Changes
: Ծեր պերը հայացքը քարից տեղափոխեց Հոլմսի ժպտացող դեմքին։
: ― Ես, իսկապես, շփոթահար եմ, սըր։ Բայց սա․․․ սա իսկապես Մազարինիի քարն է։ Մենք անչափ պարտական ենք ձեզ, միստր Հոլմս։ Կարող է պատահել, ինչպես նկատեցիք, մի փոքր յուրօրինակ կատակելու սովորություն ունեք դուք և բավական անհաջող ժամանակ եք ընտրում դրա համար։ Բայց ես ամբողջապես ետ եմ վերցնում նկատողությունս, որը թույլ տվեցի ձեր՝ խուզարկուի շշմեցուցիչ ընդունակության նկատմամբ։ Բայց ինչպե՞ս գտաք սա։
: ― Գործը դեռ անավարտ է։ Եվ մանրամասներն էլ այնքան էական չեն։ Չեմ կարծում, լորդ Քանթլմիր, թե այն հաճույքը, որը ձեզ կպարգևի գործի բարեհաջող ավարտի մասին բարձր շրջանակներում հայտնելու հնարավորությունը, իմ անհարկի կատակի որոշակի հատուցումը կլինի։ Բիլի, ուղեկցեք նորին պայծառափայլությանը և ասեք միսիս Հադսոնին, որ ես ուրախ կլինեմ, եթե նա որքան հնարավոր է շուտ, երկու հոգուհամար հոգու համար ճաշ մատուցի։
[[Category: Արձակ]]