Changes

====7. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՄՂՈՒՄՆ ՈՒ ՆԵՐՁԳՈՒՄԸ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ։ ԲԱՄԲԱԿԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԸ====
Քաղաքատնտեսության բոլոր ողջամիտ ներկայացուցիչներն ընդունում են, որ երբ նոր մեքենա է մտցվում, ապա դա ժանտախտի պես է ազդում ա՛յն ավանդական արհեստների ու մանուֆակտուրաների բանվորների վրա, որոնց հետ ամենից առաջ է կոնկուրենցիայի մեջ մտնում մեքենան։ Նրանք գրեթե բոլորը ողբում են գործարանային բանվորի ստրկությունը։ Բայց ո՞րն է այն գլխավոր փաստարկը, որ նրանք ամենքն էլ գործի են դնում։ — Այդ այն նկատառումն է, թե մեքենաների մուծման ու զարգացման ժամանակաշրջանի բոլոր սարսափներից հետո նրանք վերջին հաշվով ո՛չ թե պակասեցնում, այլ ավելացնում են աշխատանքի ստրուկների թիվը։ Այո՛, քաղաքատնտեսությունը զմայլված է զզվելի թեորեմայով,— զզվելի՝ ամեն մի «մարդասերի» համար, որը հավատում է արտադրության կապիտալիստական եղանակի հավիտենականությանն ու բնական անհրաժեշտությանը,— այն թեորեմայով, ըստ որի նույնիսկ այն գործարանը, որն արդեն հիմնված է մեքենայական արտադրության վրա, աճման մի որոշ ժամանակաշրջանից հետո, ավելի կամ պակասերկարատև «անցման ժամանակից» հետո սկսում է ավելի մե՜ծ թվով բանվորների տանջել, քան նա սկզբում փողոց էր նետել<ref>Ընդհակառակը, Գանիլը մեքենայական արտադրության վերջնական հետևանք է համարում աշխատանքի ստրուկների թվի բացարձակ նվազումը, որոնց հաշվին հետո կերակրվում է «gens honnêtes» [«կարգին մարդկանց»] մի աճող քանակություն, մարդկանց, որոնք զարգացնում են իրենց հայտնի «perfectibilité perfectible» [«կատարելագործվելու ընդունակ՝ կատարելագործման ընդունակությունը»]։ Որքան էլ վատ է հասկանում Գանիլը արտադրության շարժումը, նա գոնե զգում է, որ մեքենաները մի շատ ճակատագրական հիմնարկ են, քանի որ նրանց մուծումը պաուպեր է դարձնում զբաղված բանվորներին, իսկ նրանց զարգացումն աշխատանքի է՛լ ավելի շատ ստրուկներ է կյանքի կոչում, քան նրանք սպանել էին։ Գանիլի սեփական տեսակետի կրետինիզմը կարելի է միայն նրա սեփական խոսքերով արտահայտել։ «Արտադրելու և սպառելու դատապարտված դասակարգերը նվազում են, իսկ աշխատանքը կառավարող, ամբողջ ժողովրդին օգնություն, մխիթարություն և լուսավորություն տվող դասակարգերը աճում են... և յուրացնում են այն բոլոր բարիքները, որոնք բխում են աշխատանքի ծախքերի պակասելուց, արդյունքների առատանալուց և սպառման առարկաների էժանանալուց։ Այս ուղղությամբ մարդկային ցեղը բարձրանում է մինչև հանճարի բարձրագույն ստեղծագործությունները, թափանցում է կրոնի խորհրդավոր խորքերը, ստեղծում է բարոյականության փրկարար սկզբունքները (որոնց էությունն այն է, որ «յուրացնեն բոլոր բարիքները» և այլն), ազատության (արդյոք ա՞յն դասակարգերի ազատության, «որոնք արտադրելու են դատապարտված») ու իշխանության, հնազանդության ու արդարության, պարտքի ու մարդասիրության պաշտպանման օրենքները»։ Այս ցնդաբանությունը գտնվում է M. Ch. Ganilh: «Des Systèmes d’Économie Politique etc.» գրքում, 2-րդ հրատ., Paris 1821, հ. I, էջ 224։ Հմմտ. նույն տեղում, էջ 212։</ref>։ Ճիշտ է, մի քանի օրինակներ,— թեկուզ անգլիական նրբաբրդեղենի ու մետաքսեղենի գործարաններից,— ցույց են տալիս, որ զարգացման մի որոշ աստիճանի վրա գործարանային ճյուղերի արտակարգ ծավալումը կարող է ուղեկցվել զբաղված բանվորների թվի ո՛չ միայն հարաբերական, այլև բացարձակ նվազումով։ 1860 թվականին, երբ պառլամենտի կարգադրությամբ ձեռնարկեց Միացյալ թագավորության բոլոր գործարանների հատուկ հաշվեհամարը, Լանկաշիրի, Չեշիրի ու Յորկշիրի գործարանային օկրուգների այն մասում, որը հանձնված էր գործարանային տեսուչ Ռ. Բեկերին, հաշվվում էր 652 գործարան. նրանցից 570-ն ունեին 85 622 շոգեշարժ ջուլհակահաստոց, 6 819 146 իլիկ (կրկնակ իլիկները չհաշված), շոգեմեքենաներում՝ 27 439 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 390 ձիաուժ, այդ գործարաններում զբաղված անձերի թիվը՝ 94 119։ Ընդհակառակը, 1865 թվականին նույն գործարաններում՝ 95 163 ջուլհակահաստոց, 7 025 031 իլիկ, շոգեմեքենաներում՝ 28 925 ձիաուժ, ջրանիվներում՝ 1 445 ձիաուժ, զբաղված անձերի թիվը՝ 88 913։ Հետևապես, 1860-ից մինչև 1865 թվականն, այդ գործարանների շոգեշարժ ջուլհակահաստոցների աճումը կազմում էր 11%, իլիկներինը՝ 3% շոգեձիաուժերինը՝ 5%, այնինչ նույն այդ ժամանակ զբաղված անձերի թիվը պակասել էր 5,5%-ով<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 58 և հաջ.։ Բայց միևնույն ժամանակ ստեղծվեց նյութական բազիս և աճող թվով բանվորներին զբաղմունք տալու համար՝ հիմնվեց 110 նոր գործարան 11 625 շոգեշարժ ջուլհակահաստոցով, 628 756 իլիկով, 2 695 շոգեձիաուժով ու ջրաձիաուժով (նույն տեղում)։</ref>։ 1852 և 1862 թվականների միջև անգլիական բրդեղենի արտադրության զգալի աճում տեղի ունեցավ, այնինչ կիրառված բանվորների թիվը գրեթե անփոփոխ մնաց։ «Այս ցույց է տալիս, թե նոր մտցված մեքենաներն ի՛նչ մեծ չափերով էին դուրս մղել նախընթաց ժամանակաշրջանների աշխատանքը»<ref>«Reports etc. for 31st October 1862» էջ 79։<br>'''2-րդ հրատ. հավելում.'''— Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը Բրեդֆորդի «New Mechanic’s Institution»-ում 1871 թվականի դեկտեմբերի վերջում կարդացած մի զեկուցման մեջ հայտարարել է. «Որոշ ժամանակից ինձ սկսել է ապշեցնել այն հանգամանքը, թե որքա՜ն է փոխվել բրդեղենի գործարանների արտաքին տեսքը։ Առաջ նրանք լցված էին կանանցով ու երեխաներով, հիմա թվում է, թե բոլոր աշխատանքները մեքենան է կատարում։ Իմ հարցին մի գործարանատեր այսպիսի բացատրություն տվեց ինձ՝ հին սիստեմ ի ժամանակ ես բանեցնում էի 63 հոգի. կատարելագործված մեքենաներ մտցնելուց հետո ես իմ ձեռքերի թիվը կրճատելով հասցրի 33-ի, իսկ վերջերս, նոր խոշոր բարեփոխումների հետևանքով, ես հնարավորություն ունեցա նրանց թիվը կրճատելով 33-ից հասցնելու 13-ի»։</ref>։ Այն դեպքերում, երբ նկատվում է զբաղված գործարանային բանվորների թվի ավելացում, հաճախ այդ ավելացումը միայն երևութական է լինում, այսինքն՝ նրա պատճառը ո՛չ թե այդ գործարանների ընդարձակումն է, որոնց հիմքը արդեն մեքենայական արտադրությունն է, այլ կողմնակի ճյուղերի աստիճանական միացումն է նրանց։ Օրինակ, 1838—1858 թվականներին (անգլիական) բամբակեղենի գործարաններում մեխանիկական ջուլհակահաստոցների և նրանց վրա աշխատող գործարանային բանվորների թվի ավելացման պատճառը այդ ճյուղի ձեռնարկությունների ընդարձակումն էր պարզապես. ուրիշ գործարաններում, ընդհակառակը, պատճառն այն էր, որ սկսվեց շոգեուժի կիրառում գորգագործական, ժապավինագործական, կտավագործական և այլ հաստոցների համար, որոնք մինչև այդ բանեցվում էին մարդու մկանային ուժով<ref>«Reports etc. for 31st October 1856, էջ 16։</ref>։ Այսպես ուրեմն, այդ գործարանային բանվորների ավելացումը զբաղված բանվորների ընդհանուր թվի պակասելու արտահայտությունն էր միայն։ Վերջապես, մենք այստեղ բոլորովին կանգ չենք առնում այն հարցի վրա, որ ամենուրեք, բացառությամբ մետաղագործարանների, դեռահասները (18 տարեկանից փոքր), կանայք ու երեխաները կազմում են գործարանային անձնակազմի վճռապես գերակշռող մասը։ Այնուամենայնիվ հասկանալի է, որ, չնայած մեքենաների կողմից փաստորեն դուրս մղվող կամ պոտենցիալ կերպով փոխարինվող բանվորների մեծ քանակին, գործարանային բանվորների թիվը մեքենայական արտադրության աճման իսկ հետևանքով, որն արտահայտվում է նույն տեսակի գործարանների թվի ավելացումով կամ արդեն գոյություն ունեցող գործարանների ծավալի ընդարձակումով, կարող է վերջին հաշվով ավելի մեծ լինել, քան նրանց դուրս մղած մանուֆակտուրային բանվորների կամ արհեստավորների թիվը։ Ենթադրենք, թե շաբաթական ծախսվող, օրինակ՝ 500 ֆ. ստեռլինգ կապիտալն արտադրության հին եղանակի պայմաններում կազմված էր <math>^2/_5</math> հաստատուն և <math>^3/_5</math> փոփոխուն բաղկացուցիչ մասերից, այսինքն՝ 200 ֆ. ստեռլինգը ծախսվում է արտադրության միջոցների վրա, 300 ֆ. ստեռլինգը՝ աշխատուժի վրա, ասենք ամեն մի բանվորի վրա 1 ֆ. ստեռլինգ։ Մեքենայական արտադրության ծագման հետ փոխվում է ամբողջ կապիտալի կազմը։ Հիմա նա տրոհվում՝ է, օրինակ, <math>^4/_5</math> հաստատուն և <math>^1/_5</math> փոփոխուն կապիտալի, ուրիշ խոսքով ընդամենը միայն 100 ֆ. ստեռլինգ է ծախսվում աշխատուժի վրա։ Հետևապես, առաջ զբաղված բանվորների երկու երրորդն արձակվում է։ Եթե տվյալ գործարանային արտադրյոթյունն ընդարձակվում է և արտադրության մյուս հավասար պայմաններում ամբողջ ներդրված կապիտալն ավելանալով՝ 500-ից դաոնում է 1 500 ֆ. ստ., ապա հիմա գործ կունենան 300 բանվոր, ճիշտ նույնքան, որքան և արդյունաբերական ռևոլյուցիայից առաջ։ Եթե կիրառվող կապիտալը է՛լ ավելի է աճում, հասնելով 2 000 ֆ. ստ.-ի, ապա գործ կունենան 400 բանվոր, այսինքն՝ <math>^1/_3</math>-ով ավելի, քան արտադրության հին եղանակով աշխատելիս։ Զբաղված բանվորների թիվը բացարձակորեն ավելացավ 100-ով, իսկ հարաբերաբար, այսինքն՝ ավանսավորած ամբողջ կապիտալի համեմատությամբ, պակասեց 800-ով, որովհետև արտադրության հին եղանակի դեպքում 2 000 ֆ. ստեռլինգ կապիտալը կկիրառեր ոչ թե 400, այլ 1 200 բանվոր։ Հետևաբար, զբաղված բանվորների թվի հարաբերական նվազումը համատեղելի է նրա բացարձակ աճման հետ։ Վերևում մենք ենթադրում էինք, որ ամբողջ կապիտալի աճման հետ կապիտալի կազմը անփոփոխ է մնում, որովհետև արտադրության պայմանները չեն փոխվում։ Բայց մենք արդեն գիտենք, որ փաստորեն մեքենայական արտադրության ամեն մի առաջադիմության հետ աճում է կապիտալի հաստատուն մասը, որ կազմված է մեքենաներից, հում նյութից և այլն, այնինչ փոփոխուն մասը, որը ծախսվում է աշխատուժի վրա, պակասում է, և միաժամանակ մենք գիտենք, որ արտադրության ուրիշ ոչ մի եղանակի պայմաններում կատարելագործումները այնպիսի մշտական երևույթ չեն, ուստի և ամբողջ կապիտալի կազմն այնպես չի փոփոխվում, ինչպես մեքենայական արտադրության ժամանակ։ Բայց այդ մշտական փոփոխությունները ոչ-պակաս մշտականությամբ ընդհատվում են դադարներով ու սոսկ քանակական ընդարձակմամբ տվյալ տեխնիկական հիմքի վրա։ Ուստի աճում է զբաղված բանվորների թիվը։ Այսպես, օրինակ, Միացյալ թագավորության բամբակեղենի, բրդեղենի, նրբաբրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարաններում աշխատող բոլոր բանվորների թիվը 1835 թվականին կազմում էր միայն 354 684, այնինչ 1861 թվականին միայն շոգեհաստոցով աշխատող ջուլհակների (երկու սեռին պատկանող և 8 տարեկանից սկսած տարբեր տարիքի) թիվը կազմում էր 230 654։ Իհարկե, այս աճումը պակաս խոշոր կթվա, եթե նկատի ունենանք, որ Անգլիայում բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակները իրենց հետ աշխատող ընտանիքի անդամների հետ միասին դեռ 1838 թվականին 800 000 հոգի էին հաշվվում<ref>«Ձեռնաշխատ ջուլհակների (բամբակից և թամբակի մյուս, բայց այլ նյութերի հետ խառը տեսակներից կտորեղեն գործող ջուլհակների) տառապանքները թագավորական հանձնաժողովի հետազոտման առարկա դարձան, բայց չնայած որ նրանց թշվառությունը ճանաչվեց և նրանց խղճացին, բայց և այնպես նրանց դրության բարելավումը (!) թողին դեպքի բերմունքին ու ժամանակին, և կարելի է հուսալ, որ այդ տառապանքները հիմա (20 տարի հետո՜) համարյա (nearly) չքացել են, մի բան, որին, ամենայն հավանականությամբ, նպաստեց շոգեշարժ ջուլհակահաստոցներհ արդի հսկայական տարածումը» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 15)։</ref>. մենք դեռ բոլորովին չենք խոսում այն ձեռնաշխատ ջուլհակների մասին, որոնք դուրս մզվեցին Ասիայում ու եվրոպական մայր ցամաքում։ Այն սակավաթիվ դիտողությունների մեջ, որ այս կետի վերաբերմամբ դեռ մնում է անելու, մենք զուտ փաստական կողմից մասամբ կշոշափենք այն հարաբերությունները, որոնց դեռ չի հասցրել մեզ մեր թեորիական շարադրանքը։ Քանի դեռ մեքենայական արտադրությունն արդյունաբերության որոշ ճյուղում ծավալվում է ավանդական արհեստի կամ մանուֆակտուրայի հաշվին, նրա հաջողությունը նույնքան հաստատ է, որքան, օրինակ, ասեղնավոր հրացանով զինված բանակի հաջողությունը աղեղներով զինված բանակի դեմ։ Այդ առաջին ժամանակաշրջանը, երբ մեքենան դեռ նոր է իր համար գործողության ոլորտ նվաճում, վճռական նշանակություն ունի այն արտակարգ շահույթների պատճառով, որոնք արտադրվում են մեքենայի օգնությամբ։ Այդ շահույթները ո՛չ միայն կապիտալի արագացրած կուտակման աղբյուր են ինքնըստինքյան, այլև արտադրության առանձնապես բարենպաստ դրության մեջ գտնվող ճյուղերի մեջ են քաշում հասարակական այն ավելադիր կապիտալի մի զգալի մասը, որը շարունակ նորից ու նորից կազմվում և կիրառման նոր ոլորտներ է փնտրում։ Փոթորկի ու գրոհի առաջին ժամանակաշրջանի հետ կապված առանձին օգուտները շարունակ նորից ու նորից կրկնվում են արտադրության այն ճյուղերում, որտեղ մեքենաները առաջին անգամ են մտցվում։ Բայց երբ գործարանը բավականաչափ տարածվում և որոշ աստիճանի հասունություն է ձեռք բերում, մանավանդ երբ նրա սեփական տեխնիկական հիմքը, մեքենաները, իրենց հերթին սկսում են հենց մեքենաներով էլ արտադրվել, երբ ինչպես ածուխի ու երկաթի հանույթի, այնպես էլ մետաղների մշակման մեջ ու տրանսպորտի գործում ռևոլյուցիա է կատարվում, կարճ ասած երբ ստեղծվում են արտադրության այն ընդհանուր պայմանները, որոնք համապատասխանում են խոշոր արդյունաբերությանը, այն ժամանակ արտադրության կապիտալիստական եղանակը ձեռք է բերում այն առաձգականությունը և արագ, թռիչքաձև ընդարձակվելու այն ունակությունը, որի առաջ սահմաններ դնողը միայն հումքն է և վաճառահանման շուկան։ Բայց մեքենաները, մի կողմից, ուղղակի են նպաստում հում նյութի ավելանալուն, ինչպես, օրինակ, cottongin-ը (բամբակի ջինը) ավելացրեց բամբակի արտադրությունը<ref>«Մյուս մեթոդները, որոնցով մեքենաներն ազդում են հում նյութի արտադրության վրա, կհիշատակվեն երրորդ գրքում։</ref>։ Մյուս կողմից, մեքենայական արդյունքի էժանությունը և տրանսպորտի ու հաղորդակցության միջոցների հեղաշրջումը ծառայում են որպես օտար շուկաներ նվաճելու գործիք։ Այդ շուկաներում արհեստային արտադրությունը քայքայելով՝ մեքենայական արտադրությունը նույն շուկաները հարկադրաբար դարձնում է համապատասխան հում նյութի արտադրության վայրեր։ Այսպես, օրին., Արևելյան Հնդկաստանը հարկադրված եղավ բամբակ, բուրդ, կանեփ, ջութ, լեղակ և այլ հումք արտադրելու Մեծ Բրիտանիայի համար<ref>'''Բամբակի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 34 540 143 ֆունտ, 1860 թ. 204 141 168 ֆունտ, 1865 թ. 445 947 600 ֆունտ։<br>'''Բրդի արտահանությունն Արևելյան Հնդկաստանից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 4 570 581 ֆունտ, 1860 թ. 20 214 173 ֆունտ, 1865 թ. 20 679 111 ֆունտ։</ref>։ Խոշոր արդյունաբերության երկրներում բանվորների շարքերում տեղի ունեցող մշտական «ավելորդացումը» ծնում է ուժեղ արտագաղթ և առաջ է բերում օտար երկրների գաղութացում, որոնք մետրոպոլիայի համար դառնում են հում նյութի պլանտացիաներ, ինչպես, օրինակ, Ավստրալիան դարձել է բրդի արտադրության վայր<ref>'''Բամբակի արտահանությունը Բարեհուսո հրվանդանից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 2 958 457 ֆունտ, 1860 թ. 16 574 345 ֆունտ, 1865 թ. 29 920 623 ֆունտ։<br>'''Բրդի արտահանությունն Ավստրալիայից Մեծ Բրիտանիա.'''<br>1846 թ. 21 789 346 ֆունտ, 1860 թ. 59 166 616 ֆունտ, 1865 թ. 109 734 261 ֆունտ։</ref>։ Ստեղծվում է աշխատանքի մի նոր, մեքենայական արտադրության գլխավոր կենտրոնների տեղադրությանը համապատասխանող միջազգային բաժանում, որը երկրագնդի մի մասը դարձնում է առավելապես հողագործական արտադրության մարզ։ Այղ ռևոլյուցան սերտ կապ ունի հողագործության մեջ կատարվող այն հեղաշրջումների հետ, որոնք այսւոեղ դեռ կարիք չկա հանգամանորեն հետազոտելու<ref>Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումն իսկ եվրոպական, հատկապես անգլիական խոշոր արդյունաբերության արդյունքն է։ Իրենց այժմյան (1866 թ.) կերպարանքով Միացյալ նահանգները դեռ այսօր էլ պետք է դիտվեն որպես Եվրոպայի գաղութ։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— «Այն ժամանակվանից Միացյալ նահանգները զարգանալով դարձել են աշխարհիս երկրորդ արդյունաբերական երկիրը, թեև դեռ ամբողջովին չեն կորցրել իրենց գաղութային բնույթը»։ Ֆ. Է.}<br>'''Բամբակի արտահանությունը Միացյալ նահանգներից Մեծ Բրիտանիա ֆունտերով.'''<TABLE border=0> <TR> <TD>1846 թ.</TD> <TD align=right>401 949 393</TD> <TD>1852 թ.</TD> <TD align=right>765 630 544</TD> </TR> <TR> <TD>1859 թ.</TD> <TD align=right>961 707 264</TD> <TD>1860 թ.</TD> <TD align=right>1 115 890 608</TD> </TR></TABLE><TABLE border=0> <TR> <TD colspan=8 align=middle>'''Հացահատիկի և այլն արտահանությունը Միացյալ Նահանգներից Մեծ Բրիտանիա.'''</TD> </TR> <TR> <TD colspan=8 align=middle>(1850 և 1862 թթ.) (անգլիական ցենտներներով)</TD> </TR> <TR> <TD>Ցորեն</TD> <TD>1850</TD> <TD>թ.</TD> <TD align=right>16 202 312</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>թ.