Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 304 բայտ, 13:04, 11 Հունիսի 2014
— Այդ դեպքում ինքս կերգեմ,— ասաց Սև Թագուհին և սկսեց.
<poem>::::::::Նանիկ֊նանիկ, սիրունիկ, Ալիսի ծնկին քնենք,::::::::Մինչև խնջույքն սկսվի՝ աչք կփակենք մի քիչ մենք.::::::::Երբ խնջույքը ավարտվի, պարահանդես կգնանք՝::::::::Արդ, Սպիտակ Թագուհին, Ալիսն ու ես քուն մտանք։</poem>
— Դու արդեն բառերը սովորեցիր,— նա գլուխը դրեց աղջկա մյուս ուսին,— իսկ այժմ նույնը երգիր ինձ համար, իմ քունն էլ է տանում։
Հանկարծ դուռը լայն բացվեց, ու ներսից լսվեց երգի զիլ ձայն.
<poem>::::::::Ալիսն ասաց Հայելու Տիրությանը բովանդակ.::::::::— Ձեռքիս ունեմ գայիսոն, գլխիս ունեմ ոսկե թագ։::::::::Թո՛ղ բոլորը անխտիր գան մասնակցեն մեր ճաշին՝::::::::Սև, Սպիտակ Թագուհու, Ալիսի հետ միասին։</poem>
Եվ հարյուրավոր ձայներ երգեցին կրկներգը.
<poem>::::::::Բաժակները ձեր լցրեք որքան կարող եք արագ::::::::Ու շաղ տվեք սեղանին կոճակ, ասեղ ու կարագ,::::::::Կատու գցեք սուրճի մեջ, իսկ թեյի մեջ մուկ ու շուն.::::::::Գովեք Ալիս թագուհուն երեք անգամ երեսուն։</poem>
Երգին հաջորդեց խառնաշփոթ ցնծության աղաղակներ։
Ալիսը մտածեց. «Երեք անգամ երեսուն՝ կանի իննսուն։ Տեսնես որևէ մեկը հաշվո՞ւմ է»։ Քիչ անց նորից լռություն տիրեց, և նույն զիլ ձայնը երգեց մի ուրիշ քառյակ.
<poem>::::::::— Հե՜յ, բոլորդ մոտեցեք,— նորից Ալիսը ձայնեց,—::::::::Ինձ տեսնելը պատիվ է, ինձ լսելը շնորհ է մեծ,::::::::Քանզի ձեզ բախտ վիճակվեց գալ մասնակցել մեր ճաշին՝::::::::Սև, Սպիտակ թագուհու, Ալիսի հետ միասին։</poem>
Կրկին խումբը երգեց կրկներգը.
<poem>::::::::Բաժակները ձեր լցրեք թանաքով ու մածուկով,::::::::Լցրեք ինչ որ պատահի, միայն՝ խմվի հաճույքով.::::::::Ավազ խառնեք խմիչքին և բուրդ խառնեք այս գինուն,::::::::Ինը անգամ իննսուն գովեք Ալիս Թագուհուն։</poem>
— Ինը անգամ իննսուն,— հուսահատ կրկնեց Ալիսց,— ավելի լավ է չհաշվեմ և անմիջապես ներս մտնեմ։
Սպիտակ Թագուհին հրճվանքից ծիծաղեց ու շոյեց Ալիսի այտը, ապա սկսեց.
<poem>::::::::::«Նախ պետք է ձուկը բռնել»։::::::::Դժվար բան չէ, երեխան էլ կբռնի։::::::::::«Հետո՝ փող տալ ու առնել»։::::::::Դժվար բան չէ, մի փեննին էլ այն կառնի։
::::::::::«Մի ձուկ եփիր ինձ համար»։::::::::Դժվար բան չէ, աչքդ թարթես՝ եփված է։::::::::::«Ափսեի մեջ դիր հարմար»։::::::::Դժվար բան չէ, մանավանդ երբ դրված է։
::::::::::«Բեր ու ոչինչ մի հարցրու»։::::::::Ի՞նչ է մի ափսե բերելը՝ խաղ ու պար։::::::::::«Կափարիչը բարձրացրու»։::::::::Իսկ էդ մեկը վայ թե ծանր է ու դժվար։
::::::::::«Ա՜յ քեզ հրաշք ու զավեշտ,::::::::Սոսնձում է եղած֊չեղածն էս ձուկը։::::::::Ասա տեսնեմ որն է հեշտ՝::::::::::Ափսեն բացել, թե՞ բացել այս հանելուկը»։</poem>
— Մի րոպե մտածիր, հետո, մինչ այդ, մենք կխմենք քո կենացը։ Թագուհի Ալիսի կենացը,— Սև Թագուհին ճչաց ամբողջ ուժով, և հյուրերն անմիջապես գործի անցան, չնայած խիստ տարօրինակ ձևով։ Նրանցից ոմանք գավաթները կրակմարիչների նման դրեցին գլխներին և խմեցին այն, ինչ կաթկթում էր վերևից, մյուսները շրջեցին կժերը և կլանեցին սեղանի եզրերից հոսող գինին։ Իսկ երեք արարածներ (նման կենգուրուների) մագլցեցին տապակած մսի սկուտեղի վրա ու ագահորեն լիզեցին մսաջուրը։
Վստահելի
381
edits