Changes

Օպրիչնիկի օրը

Ավելացվել է 47 037 բայտ, 12:16, 17 Հունիսի 2014
/* Իշխանավորի օրը */
― Գործի անցիր։
Տիմոխան ճարպկորեն ամրացնում է գլուխը նժույգիս բամպերին, իսկ ավելը բեռնախցիկին։ Ձեռքս դնում եմ մեքենայի փականին, թափանցիկ տանիքը բարձրանում է։ Նստում եմ կիսպառկած սև կաշվե նստատեղին։ Կոճկվում։Գործի եմ գցում շարժիչը։ Կաղնե դարպասները բացվում են։ Դուրս եմ գալիս, սլանում նեղ, ուղիղ, ձնածածկ, եղևնիներով շրջապատված ճանապարհով։ Գեղեցիկ է։ Լա՜վ տեղ է։ Հայելու մեջ տեսնում եմ կալվածքս։ Լա՜վ տուն է, հոգի ունի։ Միայն յոթ ամիս եմ ապրում, բայց այնպիսի զգացում ունեմ, որ ծնվել և մեծացել եմ այստեղ։ Նախկինում կալվածքը պատկանում էր Գանձարանի փոխանակողի ընկերոջը՝ Գոռոխով Իվան Իգնատիչին։ Երբ նա Գանձարանի Մեծ Մաքրման ժամանակ կորցեց լավ վերաբերմունքը և անպաշտպան մնաց, մենք նրան մեր ձեռքը վերցրինք։ Այն ամառ, գանձարանականներից շատերի գլուխները թռան։ Բոբրովին իր հինգ մեղսակիցների հետ երկաթյա վանդակով ողջ Մոսկվայով մեկ պտտեցին, ճիպոտներով ծեծելուց հետո, Լոբնիյ տեղում գլխատեցին։ Գանձարանականների կեսին՝ Մոսկվայից վռնդեցին Ուռալից այն կողմ։ Աշխատանքը շատ էր․․․ Այն ժամանակ Գոռոխովին, ինչպես ընդունված է, սկզբից մռութով գոմաղբի մեջ քարշ տվին, հետո բերանը թղթադրամներով լցրին, կարեցին, հետույքի մեջ մոմ մտցրին և կալվածքի դարպասին կախեցին։ Ընտանիքին ձեռք տալու հրաման չկար։ Իսկ կալվածքը ինձ վրա գրեցին։ Արդար է մեր Տերը։ Եվ փառք աստծո։  Ճանապարհը աջ է թեքվում։ Դուրս եմ գալիս Ռուբլևի ճանապարհը։ Լավն է այն, երկհարկանի, տաս շարքով։ Մտնում եմ ձախ, կարմիր շարքը։ Այն մերն է։ Պետականը։ Քանի դեռ կենդանի եմ ու Տիրոջ գործին՝ այս ճանապարհով եմ շարժվելու։ Մեքենաները ճանապարհ են տալիս, տեսնելով օպրիչնիկի շան գլխով կարմիր «ձիուն»։ Շվվոցով կտրում եմ մերձմոսկովյան օդը, սեղմում պեդալը։ Ճանապարհային հերթապահը հարգանքով է նայում։ Հրամայում եմ․ ― Ռադիո «Ռուս» Խցիկում կենդանանում է աղջկական փափուկ ձայնը․ ― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլիովիչ։ Ի՞նչ եք ցանկանում լսել։ Բոլոր նորություններն արդեն գիտեմ։ Խումհարից հետո հոգիս լավ երգ է ուզում․ ― Ինձ համար երգիր տափաստանի ու արծվի մասին։ ― Ձեր ցանկությունը կկատարվի։ Մուտք են գործում գուսլյարները, սահուն, թափվում են զանգերը, արծաթյա զանգակն է զրնգում, և․  Օհ, դու տափաստան անծայրածիր, Տափաստան Լայնածիր, Հեռուն ես ձգվել։ Օհ, տափաստանի արծիվը բարձրանում է։ Օհ, դոնի կազակը Ուրախանում է։  Երգում է Կարմիր Դրոշի Կրեմլյան երգչախումբը։ Հզոր է երգում, լավ։ Երգը այնպես է զրնգում, որ աչքերիս արցունքներ են հայտնվում։ Սլանում է «մերինս»<ref>Մե՛րին ― ամորձատված ձի, այստեղ՝ հնազանդ ձի</ref> մայրաքաղաք, արագ անցնում են գյուղերն ու կալվածքները։ Արևը շողում է ձյունածածկ եղևվնիների վրա։ Հոգիս կենդանանում է, մաքրվում, բարձր բան ուզում․․․ Օհ, մի թռչիր արծիվ,  Այդքան ցածր, Օհ, մի զբոսնիր կազակ, Ափին այդքան մոտ։  Երգով էլ կմտնեի Մոսկվա, բայց ընդհատեցին։ Զանգում է Պոսոխը։ Նրա խնամված մռութը հայտնվում է գունավոր շրջանակում։ Գրողը քեզ տանի․․․ ― մռմռթում եմ, հեռացնելով երգը։ ― Կոմյագա։ ― Ի՞նչ է քեզ պետք։ ― Խոսք և գործ։ ― Հետո՞։ ― Վրիպեցինք ազնվականի հետ։ ― Այդ ինչպե՞ս։ ― Չկարողացանք արգեված բանը նրա մոտ գցել։ ― Ի՜նչ ես ասում։ Ինչո՞ւ ձայն չէիր հանում, հավի գլուխ։ Մենք մինչև վերջին րոպեն սպասում էինք, բայց նրա պահակախումբը հայտնի է, ամեն ինչ հսկում է։ ― Բատյան<ref>Այստեղ զինվորական ստորբաժանումի հրամանատար, որին հարգանքով են վերաբերվում։</ref> գիտի՞։ ―Ո֊ո֊չ։ Կոմյագա, ինքդ ասա նրան, ես վախենում