Changes
Շրջանառության այն ձևը, որով փողային հարսնյակը փոխակերպվում է կապիտալի, հակասում է վերը զարգացրած բոլոր օրենքներին, որոնք վերաբերում են ապրանքի, արժեքի, փողի ու հենց շրջանառության բնույթին։ Պարզ ապրանքային շրջանառությունից այդ ձևը տարբերվում է նույն երկու հակադիր պրոցեսին վաճառքի և գնման հակադարձ հաջորդականությամբ։ Բայց ի՞նչ հրաշքով կարող է այդպիսի զուտ ձևական տարբերությունը վերափոխել տվյալ պրոցեսի բուն էությունը։
Այդ դեռ բոլորը չէ. այդ հակառակ կարգը գոյություն ուսի միայն մեկի համար այն երեք գործարար բարեկամներից, որոնք իրար հետ գործարքի մեջ են մտնում։ Որպես կապիտալիստ, ես ապրանք եմ գնում A-ից և հետո այն վաճառում B-ին, իսկ որպես հասարակ ապրանքատեր, ես ապրանքը վաճառում եմ B-ին և հետո նորից ապրանք եմ գնում A-ից։ Այս տարբերությունը գոյություն չունի A և B գործարար բարեկամների համար։ Նրանք հանդես են գալիս լոկ որպես ապրանք գնողներ ու վաճառողներ։ Ես ինքս երկու դեպքում էլ նրանց դեմ կանգնում եմ որպես հասարակ փողատեր կամ ապրանքատեր, որպես գնորդ կամ վաճառորդ։ Կերպարանափոխությունների թե՛ մեկ և թե՛ մյուս հաջորդականության դեպքում ես նրանցից մեկի դեմ կանգնում եմ միայն որպես գնորդ, մյուսի դեմ միայն որպես վաճառորդ, մեկի դեմ՝ միայն որպես փող, մյուսի դեմ՝ միայն որպես ապրանք, բայց ես ոչ ոքի դեմ չեմ կանգնում որպես կապիտալ կամ որպես կապիտալիստ, այսինքն՝ որևէ այնպիսի բանի ներկայացուցիչ, որ ավելին նշանակեր, քան փողը կամ ապրանքը, որևէ այնպիսի բանի, որ կարողանար որևէ ուրիշ ներգործություն ունենալ, բացի այն ներգործությունից, որ հատուկ է փողին կամ ապրանքին։ A-ից գնելն ու B-ին վաճառելն ինձ համար մեկ հաջորդական շարք են կազմում։ Բայց այդ երկու ակտերի միջև եղած կապը գոյություն ունի միայն ինձ համար։ A-ն ոչ մի գործ չունի B-ի ու իմ միջև կատարված գործարքի հետ, B-ն էլ ոչ մի գործ չունի A-ի ու իմ միջև կատարված գործարքի հետ։ Եթե ես ուզենայի բացատրել իմ կոնտրագենտներին այն հատուկ ծառայությունը, որ ես մատուցում եմ գործարքների հաջորդականությունը շուռ տալով, ապա նրանք կապացուցեին ինձ, որ այդ հաջորդականության նկատմամբ հենց եu ես մոլորության մեջ եմ, որ ամբողջ գործարքը չի սկսվել գնումով և չի վերջացել վաճառքով, այլ, ընդհակառակը, սկսվել է վաճառքով և ավարտվել է գնումով։ Եվ, իսկապես, իմ առաջին ակտը, գնումը, վաճառք է A-ի տեսակետից, իմ երկրորդ ակտը, վաճառքը, գնում է B-ի տեսակետից։ Դրանով չբավականանալով, A-ն ու B-ն դեռ կհայտարարեն, որ այդ ամբողջ հաջորդականությունը մի բոլորովին ավելորդ ֆոկուս-մոկուս է։ A-ն կարող էր իր ապրանքը վաճառել ուղղակի B-ին, B-ն՝ կարող էր գնել ուղղակի A-ից։ Դրա հետ միասին ամբողջ գործարքը վեր է ածվում սովորական ապրանքային շրջանառության միակողմանի ակտի՝ A-ի տեսակետից վաճառքի, B-ի տեսակետից՝ գնման։ Այսպիսով, ակտերի հաջորդականությունը շուռ տալով, մենք ամենևին դուրս չեկանք պարզ ապրանքային շրջանառության ոլորտից. ուստի մենք պետք է քննենք այն հարցը, թե հենց այդ ոլորտի էությունն արդյոք թույլատրո՞ւմ է նրա մեջ մտած արժեքների աճում, հետևապես և հավելյալ արժեքի գոյացում։
Վերցնենք շրջանառության պրոցեսը նրա այն ձևով, որի մեջ նա ներկայանում է որպես պարզ ապրանքային փոխանակություն։ Այդ ձևը առկա է այն բոլոր դեպքերում, երբ երկու ապրանքատեր ապրանքներ են գնում իրարից և վճարման ժամկետը հասնելիս իրենց փոխադարձ փողային պարտավորությունների հաշվեկշիռը հավասարեցնում են։ Փողն այստեղ ծառայում է որպես հաշվեփող։ Նա արտահայտում է ապրանքների արժեքը նրանց գների մեջ, բայց մարմնապես չի կանգնում հենց իրենց՝ ապրանքների դեմ։ Որչափով հարցը վերաբերում է սպառողական արժեքներին, ակներև է, որ երկու փոխանակողներն էլ կարող են շահած լինել։ Երկուսն էլ օտարում