավաթը, Թարիկ Բենզեյաթի մի աշտարակում հայտնաբերված հայելին («1001 գիշեր» 273), Լուսիանո Սամոսացու Լուսինը արտացոլող հայելին («ճշ մարտացի Պատմություն», I, 26), այն հրաշագեղ նիզակը, որ «Սատիրիկոնի» առաջին գրքում դե Կապելլան վերագրում է Յուպիտերին, Մերլինի տիեզերական հայելին՝ «կլոր և փոսընկած և նման ապակե աշխարհի» («Փերիների թագուհին», III 2 19) — ու ավելացնում է այս հետաքրքրական խոսքերը. «Բայց հիշյալ բոլոր հայելիները» (թացի գոյություն չունենալու թերությունից) օպտիկական սարքեր են: Կահիրեի Ամր մզկիթն այցելող հավատացյալները շատ լավ գիտեն, որ տիեզերքը գտնվում է կենտրոնական բակը շրջապատող քարե սյուներից մեկի մեջ... Ոչ ոք իհարկե չի տեսել, բայց ովքեր ականջը հպել են սյունին, պնդում են, որ կարճ ժամանակից հետո որսում են նրա մեջի շշուկը: Մզկիթը պատկանում է 7-րդ դարին, սակայն սյուները կառուցվել են նախաիսլամական շրջանում, քանի որ ինչպես գրել է Աբենխալդունը. «Քոչվորների հիմնադրած հանրապետություններում շինարարության մեջ անհրաժեշտ է օտարների մասնակցությունը»:
Գոյություն ունի՞ արդյոք այդ Ալեֆը մի քարի ներսում: Մի՞թե այն տեսել եմ ամեն ինչ տեսնելու պահին, իսկ հետո մոռացել: Մոռացումը կրծում է մեր հիշողությունը: Ես ինքս աղավաղում ու կորցնում եմ ժամանակի ողբերգական անցքի մեջ Բեատրիսի դիմագծերը: