Changes
/* X. Ազատության փիլիսոփայություն և մոնիզմ (119) */
Նաիվ ռեալիզմի զարգացման ամենաբարձր աստիճանը բարոյականության ոլորտում այն է, երբ բարքի պատվիրանը (բարոյական գաղափարը) մտածվում է ամեն օտար էությունից անջատ և ենթադրվում որպես բացարձակ ուժ սեփական ներքինում։ Այն, ինչ մարդը սկզբում լսում էր որպես Աստծո արտաքին ձայն, հիմա լսում է որպես ինքնուրույն զորություն իր ներսում և խոսում այդ ներքին ձայնի մասին այնպես, որ նույնացնում է խղճի հետ։
Բայց սրանով իսկ արդեն թողնում ենք նաիվ գիտակցության աստիճանը և մուտք գործում մի տիրույթ, որտեղ բարքային օրենքները ինքնուրույնացվում են որպես նորմեր։ Դրանք այլևս կրող չունեն, այլ դաոնում են մետաֆիզիկական էություններ, որ իրենք են իրենց գոյությունը պայմանավորում։ Դրանք համանման են այն մետաֆիզիկական ռեալիզմի անտեասնելիանտեսանելի-տեսանելի ուժերին, որ իրականությունը փնտրում է ոչ թե մարդու էության մտածողությամբ այդ իրականությանը ունեցած մասնակցության օգնությամբ, այլ վարկածայնորեն մտածում-հավելում է ապրածին։ Արտամարդկային բարոյական նորմերը միշտ էլ հանդես են գալիս որպես այդ մետաֆիզիկական ռեալիզմի զուգընթաց երևույթներ։ Այդ մետաֆիզիկական ռեալիզմը ստիպված է նաև բարոյականության ակունքը փնտրել արտամարդկային իրականի ոլորտում։ Այստեղ կան տարբեր հնարավորություններ։ Եթե կանխադրված էությունը մտածվում է որպես ինքնին մտազուրկ, զուտ մեխանիկական օրենքներով գործող էություն, ինչպիսին պիտի լինի մատերիալիզմի կանխագրած էությունը, ապա այդպիսին զուտ մեխանիկական անհրաժեշտությամբ իրենից կբխեցներ նաև մարդկային անհատին այն ամենով հանդերձ, ինչ կապված է նրա հետ։ Ազատության գիտակցությունն այդ դեպքում կարող է միմիայն պատրանք լինել։ Քանզի երբ ես ինձ համարում եմ իմ գործողության արարիչ, իմ մեջ գործում են ինձ կազմող մատերիան և սրա շարժման պրոցեսները։ Ես ինձ ազատ եմ կարծում, բայց իմ բոլոր գործողությունները փաստորեն իմ մարմնական և ոգեղեն կառույցի հիմքում ընկած նյութական պրոցեսների արդյունքներն են միայն։ Լոկ մեզ ստիպող մոտիվները չիմանալու պատճառով է, որ ունենք ազատության զգացումը, այսպես է կարծում այս տեսակետը։ «Այստեղ հարկ է դարձյալ ընդգծել, որ ազատության այդ զգացումը ... արտաքին ստիպողական մոտիվների բացակայությունից է»։ «Մեր գործողությունները պարտադրված են մեր մտածողության պես» (Ցիհեն, «Ֆիզիոլոգիական հոգեբանության ուղեցույց», էջ 207 և հաջորդը<ref> Այստեղ «մատերիալիզմի» վերաբերյալ նման ձևով խոսելու և նրա վերաբերյալ այդ կերպ խոսելու իրավացիության մասին հմմտ. այս գլխի «Հավելվածը» վերջում։</ref>)։
Մյուս հնարավորությունն այն է, որ ինչ-որ մեկը ոգեղեն էակի մեջ տեսնում է երևույթների ետևում թաքնված արտամարդկային բացարձակը։ Այդ դեպքում նա գործողության մղումն էլ կփնտրի նման ոգեղեն ուժի մեջ։ Նա իր բանականության մեջ հայտնաբերվող բարոյական սկզբունքները կդիտի որպես բուն այդ էության արտազեղում, որ մարդու նկատմամբ իր հատուկ մտադրություններն ունի։ Այս ուղղության դուալիստին թվում է, թե բարոյական օրենքները թելադրված են բացարձակի կողմից, իսկ մարդն իր բանականությամբ պետք է պարզապես քննի և իրագործի այդ բացարձակ էակի վճիռները։ Բարոյական աշխարհակարգը դուալիստին ներկայանում է որպես այդ կարգի ետևում ընկած առավել բարձր կարգի ընկալելի արտացոլում։ Երկրային բարոյականությունը արտամարդկային աշխարհակարգի երևութացումն է։ Այդ բարոյական կարգում կարևորը մարդը չէ, այլ ինքնին էակը՝ արտամարդկային էակը։ Մարդը ''պետք է '' անի այն, ինչ ''կամում է '' այդ էակը։ Էդուարդ ֆոն Հարթմանը, որ այդ ինքնին էակին պատկերացնում է իբրև աստվածություն, որի համար սեփական գոյությունը տառապանք է, կարծում է, թե այդ աստվածային էակն արարել է աշխարհը, որպեսզի ինքն այդ աշխարհի միջոցով փրկվի իր անվերջորեն մեծ տառապանքից։ Ուստի և այդ փիլիսոփան մարդկության բարոյական զարգացումը դիտարկում է որպես մի պրոցես, որ կոչված է փրկելու աստվածությանը։ «Բանական ինքնագիտակից անհատների կողմից բարոյական աշխարհակարգի կառուցմամբ միայն կարող է իր նպատակին հասցվել համաշխարհային պրոցեսը»։ «Իրական գոյությունը աստվածության մարմնակերպությունն է, համաշխարհային պրոցեսը՝ մարմին առած Աստծո տառապանքների պատմությունը և միաժամանակ մարմնով խաչվածի փրկության ուղին. ''բարոյականությունը, սակայն, տառապանքի և փրկության այդ ճանապարհի կրճատմանը գործակցելն է ''» (Հարթման, «Բարոյական գիտակցության ֆենոմենոլոգիա», էջ 871)։ Այստեղ մարդը գործում է ոչ այն պատճառով, որ ինքն է կամում, այլ պիտի գործի, որովհետև Աստված է կամում փրկվել։ Ինչպես մատերիալիստական դուալիստն է դարձնում մարդուն ավտոմատ, որի գործողությունները զուտ մեխանիկական օրինաչափության արդյունքն են միայն, այդպես էլ սպիրիտուալիստական դուալիստն է (նա, ով բացարձակը՝ ինքնին էակին, տեսնում է ոգեղենի մեջ, որին մարդն իր գիտակից ապրումով մասնակից չէ) մարդուն դարձնում այդ բացարձակի կամքի ստրուկը։ Ազատությունը մատերիալիզմի, ինչպես և միակողմանի սպիրիտուալիզմի շրջանակներում ընդհանրապես արտամարդկայինին, որպես ճշմարիտ իրականությանը, եզրահանգող, այդ իրականության ապրումը չունեցող մետաֆիզիկական ռեալիզմի շրջանակներում բացառված է։