</TD> <TD align=right>41 033 503</TD> </TR> <TR> <TD>Գարի</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>3 669 653</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>6 624 800</TD> </TR> <TR> <TD>Վարսակ</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>3 174 801</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>4 426 991</TD> </TR> <TR> <TD>Տարեկան</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>388 749</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>7 108</TD> </TR> <TR> <TD>Ցորենի ալյուր</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>3 819 440</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>7 207 113</TD> </TR> <TR> <TD>Եգիպտացորեն</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>5 473 161</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>11 694 818</TD> </TR> <TR> <TD>Bere կամ Bigg (գարու առանձին տեսակը)</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>2 039</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>7 675</TD> </TR> <TR> <TD>Սիսեռ</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>811 620</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>1 024 722</TD> </TR> <TR> <TD>Ոլոռ</TD> <TD>1850</TD> <TD>»</TD> <TD align=right>1 822 972</TD> <TD></TD> <TD>1862</TD> <TD>»</TD> <TD align=right>2 037 137</TD> </TR> <TR> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>Ընդհանուր արտահանությունը</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1850</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>թ.</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>34 365 801</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1862</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>թ.</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>74 083 351</TD> </TR></TABLE></ref>։ Պարոն Գլադստոնի նախաձեռնությամբ համայնքների պալատը 1867 թ. փետրվարի 17-ին կարգադրեց վիճակագրական տվյալներ հավաքեք այն ամեն տեսակ հացի մասին, որը, որպես հացահատիկ ու ալյուր, 1831—1866 թվականներին ներմուծվել էր Միացյալ թագավորություն և արտահանվել այն տեղից։ Ներքևում ես բերում եմ այդ վիճակագրական տվյալների ընդհանուր ամփոփումը։ Ալյուրը վեր է ածված հացահատիկի կվարտերների։ <TABLE border=0> <TR> <TD colspan=9 align=middle style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>ՀՆԳԱՄՅԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՎ 1866 ԹՎԱԿԱՆԸ</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1831—1835</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1836—1840</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1841—1845</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1846—1850</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1851—1855</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1856—1860</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1861—1865</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>1866</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Ներմուծումը (կվարտերներով)</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>1 096 873</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 389 729</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 843 865</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 776 552</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 345 237</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 913 612</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>15 009 871</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16 457 340</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆԸ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Արտահանումը (կվարտերներով)</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>225 303</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>251 770</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>139 056</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>155 461</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>307 491</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>341 150</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>302 754</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>216 218</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Տարեկան միջին ներմուծման գերակշռումը<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; արտահանման համեմատությամբ</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>874 110</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 137 959</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>2 704 809</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 621 091</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>8 037 740</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>10 572 462</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>14 707 117</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>16 241 122</TD> </TR> <TR> <TD align=middle style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;'></TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt;'>Տարեկան միջինը ամեն մի ժամանակաշրջանի համար</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>24 621 107</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>25 929 507</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27 262 559</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27 797 598</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>27 572 923</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>28 391 544</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>29 381 760</TD> <TD align=right style='border-right:solid