են այն ապրանքները, որոնք, իբրև սպառողական արժեքներ, անօգուտ են իրենց համար, և ստանում են այն ապրանքները, որոնց սպառման կարիքն ունեն իրենք։ Բայց գործարքի շահավետությունը կարող է նույնիսկ դրանով չսահմանափակվել։ A-ն, որը գինի է վաճառում և հացահատիկ է գնում, հնարավոր է, որ տվյալ աշխատաժամանակում ավելի շատ գինի է արտադրում, քան հացահատիկ մշակող B-ն կարող էր գինի արտադրել նույն ժամանակամիջոցում, և հակառակը, հացահատիկ մշակող B-ն տվյալ աշխատաժամանակում ավելի շատ հացահատիկ է արտադրում, քան կարող էր այդ հացահատիկն արտադրել գինեգործ A-ն։ Այդպիսով, A-ն նույն փոխանակային արժեքի դիմաց ավելի շատ հացահատիկ է ստանում, իսկ B-ն՝ ավելի շատ գինի, քան նրանցից ամեն մեկը կստանար, եթե երկուսն էլ հարկադրված լինեին, առանց փոխանակության դիմելու, իրենք համար և՛ գինի, և՛ հացահատիկ արտադրել։ Հետևապես, սպառողական արժեքի նկատմամբ կարելի է ասել, որ «փոխանակությունը մի գործարք է, որի ժամանակ երկու կողմն էլ շահվում են»<ref>«Փոխանակությունը մի զարմանալի գործարք է, որի ժամանակ երկու կոնտրագենտներն էլ շահում են միշտ (!)» (Destutt de Tracy: «Tratté «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 68)։ Նույն այս գիրքը հետագայում լույս է տեսել «Tratté d’Economie «Traité d’Économie Politique» վերնագրով։</ref>։ Այլ է փոխանակային արժեքի հարցը։ «Շատ գինի ունեցող, բայց հացահատիկ չունեցող մարդը գործարք է կնքում մի մարդու հետ, որը շատ հացահատիկ ունի, բայց գինի չունի, և նրանց միջև տեղի է ունենում 50 միավորի արժեքով ցորենի փոխանակություն 50 միավորի արժեքով գինու հետ։ Այս փոխանակությունը փոխանակային արժեքի ավելացում չէ ո՛չ առաջինի, ո՛չ էլ երկրորդի համար, որովհետև փոխանակությունից առաջ արդեն նրանցից ամեն մեկը ուներ մի արժեք, որը հավասար էր այդ գործառնության միջոցով ստացածին»<ref>Mercier de la Rivière: «L’Ordre Naturei Naturel et Essentiel», «Physiocrates», հրատ. Daire, մ. II, էջ 544)։</ref>։ Գործն ամենևին չի փոխվում նրանից, որ փողը՝ որպես շրջանառության միջոց, կանգնում է ապրանքների միջև, և գնման ակտը շոշափելիորեն բաժանվում է վաճառքի ակտից<ref>«Արդյոք այդ երկու արժեքից մեկը փող է, թե նրանք երկուսն էլ սովորական ապրանք են, ինքնին ամենևին նշանակություն չունի» (Mercier de la Rivière, նու3ն նույն տեղում, էջ 543)։</ref>։ Ապրանքների արժեքը գների մեջ արտահայտվում է նախքան նրանց շրջանառության մեջ մտնելը, հետևաբար, արժեքը շրջանառության նախադրյալն է և ոչ թե նրա հետևանքը<ref>«Կոնտրագենտները չեն արժեքը որոշողը. արժեքը որոշված է նրանց գործարքի մեջ մտնելուդ մտնելուց առաջ» (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physlocrates», հրատ, . Daire, Paris 1846, էջ 906)։</ref>։
Պրոցեսը քննելով վերացականորեն, այսինքն՝ մի կողմ թողնելով այն հանգամանքները, որոնք չեն բխում պարզ ապրանքային շրջանառությանը ներհատուկ օրենքներից, մենք այստեղ, բացի մի սպառողական արժեքը մի ուրիշով փոխարինվելուց, կգտնենք միայն ապրանքային կերպարանափոխություն, այսինքն՝ ապրանքի ձևի հասարակ փոփոխություն։ Միևնույն արժեքը, այսինքն՝ առարկայացած հասարակական աշխատանքի միևնույն քանակը, գտնվում է միևնույն ապրանքատիրոջ ձեռքին նախ ապրանքի ձևով, հետո փողի ձևով, որին փոխարկվել է ապրանքը, և, վերջապես, այն ապրանքի ձևով, որին դարձյալ փոխարկվել է փողը։ Ձևի այսպիսի փոխակերպումը արժեքի մեծության փոփոխություն չի պարունակում։ Այն փոփոխությունը, որ այս պրոցեսում կրում է ապրանքի բուն արժեքը, սահմանափակվում է նրա փողային ձևի փոփոխությամբ։ Այս փողային ձևը գոյություն ունի նախ որպես վաճառքի համար առաջարկվող ապրանքի գին, հետո որպես փողի գումար, որը, սակայն, դրանից առաջ արդեն արտահայտված էր գնի