եմ։ Նա դեռ արվարձանների բնակիչների համար է վրաս զայրացած։ Արա այդ, ես պարտք չեմ մնա։ Կանչում եմ Բատյային։ Նրա լայն, շիկավուն մորուքով դեմքը հայտնվում է ղեկի աջ կողմում։ ― Բարև, Բատյա։ ― Ողջույն, Կոմյագա։ Պատրա՞ստ ես։  ― Միշտ պատրաստ եմ, Բատյա, բայց մերոնք հիմար դրության մեջ հայտնվեցին։ Չկարողացան ազնվականի մոտ բան գցել։ ― Արդեն պետք էլ չէ․․․ ― Բատյան հորանջում է, ցույց տալով առողջ, ամուր ատամները։ Նրան առանց դրա էլ կարելի է գցել։ Նա անպաշտպան է։ Միայն, ահա թե ինչ․ ընտանիքին վնաս չտաս, հասկացա՞ր։ ― Հասկացա, ― գլխով արեցի ես, հեռացրի Բատյային, միացրի Պոսոխին։ ― Լսե՞լ ես։ ― Լսել եմ, ― թեթևացած ատամներն է ցույց տալիս նա։ ― Փառք քեզ, Աստված․․․ ― Աստվածն այստեղ գործ չունի։ Տիրոջը շնորհակալություն հայտնիր։ ― Խոսք և գործ։ ― Եվ մի ուշացիր, ուրախ կյանքի սիրահար։ ― Ես արդեն տեղում եմ։ Շրջվում եմ դեպի Ուսպենսկիյ տրակտ<ref>Տրակտ ― ճանապարհ։</ref> Այստեղ անտառը մերինից բարձր է․ հին, դարավոր եղևնիներ։ Շատ բան են տեսել նրանք իրենց կյանքում։ Հիշում են նրանք, հիշում Կարմիր Խռովությունը, հիշում են Սպիտակ խռովությունը, հիշում են Գորշ խռովությունը, հիշում են Ռուսաստանի վերածնունդը։ Հիշում են կերպարանափոխումը։ Մենք փոշի կդառնանք, ուրիշ աշխարհներ կթռչենք, իսկ փառավոր մերձմոսկովյան եղևնիները կանգուն կմնան և վսեմորեն կորորեն ճյուղերը․․․ Ահա թե ազնվականների գործը ինչպես է դասավորվում։ Հիմա որևէ արգելված բան էլ պետք չէ։ Անցյալ շաբաթ այդպես ստացվեց Պրոզորովսկու հետ, հիմա էլ սրա հետ․․․ Տերը որոշել է շատ լուրջ զբաղվել նրանցով։ Ճիշտ է անում։ Գլուխը կտրելիս, մազերի մասին չեն մտածում։ Սկսել ես գործը, մի ասա որ չես կարող։ Եթե պատրաստվել ես հարվածի՝ հարվածիր։ Տեսնում եմ մերոնցից երկու հոգի կարմիր «նժույգներով» Հասնում եմ նրանց, գցում արագությունը։ Մի քիչ էլ միասին ենք առաջ շարժվում և հասնում ազնվազարմ Իվան Իվանովիչ Կունիցինի դարպասին։ Դարպասի մոտ ութ մերոնքական մեքենա կա։ Այստեղ է Պոսոխան, այստեղ են Սիվոլայը, Պոգոդան, Օխլոպը, Զյաբելը, Նագուլը և Կրեպլոն։ Բատյան գլխավորներին գործի չի ուղարկել։ Ճիշտ է Բատյա։ Կունիցինին մերկ ձեռքերով չես վերցնի։ Նրան ջարդելու համար՝ հմտություն է անհրաժեշտ։ Կանգ եմ առնում, դուրս գալիս մեքենայից, բացում բեռնախցիկը, հանում հաստ մահակը։ Մոտենում եմ մերոնց։ Նրանք սպասում են հրամանի։ Բատյան չկա, ուրեմն գլխավորը ես եմ։ Բարևում ենք շատ գործնական։ Նայում եմ պարսպին․ չորս բոլորը, անտառում Գաղտնի Հրամանի հրաձգավորներն են մեզ օգնելու համար։ Կալվածքը Տիրոջ հրամանով շրջապատված է դեռ գիշերվանից։ Որպեսզի ոչ մի մուկ չվազի, կամ նենգ մոծակ չթռչի։ ― Բայց ամուր է ազնվականի պարիսպը։ Պոյարոկը զանգ է տալիս ու կրկնում․ Բաց արա, Իվան Իվանիչ։ Ինքնակամ բացիր։ ― Առանց դումայի գրագիրների ներս չեք մտնի, մարդասպաններ, ― լսվում է դինամիկից։ ― Ավելի վատ կլինի, Իվան Իվանիչ։ ― Սրանից վատ չի լինի, շուն։ ― Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ Ավելի վատ է Գաղտնի Հրամանում։ Բայց Իվան Իվանիչին այնտեղ պետք չէ հասցնել։ Ինքներս գլուխ կհանենք։ Մերոնք սպասում են։ Ժամանակն է։ Մոտենում եմ պարսպին։ Օպրիչնիկները ապասում են։ Մահակով խփում եմ դարպասին առաջին անգամ։ ― Վա՛յ այս տանը։ Խփում եմ երկրորդ անգամ։ ― Վա՛յ այս տանը։ Խփում եմ երրորդ անգամ։ ― Վա՛յ այս տանը տանը։ Եվ շարժվեց օպրիչնինան։ ― Խոսք և գործ։ Հո՛յդա։<ref>մարտական բացականչություն։</ref> ― Հո՛յդա։ Խոսք և գործ։ ― Խոսք և գործ։ ― Հոյդա։ Հոյդա։ Հոյդա։ Թփթփացնում եմ Պոյարեկի ուսին․ ― Գործի՛ր։ Պոյարեկն ու Սիվոլայը իրար անցան, դարպասին կպցրին պայթուցիկը։ Բոլորը