Changes

Ալիսը հրաշքների աշխարհում

Ավելացվել է 18 904 բայտ, 16:24, 7 Մայիսի 2014
/* ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ Խեցգետնի կադրիլը */
Ապուր գեղեցիկ:</poem>
ԳԼՈՒխ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ
 
Ո՞վ է գողացել կարկանդակները
== ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ <br /> Ո՞վ է գողացել կարկանդակները ==
— Ալիս:
 
 
== ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ <br /> Ալիսի վկայությունը ==
 
 
— Այստեղ եմ, — Ալիսը հուզմունքից լրիվ մոռացավ, որ ինքը բավական մեծացել է վերջին մի քանի րոպեի ընթացքում և այնպիսի արագությամբ ցատկեց, որ փեշի ծայրը դիպավ ատենակալների աթոռին՝ շպրտելով նրանց դահլիճում նստածների գլխներին, և նրանք մնացին այդպես չռված: Դա Ալիսին հիշեցրեց ոսկե ձկների ակվարիումը, որ պատահմամբ վայր էր գցել մի շաբաթ առաջ:
 
— Ա՜խ, ներեցեք ինձ, — խիստ շփոթված գոչեց նա ն սկսեց հնարավորին չափ արագ բարձրացնել ատենակալներին, որովհետև ոսկե ձկների դեպքը դեռ թարմ էր, և գիտեր, որ պետք է անմիջապես հավաքել նրանց ու Նստեցնել աթոռներին, թե չէ իսկույն կմեռնեն:
 
— Դատը չի շարունակվի, մինչև բոլոր ատենակալներն իրենց տեղերը չգրավեն, բոլո՛րը, — շեշտը դնելով վերջին բառի վրա, մռայլ ասաց Թագավորը և խստությամբ նայեց աղջկան:
 
Հանկարծ Ալիսը նկատեց, որ շտապելիս Մողեսին մեջքի վրա է դրել և խեղճ փոքրիկը, չկարողանալով շրջվել, անօգնական շարժում է պոչը: Եվ նորից բարձրացնելով Մողեսին, ուղղեց ու դրեց տեղը:
 
«Իմիջիայլոց, նրա դիրքը ոչ մի նշանակություն չունի, որովհետև դատավարությունը դրանից չի տուժի», — մտածեց Ալիսը:
 
Հենց որ ատենակալները փոքր-ինչ ուշքի եկան, քարե տախտակներն ու մատիտները գտնվեցին և հանձնվեցին տերերին, նրանք գործի անցան և ջանասիրաբար գրի առան այդ դեպքը, բացի Մողեսից, որը շշմած լայն բացել էր բերանը և հայացքը հառել առաստաղին:
 
— Ի՞նչ գիտես այս գործի մասին, — հարցրեց Թագավորն Ալիսին:
 
— Ոչինչ:
 
— Առանձնապես ոչինչ, — հետաքրքրվեց Թագավորը:
 
— Առանձնապես ոչինչ, — կրկնեց Ալիսը:
 
— Դա շատ կարևոր է, — ատենակալներին դիմեց Թագավորը:
 
Ատենակալները դեռ նոր էին սկսել գրել, երբ հանկարծ Սպիտակ ճագարն ընդհատեց.
 
— Դուք երևի ուզում էիք ասել՝ կարևոր չէ, ձերդ գերազանցություն: — Նա խոսեց հարգանքով՝ յուրաքանչյուր խոսքի վրա խոժոռելով ու ծամածռություններ անելով Թագավորին:
 
— Դե, իհարկե, ուզում էի ասել՝ կարևոր չէ, — շտապ ուղղեց Թագավորը և սկսեց կիսաձայն կրկնել, — կարևոր է, կարևոր չէ, կարևոր չէ, կարևոր է, — կարծես փորձում էր ստուգել, թե որ բառն է ավելի լավ հնչում:
 
Ատենակալներից ոմանք գրեցին՝ կարևոր է, ոմանք էլ՝ կարևոր չէ: Ալիսը պարզ տեսնում էր նրանց գրածը, որովհետև շատ մոտ էր նստած. «Ի՞նչ նշանակություն ունի, թե որն են գրում», — մտածեց նա:
 
Մինչ այդ Թագավորը, որն արագ-արագ գրում էր ծոցատետրում, գոչեց.
 
— Լռությու՛ն, — և կարդաց, — հոդված 42. Ովքեր մեկ մղոնից ավելի հասակ ունեն՝ պետք է հեռանան դատարանից:
 
Բոլորը նայեցին Ալիսին:
 
— Ես մեկ մղոն հասակ չունեմ, — ասաց Ալիսը:
 
— Ունես, — պնդեց Թագավորը:
 
— Մոտ երկու մղոն ես, — ավելացրեց Թագուհին:
 
— Ես ոչ մի դեպքում դուրս չեմ գա, — պնդեց Ալիսը, — դա ընդունված օրենք չէ, դուք հենց նոր հնարեցիք:
 
— Դա օրենսգրքի ամենահին հոդվածն է:
 
— Ուրեմն պետք է լինի «Հողված 1», — ուրախացավ Ալիսը: Թագավորը գունատվեց, շտապ փակեց ծոցատետրը և ցածր, դողացող ձայնով դիմեց ատենակալներին.
 
— Ձեր վճիռը:
 
— Դեռ նոր վկայություններ են լինելու, ձերդ գերազանցություն, — մի արագ ցատկ արեց Սպիտակ ճագարը, — հենց հիմա հայտնաբերվեց այս փաստաթուղթը:
 
— Ի՞նչ է գրված այդտեղ, — հարցրեց Թագուհին:
 
— Դեռ չեմ բացել, կարծես բանտարկյալի ձեռքով գրված նամակ է՝ ուղղված ինչ-որ մեկին:
 
— Եթե ուղղված չէ ոչ մեկին, որն, ինչպես գիտեք, քիչ է պատահում, ուրեմն քո ասածը ճիշտ է, — եզրակացրեց Թագավորը:
 
— Իսկ ում է հասցեագրված, — հարցրեց մի ատենակալ:
 
— Հասցե չկա, — պատասխանեց Սպիտակ ճագարը, — փաստորեն վրան ոչ մի բան չի գրված, — խոսելիս նա բացեց թուղթը, — սա բոլորովին էլ նամակ չէ, այլ ոտանավորների մի ամբողջ շարան:
 
— Դրանք բանտարկյալի ձեռքով են գրված, — հարցրեց մի ուրիշ ատենակալ:
 
— Ոչ, և դա կասկածելի է, — պատասխանեց Սպիտակ ճագարը: (Ատենակալները շփոթված տեսք ընդունեցին):
 
— Նա կեղծել է ինչ-որ մեկի ձեռագիրը,— ասաց Թագավորը: (Ատենակալների դեմքերը փայլեցին):
 
— Ձերդ գերազանցություն, ես չեմ գրել, ոչ ոք չի կարող ապացուցել դա: Այնտեղ ստորագրություն չկա, — արդարացավ Վալետը:
 
— Եթե չես ստորագրել, — ասաց Թագավորը, — ավելի վատ քեզ համար, ուրեմն չար մտադրություն ես ունեցել, իսկ եթե ոչ՝ ուրեմն որպես ազնիվ մարդ կստորագրեիր:
 
Այս խոսքերի վրա ծափահարություններ թնդացին: Ամբողջ օրվա ընթացքում Թագավորի արտահայտած ամենախելացի միտքն էր այդ:
 
— Եվ դա ապացուցում է նրա մեղավոր լինելը, — եզրակացրեց Թագուհին: — Անմիջապես կտրեք...
 