մեջ, վերջապես, իբրև համարժեքային ապրանքի գին։ Ձևերի այդ հաջորդափոխությունն ինքնըստինքյան նույնքան քիչ է պարունակում արժեքի մեծության փոփոխություն, որքան հինգ ֆունտ ստեռլինգանոց տոմսի մանրումը սովերենների, կես սովերենների ու շիլլինգների։ Այսպես ուրեմն, որչափով ապրանքի շրջանառությունը առաջ է բերում միայն նրա արժեքի ձևի փոփոխություն, ապա նա, եթե տվյալ երևույթը մաքուր ձևով է ընթանում, առաջ է բերում համարժեքների փոխանակություն։ Նույնիսկ վուլգար քաղաքատնտեսությունը, չնայած բոլորովին չի ըմբռնում, թե ինչ բան է արժեքը, ամեն անգամ, երբ փորձում է, որքան այդ մատչելի է նրան, երևույթը մաքուր ձևով քննել, ենթադրում է, որ պահանջարկն ու առաջարկը փոխադարձաբար ծածկում են իրար, այսինքն՝ նրանց ներգործությունը ոչնչանում է ընդհանրապես։ Հետևաբար, եթե սպառողական արժեքի նկատմամբ երկու, կոնտրագենտն էլ կարող են շահել, ապա փոխանակային արժեքի դեպքում երկուսն էլ շահել չեն կարող։ Այստեղ ավելի շուտ իշխում է հետևյալ կանոնը. «Որտեղ հավասարություն կա, այնտեղ շահ չկա»<ref>«Dove ê é eguaglità, non è lucro» (Galiani: «Della Moneta», Custodi-ի ժողովածուի IV հատորում [«Scrittori Classici Italiani di Economia Politica»] Parte moderna, էջ 244)։</ref>։ Թեև ապրանքները կարող են վաճառվել այնպիսի գներով, որոնք շեղվում են նրանց արժեքներիցդարժեքներից, բայց այդպիսի շեղումը ապրանքային փոխանակության օրենքների խախտում է<ref>«Փոխանակությունն անշահավետ է դառնում կողմերից մեկի համար, երբ մի որևէ կողմնակի հանգամանք պակասեցնում կամ բարձրացնում է գինը. այն ժամանակ հավասարությունը խախտվում է, բայց այդ կողմնակի պատճառի և ոչ թե բուն փոխանակության հետևանքով (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire. Paris 1346, էջ 904)։</ref>։ Ապրանքափոխանակությունը իր մաքուր ձևով համարժեքների փոխանակություն է և, հետևապես, հնարավորություն չի տալիս արժեքի մեծացման հաշվին հարստանալու<ref>«Փոխանակությունն իր էությամբ հավասարության պայմանագրություն է, որը արժեքի փոխարեն հավասար արժեք է բերում։ Հետևաբար, նա հարստացման միջոց չէ, որովհետև այստեղ տալիս են ճիշտ այնքան, որքան ստանում են» (Le Trosne, նույն տեղում, էջ 903)։</ref>։
Ուստի ապրանքների շրջանառությանը որպես հավելյալ արժեքի աղբյուր դիտելու փորձերի հետևում սովորաբար թաքնված է սպառողական արժեքի և փոխանակային արժեքի quid pro quoռնquo-ն, շփոթումը։ Այդպես է, օրինակ, Կոնդիլյակի մոտ. «Սխալ է, թե ապրանքային փոխանակության ժամանակ հավասար արժեքը փոխանակվում է հավասար արժեքի հետ։ Ընդհակառակը, երկու կոնտրագենտներից յուրաքանչյուրը միշտ ավելի փոքր արժեք է տալիս ավելի մեծի փոխարեն... Եթե մարդիկ իսկապես միշտ հավասար արժեքներ փոխանակեին, ապա կոնտրագենտներից ոչ մեկը շահ չէր ունենա։ Իրոք երկուսն էլ շահում են կամ համենայն դեպս պետք է շահեն։ Ի՞նչ ձևով։ Իրերի արժեքը սոսկ այն հարաբերությունն է, որ նրանք ունեն դեպի մեր պահանջները։ Ինչ որ շատ է մեկի համար, այն քիչ է մյուսի համար, և ընդհակառակը... Չի կարելի ենթադրել, թե մենք վաճառքի կհանենք այն իրերը, որոնք անհրաժեշտ են մեր սեփական սպառման համար... Մենք ձգտում ենք մեզ համար անօգտակար իրը տալ, որպեսզի մեզ համար անհրաժեշտը ստանանք. մենք ուզում ենք քիչը տալ շատի փոխարեն... Միանգամայն բնական էր հանգել այն եզրակացության, թե փոխանակության ժամանակ հավասար արժեքը տալիս են հավասար արժեքի փոխարեն, քանի որ փոխանակվող իրերից ամեն մեկի արժեքը հավասար է փողի միևնույն քանակին... Բայց անհրաժեշտ է հաշվի առնել գործի նաև մյուս կողմը, հարց է ձագում՝ արդյոք մենք երկուսս էլ ավելցո՞ւկը չենք փոխանակում մեզ համար անհրաժեշտ առարկայի հետ»<ref>Condillac: «Le Commerce et le Gouvernement» (1776), հրատ. Daire et