Changes
/* VI. Մարդու անհատականությունը (71) */
Աշխարհի նկատմամբ մարդու հարաբերության մասին տեսակետ մշակել ցանկացողը գիտակցում է, որ ինքը այդ հարաբերության առնվազն մի մասը ստեղծում է աշխարհի իրերի և աշխարհի պրոցեսների վերաբերյալ պատկերացումներ կազմելով։ Դրանով նրա հայացքը հեռացվում է այն բանից, ինչ ''դրսի'' աշխարհում է, և ուղղվում իր ներքին աշխարհին՝ պատկերացումների կյանքին։ Նա սկսում է իրեն ասել՝ ես չեմ կարող հարաբերություն ունենալ ո՛չ որևէ իրի և ո՛չ էլ որևէ պրոցեսի հետ, եթե իմ մեջ պատկերացում ի հայտ չի գալիս։ Այնուհետև, այս իրողությունը նկատելուց հետո, ընդամենը մի քայլ է մնում մինչև հետևյալ միտքը՝ բայց չէ՞ որ ես ընդամենը ունեմ իմ պատկերացումների ապրումը, դրսի ինչ-որ աշխարհի մասին ես գիտեմ ընդամենը այնքան, որքան այն պատկերացում է ''իմ մեջ''։ Այս դատողությամբ նա հրաժարվում է իրականության վերաբերյալ նաիվ դիրքորոշումից, որ մարդ ունենում է աշխարհի նկատմամբ իր հարաբերության շուրջ խորհելուց առաջ։ Այս դիրքորոշումից ելնելով՝ նա կարծում է, թե գործ ունի ոեալ իրերի հետ։ Ինքնախորհրդածումը ստիպում է թողնել այդ դիրքորոշումը։ Այն ամենևին թույլ չի տալիս մարդուն տեսնելու իրականությունն այնպիսին, ինչպիսին ներկայանում է նաիվ մտածողությանը։ Այն ստիպում է մարդուն հայացք նետել սոսկ իր պատկերացումների վրա. սրանք թափանցում են սեփական էության և ենթադրյալ իրական աշխարհի միջև, որպիսին ''նաիվ'' դիրքորոշումը իրեն իրավունք է վերապահում պնդելու։ Մարդն այլևս չի կարոդ այդ ներթափանցած պատկերացումային աշխարհի միջով նայել նման իրականությանը։ Նա ստիպված է ենթադրել, թե կույր է այդ իրականության համար։ Այս կերպ է գոյանում ճանաչողության համար անհասանելի ինչ-որ «ինքնին իրի» մասին միտքը։- Քանի դեռ մարդը կանգ է առել այն հարաբերության դիտարկման վրա, որի մեջ իր պատկերացումային կյանքով կարծես թե մտնում է աշխարհի հետ միասին, մտքերի այդ հյուսքից նա չի կարողանա խուսափել։ Անհնար է մնալ իրականության հանդեպ նաիվ դիրքորոշմանը, եթե չես ուզում արհեստականորեն փակել քեզ համար մղումն առ ճանաչողություն։ Մարդ–աշխարհ հարաբերությունը ճանաչելու այդ մղման առկայությունը ցույց է տալիս, որ պետք է հրաժարվել նման նաիվ դիրքորոշումից։ Եթե նաիվ դիրքորոշումը տար որևէ բան, ինչ կարելի լիներ ընդունել որպես ճշմարտություն, ապա անհնար կլիներ զգալ այդ մղումը։– Բայց մենք չենք հասնի մեկ այլ բանի, ինչը հնարավոր լիներ ընդունել որպես ճշմարտություն, եթե պարզապես թողնենք նաիվ դիրքորոշումը, բայց առանց այդ բանը նկատելու, պահպանենք այն մտածելակերպը, որ պարտադրում է տվյալ դիրքորոշումը։ Նման սխալի մեջ մարդ ընկնում է, երբ իրեն ասում է՝ ես ունեմ միայն իմ պատկերացումների ապրումը, և երբ կարծում եմ, թե գործ ունեմ իրողությունների հետ, ես ընդամենը գիտակցում եմ իրողությունների մասին իմ պատկերացումները. ուստի