հեռացան, փակեցին ականջները։ Որոտաց՝ կաղնե դարպասի շուրջը՝ տաշեղներ։ Մենք խցկվեցինք բացված ճեղքը։ Իսկ այնտեղ պահակներն են մահակներով։ Հրազենով պաշտպանվել արգելված է, թե չէ հրաձիգները իրենց կրակով բոլորին կգցեն։ Իսկ դումայի ընդունած օրենքով ― եթե մահակավոր ծառաներից որևէ մեկը կարողանա դիմադրել հարձակմանը, նա չի պատժվի։ Ներխուժում ենք։ Իվան Իվանիչի կալվածքը հարուստ է, բակը ընդարձակ։ Տեղ կա կռվելու համար։ Մեզ սպասում են պահականերն և ծառաները մահակներով ու ցցերով։ Երեք շխթայված շներ փորձում են հարձակվել մեզ վրա։ Այսպիսի մեծ խմբի հետ կռվելը դժվար գործ է։ Պետք է պայմանավորվել։ Պետք է խորամանկություն ցուցաբերել պետական գործը իրագործելու համար։ Բարձրացնում եմ ձեռքս։ ― Ինձ լսեք։ Ձեր տերը միևնույն է ապրող չէ։ ― Գիտենք, ― բղավում են պահակները։ ― Բայց միևնույն է ստիպված ենք պաշտպանվել։ ― Սպասե՛ք։ Եկեք ընտրենք կռվողներին։ Ձերը հաղթեց՝ ունեցվածքով անվնաս կգնաք։ Մերը հաղթեց՝ ամեն ինչ մեզ կմնա։ Մտածմունքի մեջ ընկան պահակները։ Իսկ Սիվոլայը ասաց նրանց․ ― Համաձայնեք, քանի մենք բարի ենք։ Միևնույն է ձեզ դուրս ենք անելու, երբ օգնությունը գա։ Օպրիչնիկներին ոչ ոք չի կարող հաղթել։ Նրանք խորհրդակցեցին, բղավեցին․ ― Լավ։ Իսկ ինչո՞վ ենք կռվելու։ ― Բռունցքներով, ― պատասխանում եմ։ Դուրս է գալիս նրանց մենամարտողը․ աժդահա անասնապահը, դդումանման մռութով։ Հանում է վերարկուն, հագնում ձեռնոցները, փսլինքը սրբում։ Բայց մենք դրան պատրաստ ենք։ Պոգոդան Սիվոլայի ձեռքերին է գցում սև վերարկուն, կզաքիսի մորթով երիզված գլխարկը թափ տալիս, դիպակե պիջակը հանում, հանդգնորեն կարմիր մետաքս հագած ուսերը շարժում, ինձ աչքով անում և առաջ դուրս գալիս։ Պոգոդայի առջև, նույնիսկ Մասլոն՝ դեռահաս է։ Բարձրահասակ չէ Պոգոդան, բայց լայնաթիկունք է, պինդ ոսկոռ ունի, ճարպիկ է։ Նրա մռութին հասցնելը դժվար է։ Իսկ նրանից ծեծ ուտելը՝ շատ հեշտ։ Պոգոդան կկոցած աչքերով նայում է մրցակցին։ Խաղում է մետաքսե գոտու հետ․ ― Դե ինչ, անշնորհքի մեկը, պատրա՞ստ ես ծեծ ուտել։ ― Քեզ մի գովիր, օպրիչնիկ, դեռ կռիվը չսկսած։ Պոգոդան հակառակորդի հետ շրջաններ են կատարում, նշան են բռնում։ Տարբեր է նրանց հագուստը, զբաղեցրած դիրքը, տարբեր տերերի են ծառայում, իսկ ուշադիր նայես՝ նույն ռուսական խմորից են հունցված, ռուս մարդիկ վճռական են։ Շրջապատում ենք նրանց, խառնվում ծառաների հետ։ Բռունցքներով մարտի ժամանակ դա նորմալ է։ Այստեղ բոլորը հավասար են, և հասարակ մարդը և ազնվականը և օպրիչնիկը և հրամայականները։ Բռունցքը ինքը՝ թագավոր է։ Ծիծաղում է Պոգոդան, աչքով անում ծառային, լայն ուսերով խաղում։ Եվ չդիմացավ մուժիկը, նետվեց հարվածելու փթանոց բռունցքով։ Պոգոդան կզանում է, և ուղիղ նրա սրտի տակ կարճ հարված հասցնում։ Զկրտաց նա, բայց դիմացավ։ Պոգոդան նորից պարում է, անամոթ աղջկա նման ուսերը ճոճում, աչքով է անում, վարդագույն լեզուն ցույց տալիս։ Անասնապահը պարերը չի հարգում, կոկորդային ձայներ է հանում, ու նորից պատրաստվում է խփել։ Բայց Պոգոդան նրան կանխում է, ձախից այտին, աջից կողերին՝ հարված, հարված։ Կողերը ճաքեցին։ Իսկ ծանր փթանոց բռունցքից նորից խուսափում է։ Մռնչաց անասնապահը արջի նման թափահարեց բռունցքները, կորցնելով ձեռնոցները։ Միայն թե ոչ մի օգուտ․ նորից հարված սրտի տակ և քթին։ Նահանջում է աժդահան ինչպես արթնացրած արջը։ Միացնում է ձեռքերը, մռնչում, սառը օդին հարվածում։ Բայց ամեն ինչ իզուր է․ հարված, նորից հարված։ Արագ են Պոգոդայի բռունցքները․ ահա արդեն անասնապահի մռութը արյան մեջ է, աչքը վիրավոր, քթից արյուն է թափում։ Թռչում են ալ կաթիլները, սուտակի պես փայլում ձմեռային արևի տակ, թափվում տրորված ձյան վրա։ Մռայլվում են ծառաները։ Մերոնք իրար աչքով են անում։ Երերում է անասնապահը, ջարդված քթով ֆսֆսացնում, թքում փշրված ատամները։ Հարված, էլի հարված։ Նահանջում է աժդահան, ձեռքերն այնպես թափահարում, կարծես մեղուներ է քշում։ Իսկ Պոգոդան նրան հանգիստ չի թողնում։ Էլի հարված, էլի։ Ճշգրիտ և ուժեղ է խփում օպրիչնիկը։ Մերոնք սուլում են, ձեռք առնում։ Վերջին հարվածը շատ ուժեղ էր։ Ընկնում է աժդահան մեջքի վրա։ Պոգոդան իր ձևավոր սապոգը դնում է նրա կրծքին, հանում դանակը պատյանից, և նրա մռութին ամբողջ ուժով քսում, խըրթ։ Այ այսպես։ Ի գիտություն։ Ուրիշ կերպ հիմա չի կարելի։ Արյունով, ամեն ինչ հեշտ է անցնում։ Ծառաները քարացան։ Անշնորհքը կտրած մռութը բռնեց, մատների տակից արյուն է թափվում։ Պոգոդան պահում է դանակը, թքում պարտվածի վրա և աչքով անում ծառաներին․ ― Այսպես։ Մռութը արյունլվա է։ ― Սրանք հայտնի բառեր են։ Մերոնք միշտ այդպես են ասում։ Այդպես է ստացվել։ Ժամանակն է կետ դնել։ Բարձրացնում եմ մահակս․ ― Ծնկի՛, անշնորհքներ։ Այսպիսի ակնթարթներին ամեն ինչ միանգամից պարզվում է։ Այնքան լավ է երևում ռուս մարդը։ Շշմած դեմքեր։ Հասարակ մարդկանց դեմքեր։ Սիրում եմ նրանց նայել այսպիսի ժամանակ, ճշմարտության պահին։ Հիմա նրանք հայելի են, որում արտացոլվում ենք մենք և ձմեռային արևը։ Փառք աստծո, պարզ է այս հայելին, չի մթնել ժամանակից։ Մերոնք թուլացան, աշխուժացան։ Եվ միանգամից՝ զանգ Բատյաից․ հետևում է մեզ իր մոսկովյան ապարանքից։ ― Ապրե՛ք։ ― Ծառայում ենք Ռուսաստանին, Բատյա։ Ի՞նչ անենք տան հետ։ ― Պետք է ոչնչացվի։ ― Ոչնչացվի՞։ Սա ինչ֊որ նոր բան է․․․ Սովորաբար ճզմված կալվածքը պահում էինք մերոնց համար։ Նախկին ծառաներն էլ անցնում էին նոր տիրոջը։ Ինչպես ինձ մոտ։ Իրար ենք նայում։ Բատյան քմծիծաղում է․ Ի՜նչ եք կանգնել։ Հրամանն այդպիսին է․ տեղը մաքրել։ ― Կանենք, Բատյա։ Ահա։ Դատարկ տեղ թողնել։ Նշանակում է՝ կարմիր աքլոր։ Վաղուց այդպիսի բան չէր եղել։ Բայց հրամանը հրաման է։ Այն չի քննարկվում։ Հրամայում եմ ծառաներին․ ― Ամեն մեկդ կարող եք ձեր ունեցվածքից մի պարկ վերցնել։ Տալիս ենք երկու րոպե։ Նրանք արդեն հասկացել են, որ տունը կորած է։ Վեր թռան, վազեցին, ցրվեցին իրենց անկյունները ունեցածը հավաքելու, հետն էլ ինչ֊որ ձեռքի տակ ընկնի։ Իսկ մերոնք տանն են նայում․վանդակապատ պատուհաններին, մետաղյա դռներին, կարմիր աղյուսե պատերին։ Ամեն ինչ շատ հիմնավոր է։ Պատերը լավ են շարված, հարթ։ Վարագույրները իջեցված են, բայց անցքերից աչքեր են նայում։ Այնտեղ տաք օջախ է, վերջին, թաքնված, մահացու վախով լցված օջախ։ Ի՜նչ քաղցր է թափանցել այնտեղ, և դուրս շպրտել նրանց։ Ծառաները մի֊մի պարկ հավաքեցին։ Դանաղ, հնազանդորեն քարշ են գալիս, կարծես թափառաշրջիկներ։ Թույլ ենք տալիս նրանց գնալ դարպասների մոտ։ Իսկ այնտեղ, կոտրած դռան մոտ հրաձգավորներն են հերթապահում իրենց ճառագայթանետերով։ Թողնում են կալվածքը ծառաները, ետ նայում։ Նայեք, անշնորհքներ, մեզ ինչ։ Հիմա մեր ժամն է։ Շրջապատում ենք տունը, մահակներով խփում վանդակապատ պատուհաններին, պատերին․ ― Հո՛յդա։ ― Հո՛յդա։ ― Հո՛յդա։ Հետո երեք անգամ շրջանցում ենք, արևի շարժման ուղղությամբ․ ― Մահ այս տանը։ ― Մահ այս տանը։ ― Մահ այս տանը։ Պոյարոկը պայթուցիկ է ամրացնում երկաթե դռանը։ Ետ ենք գնում, փակում ականջներս ձեռնոցներով։ Պայթուն՝ և չկա դուռը։ Բայց առաջինից հետո, երկրորդ, փայտա դուռն է։ Սիվոլայը հանում է ճառագայթադանակը։ Կապույտ, կատաղի կրակը բարակ շյուղով կպավ դռանը, և ընկավ դռան կտրված կտորը։ Ներս ենք մտնում։ Անշտապ ներս ենք մտնում։ Հիմա արդեն շտապելու կարիք չկա։ Ներսում լռություն է, հանգիստ է։ Լա՜վն է ազնավականի