Molinari «Mélanges d’Économie Politique»-ում, Paris 1847, էջ 267 և 291։</ref>։ Ինչպես տեսնում ենք, Կոնդիլյակը ո՛չ միայն իրար հետ շփոթում է սպառողական արժեքն ու փոխանակային արժեքը, այլ զուտ երեխայական միամտությամբ զարգացած ապրանքային արտադրություն ունեցող հասարակությունը նույնացնում է մի այնպիսի հասարակակարգի, որտեղ արտադրողն ինքն է արտադրում իր գոյության միջոցները և սեփական պահանջմունքները բավարարելուց հետո մնացած ավելցուկն է միայն նետում շրջանառության մեջ<ref>Այս պատճառով Լե Տրոնը միանգամայն ճիշտ է պատասխանում իր բարեկամ Կոնդիլյակին, . «Լիովին ձևավորված հասարակության մեջ ընդհանրապես որևէ տեսակի ավելցուկ չկա» [«De l’Intérêt»l’Intérêt Social», էջ 907]։ Միաժամանակ նա Կոնդիլյակին հեգնում է այն դիտողությամբ, թե «երբ երկու փոխանակողն էլ միատեսակ պլյուս են ստանում իրենց տվածի համեմատությամբ, ապա նրանք երկուսն էլ հավասար են ստանում» [նույն տեղում, էջ 904]։ Հենց այն պատճառով, որ Կոնդիյյակը դեռ ամենաչնչին պատկերացում անգամ չունի փոխանակային արժեքի բնույթի մասին. , նա պ. պրոֆեսոր Վիլհելմ Ռոշերի համար ամենահարմար ղեկավարս ղեկավարն է, երբ վերջինն իր սեփական մանկական էասկացողություններն հասկացողություններն է մշակում։ Տե՛ս նրա «Die Grundlagen der Nationalökonomie», dritte Auflage, 1858։</ref>։ Այնուամենայնիվ, Կոնդիլյակի փաստարկը հաճախ են կրկնում արդի տնտեսագետները, հատկապես հենց այն դեպքերում, երբ պահանջվում է ապրանքային փոխանակության զարգացած ձևը, առևտուրը, ներկայացնել որպես հավելյալ արժեքի ստեղծման աղբյուր։ «[Առևտուրը«Առևտուրը,— ասում են, օրինակ,— արդյունքներին արժեք է միացնում, որովհետև միևնույն արդյունքները ավելի շատ արժեք ունեն սպառողի ձեռքում, քան արտադրողի ձեռքում, ուստի և առևտուրը բառացիորեն (strictly) պետք է դիտվի որպես արտադրության ակտ»<ref>S. P. Newman: «Elements of Political Economy». Andover and New-York 1835, էջ 175։</ref>։ Բայց ապրանքների համար երկու անգամ չեն վճարում, մի անգամ նրանց սպառողական արժեքի համար, մյուս անգամ՝ նրանց արժեքի համար։ Եվ եթե ապրանքի սպառողական արժեքը գնորդի համար ավելի օգտակար է, քան վաճառորդի համար, ապա նրա փողային ձևը վաճառորդի համար ավելի օգտակար է, քան գնորդի համար։ Ապա թե ոչ նա մի՞թե կծախեր ապրանքը։ Ուստի մենք կարող ենք նույնպիսի իրավունքով ասել, որ գնորդը բառացիորեն (strictly) «արտադրության ակտ» է կատարում, երբ նա, օրինակ, վաճառականի գուլպաները փող է, դարձնում։
Եթե հավասար փոխանակային արժեք ունեցող ապրանքներ կամ ապրանքներ ու փող, այսինքն՝ համարժեքներ են փոխանակվում, ապա, ակներև է, որ ոչ ոք շրջանառությունից ավելի շատ արժեք չի հանում, քան դնում է նրա մեջ։ Այս դեպքում հավելյալ արժեքի գոյացում տեղի չի ունենում։ Ապարանքների շրջանառության պրոցեսն իր մաքուր ձևով պայմանավորում է համարժեքների փոխանակությունը։ Սակայն իրականում պրոցեսները մաքուր ձևով չեն կատարվում։ Ուստի ենթադրենք, թե փոխանակվում են ոչ-համարժեքները։
Ենթադրենք, ընդհակառակը, որ գնորդն ապրանքներն իրենց արժեքից ցած քնելու արտոնություն ունի։ Այստեղ մինչև անգամ կարիք չկա հիշեցնելու որ գնորդը, իր հերթին, կդառնա վաճառորդ։ Նա արդեն վաճառորդ էր, նախքան գնորդ դառնալը։ Նա արդեն որպես վաճառորդ 10% կորցրել է, նախքան որպես գնորդ 10% շահելը<ref>«Եթե վաճառորդներն ստիպված լինեին 18 լիվրով զիջելու արդյունքների մի այնպիսի քանակ, որը 24 լիվր արժե, ապա հենց որ նրանք ստացած փողը գործադրեին գնումների համար, նրանք, իրենց հերթին, 18 լիվրով կստանային ապրանք, որի դիմաց պետք էր 24 լիվր վճարել» (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physiocrates». հրատ. Daire, Paris 1846, էջ 897)։</ref>։ Ամեն ինչ մնում է հնի պես։
Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի գոյացումը, ուստի և փողի փոխարկվելը կապիտալի ո՛չ նրանով կարող է բացատրվել, որ վաճառորդներն իրենց ապրանքները վաճառում են նրանը արժեքից ավելի բարձր, և ո՛չ էլ նրանով, որ գնորդները դրանք գնում են նրանը արժեքից ավելի ցածր<ref>«Ոչ մի վաճառորդ չի կարող շարունակ թանկացնել իր բոլոր ապրանքները, չենթարկվելով ուրիշ վաճառորդների ապրանքների համար նույնպես շարունակ ավելի թանկ վճարելու անհրաժեշտությանը. հենց նույն պատճառով ոչ մի սպառող չի կարող ավելի էժան վճարել այն ամենի համար ընդհանրապես, որ նա գնում է՝ չենթարկվելով իր ծախած իրերի գինը համապատասխանորեն պակասեցնելու անհրաժեշտությանը» (Mercier de la RivèreRivière: «L’Ordre Naturel et Essentiel», «Physiocrates», հրատ. Daire, մ. II, էջ 555)։</ref>։
Պրոբլեմը ոչնչով պարզ բնույթ չի ստանա, եթե մենք մաքսանենգորեն օտար հարաբերություններ մտցնենք նրա մեջ, եթե, օրինակ, գնդապետ Տորըենսի Տորրենսի հետ միասին ասենք, . «Իրական պահանջարկը սպառողների ունակությունն ու հակումն (!) է՝ անմիջական կամ միջնորդական փոխանակության միջոցով ապրանքների համար կապիտալի բոլոր բաղկացուցիչ մասերի ավելի մեծ բաժին տալ, քան արժե նրանց արտադրությունը»<ref>R. Torrens: «An Essay on the Production of Wealth». London 1821, էջ 349։</ref>։ Շրջանառության մեջ արտադրողներն ու սպառողները միմյանց դեմ կանգնած են միայն որպես վաճառորդներ ու գնորդներ։ Պնդել, թե արտադրողների համար հավելյալ արժեքն առաջ է գալիս նրանից, որ սպառողներն ապրանքների համար նրանց արժեքից բարձր են վճարում, նշանակում է լոկ քողարկված ձևով կրկնել այն պարզ դրույթը, թե ապրանքատերը, որպես վաճառորդ, արտոնություն ունի ապրանքը գնի հավելումով վաճառելու։ Վաճառորդն ինքն է արտադրել իր ապրանքը կամ ապրանք արտադրողների ներկայացուցիչ է, բայց ճիշտ նույն կերպով գնորդն էլ է արտադրել իր փողի մեջ ներկայացված ապրանքները կամ նրանց արտադրողների ներկայացուցիչ է։ Հետևաբար, արտադրողը կանգնած է արտադրողի դեմ։ Նրանց տարբերում է լոկ այն, որ մեկը գնում է, մինչդեռ մյուսը վաճառում է։ Մենք ոչ մի քայլ առաջ չենք գնա, եթե ընդունենք, որ ապրանքատերն արտադրողի անվան տակ իր ապրանքը վաճառում է արժեքից ավելի բարձր, իսկ սպառողի անվան տակ ինքը ապրանքների համար նրանց արժեքից ավելի բարձր է վճարում<ref>«Այն միտքը։ միտքը, թե սպառողներն են վճարում շահույթը, անկասկած բոլորովին անհեթեթ է։ Ովքե՞ր են այդ սպառողները» (G. Ramsay:— «An Essay on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 183)։</ref>։
Ուստի այն պատրանքի հետևողական պաշտպանները, թե իբր հավելյալ արժեքը ծագում է գնի անվանական հավելուրդից կամ վաճառորդների՝ ապրանքները չափազանց թանկ վաճառելու արտոնությունից, ենթադրում են, թե կա մի դասակարգ, որը միայն գնում է առանց վաճառելու, հետևապես, միայն սպառում է առանց արտադրելու։ Այդպիսի դասակարգի գոյությունը այն տեսակետից, որին մենը առայժմ հասել ենք, պարզ շրջանառության տեսակետից, դեռ չի կարելի բացատրել։ Բայց առաջ անցնենք։ Այն փողը, որով այդպիսի դասակարգը շարունակ դնում գնում է, պետք է, ակներևորեն շարունակ, այն էլ առանց փոխանակության, ձրի, որևէ իրավունքի կամ օրինականացված բռնության հիման վրա, հոսի այդ դասակարգի գրպանը հենց նույն ապրանքատերերի կողմից։ Այդ դասակարգի ներկայացուցիչներին ապրանքներն արժեքից բարձր վաճառելը — նշանակում է լոկ ձրի տված փողի մի մասը իրեն վերադարձնել<ref>Եթե որևէ մեկը պահանջարկի պակասություն է զգում, արդյոք պ. Մալթուսը նրան խորհուրդ կտա՞ փողն ուրիշին տալու, որ սա ֊նրանից նրանից ապրանքներ գնի»,— հարցնում է մի զայրացած ռիկարդյան Մալթուսից, որը ինչպես և իր աշակերտ տերտեր Չալմերսը, փառաբանում է զուտ գնորդների, կամ սպառողների դասակարգի տնտեսական նշանակությունը. Տե՛ս «An Inquiry into those Principles respecting the Nature of and the Necessity of Consumption, lately advocated by Mr. Malthus etc.». London 1871, էջ 55։</ref>։ Այսպես, օրինակ, Փոքր Ասիայի քաղաքները հին Հռոմին ամեն տարի փողով հարկ էին վճարում։ Հռոմն այդ փողով ապրանքներ էր գնում նրանցից և գնում էր ուռցրած գներով։ Փոքրասիացիները խաբում էին հռոմայեցիներին՝ իրենց նվաճողներից ետ կորզելով տված հարկի մի մասը առևտրի միջոցով։ Եվ, այնուամենայնիվ, փոքրասիացիներն էին մնում խաբված։ Նրանց ապրանքների դիմաց համենայն դեպս դարձյալ նրանց սեփական փողն էին վճարում։ Այդ շատ անհարմար մեթոդ է նրանց համար, ովքեր հարստացման կամ հավելյալ արժեք ստեղծելու են ձգտում։
Ուստի մնանք ապրանքային փոխանակության սահմաններում, որտեղ վաճառորդը գնորդ է և գնորդը՝ վաճառորդ։ Գուցե մենք դժվարին կացության մեջ ենք ընկել, որովհետև մենք անձերը դիտել ենք մի այն միայն որպես անձնավորված կատեգորիաներ և ոչ թե որպես անհատներ։
A ապրանքատերը կարող է այնքան ճարպիկ խաբեբա լինել, որ միշտ խաբի իր B կամ C կոլլեգաներին, մինչդեռ վերջինները, հակառակ իրենց ցանկությանը, անկարող են փոխադարձը հատուցելու նրան։ A-ն 40 ֆ. ստեռլինգ արժեցող գինի է ծախում B-ին և այդ փոխանակությամբ 50 ֆ. ստեռլինգի հացահատիկ է ստանում։ A-ն իր 40 ֆ. ստեռլինգը դարձրել է 50 ֆ. ստեռլինգ, քիչ քանակությամբ փողից շատ փող է շինել և իր ապրանքը դարձրել է կապիտալ։ Ավելի ուշադիր դիտենք գործը։ Փոխանակությունից առաջ 40 ֆ. ստեռլինգի գինի կար A-ի ձեռքում և 50 ֆ. ստեռլինգի հացահատիկ B-ի ձեռքում, ընդամենը 90 ֆ. ստեռլինգի արժեքներ։ Փոխանակությունից հետո մենք ունենք նույն 90 ֆ. ստեռլինգի ընդհանուր արժեքը։ Շրջանառության մեջ գտնվող արժեքը ոչ մի ատոմի չափ էլ չի ավելացել, միայն փոխվել է նրա բաշխումը A-ի և B-ի միջև։ Այն, ինչ մի կողմի համար այստեղ հավելյալ արժեք է, մյուսի համար պակասող արժեք է, մի կողմի համար պլյուսը մյուս կողմի համար մինուս է։ Նույն արդյունքը կստացվեր, եթե A-ն, առանց փոխանակության պրոցեսով քողարկվելու, ուղղակի B-ից գողանար 10 ֆ. ստեռլինգ։ Ակներև է, որ շրջանառության մեջ գտնվող արժեքների գումարը չի կարելի ավելացնեք նրանց բաշխման մեջ կատարվող՝ ոչ մի փոփոխությամբ, այնպես, ինչպես հին դրամներ վաճառող հրեան չի կարող իր երկրի ազնիվ մետաղների մասսան նրանով ավելացնել, որ Աննա թագուհու ժամանակվա մի ֆարտինգը ծախի մեկ գինեով։ Որոշ երկրի կապիտալիստների ամբողջ դասակարգը չի կարող հարստանալ ինքն իր հաշվին<ref>Դեստյուտ-դե-Տրասին չնայած որ, իսկ գուցե և հենց այն պատճառով, որ Membre de i’Institut [ինստիտուտի անդամ] էր, հակառակ հայացք ուներ։ Արդյունաբերական կապիտալիստները,— ասում է նա,— նրանով են շահույթ ստանում, որ «նրանք բոլոր ապրանքները ավելի թանկ են վաճառում, քան նրանց արտադրությունն է նստում։ Իսկ նրանք ո՞ւմ են վաճառում այդ ապրանքները։ Նախ, միմյանց» («Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 239)։</ref>։
Ինչպես էլ շառ գանք, փոստը մնում է փաստ, եթե համարժեքներ են փոխանակվում, ոչ մի հավելյալ արժեք չի ստեղծվում, և եթե փոխանակվում են ոչ-համարժեքները, ապա դարձյալ ոչ մի հավելյալ արժեք չի առաջանում<ref>«Երկու հավասար արժեքների փոխանակությունը ո՛չ ավելացնում, ո՛չ էլ պակասեցնում է հասարակության մեջ եղած արժեքների ընդհանուր մասսան։ Անհավասար արժեքների փոխանակությունը ես ամենևին չի փոխում հասարակական արժեքների գումարրգումարը, այլ մեկի գույքին միայն ավելացնում է այն, ինչ վերցնում է մի ուրիշի գույքից» (J. B. Say: «Traite «Traité d’Économie Politique». Paris 1817, հ. II, էջ 443, 444)։ Սեյը այս դրույթը համարյա բառացի վերցնում է ֆիզիոկրատներից, ընդ որում, իհարկե, ամենևին չի էլ մտահոգվում դրանից բխող հետևությունների մասին։ Թե իր սեփական «արժեքը» մեծացնելու նպատակով նա որքան հիմնավորապես է շահագործել ֆիզիոկրատների երկերը, որոնք նրա ժամանակ համարյա բոլորովին մոռացվել էին, երևում է հետևյալ օրնակից monsieur Uեյի Սեյի «հռչակավոր» դրույթը դրույթը՝ «Արդյունքները գնվում են միայն արդյունքներով» (նույն տեղում, հ. II, էջ 441), ֆիզիոկրատի բնագրի մեջ այսպես է ասվում. Արդյունքների համար վճարում են միայն արդյունքներ» (Le Trosne: «De l’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 899)։</ref>։ Շրջանառությունը կամ ապրանքափոխանակությունը ոչ մի արժեք չի ստեղծում<ref>«Փոխանակությունը առհասարակ ոչ մի արժեք չի ավելացնում արդյուքների վրա» (F. Way1andWayland: «The Elements of Poliltica Poliltical Economy». Boston 1843։ էջ 160169)։</ref>։
Այստեղից հասկանալի է, թև ինչու կապիտալի հիմնական ձևի մեր արած վերլուծության մեջ, այն ձևի, որով կապիտալը իրենով որոշում է արդի հասարակության տնտեսական կազմակերպությունը, մենք առայժմ ամենևին չենք շոշափի կապիտալի ամենատարածված և, այսպես ասած, անդրջրհեղեղյան ձևերը, այսինքն՝ առևտրական կապիտալն ու վաշխառուական կապիտալը։
Բուն առևտրական կապիտալի մեջ Փ—Ա—Փ՛ ձևը, գնել ավելի թանկ վաճառելու նպատակով, երևան է գալիս ամենազուտ կերպարանքով։ Մյուս կողմից, նրա ամբողջ շարժումն ընթանում է շրջանառության ոլորտի սահմաններում։ Բայց որովհետև չի կարելի միայն շրջանառությունից ելնելով բացատրել փողի փոխարկումը կապիտալի, հավելյալ արժեքի գոյացումը, ուստի առևտրական կապիտալը անհնարին բան է թվում, քանի որ փոխանակվում են համարժեքները<ref>«Անփոփոխ համարժեքների տիրապետnւթյան տիրապետության ժամանակ առևտուրն անկարելի կլիներ» (G. Opdyke: Treatise on Political Economy». New York 1851, էջ 66-69)։ «Իրական արժեքի ու փոխանակային արժեքի միջև եղած տարբերության հիմքը կազմում է մեկ փաստ — հենց այն, որ իրի արժեքը տարբեր է առևտրի մեջ նրա փոխարեն տրվող, այսպես կոչված, համարժեքից, այսինքն՝ որ այդ համարժեքը համարժեք չէ» (F. Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», «Deutsch-Französische Jahrbücher»-ում. Paris 1844, էջ 95, 96) [Ф. Энгельс: Очерки критики политической экономии»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 302։]</ref>. ուստի առևտրական կապիտալի գոյությունը կարող է բխեցվել լոկ որպես արդյունք այն բանի, որ թե՛ գնող և թե՛ վաճառող ապրանքարտադրողները երկկողմանիորեն խաբվում են պարազիտորեն նրանց մեջտեղը խցկվող վաճառականի կողմից։ Այս իմաստով է ասում Ֆրանկլինը, թե «Պատերազմը կողոպուտ է, առևտուրը՝ խաբեբայություն<ref>Benjamin Franklin, Works, հ. II, հրատ. Sparks, «Positions to be examined concerning National Wealth»-ում, էջ 376։</ref>։ Որպեսզի առևտրական կապիտալի աճումը սոսկ ապրանքարտադրողներին խաբելով չբացատրվի, անհրաժեշտ է միջակա օղակների մի երկար շարք, որը այստեղ բոլորովին գոյություն չունի մեզ համար, որովհետև մեր միակ նախադրյալը առայժմ ապրանքային շրջանառությունն ու նրա պարդ պարզ մոմենտներն են։
Այն, ինչ մենք ասացինք առևտրական կապիտալի մասին, է՛լ ավելի մեծ լափով կիրառելի է վաշխառուական կապիտալի վերաբերմամբ։ Առևտրական կապիտալի մեջ երկու ծայրակետերն էլ — փողը, որ շուկա է նետվում, և աճած փողը, որ հանվում է շուկայից — կապված են գոնե գնման ու վաճառքի միջոցով, միջնորդավորված են շրջանառության շարժումով։ Վաշխառուական կապիտալի մեջ Փ—Ա—Փ՛ ձևը կրճատված է, ծայրակետերը միանում են առանց որևէ միջնորդավորող օղակի. Փ—Փ՛, ավելի մեծ քանակությամբ փողի հետ փոխանակվող փողը մի ձև է, որ հակասում է փողի իսկ էությանը, ուստի և անբացատրելի է ապրանքային փոխանակության տեսակետից։ Այս