պետք է ընդունեմ, որ գիտակցությանս շրջանակից դուրս միայն գոյություն ունեն ճշմարիտ իրողություններ, «ինքնին իրեր», որոնց մասին ես անմիջականորեն բոլորովին ոչինչ չգիտեմ, որոնք ինչ-ինչ կերպ մերձենում են ինձ և այնպիսի ազդեցություն թողնում ինձ վրա, որ իմ մեջ կենդանանում է իմ պատկերացումային աշխարհը։ Այսպես մտածողը իր առջև առկա աշխարհին մտքում ընդամենը ավելացնում է մեկ ուրիշը, բայց նա այս աշխարհի առումով, ըստ էության, իր մտային աշխատանքը պետք է դարձյալ սկսի սկզբից։ Քանզի անհայտ «ինքնին իրն» այստեղ մարդու սեփական էության նկատմամբ ունեցած հարաբերության մեջ այլ կերպ չի մտածվում, քան իրականության հանդեպ պասիվ դիրքորոշման հայտնի «ինքնին իրը»։– Այս դիրքորոշման առնչությամբ քննադատական խոհականության պատճսաած խառնաշփոթից կարող ենք խուսափել միայն, եթե նկատենք, որ այն բանի մեջ, ինչի ապրումը ընկալողությամբ կարող ենք ունենալ ներքուստ՝ մեր մեջ, և արտաքուստ աշխարհում, կա մի բան, որն ամենևին չի արժանանա այն բախտին, որ պատկերացումը ներթափանցի պրոցեսի և դիտարկող մարդու միջև։ Եվ ''այդ մի բանը մտածողությունն'' է։ Մտածողության պարագայում մարդը ''կարող է'' մնալ իրականության հանդեպ նաիվ դիրքորոշմանը։ Եթե դա չի անում, ապա միայն այն պատճառով, որ նկատել է, թե հարկ է թողնել այդ դիրքորոշումը այլ բանի համար։ Բայց նա չի նկատում, որ այս կերպ ձեռք բերված իմացությունը գործածելի չէ մտածողության պարագայում։ Եթե նկատում է դա, ապա իր համար բացում է մուտք դեպի այն ուրիշ իմացությունը, որ մտածողության ''մեջ'' և մտածողության ''միջոցով'' պետք է ճանաչվի այն, ինչի հանդեպ մարդն իրեն կարծես դարձնում է կույր՝ աշխարհի և իր միջև մտցնելով պատկերացումային կյանքը։– Գրքիս հեղինակին շատ գնահատելի մի անձի կողմից արվել է հանդիմանություն, թե մտածողության մասին իր փաստարկմամբ ինքը մնում է մտածողության նաիվ ռեալիզմի դիրքերում, ինչպիսինն առկա է, երբ նույնացնում են իրական աշխարիը և պատկերացյալ աշխարհը։ Բայց փաստարկումներիս հեղինակը հենց դրանով ապացուցած է կարծում, որ այդ «նաիվ ռեալիզմի» նշանակությունը ''մտածողության համար'' անհրաժեշտաբար բխում է մտածողության անաչառ դիտարկումից և որ այլ բանի համար արժեք չունեցող նաիվ ռեալիզմը հաղթահարվում է մտածողության ճշմարիտ էության ճանաչմամբ։
=== VI. Մարդու Մարդկային անհատականությունը (71) === Պատկերացումները բացատրելիս փիլիսոփաները գլխավոր դժվարությունը տեսնում են այն հանգամանքի մեջ, որ մենք ինքներս արտաքին իրերը չենք, իսկ մեր պատկերացումներն, այնուամենայնիվ, պետք է ունենան իրերին համապատասխանող ձև։ Բայց ավելի ճշգրիտ դիտելիս պարզվում է, որ այդ դժվարությունը ամենևին գոյություն չունի։ Մենք, իհարկե, արտաքին իրերը չենք, բայց արտաքին իրերի հետ միասին պատկանում ենք միևնույն աշխարհին։ Աշխարհի այն հատվածը, որ ես ընկալում եմ որպես իմ սուբյեկտ, հեղեղված