տունը, հարմար է։ Հյուրասենյակը կահավորված է չինացիների մոտ ընդունված ձևով՝ թախտեր, գորգեր, ցածր սեղանիկներ, մարդու հասակ ունեցող ծաղկամաններ, մետաքսի վրա դրված կանաչ նեֆրիտից վիշապներ։ Նորությունների փուչիկները նույնպես չինական են՝ ծռած սև փայտով երիզված։ Արևելյան գարշահոտություն է զգացվում։ Մոդայիկ է, ոչինչ չես կարող անել։ Բարձրանում ենք վերև չինական գորգերով ծածկված լայն աստիճաններով։ Այստեղ օդը հարազատ է՝ լամպի յուղի, փայտի, հին գրքերի, վալերիանկայի հոտ է գալիս։ Սենյակները գերանապատ են։ Սրբիչներով զարդարված, ապակեպատ դարակներով, սնդուկներով, կոմոդներով, սամովարներով և կեռամիկական սալիկներով զարդարված վառարաններով։ Ցրվում ենք սենյակներով։ Մարդ չկա։ Մի՞թե փախել է ոջիլը։ Քայլում ենք, մահճակալների տակ խցկում մահակները, խառնում սպիտակեղենը, զգեստապահարանները ջարդում։ Տան տերը չկա։ Նա հո չէ՞ր կարող ծխնելույզով փախչել, ― փնթփնթում է Պոսոխան։ ― Երևի գաղտնի ելք կա տանը, ― մահակով խառնում է կոմոդը Կրեպլոն։ ― Պարիսպը շրջապատված է հրաձիգներով, ո՞ւր պիտի փախչեր, ― առարկում եմ ես։ Բարձրանում ենք ձեղնահարկ։ Այստեղ ձմեռային այգի է, քարեր, ջրվեժ, տրենաժյորներ, աստղադիտարան։ Հիմա բոլորն աստղադիտարաններ ունեն․․․ Այ, թե ինչը չեմ կարող հասկանալ․ աստղագիտությունը և աստղաբանությունը մեծագույն գիտություններ են, բայց ի՞նչ գործ ունի այստեղ աստղադիտակը։ Դա հո երազահան գիրք չէ։ Մայրաքաղաքում աստղադիտակների պահանջարկն ուղղակի անհավանական է, գլխի մեջ չտեղավորովող։ Նույնիսկ Բատյան է իր կալվածքում դրել։ Ճիշտ է, նրա մեջ նայելու ժամանակ չունի։ Պոսոխան կարծես կարդում է մտքերս․ ― Խոսքներն իրար արած ազնվականներն ու փոխանակողները աստղերին են պլշում։ Ի՞նչ են ուզում այնտեղ տեսնել։ Իրենց մա՞հը։ ― Միգուցե Աստծո՞ւն, ― ծիծաղում է Խրուլը, մահակով արմավենուն խփելով։ ― Մի զբաղվիր սրբապղծությամբ, ― նկատողություն է անում Բատյայի ձայնը։ ― Ներիր, Բատյա, ― խաչակնքվում է Խրուլը, ― սատանան խառնեց․․․ ― Ինչո՞ւ եք հին ձևով ման գալիս, հիմարներ, ― անհանգստանում է Բատյան, միացրեք «փնտրիչը»։ Միացնում ենք «փնտրիչը»։ Նա ծվվում է, առաջին հարկն է ցույց տալիս։ Իջնում ենք։ Փնտրիչը տանում է մեզ դեպի երկու չինական ծաղկամանները։ Մեծ, հատակին դրված ծաղկամանները։ Իրար ենք նայում, իրար աչքով անում։ Գլխով եմ անում Խրուլին ու Սիվոլային։ Նրանք բարձրացնում են մահակները և հարվածում ծաղկամաններին։ Նուրբ, ահռելի հրեշների ձվերի կլեպի նման, ճենապակին փշուր֊փշուր է լինում։ Իսկ այդ ձվերից, ասես Կաստորներ ու Պոլլյուքսներ՝<ref>Կաստոր և Պոլլյուքս ― հին հունական միֆերի հերոսներ, երկվորյակներ</ref> ազնվականի երեխաները ոլոռի պես թափվում են գորգերի վրա և աղաղակում։ Երեք, չորս․․․ վեցն են։ Բոլորը շեկ, մեկը մյուսից փոքր։ ― Ահա՜ թե ինչ, ― հռհռում է անտեսանելի Բատյան։ ― Տես, թե ինչ է մտածել գողը։ ― Վախից խելքը թռցրել է, ― երեխաներին է նայում Սիվոլայը։ Լավ չի նայում։ Բայց մենք երեխաներին ձեռք չենք տալիս․․․ Դե, եթե հրաման լինի ճզմել նրանց, ապա իհարկե։ Իսկ ընդհանրապես, մեզ ավելորդ արյուն պետք չէ։ Մերոնք բռնում են գոռգոռացող երեխաներին, կաքավների նման թևի տակ դրած տանում։ Այնտեղ, դրսում, սպասում է մանկատնից եկած դատաիրավականի աշխատակից կաղ Ավերյան Տրոֆիմիչը իր դեղին ավտոբուսով։ Նա կտեղավորի փոքրիկներին, թույլ չի տա որ կորչեն, կմեծացնի մեծ երկրի ազնիվ քաղաքցիներ։ Մանկանց աղաղակների վրա, ինչպես խայծի վրա, ցանցն են ընկնում ազնվազարմների կանայք․ չդիմացավ Կունիցինի կինը, ոռնաց իր թաքստոցում։ Կնոջ սիրտը քար չէ։ Գնում ենք այդ աղաղակի վրա՝ ճամփան դեպի խոհանոց է տանում։ Անշտապ մտնում ենք։ Շուրջներս նայում։ Լա՜վն է Իվան Իվանիչի խոհանոցը։ Ընդարձակ է և խելացիորեն սարքավորված։ Այստեղ և՛ աշխատանքի համար նախատեսված սեղաններ կան, և՛ սալոջախներ, և՛ պողպատյա ու ապակյա դարակներ սպասքով ու համեմունքներով, և՛ բարդ վառարաններ սառը ու տաք ճառագայթներով, և արտասահմանյան հայ֊տեկ,<ref>Բարձր տեխնոլոգիաների օգտագործում տարբեր բնագավառներում, կենցաղում, շինարարությունում</ref> և՛ խորամանկ օդափոխիչներ, և՛ թափանցիկ սառնարաններ լուսավորումով, և՛ տարբեր տեսակի դանակներ, իսկ մեջտեցում՝ ռուսական վառարան՝ լայն, սպիտակ։ Ապրի՛ Իվան Իվանովիչը։ Ի՞նչ ուղղափառ ճաշ առանց ապուրի ու շիլայի ռուսական վառարանից։ Մի՞թե օտարերկրյա ջեռոցում կարկանդակներն այնպես կթխվեն, ինչպես մեր վառարանում։ Մի՞թե կարելի է այնտեղ կաթը երկար թողնել։ Իսկ հայր֊հացը՞։ Ռուսական հացը ռուսական վառարանում պետք է թխվի, դա ձեզ նունիսկ վերջին աղքատը կասի։ Վառարանի բերանը փակված է պղնդյա կափույրով։ Թխկացնում է ծալված մատով Պոյարեկը․  ― Մոխրագույն գայլն է եկել, կարկանդակներ բերել։ Ո՞վ է այստեղ թաքնվել։ Իսկ կափույրի ետևից՝ կնոչ ոռնոց և տղամարու հայհոյոց։ Զայրանում է Իվան Իվանովիչը կնոջ վրա, որ մատնեց իրենց իր աղաղակներով։ Հասկանալի է, իհարկե։ Զգայուն են կանայք, դրա համար էլ նրանց սիրում ենք։ Բացում է վառարանը Պոյարոկը, վերցնում են մերոնք երկար բռնիչներն ու կրակխառնիչը, և նրանցով վառարանի միջից ազնվազարմին ու նրա կնոջը դուրս բերում։ Երկուսն էլ մրոտված են ու դիմադրում են։ Ազնվականի ձեռքերը միանգամից կապում ենք, բերանը փակում ու արմունկներից բռնած բակ տանում։ Իսկ կինը․․․ Կնոջ հետ ստիպված ենք այլ կերպ վարվել։ Այդպես է դրվածքը։ Կապում ենք նրան պարաններով միսը կտրատելու համար նախատեսված սեղանի վրա։ Լա՜վնէ նրա կինը․ բարեկազմ, գեղեցիկ դեմքով, մեծ կրծքերով, հետույքով, տաքարյուն։ ― Բայց սկզբից ազնվազարմը։ Բոլորս դուրս ենք գալիս բակ։ Այնտեղ արդեն սպասում են Զյաբելը ցախավելներով և Նագուլը օճառոտված պարանով։ Քարշ են տալիս նրան օպրիչնիկները ոտքերից բռնած մինչև դարպասը՝ վերջին ճամփան։ Զյաբելն ու Կրեպլոն, նրա ետևից ցախավելներով մաքրում են հետքերը, որպեսզի Տիրոջ գործի հակառակորդի հետքն էլ չմնա Ռուսաստանում։ Նագուլն արդեն բարձրացել է դարպասին, ճարպկորեն պարանն է ամրացնում, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի թշնամիներին է կախում։ Կանգնում ենք դարպասի տակ, ձեռքերով բարձրացնում նրան․ ― Խոսք և գործ։ Եվս մի վայրկյան՝ և ճոճվում է Իվան Իվանովիչը օղակի մեջ, թփրտում, խռխռում, վերջին շունչը փչում։ Հանում ենք գլխարկներս, խաչակնքվում։ Հագնում ենք գլխարկները։ Սպասում՝ հոգին դուրս գա։ Գործի քառորդ մասը արված է։ Հիմա՝ կինը։ Վերադառնում ենք տուն։ ― Միայն չսպանեք, ― ինչպես միշտ, զգուշացնում է Բատյայի ձայնը։ ― Պարզ է, Բատյա։ Այդ կրքոտ գործը մեզ շատ է պետք։ Դա մեզ ուժ է տալիս, որ հաղթենք Ռուսաստանի թշնամիներին։ Այդ գործը պետք է հիմնավոր անել։ Պետք է սկսել ըստ կոչումի և վերջացնել։ Ուրեմն, ես առաջինն եմ։ Իրեն սեղանին է խփում Իվան Իվանովիչի արդեն այրին, բղավում ու տնքում։ Միանգամից հանում եմ շորը, ժանյակներով զարդարված ներքնաշորերը։ Պոյարոկը և Սիվոլայը բարձրացնում ու պահում են նրա սպիտակ, հարթ, կոկիկ ոտքերը։ Սիրում եմ կանաց ոտքերը, առանձնապես ազդրերն ու մատները։ Իվան Իվանովիչի կնոջ ազդրերը գունատ ու զով են, իսկ ոտքերի մատները նուրբ են ու խնամված, վարդագույն լաքով պատված։ Ցնցվում են անօգնական ոտքերը օպրիչնիկների ձեռքում, իսկ մատները լարվածությունից ու վախից դողում են մանր դողով, ցցվում։ Գիտեն Սիվոլայն ու Պոյարեկը իմ թուլությունները, ահա և