Changes
/* ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. Հայելու միջատները */
Այդ րոպեին նրան մոտեցավ մի Եղնիկ և իր խոշոր, մեղմ աչքերը հառեց Ալիսին ու բոլորովին չվախեցավ։
— Արի ինձ մոտ, արի,— Ալիսը ձեռքը Երկարեց երկարեց դեպի կենդանին և փորձեց շոյել նրան։ Եղնիկը հետ քաշվեց ու շարունակեց անթարթ աչքերով նայել աղշկան։աղջկան։
— Անունդ ի՞նչ է,— չափազանց հաճելի, քնքուշ ձայնով հարցրեց Եղնիկը։
Նա երկար քայլեց, բայց որտեղ որ ճանապարհը բաժանվում էր, երկու ուղեցույցները դարձյալ նույն ուղղությունն էին ցույց տալիս։ Մեկի վրա գրված էր. «ԴԵՊԻ ՉԸՐԽԿԻ ՏՈՒՆԸ», մյուսի վրա՝ «ԴԵՊԻ ՇԸՐԽԿԻ ՏՈՒՆԸ»։
— Ուրեմն, նրանք միևնույն տանն են ապրում,— կռահեց Ալիսը,— զարմանալի է, ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին չեմ մտածել։ Բայց այնտեղ երկար մնալ չեմ կարող։ Միայն կողջունեմ նրանց և կհարցնեմ, անտաոից անտառից դուրս գալու ճանապարհը։ Երանի մինչև մութն ընկնելը հասնեմ Ութերորդ Քառակուսուն։
Նա սկսեց թափառել անտառում՝ խոսելով ինքն իր հետ, և երբ անցավ ճանապարհի շրջադարձը, նրա դիմաց ելան երկու գեր մարդ։ Այդ հանդիպումն այնքան հանկարծակի էր, որ Ալիսը ցնցվեց ու կանգ առավ, սակայն շուտափույթ հավաքեց իրեն՝ ենթադրելով, որ նրանք պիտի լինեն։