— Ոչ, այդպիսի բան չի ապացուցում, — հակառակեց Ալիսը, — դուք նույնիսկ չգիտեք, թե ինչի մասին են դրանք:
 
— Կարդա՛, — Սպիտակ ճագարին դիմեց Թագավորը: Սպիտակ ճագարը դրեց ակնոցը:
 
— Որտեղի՞ց սկսեմ ձերդ գերազանցություն, — հարցրեց նա:
 
— Սկսիր սկզբից, — խիստ ասաց Թագավորը, — կարդա մինչև վերջ ու հենց հասնես վերջին՝ վերջացրու:
 
Դատարանում քար լռություն էր մինչև որ Սպիտակ ճագարը կարդաց հետևյալը.
 
 
 
<poem>Ինձ ասացին՝ դու նրա մոտ ես վազել,
Եվ այն մեկն էլ հարցուփորձ է արել քեզ:
Նա իմ, մասին քեզ լավ խոսքեր է ասել,
Բայց ասել է, թե չեմ կարով լողալ ես:
 
Ինձ կանչեցին՝ խոցս տվեցի ես Փորձից,
(Ամեն մեկի համար փաստ է ակնհայտ),
Իսկ եթե նա ձեռք չքաշի այդ գործից,
Ինչեր պիտի գլխիդ բերի գործը այդ:
 
Ես մեկին՝ մեկ, իսկ երկրորդին՝ հենց երկու,
Դու ինձ՝ երեք, կամ գուցե թե փոքր-ինչ շատ:
Նրա մոտից հետ վերցրիր ողջը դու.
Թեև նրանք իմն են եղել անընդհատ:
 
Թե խառնվենք պատահաբար նա կամ ես,
Եվ այդ գործին մասնակցություն ունենանք,
Կսպասի, որ նրանց ինքդ ազատես,
Ինչպես մի օր քո միջոցով դուրս եկանք:
 
Իմ կարծիքով, եթե խորը մտածենք,
(Երբ նա պոռթկաց ու որոշեց վայր իջնել),
Դու եղել ես ընդամենը մի արգելք
Մեր բոլորի և սրա-նրա միջև:
 
Թող չիմանա, որ նա սիրում է սրանք,
Թող ոչ մեկը երբեք ոչինչ չիմանա,
Թող չիմանան այս մեծ գաղտնիքը նրանք,
Այն հավիտյան միայն մեր մեջ թող մնա:</poem>
 
 
 
— Մինչև այժմ եղած վկայություններից ամենակարևորն է, — ձեռքերը շփեց Թագավորը, — այնպես որ, թող այժմ ատենակալները...
 
— Եթե որևէ մեկը կարողանա բացատրել դրանց իմաստը, — ասաց Ալիսը, — (նա վերջին րոպեին այնքան էր մեծացել, որ բոլորովին չէր վախենում Թագավորին ընդհատելուց), - ես նրան վեց փենս կտամ: Ես դրանց մեջ ամենևին իմաստ չեմ տեսնում:
 
Ատենակալները գրեցին. «Նա դրանց մեջ ամենևին իմաստ չի տեսնում», բայց նրանցից ոչ մեկը չփորձեց բացատրել ընթերցվածը:
 
— Եթե դրանք անիմաստ են, — ասաց Թագավորը, — ուրեմն մենք փրկված ենք ամեն տեսակի գլխացավանքից, որովհետև կարիք չունենք իմաստ փնտրելու: Բայց՝ դեռ չգիտեմ... — ձեռագիրը փռելով ծնկներին, շարունակեց նա, — ինձ թվում է, այստեղ ուշադրության արժանի տողեր կան.
 
«...Թե չեմ կարող լողալ ես»: Դու կարող ես լողալ, — նա դիմեց Վալետին:
 
Վալետը տխուր օրորեց գլուխը.
 
