Changes
Գուգարք
,Մեքենայից վերցրեցի «կախարդական պայուսակս» ու ուղևորվեցի դեպի հանրակացարան։ Ճամբարի հրապարակում ոչ ոք չկար։ Երեխաները ցրվել էին։ Արթուրը ցույց տվեց սենյակս։ Թիկնապահներն էլ գնացին հանգստանալու։ Հանվեցի ու միանգամից լոգասենյակ մտա։ Ատամներս մաքրեցի։ Մի քանի անգամ սապոնվեցի: Ջրի ուժեղ շիթի տակ մարմնիս հոգնածությունը հանեցի։ Հագնելով կարմիր ներքնազգեստը՝ պառկեցի դիվանին։ Հիմա արդեն քնելու համար բոլոր պայմանները կային։ Ինչպես ասում էր Վոտրենը՝ քնիր, գառնուկս, երբեմն երջանկությունը մարդուն քնի մեջ է այցելում։