Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 28 բայտ, 16:01, 16 Մայիսի 2014
/* Աստղեր */
Վարդան վարդապետը Հեթում թագավորին գրում է, թե Սեթի որդին՝ Ենովսը, «արար նշանագիրս, և կոչեաց անուանս Մոլորակացդ» (արդյոք ի՞նչ լեզվով)։
Մեր հին անունները հիշեցնում են վերոհիշյալ հին ժամանակի մարդկանց արհեստները և միաժամանակ այն ձևերը, որոնցով նշանակում էին մոլորակները՝ փոխանակ նրանց անունները գրելու․ <i>Լուծ</i>֊ը՝ արորադրող (հող վարող) եզների վզին դրվածը, <i>Եղջերու</i>֊ն՝ որսորդությունը, <i>Ծկրավոր</i>֊ն անծանոթ է և գրված պես֊պես, ինչպես՝ <i>Ծկավոր</i>, ինչը մեր բանասերներից մեկը թարգմանում է «համառ», կամ <i>Ծպավոր</i>՝ զգեստի փեշի կամ կախ մասի նշանակությամբ, որ ծոպն է։ Սակայն թվում է, թե <i>Ծկոր</i> նշանակում է նաև ուրիշ, հատուկ մի բան։ Մոկքի և Ռշտունիքի միջև՝ Կարկառի վիճակում, կա այդ անունով մի գյուղ։ Արևելագետները ասորական արձանագրությունների մեջ կարդում են <i>Ծկուրատ</i>՝ բոլորակ և պարուրաձև աշտարակի կամ դիտանոցի նշանակությամբ։ Ավետիս Ամդեցին իր տոմարագիտության մեջ գծել է [[Պատկեր:Նշան.png]]․ կշեռքի՞ է նման, թե՞ այլ բանի։ <i>Արտախույր</i>֊ը սովորական իմաստով հատւոկ գլխանոց կամ վերարկու է, այլ ոչ պարզ գդակ։ <i>Փեռազնոտի</i>֊ն կամ <i>Փառազնոտի</i>֊ն, որ գրված է նաև <i>Փառանձնոտ</i>, ավելի անծանոթ է և ավելի դիցաբանական է թվում։
Արտախույրը՝ ըստ կարգի չորրորդը, հատկացնելով արարչության չորրորդ օրվան՝ Զաքարիա կաթողիկոսը գրում է․ «Էացուցեալ զարեգակն՝ [Աստուած] եդ ի հատուածն առաջին՝ ըստ եբրայական ամսաթուին, և իշպանութիւն աստեղն Արտախուրի փայլեալ յարեւելից»։ Ծննդոց գրքի մի մեկնիչ այս անունն ունեցող մոլորակներին տալիս է մեկական տարրի նշանակություն ասելով․ «Ցոյցք մարդկան արուետք են հինգ աստղն․ Լուծ՝ հող, Եղջերու՝ Ջուր, որ է այծ(՞)։ Արտախոյր՝ զմիտսն ասէ որ ի գլուխն․ Ծպաւոր՝ զզգեստն ասէ, որ է Օդն․ Փառազնոտ՝ զհուրն»։
Զաքարիա կաթողիկոսի ճառում գրված <i>Ծիր կաթին</i> և <i>Ծիրածան</i> անվանումները մեզ հիշեցնում են <i>ծիախան</i> անունը։ Մեզանում սովորաբար այդպես է կոչվում երկնքի երեսից կախված՝ անձրևի ու լույսի շաղվածքի գունագույն, բայց սակավատև ու գեղեցիկ կամարը, որ աշխարհակուլ ջրհեղեղից հետո, ինչպես ասում է Ս․ գիրքը, Աստված ցույց տվեց մարդկանց՝ իբրև հիշատակի նշան, որ այլևս «ոչ եւս եղիցի ջրհեղեղ ջուրց՝ ապականել զամենայն երկիր, զԱղեղն իմ եդից յամպս, և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտեին ընդ իս և ընդ ամենայն երկիր․ և եղիցի ի գումարել ինձ զամպս ի վերայ երկրի, երեւեսցի Աղեղն իմ յապս, և յիշեցից զուխտ իմ որ ընդ իս և ընդ ձեզ»։
Օդում տեսանելի այս այլևայլ գույները նշմարելով հիրիկ ծաղիկի վրա, որը հռոմեացիները և հույները <i>իրիս</i> (Iris) են կոչում՝ ստեղծեցին Հերայի իրիս անունով նաժիշտին, որին հավատարիմ ծառայության համար տիկինը փոխարկում է ծիածանի կամ նրա վրա եղածի։ Հայերեն անունը ընծայում է թե՛ ծավալման, և թե՛ ցոլացման իմաստ։ Գույներից երկուսի՝ հայերի աչքին առավել զարնվելու պատճառով օդեղեն երևույթը ռամկորեն կոչել են <i>կարմիր֊կանաչ</i> և ավելի հստակ ու ընդհանուր՝ <i>ծիրանի գոտի</i>։ Իսկ Անանիա Շիրակացու՝ կոչվել է նաև Աստվածակամար, բայց թվում է՝ քրիստոնյաների կողմից, ինչպես ներկայումս ժողովուրդն ասում է <i>Աստվածածնի գոտի</i>։
===Հայկ===