Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

No change in size, 21:45, 13 Հունիսի 2014
/* Գլուխ քսաներորդ — Արեւը */
Նա ծածկոցը փռեց հատակին, տրուսիկով պառկեց վրան ու մեջքն արեւին արեց։ Կատուն էլ պառկեց կողքին ու սկսեց տաքանալ։
Տանն ամեն ինչ կենդանացավ։ եվ Եվ ծաղիկները թեքվեցին դեպի արեւը, եւ թիթեռներ հավաքվեցին ինչ֊որ տեղից։ Գավրյուշա հորթուկն էլ սկսեց թռչկոտել, ինչպես բացատում, եւ ուրախությունից ինքն իրեն հարու տալ։
Իսկ բակում խոնավ է, ցուրտ ու ցեխ։ Շուտով ձմեռ կլինի։ Նրանց տունը փողոցի կողմից փայլում է խաղալիքի նման։ Նույնիսկ մի ինչ֊որ երաշտահավիկ եկավ ու սկսեց ծեծել պատուհանը։ Բայց նրան ներս չթողեցին։ Չպետք է երես տալ։ Ա՛յ, երբ սառնամանիք լինի, խնդրեմ, թող գա։
— Մենք «Ժամանակակից փոստատար» թերթ չենք բաժանորդագրվել։ Դա մեծերի համար է։
— Ա՜խ, ափսոս,— տխրում է փոստատար Պեչկինը։— Ուրեմն ինչ֊որ բան խառնել եմ։— Ու աչքերով չորս կողմն է փնտրում․ սալօջախ կամ բուխաիր բուխարի չկա՞ արդյոք։
Արեւը նրան տաքացնում է։ Նա քրտնում է, ջուր դառնում, բայց տեղից չի շարժվում։ Ուզում է գաղտնիքը պարզել։