է աշխարհի համընդհանուր անցուդարձի հոսքով։ Իմ ընկալողության համար ես նախ ներփակված եմ մարմնիս մաշկի սահմաններում։ Բայց այդ մաշկի մեջ եղածը պատկանում է տիեզերքին որպես մեկ ամբողջության։ Այսպիսով, իմ օրգանիզմի և ինձանից դուրս գտնվող առարկայի միջև ինչ-որ կապ գոյություն ունենալու համար ամենևին կարիք չկա, որ առարկայից ինչ-որ բան սողոսկի իմ մեջ կամ ոգումս ինչ-որ հետք թողնի, ինչպես կնիքը մոմի վրա։ Հարցը, թե ինչպես տեղեկություն ստանամ ծառի մասին, որ ինձանից հեռու է տասը քայլ, միանգամայն շինծու է։ Հարցը բխում է այն հայեցողությունից, թե իմ մարմնի սահմանները իբր բացարձակ միջնորմներ են, որոնցով իրերի մասին տեղեկությունները ներթափանցում են իմ մեջ։ Մարմնիս մաշկի ներսում գործող ուժերը նույնն են, ինչ դրսում գոյություն ունեցողները։ Ուրեմն, ես իրոք այդ իրերն եմ. իհարկե ոչ այն Ես-ը, որքանով ես ընկալման սուբյեկտ եմ, այլ այն Ես-ը, որքանով մաս եմ կազմում աշխարհի համընդհանուր անցուդարձի մեջ։ Ծառի ընկալումը միևնույն ամբողջի մեջ է իմ Ես-ի հետ մեկտեղ։ Աշխարհի այդ համընդհանուր անցուդարձը նույն չափով առաջ է բերում այնտեղ ծառի ընկալումը, ինչպես այստեղ իմ Ես-ի ընկալումը։ Եթե ես աշխարհը ճանաչող չլինեի, այլ՝ աշխարհն ստեղծող, ապա օբյեկտ և սուբյեկտ (ընկալում և Ես) կառաջանար մեկ ակտում։ Քանզի դրանք փոխադարձաբար պայմանավորում են իրար։ Իբրև աշխարհը ճանաչող, ես այդ երկուսի՝ որպես իրար պատկանող էական կողմերի համար ընդհանուրը կարոդ եմ գտնել միայն մտածողության միջոցով, որը հասկացությունների շնորհիվ այդ երկուսը իրար է հարաբերակցում։ Ամենադժվար գործը կլինի մեր ընկալումների սուբյեկտիվության օգտին բերվող այսպես կոչված ֆիզիոլոգիական ապացույցներն ասպարեզից հանելը։ Մարմնիս մաշկի վրա ճնշումը ես ընկալում եմ որպես ճնշման զգայություն։ Նույն ճնշումը ես կարող եմ ընկալել աչքով որպես լույս, ականջով՝ որպես ձայն։ էլեկտրական հարվածը ես ընկալում եմ աչքով որպես լույս, ականջով որպես ձայն, մաշկային նյարդերով՝ որպես հարված, հոտառությամբ՝ որպես ֆոսֆորի հոտ։ Ի՞նչ է հետևում այս փաստից։ Միայն սա՝ ես ընկալում եմ էլեկտրական հարված (այսինքն՝ ճնշում) և ապա լուսային որակ, կամ հնչյուն, կամ որոշակի մի հոտ, և այլն։ Եթե աչքը չլիներ, ապա այդ միջավայրում մեխանիկական ցնցման ընկալմանը չէր ընկերակցի լուսային որակի ընկալումը, առանց լսողական օրգանի առկայության չէր լինի ոչ մի հնչյունային ընկալում, և այլն։ Ի՞նչ իրավունքով կարելի է ասել, թե առանց ընկալողական օրգանների ողջ պրոցեսը չէր լինի։ Ով էլեկտրական պրոցեսի՝ աչքում լույս առաջացնելու հանգամանքից բխեցնում է, թե այն, ինչ մենք զգայում ենք որպես լույս, մեր օրգանիզմից դուրս ընդամենը մեխանիկական շարժման ինչ-որ պրոցես է, նա մոռանում է, որ ինքը լոկ անցնում է մի ընկալումից մյուսին և բնավ ոչ՝ ընկալումից դուրս գտնվող ինչ-որ բանի։ Որքան որ կարելի է