windowtext 1.0pt;'>29 935 404</TD> </TR> <TR> <TD style='border-left:solid windowtext 1.0pt; border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>Հացի և մյուս մթերքների միջին քանակը կվարտերներով,<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; որ տարեկան սպառում է ամեն մի բնակիչ՝ ամբողջ<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; բնակչության մեջ հավասար բաշխելու դեպքում,<br>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp; և որը մի հավելում է տեղական արտագրությանը</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,036</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,082</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,099</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,310</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,291</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,372</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,501</TD> <TD align=middle style='border-right:solid windowtext 1.0pt; border-bottom:solid windowtext 1.0pt;'>0,543</TD> </TR></TABLE> Գործարանային արտադրության վիթխարի թռիչքաձև ընդարձակելիությունը և նրա կախումը համաշխարհային շուկայից անհրաժեշտորեն առաջ են բերում տենդագին արտադրություն և նրան հաջորդող շուկաների գերալցում, որոնց կծկվելու ժամանակ կաթված է առաջանում։ Արդյունաբերության կյանքը փոխարկվում է միջին աշխուժացման, ծաղկման, գերարտադրության, ճգնաժամերի ու լճացման ժամանակաշրջանների մի հաջորդական շարքի։ Այն անհուսալիությունն ու անհաստատությունը, որոնց ենթարկվում են մեքենա֊ կան արտադրության կողմից բանվորի վաստակն ու, հետևապես, նաև նրա գոյությունը, նորմալ երևույթ են դառնում, երբ հաստատվում է արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների այդպիսի հաջորդափոխություն։ Բացի ծաղկման ժամանակաշրջաններից, կապիտալիստների միջև մոլեգնում է կատաղի պայքարը շուկայում իրենց անհատական տեղը գրավելու համար։ Շուկայում նրանց հասանելիք բաժինը ուղիղ հարաբերական է արդյունքների էժանությանը։ Բացի դրա առաջացրած պայքարից, որն արտահայտվում է կատարելագործված, աշխատուժը փոխարինող մեքենաներ ու արտադրության նոր մեթոդներ գործածելու ասպարեզում, ամեն անգամ մի որոշ կետում երևան է դալիս մի այլ ձգտում՝ ապրանքներն էժանացնել աշխատավարձը բռնի կերպով աշխատուժի արժեքից ցած իջեցնելու միջոցով<ref>Մի կոչի մեջ, որ Լեստերի կոշկագործարանների տերերի «լոկաուտի» հետևանքով փողոց նետված բանվորները 1866 թվականի հուլիսին ուղղել էին «Trade Societies of Engkand»-ին [Անգլիայի պրոֆեսիոնալ ընկերություններին], ասված է ի միջի այլոց. «Մոտ 20 տարի առաջ Լեստերի կոշկագործության մեջ հեղաշրջում կատարվեց այն բանի հետևանքով, որ կարելու փոխարեն սկսեցին մեխով ամրացնել։ Այն ժամանակ կարելի էր լավ վարձատրություն ստանալ։ Շուտով այս նոր գործը շատ ընդարձակվեց։ Մեծ կոնկուրենցիա սկսվեց տարբեր ֆերմաների միջև, որոնք ապրանք էին արտադրում։ Բայց շուտով առաջ եկավ մի ավելի վատթար տեսակի կոնկուրենցիա՝ ավելի էժան գներով (undersell) շուկայում միմյանց տապալելու ձգտումը։ Շուտով վնասակար հետևանքներ երևան եկան նրանով, որ աշխատավարձն իջեցրին, և աշխատանքի գնի անկումն այնպիսի սրընթաց արագությամբ էր կատարվում, որ հիմա շատ ֆիրմաներ նախկին աշխատավարձի միայն կեսն են վճարում։ Եվ, այնուամենայնիվ, թեև աշխատավարձն ավելի ու ավելի է ընկնում, շահույթները, ըստ երևույթին, աճում են աշխատանքի գնահատման ամեն մի փոփոխման հետ»։— Գործարանատերերն արդյունաբերության նույնիսկ աննպաստ ժամանակաշրջաններն այնպես են օգտագործում, որ աշխատավարձի չափազանց իջեցումով, այսինքն՝ բանվորի անհրաժեշտ կենսամիջոցներն ուղղակի գողանալով, արտակարգ շահույթներ են ձեռք բերում։ Ահա մի օրինակ։ Խոսքը վերաբերում է Կովենտրիի մետաքսագործության ճգնաժամին. «Այն ցուցմունքներից, որ ես ստացել եմ ինչպես գործարանատերերից, այնպես էլ բանվորներից, անկասկած հետևում է, որ աշխատավարձը շատ ավելի մեծ չափով է իջեցվել, քան օտարերկրյա արտադրողների կոնկուրենցիան ու այլ հանգամանքներն էին հարկադրում։ Ջուլհակների մեծամասնությունը 30-ից մինչև 40% իջեցրած վարձով է աշխատում։ Մի կտոր ժապավենը, որի համար ջուլհակը հինգ տարի առաջ ստանում էր 6 — 7 շիլլինգ, հիմա նրան տալիս է միայն 3 շիլլինգ 3 պ. կամ 3 շիլլինգ 6 պ., մի ուրիշ աշխատանք, որի համար առաջ վճարում էին 4 շիլլինգ և 3 շիլլիինգ 3 պենս, հիմա տալիս է միայն 2 շիլլինգ կամ 2 շիլլինգ 3 պենս։ Աշխատավարձը ավելի է իջեցված քան անհրաժեշտ է պահանջարկն աշխուժացնելու համար։ Իրոք, ժապավենի բազմաթիվ տեսակների համար աշխատավարձի իջեցմանը երբևիցե չի ուղեկցել ապրանքի գնի որևէ իջեցում» (Հանձնաժողովի անգամ Ֆ. Դ. Լոնջի հաշվետվությունը «Children's Employment Commission. 5th Report 1866»-ում, էջ 114, № 1)։</ref>։ Հետևապես, գործարանային բանվորների թվի աճումը պայմանավորված է գործարաններում ներդրված ամբողջ կապիտալի հարաբերականորեն շատ ավելի արագ աճումով։ Բայց այդ պրոցեսը կատարվում է միայն արդյունաբերական ցիկլի մակընթացության ու տեղատվության ժամանակաշրջանների ներսում։ Բացի դրանից, նա միշտ ընդհատվում է տեխնիկական առաջադիմության շնորհիվ, որը բանվորներին փոխարինում է մերթ պոտենցիալ կերպով, մերթ դուրս է մզում փաստորեն։ Մեքենայական արտադրության այդպիսի որակական փոփոխությունները բանվորներին միշտ հեռացնում են գործարանից կամ փակում են նրա դռները նորակոչիկների նոր հոսանքի առաջ, այնինչ գործարանների լոկ քանակական ընդարձակումը, բացի դուրս նետվածներից, թարմ կոնտինգենտին էլ է կլանում։ Այսպիսով, բանվորները շարունակ ներձգվում և արտամղվում են, մի կողմից մյուս կողմն են նետվում, և այգ ուղեկցվում է հավաքագրվող բանվորների սեռի, տարիքի ու հմտության մշտական փոփոխություններով։ Գործարանային բանվորի վիճակն ամենից ավելի ակնառու կերպով երևան է գալիս, եթե մի թռուցիկ հայացք ենք նետում անգլիական բամբակեղենի արդյունաբերության վիճակի վրա։ 1770-ից մինչև 1815 թվականը 5 տարի բամբակեղենի արդյունաբերության ճնշված կամ լճացած դրություն է եղել։ 45-ամյա այդ առաջին ժամանակաշրջանում անգլիական գործարանատերերին է պատկանել մեքենաների կիրառման մոնոպոլիան և համաշխարհային շուկայում իշխելու մոնոպոլիան։ 1815-ից մինչև 1821 թվականը՝ ճնշված դրություն, 1822 ու 1823 թվականներին՝ ծաղկում։ 1824 թվականին՝ կոալիցիաների դեմ ուղղված օրենքի վերացում, գործարանների ընդհանրական լայն տարածում. 