դողաց կանացի նուրբ կրունկը բերանիս մոտ է, վերցնում եմ դողացող մատները բերանս, և նրա մեջ մտցնում ճաղատ ժանտաքիսս։ Ք՜աղցր է։  Այրին ցնցվում է, ինչպես կենդանի վարդագույն խոզուկը շամփուրի վրա։ Ատամներս խրում եմ նրա կրունկի մեջ։ Ճչում է նա, իրեն սեղանին տալիս, իսկ ես հիմնավորապես ավարտում եմ գործս։ ― Հո՛յդա։ Հո՛յդա, ― մռթմռթում են օպրիչնիկները և շրջվում։ Կարևո՛ր գործ։ Անհրաժե՛շտ գործ։ Լա՛վ գործ։ Առանց այս գործի միտք չունի հարձակումը, ինչպես ձին առանց ձիավարի․․․ առանց սանձի․․․ սպիտակ նժույգ․․․ գեղեցիկ․․․ խելացի․․․ կախարդված․․․ նժույգ․․․ նուրբ կրակ֊նժույգ․․․ քաղցր․․․ շաքարե ձիուկ առանց ձիավարի․․․ և առանց սանձի․․․ սանձի․․․ սպիտակ սատանայի հետ․․․ քաղցր սատանայի․․․ շաքարե սատանայի սանձ․․․ շաքարե սատանայի սանձ․․․ շաքարե սատանայի սանձ․․․ հեռո՞ւ է մինչև․․․ Քաղցր է թողնել սերմդ պետության թշանմու կնոջ մեջ։ Ավելի քաղցր, քան թշնամու գլուխները թռցնել։ Դուրս են գալիս բերանիցս այրու նուրբ մատները։ Գունավոր ծիածաններ են լողում աչքերիս առաջ։ Զիջում եմ տեղս Պոսոխին։ Վրան կարված մարգարտով նրա անդամը, նման է Իլյա Մուրոմեցի մահակին։ Օխա֊խա, շոգ է ազնվազարմի տանը։ Դուրս եմ գալիս, նստում մուտքի մոտ դրված նստարանին։ Երեխաներին արդեն տարել են։ Կտրատված֊ծեծված ծառայից մնացել են միայն արյան հետքերը։ Հրաձիգները դարպասի մոտ կախվածին են նայում։ Հանում եմ «Ռոդինայի» տուփը, ծխում։ Պայքարում եմ այդ վատ, օտար սովորության հետ։ Չնայած կրճատել եմ սիգարետների քանակը մինչև օրում յոթը, բայց վերջնականապես թողնել չեմ կարողանում, կամք չունեմ։ Հայր Պայիսին աղոթեց, պատվիրեց զղջման կանոնը կարդալ։ Չոգնեց․․․ Սառը քամին տարածում է ծուխը։ Արևն առաջվա պես շողում է, աչքով անում ձյանը։ Սիրում եմ ձմեռը։ Ցուրտը գլուխս մաքրում, առույգացնում է։ Ձմռանը Ռուսաստանում պետական գործերն ավելի արագ են գնում, ավելի լավ։ Դուրս է գալիս Պոսոխան․ բերանը բաց է, քիչ է մնում փսլինքը թափվի, աչերը շաղված են, իր կարմրած անդամն ոչ մի կերպ չի կարողանում տեղը գցել։ Չռվաց ոտքերով իրեն կարգի է բերում։ Պիջակի տակից, գիրք է ընկնում։ Բարձրացնում եմ։ Բացում ՝ «Սիրված հեքիաթներ»։ Կարդում եմ ներածությունը։ Հին Ռուսիայում Սուրբ, դանակներ չկային, այդ պատճառով տղամարդիկ միսը անդամներով էին կոտրում։ Իսկ գիրքն այնքան են կարդացել, որ մաշվել է, կեղտոտվել, քիչ է մնում յուղը թերթերից կաթի։ ― Այս ի՞նչ ես կարդում, անպարկեշտ, ― խփում եմ գիրքը ճակատին։ ― Բատյան տեսնի՝ օպրիչնինայից դուրս կշպրտի։ ― Ներիր Կոմյագա, սատանան է մեղավոր, ― մռթմռթում է Պոսոխան։ ― Դանակի սայրով ես քայլում, հիմար։ Այդ անվայելությունը արգելված է։ Այդպիսի գրքերի համար Տպագրական Հրամանը մաքրեցին։ Այնտե՞ղ ձեռք գցեցիր։ ― Այն ժամանակ ես դեռ օպրիչնինայում չէի։ Կառավարչի տանից գողացա։ Սատանան դրդեց։ ― Հասկացիր, հիմար, մենք պաշտպանական երամ ենք։ Մեր միտքը պետք է սառը պահենք, իսկ սիրտը մաքուր։ ― Հասկանում եմ, հասկանում․․․ ― Պոսոխան ձանձրությով քորում է գլխարկի տակի սև մազերը։ ― Տերը կոպիտ արտահայտություններ չի ընդունում։ ― Գիտեմ։ ― Եթե գիտես՝ վառիր այդ անամոթ գիրքը։ ― Կվառեմ, Կոմյագա, խաչով եմ երդվում․․․ ― խաչակնքվում է նա ու գիրքը պահում։ Դուրս են գալիս Նագուլն ու Օխլոպը։ Քանի դեռ չի փակվել դուռը լսում եմ ազնվականի այրու տնքոցները։ ― Լա՜վն է անիծվածը, ― Օխլոպը թքում է, գլխարկը հրում ծոծրակին։ Նրան մահի չե՞ն հասցնի, ― հարցնում եմ հանգցնելով սիգարետս նստարանին։ ― Չէ, չպետք է որ․․․ ժպտուն, լայնադեմ Նագուլը մաքրում է քիթը ինչ֊որ մեկի սիրով ասեղնգործված սպիտակ թաշկինակով։ Շուտով հայտնվում է Զյաբելը։ Նա հուզված է ու