ասել, թե աչքն իր շրջապատի մեխանիկական շարժման որևէ պրոցես ընկալում է որպես լույս, նույնքան էլ կարելի է պնդել, որ առարկայի օրինաչափ փոփոխությունը մեր կողմից ընկալվում է որպես շարժողական պրոցես։ Եթե պտտվող սկավառակով մեկ տաս-ներկու անգամ ձի նկարեմ և հենց այն տեսքով, որ նրա մարմինն ընդունում է շարունակական վազքի մեջ, ապա սկավառակը պտտեցնելով կարող եմ ստեղծել շարժման պատրանք։ Ինձ ըն-դամենը մնում է նայել որևէ անցքի միջով, ընդ որում այնպես, որ համապատասխան միջանկյալ պահերին տեսնեմ ձիու իրար հաջորդող դիրքերը։ Ես կտեսնեմ ոչ թե տասներկու ձիապատկերներ, այլ սրընթաց վարգող մեկ ձիու պատկեր։Ուրեմն, հիշատակված ֆիզիոլոգիական փաստը չի կարող լույս սփռել ընկալում-պատկերացում հարաբերության վրա։ Մենք պետք է այլ ելք գտնենք։ Այն պահին, երբ դիտարկմանս հորիզոնում հայտնվում է որևէ ընկալում, իմ միջոցով գործի է դրվում նաև մտածողությունը։ Իմ մտային համակարգի որևէ օղակ, որոշակի մի ինտուիցիա, ինչ-որ հասկացություն միանում է ընկալմանը։ Երբ ընկալումն այնուհետև անհետանում է իմ տեսադաշտից, ի՞նչ է մնում տակը։ Իմ ինտուիցիան՝ կապված որոշակի մի ընկալման հետ, որ ձևավորվել է ընկալելու պահին։ Թե ես հետագայում ինչպիսի կենսականությամբ կկարողանամ դարձյալ վերականգնել ինձ համար այս կապը, կախ– ված է իմ ոգեղեն ու մարմնեղեն օրգանիզմի գործելաձևից։ Պատկերացումն այլ բան չէ, քան մի որոշակի ընկալմանը վերաբերեցված ինտուիցիա, մի հասկացություն, որ կապված է եղել որևէ ընկալման հետ և որին մնացել է վերաբերությունն աո այդ ընկալումը։ Աոյուծի իմ հասկացությունը կազմված չէ առյուծի իմ ընկալումներից։ Բայց, անշուշտ, առյուծի մասին իմ պատկերացումը ձևավորվել է ընկալման միջոցով։ Ես կարոդ եմ հադորդել առյուծի հասկացությունը որևէ մեկին, որ երբեք առյուծ չի տեսել։ Բայց ինձ չի հաջողվի նրան կենդանի պատկերացում կազմել տալ առանց իր սեփական ընկալողության։ ''Պատկերացումն'', այսպիսով, անհատականացված հասկացություն է։ Ահա և մեզ բացատրելի է դառնում, որ իրականության իրերը մեզ կարոդ են ներկայանալ պատկերացումների միջոցով։ Որևէ իրի ողջ իրականությունը մեզ տրվում է դիտարկման պահին հասկացության և ընկալման համատեղումով։ Ընկալման շնորհիվ հասկացությունն ստանում է անհատական տեսք, վերաբերություն այդ որոշակի ընկալմանը։ Այդ անհատական տեսքով, որ վերաբերությունն առ ընկալումը իր մեջ կրում է որպես յուրահատկություն, հասկացությունը գոյում է մեզանում և կազմում համապատասխան իրի պատկերացումը։ Եթե առնչվում ենք մի երկրորդ իրի հետ, որին միանում է այդ նույն հասկացությունը, ապա գիտենք, որ այդ իրն առաջինի հետ մեկտեղ պատկանում է նույն տեսակին. Եթե այդ նույն իրին հանդիպում ենք երկրորդ անգամ, ապա մեր հասկացութային համակարգում գտնում ենք ոչ միայն ընդհանրապես համապատասխան հասկացություն, այլև անհատականացված հասկացությունը՝ այդ նույն