1825 թվականին՝ ճգնաժամ։ 1826 թվականին՝ հսկայական կարիք և խռովություններ բամբակեղենի բանվորների մեջ։ 1827 թվականին՝ թեթև բարելավում։ 1828 թվականին՝ շոգեշարժ ջուլհակահաստոցների թվի և արտահանման մեծ աճում։ 1829 թվականին արտահանումը, հատկապես դեպի Հնդկաստան, գերազանցում է նախորդ բոլոր տարիներից։ 1830 թվականին՝ շուկաների գերալցում, ահագին կարիք։ 1831-ից մինչև 1833 թվականը չդադարող ճնշված դրություն. Արևելյան Ասիայի (Հնդկաստանի ու Չինաստանի) հետ առևտրի մոնոպոլիան խլվում է Արևելյան-Հնդկական ընկերությունից։ 1834 թվականին՝ գործարանների խոշոր աճում և մեքենայական արտադրության տարածում, աշխատող ձեռքերի պակասություն, չքավորների վերաբերյալ նոր օրենքը հովանավորում է հողագործական բանվորների տեղափոխումը գործարանային օկրուգները, գյուղական կոմսություններից երեխաներին մասսաներով քշում են դեպի արդյունաբերություն. սպիտակ ստրուկների առևտուր։ 1835 թվականին՝ ուժեղ ծաղկում, միաժամանակ բամբակեղենի ձեռնաշխատ ջուլհակների սովամահություն։ 1836 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1837 և 1838 թվականներին՝ ճնշված վիճակ և ճգնաժամ։ 1839 թվականին՝ աշխուժացում։ 1840 թվականին՝ սաստիկ դեպրեսիա, խռովություններ, զորքի միջամտություն։ 1841 ու 1842 թվականներին՝ գործարանային բանվորների սարսափելի տառապանքներ։ 1842 թվականին գործարանատերերը բանվորներին արձակում են գործարաններից, որպեսզի հարկադրեն հացի օրենքը վերացնելու, բանվորները հազարներով դիմում են Յորկշիր, որտեղից նրանց ետ են քշում զորքերը, իսկ նրանց առաջնորդները դատի են տրվում Լանկաստերում։ 1843 թվականին՝ մեծ կարիք։ 1844 թվականին՝ նորից աշխուժացում։ 1845 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1846 թվականին՝ սկզբում շարունակվում է վերելքը, հետո երևան են գալիս ռեակցիայի սիմպտոմներ, հացի օրենքների վերացում։ 1847 թվականին՝ ճգնաժամ. աշխատավարձի ընդհանուր իջեցում 10 ու ավելի տոկոսով ի փառս «big loaf»-ի [«մեծ բոքոնի»]։ 1848 թվականին շարունակվում է ճնշված գրությունը. Մանչեստրը ռազմական պաշտպանության տակ։ 1849 թվականին՝ դարձյալ աշխուժացում։ 1850 թվականին՝ ծաղկում։ 1851 թվականին՝ ապրանքային գների անկում, ցածր աշխատավարձ, հաճախակի գործադուլներ։ 1852 թվականին սկսվում է բարելավում, գործադուլները շարունակվում են, գործարանատերերն սպառնում են օտարերկրյա բանվորներ ներմուծել։ 1853 թվականին բարձրացող արտահանում, ութամսյա գործադուլ ու մեծ կարիք Պրեստոնում։ 1854 թվականին՝ ծաղկում, շուկաների գերալցում։ 1855 թվականին՝ Միացյալ Նահանգներից, Կանադայից, արևելյան-ասիական շուկաներից տեղեկություններ են գալիս սնանկությունների մասին։ 1856 թվականին՝ ուժեղ ծաղկում։ 1857 թվականին՝ ճգնաժամ։ 1858 թվականին՝ բարելավում։ 1859 թվականին՝ ուժեղ ծաղկում, գործարանների թվի աճում։ 1860 թվականին՝ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունը հասնում է գագաթնակետին. հնդկական, ավստրալիական ու մյուս շուկաներն այն աստիճան են գերալցված, որ նրանք մինչև 1863 թվականը հազիվ կլանեցին պառկած ապրանքները. առևտրական դաշինք Ֆրանսիայի հետ. գործարանների ու մեքենայական արտադրության հսկայական աճում։ 1861 թվականին վերելքը որոշ ժամանակ շարունակվում է, հետո՝ ռեակցիա, ամերիկյան քաղաքացիական պատերազմ, բամբակի սով։ 1862-ից մինչև 1863 թվականը կատարյալ կրախ։ Բամբակի սովի պատմությունը չափազանց բնորոշ է, ուստի չի կարելի մի փոքր կանգ չառնել նրա վրա։ 1860-ից մինչև 1861 թվականը համաշխարհային շուկայի վիճակին վերաբերող կարճ մատնանշումներից երևում է, որ բամբակի սովը գործարանատերերի համար ժամանակին եկավ և մասամբ էլ նրանց համար օգտավետ էր, մի փաստ, որ ընդունված է Մանչեստրի առևտրական պալատի հաշվետվությունների մեջ, հայտարարված է պառլամենտում Պալմերստոնի ու Դերբիի կողմից և հաստատված է կատարված իրադարձություններով<ref>Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 30։</ref>։ Իհարկե, 1861 թվականին Միացյալ թագավորության 2 887 բամբակեղենի գործարաններից շատերը մանր էին։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվի հաշվետվության համաձայն,— որի օկրուգին էր պատկանում այդ 2 887 գործարանից 2 109-ը, վերջին թվից 392-ը կամ 19%-ը կիրառում են յուրաքանչյուր 10-ից պակաս շոգեձիաուժ, 345-ը կամ 16%-ը՝ 10—20 և 1372-ը՝ 20 ու ավելի ձիաուժ<ref>Հմմտ. «Reports of Insp. of Fact. for 31st October 1862», էջ 19։</ref>։ Մանր գործարանների մեծամասնությունը մանածագործարաններ էին, հիմնված 1858 թվականին սկիզբ առած ծաղկման շրջանում, մեծ մասամբ սպեկուլյանտների ձեռքով, որոնցից մեկը մանվածքն էր տալիս, մի ուրիշը՝ մեքենաները, երրորդը՝ շենքը, այդ գործարանները կառավարում էին նախկին overlooker-ները [գործարանային վերակացուները] կամ միջոցներից զուրկ ուրիշ մարդիկ։ Այդ մանր գործարանատերերի մեծ մասը քայքայվեց։ Նույն վիճակը նրանց համար կպատրաստեր նաև առևտրական ճգնաժամը, սակայն վերջինին արգելք եղավ բամբակի սովը։ Թեև նրանք կազմում էին գործարանատերերի ընդհանուր թվի <math>^1/_3</math>-ը, սակայն