Changes
/* Ընդարձակ շրջազգեստը */
Հաճախ նա տարվում է իր ստեղծագործությունները գունազարդելու գաղափարով։ Ես նրան ետ եմ պահում այդ մտքից՝ մատնացույց անելով իմ սպիտակ, լաքապատ, մետաղյա մահճակալը, և խնդրում նրան՝ այդ ամենակատարյալ մահճակալը մտովի պատկերացնել գունազարդ։ Այդ ժամանակ նա գլխավերևում սարսափով իրար է խփում խնամակալի իր ձեռքերը՝ միաժամանակ փորձելով իր փոքր֊ինչ անշարժ դեմքի վրա արտահայտել սարսափի բոլոր հնարավոր ձևերը և ձեռ է քաշում բազմագույն ծրագրերից։
Այսպիսով իմ պետական, մետաղյա, սպիտակ լաքով պատված նահճակալը մահճակալը ծառայում է որպես չափանիշ։ Ինձ համար այն նույնիսկ շատ ավելին է․ իմ մահճակալը՝ դա ի վերջո հասած նպատակակետ է, իմ ափոփանքըսփոփանքը, այն կարող էր դառնալ իմ հավատքը, եթե հիմնարկության տնօրինությունը թույլ տար կատարել որոշ կատարելագործումներ․ ես բարձրացնել կտայի մահճակալի ճաղավանդակը, որպեսզի այլևս ոչ ոք ինձ չափից շատ չմոտենար։
Շաբաթը մեկ անգամ՝ այցելությունների օրը, խախտվում էր իմ սպիտակ մետաղաձողերով հյուսված լռությունը։ Այդ ժամանակ գալիս են նրանք, ովքեր ցանկանում են ինձ փրկել, ում հաճույք է պատճառում ինձ սիրելը, ովքեր կուզենային իմ մեջ գնահատել, հարգել և ճանաչել իրենք իրենց։ Որքան կույր են նրանք, նյարդային, անդաստիրակ։ Եղունգների մկրատով քերծում են ճաղավանդակի սպիտակ լաքը, գրիչներով ու կապույտ մատիտներով երկարավուն անպարկեշտ մարդուկներ են նկարում։ Իմ փաստաբանը՝ իր ողջյունով պայթեցնելով սենյակը, ամեն անգամ նեյլոնե գլխարկը ցցում է մահճակալիս որմնակողմի ձախ սյան վրա։ Եվ ճիշտ այնքան ժամանակ, որքան տևում է նրա այցը, ― իսկ փաստաբանները կարող են երկար խոսել, ― նա նման բռնի գործողությամբ խլում է իմ հավասարակշռությունը և հոգու կայտառությունը։
Եթե ես հենց նոր հատուկ հիշատակեցի իմ տատիկի շրջազգեստը, կարծում եմ՝ լիովին հստակ ասացի․ «Նա նստած էր իր շրջազգեստներով» և նաև գրքիս այս գլուխն անվանեցի «Ընդարձակ շրջազգեստ», նշանակում է՝ գիտեմ, թե ինչով եմ ես պարտական այդ հագուստին։ Իմ տատը մեկ շրջազգեստ չէր կրում, այլ՝ ամբողջ չորսը՝ մեկը մյուսի վրա։ Ընդ որում, նա ոչ թե կրում էր մեկ վերին և երեք ներքին շրջազգեստներ, ոչ, նա կրում էր չորս, այսպես կոչված, վերիններ, ամեն մի շրջազգեստ իր վրա կրում էր հաջորդին։ Տատս չորս շրջազգեստները կրում էր որոշակի համակարգով, համաձայն որի՝ դրանց հաջորդականությունն օրեցօր փոխվում էր։ Այն, ինչ երեկ հագած էր ամենավերևից, այսօր գտնվում էր այդ վերևինի անմիջապես տակը, երկրորդ շրջազգեստը դառնում էր երրորդը։ Երեկվա երրորդ շրջազգեստն այսոր անմիջականորեն հպվում էր մարմնին, իսկ շրջազգեստը, որն երեկ ամենամոտն էր մարմնին, այսօր ցուցադրում էր իր նախշերը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը․ Աննա Բրոնսկի անունով իմ տատիկի բոլոր շրջազգեստները նախընտրում էին մեկ և միևնույն՝ կարտոֆիլի գույնը։ Այդ գույնը պետք է որ նրան սազեր։
Տատիկիս շրջազգեստները, գունից գույնից բացի, առանձնանում էին կտորի արտառոց չափերով։ Դրանք մերթ կլորանում էին, փոնթ էին տալիս, երբ փչում էր քամին, և կախ էին ընկնում, երբ քամին բացակայում էր, ծածանվում էին, երբ այն կողքով էր անցնում, և բոլոր չորսը թիթեռների պես թռչում էին տատիկիս առջևում, երբ քամին փչում էր թիկունքից։ Իսկ նստելիս նա իր բոլոր շրջազգեստները հավաքում էր իր տակը։