առարկայի հանդեպ իրեն յուրահատուկ վերաբերությամբ, և մենք վերստին ճանաչում ենք առարկան։ Այսպիսով, պատկերացումն ընկած է ընկալման և հասկացության միջև։ Այն որոշակի, ընկալումը մատնանշող հասկացություն է։ Այն բանի հանրագումարը, ինչի մասին ես կարող եմ պատկերացումներ կազմել, իրավունք ունեմ անվանելու իմ փորձը։ Առավել հարուստ փորձ կունենա այն մարդը, ով ունի առավել մեծ թվով անհատականացված հասկացություններ։ Ինտուիցիայի կարողությունից զուրկ մարդն ընդունակ չէ փորձ ձեռք բերելու։ Նա իր տեսադաշտից վերստին կորցնում է առարկաները, որովհետև չունի այն հասկացությունները, որոնց հետ կապի մեջ պիտի դնի դրանք։ Նմանապես քիչ փորձ կարող է կուտակել լավ զարգացած մտածողական կարողության, բայց կոպիտ զգայարանների պատճառով վատ գործող ընկալողության տեր մարդը։ Նա թեև կարոդ է ինչ–ինչ կերպ հասկացություններ ձեռք բերել, բայց նրա ինտուիցիաները զուրկ են կենդանի վերաբերությունից առ որոշակի իրերը։ Մտազուրկ ճամփորդն ու վերացական հասկացությունների համակարգում ապրող գիտնականը հավասարապես անընդունակ են հարուստ փորձ ձեռք բերելու։ Որպես ընկալում ու հասկացություն մեզ ներկայանում է իրականությունը, որպես պատկերացում՝ այդ իրականության սուբյեկտիվ դրսևորումը։ Եթե մեր անձը հանդես գար սոսկ որպես ճանաչող, ապա ամենայն օբյեկտիվի հանրագումարը տրված կլիներ ընկալման, հասկացության ե պատկերացման մեջ։ Բայց մենք չենք բավարարվում ընկալումը մտածողության օգնությամբ հասկացությանը վերաբերեցնելով, այլ ընկալումը վերաբերեցնում ենք նաև մեր առանձնահատուկ սուբյեկտիվությանը, մեր անհատական Ես-ին։ Այդ անհատական վերաբերության արտահայտությունը զգացմունքն է, որ դրսևորվում է որպես հաճույք կամ տհաճություն։ ''Մտածողությունն'' ու ''զգացողությունը'' համապատասխանում են մեր էության երկակի բնույթին, ինչը մենք արդեն հիշատակել ենք։ ''Մտածողությունն'' այն տարրն է, որով մենք մասնակից ենք տիեզերքի համընդհանուր անցուդարձին, ''զգացողությունը''՝ այն, ինչով մենք կարող ենք ետ քաշվել մեր սեփական էության նեղվածքը։ Մեր մտածողությունը մեզ կապում է աշխարհի հետ. մեր զգացողությունը մեզ ետ է տանում մեր իսկ ներսը, դարձնում անհատ։ Եթե մենք սոսկ մտածող և ընկալող էակներ լինեինք, ապա մեր ողջ կյանքը պիտի անցներ անփոփոխ անտարբերության մեջ։ Եթե մենք կարողանայինք ''ճանաչել'' մեզ սոսկ որպես ինքնություն, ապա մենք մեր նկատմամբ լիովին անտարբեր կլինեինք։ Միայն այն բանի շնորհիվ, որ ինքնաճանաչոդությամբ ունենում ենք ինքնազգացողություն, իրերի ընկալմամբ զգում ենք հաճույք ու ցավ, մենք ապրում ենք որպես անհատական էակներ, որոնց գոյությունը ոչ թե սպառվում է մնացյալ աշխարհի նկատմամբ հասկացութային հարաբերությամբ, այլ որոնք ինքնին դեռ ունեն առանձնահատուկ արժեք։ Մեծ է փորձությունը զգացմունքային կայնքում տեսնելու մի տարր, որն ավելի է հագեցած իրականությամբ, քան