նրանց գործարաններում կիրառում գտավ բամբակեղենի արդյունաբերության մեջ ներդրված ամբողջ կապիտալի անհամեմատ ավելի փոքր մասը։ Ինչ վերաբերում է կծկման չափերին, ապա արժանահավատ գնահատությունների համաձայն 1862 թ. հոկտեմբերին չէր աշխատում իլիկների 60,3%-ը և մանածագործական հաստոցների 58%-ը։ Այս թվերը վերաբերում են արդյունաբերության ամբողջ տվյալ ճյուղին և, հասկանալի է, ամեն մի առանձին օկրուգում խիստ տատանվում են։ Միայն շատ փոքրաթիվ գործարաններ էին աշխատում լրիվ ժամանակով (շաբաթական 60 ժամ), մնացած գործարանները աշխատում էին ընդհատումներով։ Նույնիսկ այն սակավաթիվ բանվորների համար, որոնք լրիվ ժամանակով և սովորական գործավարձով էին աշխատում, շաբաթական դատումն անխուսափելիորեն կրճատվում էր այն բանի հետևանքով, որ բամբակի լավագույն տեսակները փոխարինվում էին ավելի վատ տեսակներով. Sea Island բամբակը՝ եգիպտականով (նրբամանության մեջ), ամերիկյանն ու եգիպտականը սուրաթով (արևելյան-հնդկական) և մաքուր բամբակը՝ բամբակի թափթփուկների ու սուրաթի խառնուրդներով։ Սուրաթ բամբակի ավելի կարճ մանրաթելերը, նրանց կեղտոտությունը, թելերի ավելի մեծ բեկունությունը, հենքը սոսնձելիս ալյուրի փոխարինումը ամեն տեսակ ծանր խառնանյութերով և այլն,— այդ բոլորը ստիպում էր պակասեցնելու մեքենաների արագությունը կամ այն ջոզհակահաստոցների թիվը, որոնց հսկում էր մեկ ջուլհակ, ավելցնում էր մեքենաների աշխատանքի թերություններն ուղղելու համար անհրաժեշտ աշխատանքը և արդյունքի քանակի հետ իջեցնում էր նաև գործավարձը։ Սուրաթ բամբակ գործածելիս և նույնիսկ լրիվ ժամանակով աշխատելիս՝ բանվորի կորուստը հասնում էր 20, 30 ու ավելի տոկոսի։ Բայց գործարանատերերի մեծամասնությունը գործավարձի նորման էլ իջեցրեց 5, 7½ ու 10 տոկոսով։ Ուստի կարելի է երևակայել այն բանվորների դրությունը, որոնք աշխատում էին շաբաթական 3, 3½, 4 օր. կամ միայն օրական 6 ժամ։ 1863 թվականին, երբ արդեն սկսվեց հարաբերական բարելավում, ջուլհակների, մտնողների և մյուսների շաբաթավարձը կազմում էր 3 շիլլինգ 4 պենս, 3 շիլլինգ 10 պենս, 4 շիլլինգ 6 պենս, 5 շիլլինգ 1 պենս և այլն<ref>«Reports etc. for 31st October 1863», էջ 41—45 և 51։</ref>։ Նույնիսկ այդպիսի տանջալից կացության ժամանակ չէր դադարում գործարանատերերի հնարագիտությունը աշխատավարձից հանումներ կատարելու գործում։ Այդ հանումները մասամբ կատարվում էին որպես տուգանք արդյունքի այն թերությունների համար, որոնք պայմանավորվում էին վատ բամբակով, անբավարար մեքենաներով և այլն։ Իսկ երբ գործարանատերը նաև բանվորների կոտտեջների սեփականատերն էր, նա հենց ինքն էր իրեն վճարում բնակարանավարձը՝ անվանական աշխատավարձից հանումներ կատարելով։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվը պատմում է selfacting minder-ների [սելֆակտորների վրա աշխատող մյուլագործների] մասին (նրանցից ամեն մեկը հսկում էր երկու սելֆակտորի), որոնք երևան էին հանում, որ «տասնչորսօրյա լրիվ աշխատանքի վերջում նրանք վաստակել էին 8 շիլլինգ 11 պենս. այդ գումարից հանվում էր բնակարանավարձը, որի կեսը, սակայն, գործարանատերը վերադարձնում էր որպես պարգև, այնպես որ մյուլագործները ընդամենը տուն էին բերում 6 շիլլինգ 11 պենս։ Ջուլհակների շաբաթավարձը 1862 թվականի վերջին ամիսներում սկսվում էր 2 շիլլինգ 6 պենսից»<ref>Նույն տեղում, էջ 41, 42։</ref>։ Բնակարանավարձն աշխատավարձից հաճախ հանվում էր նույնիսկ այն դեպքերում, երբ ձեռքերը միայն կարճ ժամանակ էին աշխատում<ref>Նույն տեղում, էջ 57։</ref>։ Զարմանալի՜ չէ, որ Լանկաշիրի որոշ մասերում քաղցատիֆի նման ինչ-որ բան բռնկվեց։ Բայց այդ բոլորից ավելի բնորոշն այն էր, որ արտադրության պրոցեսի ռևոլյուցիոնացումը կատարվում էր բանվորի հաշվին։ Դրանք մի իսկական experimenta in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձեր] էին, ինչպես անատոմի փորձերը գորտերի վրա։ «Թեև ես,— ասում է գործարանային տեսուչ Ռեդգրեյվը,— մեջ եմ բերել բազմաթիվ գործարանների բանվորների իրական դատումները, բայց չպետք է կարծել, թե նրանք շաբթե-շաբաթ այդ գումարն են ստանում։ Բանվորների դրությունը մեծագույն տատանումների է ենթարկվում գործարանատերերի մշտական փորձարարության («experimentalizing») պատճառով... նրանց դատումները բարձրանում են կամ ընկնում՝ նայած բամբակի խառնուրդի որակին. երբեմն դրանք 15%-ով հեռանում են նախկին դատումներից, երբեմն էլ հաջորդ կամ երկրորդ շաբթում ընկնում են 50-ից մինչև 60%-ով<ref>Նույն տեղում, էջ 50, 51։</ref>։ Այդ փորձերը կատարվում էին բանվորների ոչ միայն կենսամիջոցների հաշվին։ Բանվորները պետք է տուժեին իրենց բոլոր հինգ զգայարաններով։ «Բամբակի հակերը բաց անելով զբաղված մարդիկ ինձ հաղորդում էին, թե անտանելի գարշահոտությունը նրանց ուշաթափության վիճակի է հասցնում... Տեսակավորման, չռփելու և գզելու բաժանմունքներում բարձրացող փոշին ու կեղտը մտնում են այնտեղ զբաղվածների բերանը, քիթը, աչքերը և ականջները, առաջ են բերում հազ և շնչարգելություն... Մանրաթելերի կարճության պատճառով սոսնձելիս մանվածքին միացվում են մեծ քանակությամբ զանազան նյութեր, այն է՝ առաջ գործածվող ալյուրի ամեն տեսակ սուրոգատ։ Դրանից էլ առաջ է գալիս ջուլհակների սրտախառնություն և մարսողության օրգանների խանգարում։ Բրոնխիտը տարածված հիվանդություն է փոշու շնորհիվ, ինչպես և կոկորդի բորբոքումը. այնուհետև, կաշու հիվանդությունները՝ սուրաթի մեջ պարունակվող կեղտից գրգռվելու հետևանքով»։ Մյուս կողմից, ալյուրին փոխարինող սուրոգատները մի հիանալի աղբյուր էին պարոնայք գործարանատերերի հարստացման համար, որովհետև մանվածքի քաշը մեծացնում էին։ Սուրոգատների գործադրման հետևանքն այն էր լինում, որ «15 ֆունտ հում նյութը մանվածք դառնալուց հետո կշռում էր 20 ֆունտ»<ref>«Reports etc. for 31st October 1863», էջ 62, 63։</ref>։ Գործարանային