— Չեմ կարող: (Նա իսկապես չէր կարող լողալ, որովհետև ամբողջովին ստվարաթղթից էր):
 
— Մինչև հիմա ամեն ինչ կարգին է: — Թագավորը շարունակեց քթի տակ կարդալ. «Ամեն մեկի համար փաստ է ակնհայտ»: Սա, իհարկե, ատենակալներին է վերաբերում: «Իսկ եթե նա ձեռք չքաշի այգ գործից...», սա Թագուհու մասին է: «Ինչեր պիտի գլխիդ բերի գործը այդ»: Իսկապես ինչ: էս մեկին՝ մեկ, իսկ երկրորդին՝
 
հեսց երՏյու», իսկ. սա Էլ, անշուշտ, կարկանդակների մասին Է, թե Նա ինչ արեց դրանք:
 
— Ինչու չեք շարունակում, _ հարցրեց Ալիսը, - կարդացեք. «նրա մոտից հեա վերցրիր ողջը դու»:
 
— Իհարկե, այդպես Է, — հաղթականորեն բացականչեց Թագավորը, մատնացույց անելով սեղանին դրված կարկանդակները, — դրանից ավելի պարզ ոչինչ չկա: «երբ որ նա պոռթկաց...», ինձ թվում է, դու երբեք չես պոռթկացել, այնպես չէ՞, սիրելիս, — ասաց նա Թագուհուն:
 
— Երբե՛ք, - պոռթկաց Թագուհին և թանաքամանը շպրտեց Մողեսի գլխին:
 
(Դժբախտ փոքրիկ Բիլը դադարեցրել էր մատով գրելը, որովհետև նկատել էր, որ ոչ մի հետք չի մնում քարե տախտակի վրա: Բայց այժմ նա շտապ գործի անցավ՝ օգտագործելով երեսից կաթկթացող թանաքը):
 
— Իսկապես, դու միայն փռթկում ես, սիրելիս, — կրկին Թագուհուն դիմեց Թագավորը և ժպտալով Նայեց շուրջը:
 
Դատարանում քար լռություն տիրեց:
 
— Բառախաղ է, — բարկացավ Թագավորը և բոլորը ծիծաղեցին:
 
— Թող ատենակալները վճիռ կայացնեն, — արդեն որերորդ անգամ կրկնեց Թագավորը:
 
— Ո՛չ, ո՛չ, — ասաց Թագուհին, — սկզբում պատիժը, հետո դատավճիռը:
 
— Բացարձակ հիմարություն, — գոռաց Ալիսը, — ո՞վ է տեսել պատժել վճիռ կայացնելուց առաջ:
 
— Լեզուդ քե՛զ քաշիր, — զայրույթից կարմրատակելով բղավեց Թագուհին:
 
— Չեմ քաշի:
 
— Գլխատել նրան, — ճչաց Թագուհին ձայնը գլուխը գցած:
 
Ոչ ոք տեղից չշարժվեց:
 
— Դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում,— բղավեց Ալիսը (նա արդեն իր նախկին հասակն էր ընդունել), — դուք խաղաթղթերի մի կապուկ եք և ուրիշ ոչինչ:
 
Այդ վայրկյանին կապուկն օդ բարձրացավ ու թռավ աղջկա վրա: Ալիսը կես վախեցած, կես բարկացած մի սուր ճիչ արձակեց և փորձեց պաշտպանվել, բայց հանկարծ տեսավ, որ պառկած է գետափին, գլուխը դրած քրոջ ծնկին: Ավագ քույրը քնքշորեն հեռացնում էր ծառերից թափվող չոր տերևները նրա դեմքից:
 
— Ալի՛ս, սիրելի՛ս արթնացիր, — ասում էր նա, — ի՞նչ երկար քնեցիր:
 
— Այնպիսի մի զարմանահրաշ երազ տեսա, — ասաց Ալիսն ու պատմեց քրոջն այն ամենը, ինչ կարողացավ հիշել իր տարօրինակ արկածներից, որոնք դուք հենց նոր կարդում էիք: Երբ վերջացրեց, քույրը համբուրեց նրան ու ասաց.
 