աշխարհի մտածող դիտարկումը։ Դրան պետք է առարկել, որ զգացմունքային կյանքը ունի առավել հարուստ նշանակություն հենց միայն իմ անհատի համար։ Աշխարհի ամբողջության համար իմ զգացմունքային կյանքը կարոդ է արժեք ստանալ միայն այն դեպքում, երբ զգացմունքը, որպես իմ ինքնության ընկալում, կապի մեջ է մտնում որևէ հասկացության հետ և այս կողմնակի ճանապարհով ներդասվում տիեզերքի մեջ։ Մեր կյանքը հարատև ճոճք է այս ու այն կողմ՝ աշխարհի համընդհանուր անցուդարձի հետ համակեցության և մեր անհատական կեցության միջև։ Որքան ավելի ենք վեր բարձրանում դեպի մտածողության համընդհանուր բնույթը, որտեղ անհատականը մեզ ի վերջո ավելի շատ որպես հասկացության օրինակ, որպես նմուշ է հետաքրքրում, այնքան ավելի շատ է կորչում մեզանում առանձնահատուկ էակի միանգամայն որոշակի առանձին անձի բնույթը։ Որքան ավելի ենք սուզվում սեփական կյանքի խորքերը և հնչեցնում մեր զգացմունքներն արտաքին աշխարհի փորձառության հետ, այնքան ավելի ենք առանձնանում ունիվերսալ կեցությունից։ Ճշմարիտ անհատականություն կլինի նա, ով իր զգացմունքներով ամենաշատը կխոյանա գաղափարայինի ոլորտը։ Կան մարդիկ, որոնց գլխում ամուր նստած ամենաընդհանուր գաղափարներն անգամ դեռ կրում են այն առանձնահատուկ երանգը, որն ակնհայտորեն ցույց է տալիս դրանց կապվածությունը իրենց կրողի հետ։ Կան և այլ մարդիկ, որոնց հասկացությունները ներկայանում են մեզ առանց յուրօրինակության, ասես ամենևին էլ չեն ծնվել միս ու արյուն ունեցող մարդուց։ Պատկերացնելը արդեն անհատական դրոշմ է շնորհում մեր հասկացութային կյանքին։ Չէ՞ որ ամեն մեկն ունի սեփական կայանատեղ, որտեղից դիտարկում է աշխարհը։ Նրա ընկալումներին միանում են նրա հասկացությունները։ Նա իր առանձնահատուկ ձևով կմտածի համընդհանուր հասկացությունները։ Այդ առանձնահատուկ որոշակիությունը աշխարհում մեր կայանատեղի՝ մեր կենսավայրին միացող ընկալումային ոլորտի արդյունք է։Այս որոշակիությանը հակադրվում է մեկ ուրիշը, որ կախված է մեր առանձնահատուկ կազմակերպվածքից։ Չէ՞ որ մեր կազմակերպվածքը յուրահատուկ, լիովին որոշարկված առանձնություն է։ Մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ զգացմունքներ է կապում մեր ընկալումների հետ, այն էլ՝ ուժգնության ամենատարբեր աստիճանի։ Սա է մեր սեփական անձի անհատականը։ Այն որպես մնացորդ է մնում կենսասպարեզի բոլոր որոշակիությունները հաշվի առնելուց հետո։ Լիովին մտազուրկ զգացմունքային կյանքն ստիպված է հետզհետե կորցնել աշխարհի հետ ամենայն կապ։ Ամբողջականությանը հակված մարդու համար իրերի ճանաչողությունը կուղեկցվի զգացմունքային կյանքի ձևավորմամբ ու զարգացմամբ։Զգացմունքն այն միջոցն է, ինչի շնորհիվ հասկացությունները ամենից առաջ ձեռք են բերում կոնկրետ ''կյանք'':
=== VII. Կա՞ն արդյոք ճանաչողության սահմաններ (76) ===
== ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (91) ==