տեսուչների 1864 թ. ապրիլի 30-ի հաշվետվության մեջ կարդում ենք. «Արդյունաբերությունն այդ օժանդակ աղբյուրներն այժմ իսկապես անվայել չափերով է օգտագործում։ Մի հեղինակավոր մարդուց ես գիտեմ, որ ութ ֆնտանոց գործվածքը պատրաստվում է 5¼ ֆունտ բամբակից ու 2¾ ֆունտ սոսնձից։ 5¼ ֆունտ կշռող մի ուրիշ գործվածք պարունակում է երկու ֆունտ սոսինձ։ Դրանք սովորական շերտին գներ[շապկացու կտոր] են արտահանման համար։ Ուրիշ տեսակներին երբեմն ավելացվում է 50% սոսինձ, այնպես որ գործարանատերերը կարող էին պարծենալ և իրոք պարծենում էլ են, թե իրենք հարստանում են գործվածքներն ավելի էժան վաճառելով, քան անվանապես արժե նրանց մեջ պարունակվող մանվածքը»<ref>«Reports etc. for 30th April 1864», էջ 27։</ref>։ Բայց բանվորները միայն գործարաններում գործարանատերերի ու գործարաններից դուրս մունիցիպալիտետների կատարած փորձերից, միայն աշխատավարձի իջեցումից ու գործազրկությունից, չքավորությունից ու ողորմություններից, լորդերի ու ստորին պալատի անդամների գովասանական ճառերից չէին տուժում։ «Բամբակի սովի հետևանքով աշխատանքից զրկված դժբախտ կանայք դարձան հասարակության տականք և այդ վիճակում էլ մնացին... Մատաղահաս պոռնկուհիների թիվն այժմ ավելի է շատացել, քան երբևիցե այդ նկատվել է վերջին 25 տարվա ընթացքում»<ref>Բոլտոնի ոստիկանապետ Հարրիսի նամակից, որ տպագրված է «Reports Of Insp. of Fact. for 31st October 1865»-ում, էջ 61, 62։</ref>։ Այսպես ուրեմն, բրիտանական բամբակեղենի արդյունաբերության գոյության առաջին 45 տարում, 1770-ից մինչև 1815 թվականը, մենք ճգնաժամի ու լճացման՝ միայն 5 տարի ենք տեսնում, բայց այդ նրա համաշխարհային մոնոպոլիայի ժամանակաշրջանն էր։ 1815-ից մինչև 1863 թվականը տևող երկրորդ 48-ամյա ժամանակաշրջանում աշխուժացման ու ծաղկման միայն 20 տարի է հաշվվում և ճնշված դրության ու լճացման 28 տարի։ 1815—1830 թվականներին սկսվում է նրա կոնկուրենցիան ցամաքային Եվրոպայի և Միացյալ նահանգների հետ։ 1833 թվականից սկսվում է ասիական շուկաների բռնի ընդարձակումը «մարդկային ցեղի խորտակման» միջոցով։ Հացի օրենքների վերացումից սկսած, 1846-ից մինչև 1863 թվականը, միջին աշխուժացման ու ծաղկման ութ տարիներին ընկնում է ճնշված դրության ու լճացման 9 տարի։ Բամբակեղենի արդյունաբերության մեծահասակ տղամարդ բանվորների դրության մասին, նույնիսկ ծաղկման ժամանակաշրջանում, կարելի է դատել ստորև բերվող ծանոթագրության հիման վրա<ref>Բամբակեղենի արդյունաբերության բանվորների մի կոչի մեջ, որ 1863 թվականի գարնանը հրավիրում էր արտագաղթի ընկերություն կազմել, ասված է ի միջի այլոց. «Միայն քչերը կժխտեն, որ հիմա բացարձակորեն անհրաժեշտ է գործարանային բանվորների մի մեծ արտագաղթ։ Իսկ հետևյալ փաստերը ապացուցում են, օր արտագաղթի մի մշտական հոսանք բոլոր ժամանակներում էլ անհրաժեշտ է եղել, և որ առանք դրա մեզ համար անհնար է պահպանել մեր դրությունը սովորական պարագաներում. 1814 թվականին արտահանված բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը (որ պարզապես միայն քանակի ցուցանիշն է) կազմում էր 17 665 375 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ 20 070 824 ֆ. ստեռլինգ։ Արտահանվածդ բամբակեղեն ապրանքների պաշտոնական արժեքը 1858 թվականին կազմում էր 182 221 681 ֆ. ստեռլինգ, իսկ նրանց իրական շուկայական արժեքը՝ միայն 43 001 312 ֆ. ստեռլինգ, այնպես որ քանակի տասնապատկման հետևանքը միայն մի փոքր ավելի է եղել, քան գների կրկնապատկումը։ Ընդհանրապես երկրի համար և առանձնապես գործարանային բանվորների համար այնքան աղետալի այդ հետևանքը պայմանավորված է զանազան հանգամանքների զուգորդմամբ։ Ամենից ակնբախ հանգամանքներից մեկն աշխատանքի մշտական ավելցուկն է, որ անհրաժեշտ է արդյունաբերության տվյալ ճյուղի համար, որը ոչնչանալու ահից շուկայի մշտական ընդարձակում է պահանջում։ Պատահում է, որ մեր բամբակեղենի գործարանները աշխատանքը դադարեցնում են առևտրի այն պարբերական լճացումներից մեկի շնորհիվ, որոնք արդի կարգերում նույնքան անխուսափելի են, որքան ինքը՝ մահը։ Բայց մարդկային հնարագիտությունը կանգ չի առնում դրանից։ Թեև վերջին 25 տարվա ընթացքում ամենապակաս հաշվով 6 000 000 հոգի լքել է այս երկիրը, այնուամենայնիվ, մինչև անգամ ամենաբարձր ծաղկման ժամանակաշրջաններում մեծահասակ տղամարդկանց հսկայական տոկոսը ի վիճակի չէ գործարաններում որևէ աշխատանք գտնելու, ինչ պայմանով էլ որ լինի, այդ հետևանք է այն բանի, որ արդյունքն էժանացնելու նպատակով աշխատանքը մշտապես դուրս են մղում» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 51, 52)։ Հաջորդ գլուխներից մեկում կտեսնենք, թե ինչպես բամբակեղենի արդյունաբերության կատաստրոֆի ժամանակ պարոնայք գործարանատերերն աշխատում էին ամեն կերպ, նույնիսկ պետական իշխանության աջակցությամբ, արգելք հարուցեց գործարանային բանվորների արտագաղթի դեմ։</ref>։ ====8. ՄԱՆՈՒՖԱԿՏՈՒՐԱՅԻ, ԱՐՀԵՍՏԻ ԵՎ ՏԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԱՑՈՒՄԸ ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ==== '''a) Արհեստի ու աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիայի ոչնչացումը''' Մենք տեսանք, թե ինչպես մեքենաները ոչնչացնում են արհեստի վրա հիմնված կոոպերացիան և արհեստային բնույթը պահպանող աշխատանքի բաժանման վրա հիմնված մանուֆակտուրան։ Առաջին տեսակի համար օրինակ կարող է ծառայել հնձիչ մեքենան, որը փոխարինում է հնձվորների կոոպերացիային։ Երկրորդ տեսակի ապշեցուցիչ օրինակ է կարի ասեղներ պատրաստելու մեքենան։ Ադամ Սմիթի ասելով` նրա ժամանակ 10 մարդ, աշխատանքի բաժանումից օգտվելով, օրական պատրաստում էին 48 000 ասեղ։ Ընդհակառակը, մեկ մեքենան 11-ժամյա աշխատանքային օրում տալիս է 145 200 ասեղ։ Մի կին կամ մեկ աղջիկ միջին հաշվով հսկում է 4 այսպիսի
<references>
Վստահելի
1396
edits