— Սիրելիս, քո երազն իսկապես որ զարմանահրաշ էր, իսկ հիմա վազիր տուն: Արդեն ուշ է, թեյ խմելու ժամանակն է:
 
Ալիսը վեր կացավ ու վազեց տուն՝ ճանապարհին մտածելով իր հրաշալի երազի մասին:
 
Իսկ քույրն այդպես էլ մնաց նստած, գլուխը ձեռքին հենած՝ նա դիտում էր մայր մտնող արևը և մտածում քրոջ հետաքրքիր արկածների մասին, մինչև որ քունը տարավ ու երազում տեսավ հետևյալը:
 
Սկզբում նրա երևակայության մեջ կենդանացավ կրտսեր քույրը: Մի անգամ ևս Ալիսի քնքուշ ձեռքերը գրկեցին նրա ծնկները, և լուրջ, փայլուն աչքերը նայեցին իր աչքերի մեջ: Նա լսում էր քրոջ ձայնի ելևէջները և տեսնում գլխի ծանոթ շարժումը՝ աչքերին թափվող անհնազանդ մազերը հետ տանելու համար: Մինչ այդ, շրջապատը կենդանանում! էր ու լցվում քրոջ երազի տարօրինակ արարածներով:
 
Երկար խոտերը խշշում էին Սպիտակ ճագարի ոտքերի տակ, երբ Նա անցնում էր իր կողքով: Վախեցած Մուկը թպրտում էր հարևան լճակի մեջ: Հնչում էին Մարտյան Նապաստակի և նրա ընկերների թեյի բաժակների զրնգոցը անվերջանւպի թեյըմպման ժամանակ, Թագուհու սուր ճիչը, որ մահվան էր դատապարտում իր թշվառ հյուրերին: Մեկ անգամ ևս Փոքրիկ գոճի-երեխան փռշտաց Դքսուհու ծնկին, մինչ ափսեներն ու սկուտեղները փշուր-փշուր էին լինում շուրջը: Մեկ անգամ ևս լսվեցին Արծվառյուծի կռնչոցը, Մողեսի մատիտի խզխզոցը, և ծովախոզերի խեղդվող ձայները թշվառ Կրիայի հեռվից եկող հեկեկանքների հետ միասին լցրեցին օդը:
 
Բույրը նստած նիրհում էր. նա արդեն հավատում էր, որ ինքը գտնվում է Հրաշքների Աշխարհում, չնայած գիտեր, որ աչքերը բացելուն պես ամեն ինչ կվերածվեր գորշ իրականության. խոտը քամուց կօրորվեր, լճակը կխայտար եղեգների ճոճքից, կհնչեր ոչխարի հոտի զանգակների ղողանջը թեյի բաժակների զրնգոցի փոխարեն, իսկ Թագուհու սուր ճիչերի տեղ կարձագանքեր հովվի կանչը: Երեխայի փռշտոցին, Արծվառյուծի կռնչոցին և մնացած բոլոր անսովոր ձայներին (նա համոզված էր) կփոխարիներ ագարակի խառնաշփոթ աղմուկը, իսկ Կեղծ Կրիայի խուլ հեկեկանքների տեղ կլսվեր նախիրի բառաչը:
 
Վերջապես, նա պատկերացրեց, թե ինչպիսին կլինի կրտսեր քույրը հետագայում, երբ հասուն աղջիկ դառնա: Ջերմորեն ու քնքշանքով իր շուրջը կհավաքի երեխաներին, որոնց աչքերը կփայլեն հետաքրքրությունից, լսելով այդ տարօրինակ հեքիաթը և տարիներ առաջ երազում տեսած Հրաշքների Աշխարհի պատմությունը: Նա երջանիկ կզգա երեխաների հետ, կմասնակցի նրանց ուրախություններին ու թեթև վշտերին հիշելով իր սեփական մանկությունն ու ամառային երջանիկ օրերը:
Վստահելի
294
edits