շատախոս։ Զյաբելն էլ իմ նման բարձրագույն համալսարանական կրթություն ունի։ ― Որքա՜ն հաճելի է ոչնչացնել Ռուսաստանի թշնամիներին, ― մռթմռթում է նա, գրապանից հանելով առանց ֆիլտրի «Ռոդինայի» տուփը։ ― Չինգիսխանն ասում էր, որ աշխարհի ամենամեծ հաճույքը թշնամիներին հաղթելն է, նրանց ունեցվածքը ոչնչացնելը, նրանց ձիերով մանգալը, նրանց կանանց սիրելը։ Իմաստո՜ւն մարդ էր։ «Ռոդինայի տուփի մեջ են մտնում Նագուլի, Օխլոպի, Զյաբելի մատները։ Հանում եմ իմ ձևավոր, սառը կրակով կայծքարը, վառում նրանց սիգարետները։ ― Բոլորդ այս սատանայական խոտի վրա եք նստել։ Գիտե՞ք, որ թութունը անիծված է սրբերի յոթ քարերի վրա։ ― Գիտենք, Կոմյագա, ― քմծիծաղում է Նագուլը ծուխը ներս քաշելով։ Այդ ծխով սատանային եք մեծարում։ Սատանան սովորեցրել է մարդկանց ծխել, որպեսզի մարդիկ ծխեն նրան։ Ամեն մի սիգարետ՝ դա նրան մեծարելու համար վառած խունկ է։ ― Իսկ ինձ մի նախկին քահանա ասել է, որ նա ով ծխում է՝ Քրիստոսի մարդն է, ― առարկում է Օխլոպը։ ― Իսկ մեր գնդում հարյուրապետը միշտ կրկնում էր․ «Ծխեցրած միսը ավելի երկար է պահպանվում», ― հոգոց հանելով Պոսոխան նույնպես սիգարետ է վերցնում։ ― Հիմարնե՛ր, ― ասում եմ նրանց։ Մեր տերը չի ծխում, Բատյան էլ է թողել։ Մենք էլ պետք է թոքերս մաքուր պահենք։ Եվ բերաններս։ Լուռ ծխում են ու լսում։ Դուռը բացվում է, դուրս են գալիս մնացածները ազնվականի կնոջ հետ։ Դուրս են բերում նրան մերկ մարմնի վրա գցած ոչխարի մուշտակով։ Մերոնց համար կնոջը չարչարելը՝ սովորական բան է։ ― Կենդանի՞ է։ ― Այդ բանից հազվադեպ են մեռնում, ― ժպտում է Պոսոխան։ ― Նրան հո չեն խոշտանգել։ Վերցնում եմ նրա թուլացած ձեռքը։ Զարկերակը նշմարվում է։ ― Այսպես, կնոջը բարեկամնիերի մոտ գցել։ ― Դա մեզ հայտնի է։ Նրան տանում են։ Ժամանակն է գործը վերջացնել։ Օպրիչնիկները տանն են նայում․ տունը հարուստ է, բարիքներով լիքը։ Բայց քանի որ տերը հրամայել է ոչնչացնել, չի կարելի կողոպտել։ Օրենք է։ Ողջ բարիքը Տիրոջ կարմիր աքաղաղին կհասնի։ Նշան եմ տալիս Զյաբելին, նա է մեզ մոտ կրակի գործերով զբաղվում։ ― Գործի՛ անցիր։ Նա հանում է պատյանից իր «Ռեբրոֆֆը», հագցնում նրա վրա շշի նմանվող մասը։ Հեռանում ենք տանից։ Զյաբելը նշան է բռնում պատուհանին, կրակում։ Զրնգաց պատուհանը։ Ավելի ենք հեռանում պատուհանից։ Կիսաշրջան կազմում, հանում պատյաններից դաշյունները, բարձրացնում վերև, իջեցնում, թշնամու տանը նշան բռնում․ ― Վայ այս տանը։ Վայ այս տանը։ Վայ այս տանը։ Պայթյուն։ Խիտ կրակը քուլա֊քուլա դուրս է գալիս պատուհաններից։ Թռչում են կտորտանքները, պատուհանի տաշեղները, ընկնում գետնին։ Կալվածքը վառվում է։ Ահա և նրա մոտ հյուր եկավ Տիրոջ կարմիր աքլորը։ ― Ապրե՛ք։ ― Սառը օդում գույնզգույն շրջանակում հայտնվում է Բատյաի դեմքը։ ― Հրաձիգներին բաց թողեք, ինքներդ՝ Ուսպենսի տաճար աղոթելու գնացեք։ Գործի վերջը թագն է։ Գործդ արեցիր՝ համարձակորեն աղոթիր։ Դուրս ենք գալիս դարպասից, աշխատելով հեռու մնալ կախվածից։ Իսկ դարպասից այն կողմ հրաձգավորները լուր տարածողներին են քաշքշում։ Նրանք կանգնած են իրենց ապարատներով, աշխատում են հրդեհը լուսանկարել։ Հիմա արդեն կարելի է։ Նորությունների Հրամանի հետ, հայտնի նոյեմբերից հետո, մեզ մոտ լավ հարաբերություններ են։ Ձեռքով եմ անում հայրուրպետին։ Ապարատները նշան են բռնում հրդեհին և կախվածին։ Ամեն մի տանը, ամեն մի նորությունների փուչիկով մարդիկ նայում են և տեսնում ուղղափառ Տիրոջ և պետության ուժը։ Հասկանում են Բառը և գործը։ Ինչպես ասում էր մեր տերը․ «Օրենք և կարգ, ― ահա ինչի վրա է կանգնած և կանգնելու մոխրից հառնած Սուրբ Ռուսը։ Սուրբ ճշմարտություն է։
<references />
Ադմին, Վստահելի
1876
edits