պատճառով Արիստոտելն ասում է, . «Գոյություն ունի երկակի խրեմատիստիկա՝ մեկը վերաբերում է առևտրին, մյուսը՝ էկոնոմիկային . վերջինն անհրաժեշտ է ու գովեստի արժանի, առաջինը հիմնված է շրջանառության վրա, ուստի և իրավացիորեն պախարակվում է (որովհետև հիմնված է ո՛չ թե իրերի բնության վրա, այլ փոխադարձ խաբեբայության վրա)։ Այսպիսով, բոլորն իրավացիորեն ատում են վաշխառությունը, որովհետև այստեղ փողն ինքն է ձեռքբերման աղբյուրը և օգտագործվում է ոչ այն բանի համար, որի համար նա հնարված է։ ՉԷ՛ Չէ՛ որ փողն առաջացել է ապրանքային փոխանակության համար, մինչդեռ տոկոսը փողից նոր փող է շինում։ Այստեղից էլ առաջ է եկել նրա անունը («τόκος»։ «τόκος», «տոկոս» և «ծնված»)։ Որովհետև ծնվածը նման է ծնողին։ Բայց տոկոսը փողից ծնված փող է, այնպես որ ձեռքբերման բոլոր ճյուղերից նա է բնության համար ամենից գարշելին<ref>Aristoteles: «De Republica», գիրք I, գլ. 10 [էջ 17]։ [Հմմտ. «Политика Аристотеля », գիրք I, էջ 28, § 23, թարգմ. ժեբելյովի, ՍՊԲ, 1911։]</ref>։
Մեր հետազոտության ընթացքում մենք կտեսնենք, որ առևտրական կապիտալի նման տոկոսաբեր կապիտալը ևս ածանցական ձև է, և միաժամանակ կտեսնենք, թե ինչու նրանք երկուսն էլ պատմականորեն ծագել են կապիտալի արդի հիմնական ձևից առաջ։
Ինչպես տեսնում ենք, հավելյալ արժեքը չի կարող ծագել շրջանառությունից. հետևաբար, նրա գոյանալու համար պետք է շրջանառության թիկունքում կատարվի մի այնպիսի բան, որը անտեսանելի է բուն շրջանառության պրոցեսում<ref>«Շահույթը շուկայի սովորական պայմաններում փոխանակությամբ չի ստեղծվում։ Եթե նա առաջ գոյություն չունենար, ապա այդ գործարքից հետո էլ չէր կարող գոյություն ունենալ» (Ramsey: «An Essay on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 184)։</ref>։ Բայց հավելյալ արժեքը կարո՞ղ է արդյոք որևէ ուրիշ տեղից ծագել, բացի շրջանառության պրոցեսից։ Շրջանառությnւնն Շրջանառությունն ապրանքատերերի ապրանքային բոլոր հարաբերությունների գումարն է։ Շրջանառությունից դուրս ապրանքատերը պահպանում է միայն իր սեփական ապրանքի հետ ունեցած հարաբերությունը։ Որչափով խոսքը վերաբերում է արժեքին, այդ հարաբերությունը սահմանափակվում է նրանով, որ տվյալ անձին պատկանող ապրանքը պարունակում է որոշ հասարակական օրենքների համաձայն չափվող նրա սեփական աշխատանքի մի որոշ քանակ։ Աշխատանքի այդ քանակն արտահայտվում է նրա ապրանքի արժեքի մեծությամբ, իսկ որովհետև արժեքի մեծությունն արտահայտվում է հաշվեփողով, ուստի նա արտահայտվում է ապրանքի գնի, օրինակ, 10 ֆունտ ստեռլինգի մեջ։ Բայց նրա աշխատանքը չի արտահայտվում ապրանքի արժեքի մեջ պլյուս նրա սեփական արժեքից գերազանցող ավելցուկը, չի արտահայտվում 10-ի հավասար և միաժամանակ 11-ի հավասար գնի մեջ, չի արտահայտվում մի այնպիսի արժեքի մեջ, որն ավելի մեծ է, քան ինքը։ Ապրանքատերը կարող է իր աշխատանքով ստեղծել արժեքներ, բայց ոչ ինքնաճուն արժեքներ։ Նա կարող է ապրանքի արժեքը բարձրացնել, առկա արժեքին նոր արժեք ավելացնելով նոր աշխատանքի միջոցով, օրինակ, կաշուց կոշիկներ պատրաստելով։ Միևնույն նյութը հիմա ավելի շատ արժեք ունի. որովհետև ավելի մեծ քանակությամբ աշխատանք է պարունակում։ Ուստի ֊կոշիկը կոշիկը ավելի մեծ արժեք ունի, քան կաշին, բայց կաշու արժեքը մնացել է նույնը, ինչ որ էր։ Կաշու արժեքը չի աճել, կոշիկը պատրաստելիս հավելյալ արժեք չի միացրել իրեն։ Հետևաբար, ապրանքարտադրողը չի կարող արժեքն ավելացնել շրջանառության ոլորտից դուրս, չի կարոդ կարող առանց ուրիշ ապրանքատերերի հետ շփման մեջ մտնելու փողը կամ ապրանքը կապիտալ դարձնել։
Այսպես ուրեմն, կապիտալը չի կարող շրջանառությունից ծագել և նույնքան էլ չի կարող շրջանառությունից դուրս ծագել։ Նա պետք է ծագի շրջանառության մեջ և միաժամանակ ոչ շրջանառության մեջ։