Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 1937 բայտ, 15:34, 13 Հունիսի 2014
Քանի որ 132֊րդ էջի շախմատի տախտակը զարմացրել է իմ որոշ ընթերցողներին, ապա հարկ եմ համարում ասել, որ այն կազմված է ճիշտ՝ ըստ քայլերի։ Սև և Սպիտակ քայլերի հաջորդականությունը այնքան էլ բծախնդրությամբ սահմանված չէ։ Իսկ երեք թագուհիների փոխատեղությունը սոսկ միջոց է ասելու, որ նրանք պալատ են մտնում։ Բայց Սպիտակ Արքայի «շախը» 6֊րդ քայլում, Սև Ձիու կորուստը 7֊րդ քայլում և Սև Արքայի վերջնական «մատը» հայտնի կդառնան բոլոր նրանց, ովքեր նեղություն կկրեն խաղաքարերը դասավորելու և խաղի կանոնները խստորեն պահպանելով քայլեր անելու։
Ծննդյան տոն, 1896թ.  <poem>::::::::Մանկիկ անբիծ ու անաղարտ,::::::::::Հրաշք֊աչքեր աստղալից,::::::::Տարիները անցան հանդարտ::::::::::Ու հեռո՜ւ ենք իրարից.::::::::Բայց քո ժպիտն է շողշողում::Ծննդյան տոն::::::Իմ հեքիաթի ամեն տողում։ ::::::::Էլ չտեսա դեմքդ պայծառ.::::::::::Ձայնդ կորավ մշուշում, 1896թ::::::::Ջահել կյանքիդ բովում կայտառ,::::::::::Գիտեմ, դու ինձ չես հիշում.::::::::Սակայն դարձյա՛լ ուրախ եմ ես,::::::::Որ հեքիաթս պիտի լսես։ ::::::::Հեքիաթը, որ մի օր հնչեց::::::::::Արևավառ ամռան մեջ::::::::Ու զանգակի պես ղողանջեց::::::::::Կոհակների հետ անվերջ։::::::::«Մոռացի՛ր»,— ասում է կյանքը,::::::::Բայց հնչում է արձագանքը։ ::::::::Ականջ արա, երբ դեռ չկան::::::::::Ցավ ու կսկիծ, կյանքը՝ անքուն,::::::::Մելամաղձոտ, հեզ աղջկան::::::::::Պիտի դարձնի մշտարթուն։::::::::Մենք, սիրելի՛ս, արդ մեծացել::::::::Հասուն մանուկներ ենք դարձել։ ::::::::Դրսում՝ ձմեռ, սառած առու,::::::::::Բուք ու բորան, ցուրտ գիշեր,::::::::Ներսում՝ կարմիր ցոլք բուխարու::::::::::Եվ մանկության ջերմ հուշեր...::::::::Թող որ բառերն այս քաղցրահունչ::::::::Խեղդեն ձայնը փոթորկաշունչ։ ::::::::Թեկուզ այստեղ դու անհամար::::::::::Հառաչ լսես սրտաբեկ,::::::::Ամռան զվարթ օրվա համար::::::::::(Չի՛ կրկնվի այն երբեք)։::::::::Չի վրդովի նրանց շունչը՝::::::::Մեր հեքիաթն ու մեղմ մրմունջը...</poem>
Վստահելի
381
edits