Changes
|վերնագիր = Պատահար թարգմանչի հետ
|հեղինակ = [[Արթուր Կոնան Դոյլ]]
|աղբյուրը = [[«Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»]]|թարգմանիչ =Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
}}
: Այսպիսին էր հույն թարգմանչի արտառոց պատմությունը, ուր մինչև հիմա էլ շատ թաքնված գաղտնիքներ կան։ Կապվելով հայտարարությանը արձագանքած ջենտլմենի հետ, մենք պարզեցինք, որ դժբախտ օրիորդը սերում է հարուստ հույն ընտանիքից և Անգլիա էր եկել՝ հյուրընկալվելու իր ծանոթների մոտ։ Նրանց տանը ծանոթացել է Հարոլդ Լաթիմեր անունով մի երիտասարդի հետ, որը նրա վրա իշխանություն է ձեռք բերում և, վերջ ի վերջո, նրան մղում է փախուստի։ Ընկերները զայրացած նրա վարքից, պատահածի մասին իմաց են տալիս Աթենք՝ նրա եղբորը, և դրանով էլ սահմանափակվում են։ Եղբայրը, ժամանելով Անգլիա, անզգուշաբար հայտնվում է Լաթիմերի և նրա մեղսակից Ուիլսոն Կեմպի՝ կեղտոտ անցյալ ունեցող մի մարդու ձեռքերում։ Այդ երկուսը տեսնելով, որ հույնը անգլերեն չգիտե և միանգամայն անօգնական է, փորձում են սովի և խոշտանգումների միջոցով նրա և քրոջ ամբողջ կարողությունը դարձցնել իրենց անունով։ նրան տանը պահել են քրոջից գաղտնի, իսկ դեմքի սպեղանիները նրա համար էին, որ օրիորդը, եթե պատահաբար տեսներ, չկարողանար ճանաչել եղբորը։ Բայց խորամանկությունը չօգնեց, օրիորդն, իր կանացի սուր հայացքով, անմիջապես ճանաչում է եղբորը, երբ նրան տեսնում է թարգմանչի առաջին այցի ժամանակ։ Սակայն դժբախտ աղջիկն ինքն էլ էր բանտարկյալ, քանի որ տանը ուրիշ սպասավորներ չկային բացի կառապանից և նրա կնոջից, որոնք չարամիտների ձեռքում հլու գործիք էին։ Համոզվելով, որ իրենց գաղտնիքը բացահայտված է և գերուց ոչինչ չեն կարող կորզել, սրիկաները փախել են աղջկա հետ, մեկնելուց երկու֊երեք ժամ առաջ հրաժարվելով իրենց վարձած կահավորված տնից և հասցնելով, ինչպես իրենք էին ենթադրում, վրեժխնդիր լինել երկուսից էլ՝ այն մարդուց, որը չխոնարհվեց իրենց առաջ և նրանից, որը համարձակվեց մատնել իրենց։
: Մի քանի ամիս անց Բուդապեշտից ստացանք լրագրից կտրված մի հետաքրքիր տեղեկություն։ Գրված էր երկու անգլիացիների ողբերգական վախճանի մասին, որոնք ճանապարհորդում էին ինչ֊որ կնոջ ընկերակցությամբ։ Երկուսն էլ գտնվել են խողխողված վիճակում, և հունգարական ոստիկանությունն այն կարծիքին էր, թե նրանք վիճելով, մահացու վիրավորել էին մեկը մյուսին։ Բայց Հոլմսն, ինչպես ինձ թվում է, այլ կերպ էր մտածում։ Նա մինչև օրս էլ գտնում է, որ եթե գտնեն այն հույն աղջկան, նրանից կարելի կլինի իմանալ, թե ինչպես է վրեժխնդիր եղել թե՛ իր, թե՛ եղբոր համար։
[[Category: Արձակ]]