Changes
/* ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Խոսող ծաղիկների պարտեզը */
Այդպես էլ արեց։ Գնաց բոլոր կողմերով, վեր ու վար, փորձեց բոլոր շրջադարձերը, բայց անօգուտ, շարունակ նրա դիմացն էր ելնում տունը։ Վերջին անգամ սովորականից ավելի արագ անկյունադարձ արեց ու դարձյալ հայտնվեց նույն տեղում, նախքան կկարողանար կանգ առնել։
— Իզուր տեղն էլ այդ մասին խոսում եմ,— վրդովվեց պղջիկըաղջիկը, նայելով տանը և ձևացնելով, թե վիճում է հետը,— միևնույն է, ներս չեմ գնա, որովհետև նորից ձայելու հայելու միջով պիտի անցնեմ ու մտնեմ իմ հին սենյակը և վերջ բոլոր արկածներին։
Ալիսը վճռականորեն շրջվեց և կրկին ճանապարհ ընկավ արահետն ի վար. այս անգամ որոշել էր գնալ ուղիղ։ Մի քանի րոպե ամեն ինչ լավ էր ընթանում։
— Այս ինչքա՜ն է մեծացել,— բացականչեց նա։
Թագուհին, իսկապես որ, աոաջվանը առաջվանը չէր։ Երբ Ալիսն առաջին անգամ հանդիպեց նրան մոխիրների մեջ, նա ընդամենը երեք մատնաչափ էր, իսկ այստեղ՝ պարտեզում, կես գլխով բարձր էր իրենից։
— Մաքուր օդն է պատճառը,— բացատրեց Վարդը,— այստեղ օդը հիանալի է։