Չորս մշտապես ուռած, թառամած, ծալքերով վայր իջնող կամ դատարկ ցցի պես մահճակալի կողքին կանգնած շրջազգեստներից բացի տատս ուներ նաև հինգերորդը։ Այդ հինգերորդը որոշակիորեն ոչնչով չէր տարբերվում մնացած չորս կարտոֆիլագույններից։ Ընդ որում, ոչ միշտ էր, որ որպես հինգերորդ շրջազգեստ մեկ և միևնույն շրջազգեստն էր ծառայում։ Իր եղբայրակիցների պես, քանզի շրջազգեստները օժտված են տղամարդկային բնավորությամբ, նա ևս ենթակա էր փոխարինման, մտնում էր չորս հագնվողների թվի մեջ։ Մնացած շրջազգեստների նման, երբ գալիս էր իր հերթը՝ այսինքն՝ ամեն հինգերորդ ուրբաթ գնում էր ուղիղ դեպի տաշտակը։ Շաբաթ օրերին կախվում էր խոհանոցի պատուհանի դեմի պարանին, իսկ հետո հայտնվում արդուկի տախտակի վրա։
Հետո մեկը մյուսի հետևից՝ նույն դժվարությամբ, կրունկների վրա ավելի ու ավելի շատ կավ քարշ տալով, ցատկոտում են Վինցենտի երկու օր առաջ հերկած դաշտի միջով ու անհետանում ձորակի մեջ։
Շուտով բոլոր երեքը անհետացան, և իմ տատիկը վերջապես կարող էր շունչ քաշել և ճեղքել արդեն գրեթե սառած կարտոֆիլը։ Նա անփութորեն մաքրեց կեղևի միայն հողն ու մոխիրը, կարտոֆիլն ամբողջությամբ մտցրեց բերանը և մտածեց (եթե կարելի է այդպես ասել), որ այդ երեքը երևի թե աղյուսագործներ էին։ Տատս սկսեց շարժել ծնոտը, երբ մեկը դուրս թռավ ձորակից, սև բեղերից վեր փայլում էին վայրի աչքերը, երկու ցատկով հայտնվեց խարույկի մոտ, դես ու դեն նետվեց, հայհոյեց, վախից դողաց, չգիտեր ուր փախչի․ ետ չի կարելի, որովհետև ետևում ձորակից մոտենում էին նիհար ու բարակ այն երկուսը։ Նա ընկավ ծնկների վրա, և նրա աչքերը քիչ մնաց դուրս թռչեն բներից, և ճակատին քրտինք տվեց։ Խեղդվելով, դողացող բերանով, նա սողաց ավելի մոտ, հասավ տատիս ներբաններին, ինչպես մի փոքրիկ գազան՝ նայեց նրան, այնպես, որ տատս հոգոց հանեց, դադարեց ծամել, ներբանները իջեցրեց գետնին, այլևս չմտածելով ո՛չ գործարանի, ո՛չ աղյուսների, ո՛չ դարսողների մասին, այլ ուղղակի բարձրացրեց շրջազգեստը, ոչ, միանգամից բոլոր չորսը։ Բարձրացրեց այնքան, որ կարճլիկը կարողանար ծլկել դրանց տակ, բոլոր չորսի տակ։ Եվ նա անհետացավ իր բեղերի հետ մեկտեղ և այլևս նման չէր գազանի։ Նա Ռամքաուից չէր և ոչ էլ Ֆիրեքից, այլ՝ իր սարսափի հետ մեկտեղ, շրջազգեստի տակ էր և այլևս ծնկների վրա չէր ընկնում։ Կարճլիկը զբաղեցրեց իր տեղը, մոռացավ դողի մասին, և լռություն տիրեց։ Ինչպես նախորդ օրը թույլ քամին խաղում էր տերևուքի մեջ, հեռախոսասյուներն ասես միմյանց ձայն էին տալիս, աղյուսի գործարանի ծխնելույզները վերադարձան ակզբնական սկզբնական դիրքին, իսկ իմ տատը, երկրորդի վրայով խոհեմաբար հարթեց առաջին շրջազգեստը, հետո չորրորդը և նոր երրորդը և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ նոր ու զարմանալի բան է կատարվում այնտեղ՝ իր մաշկի հետ։ Դա զարմանալի էր, չնայած վերևում ամեն ինչ միանգամայն բարեվայելուչ էր։ Տատս մոխրի միջից դուրս քաշեց երկու֊երեք կարտոֆիլ, աջ արմունկի տակի զամբյուղից հանեց չորս հում կարտոֆիլ, դրանք հերթով մեկ առ մեկ, մտցրեց տաք մոխրի մեջ, վերևից էլ տաք մոխիր ավելացրեց և խառնեց, ինչից խարույկը կրկին սկսեց ծխալ՝ էլ ի՞նչ էր մնում նրան անել։
Սակայն հենց նոր էին տատիկիս շրջազգեստները հանգստացել, հենց նոր էր նա նեխած տերևների խիտ ծուխը դարձյալ ուղղել դեպի հարավ֊արևմուտք, երբ ձորակից դուրս պրծան նիհար ու բարձրահասակ այն երկուսը, որոնք հետապնդում էին կարճլիկին, որը ներկայումս կենում էր շրջազգեստների տակ։ Պարզվեց, որ նիհար ու բարձրահասակները, ըստ ծառայության պատկանելության, կրում են դաշտային ոստիկանության համազգեստ։
Նրանք փամփուշտի պես սլացան տատիս մոտով։ Կարծես նրանցից մեկը թռավ խարույկի վրայով։ Սակայն նրանք հանկարծակի ուշքի եկան, արգելակեցին իրենց երկարաճիտ կոշիկների կրունկներով, շրջվեցին, կոշիկներով դոփեցին, հետո հայտնվեցին ծխի մեջ։ Հազալով, նրանք համազգեստներն ազատեցին ծխից և, ծուխը տանելով իրենց հետևից, խոսակցություն սկսեցին իմ տատիկի հետ։ Նրանք հետաքրքրվեցին, թե չի՞ տեսել նա արդյոք, Կոլյաչեկին, քանի որ անպայման պետք է տեսած լիներ նրան՝ նստած լինելով այստեղ՝ ձորակի մոտ։ Կոլյաչեկը հենց ձորակով հեռացավ։
Իմ տատիկը ոչ մի Կոլյաչեկ չէր տեսել, որովհետև ոչ մի Կոլյաչեկի չի ճանաչում։ Նա հարցրեց, թե աղյուսի գործարանից չի՞ արդյոք նա պատահաբար, քանի որ այնտեղի աշխատողներից բացի ինքը ուրիշնեին չգիտի։ Համազգեստավորները նրան նկարագրեցին Կոլյաչեկին՝ մարդու, որն աղյուսի գործարանի հետ կապ չունի, իսկ արտաքնապես կարճ է ու հաստլիկ։ Տատս հիշեց, որ կարծես թե տեսել է, թե ինչպես այդպիսի մեկն այստեղով վազեց և սուր ոստի վրա խրած ծխացող կարտոֆիլով ցույց տվեց փախուստի ուղղությունը դեպի Բիսաու։ Եթե հավատանք կարտոֆիլին, այն ընկած էր գործարանից հաշված, վեցերորդ ու յոթերորդ սյունեի սյուների միջև։ Սակայն այդ վազողը Կոլյաչեկն էր, թե ոչ՝ իմ տատիկը չգիտեր, նա ներողություն խնդրեց իր անտեղյակության համար՝ մեղքը գցելով ծխացող խարույկի վրա։ Հոգսը շատ է, խարույկն էլ հազիվ է այրվում, ահա թե ինչու նրան չեն հետաքրքրում մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում։ Նա գիտի միայն նրանց, ովքեր Բիսաուից, Ռամաքուից, Ֆիրեքից են կամ աղյուսի գործարանից, իրեն դա էլ բավարար է։
Ասելով այս խոսքերը տատս հոգոց հանեց թեթևակի, սակայն բավականաչափ բարձր, այնպես որ համազգեստավորները հետաքրքրվեցին, թե ինչն է նրա հոգոցի պատճառը։ Նա գլխի շարժումով ցույց տվեց դեպի խարույկը, իբր հոգոց է հանում թույլ կրակի համար և մի քիչ էլ՝ ծխի միջի մարդկանց համար։ Հետո նա՝ իր սակավաթիվ կտրիչներով կծելով կարտոֆիլի կեսը, ամբողջապես տրվեց ծամելուն, իսկ աչքերի խնձորակները տարավ դեպի վեր ու ձախ։
Միայն երբ երեկոն հոկտեմբերյան երկնքից տեղաց բարակ, շեղ անձրևը, և իջավ թանաքագույն աղջամուղջը, նրանք անշտապ և առանց որևէ ցանկության հարձակում գործեցին հեռվում՝ խավարի մեջ ուրվագծվող մի ժայռաքարի վրա, սակայն այդ հարձակումից հետո հրաժարվեցին հետագա փորձերից։ Էլի մի կարճ ժամանակ ոտքից ոտք փոխվելով՝ ձեռքերը օրհնանքի շարժումով պահեցին ամեն ուղղությամբ ծուխ արձակող խարույկի վրա, էլի հազացին կանաչ ծխից, դեղին ծխից աչքերը լցվեցին արտասուքով, ապա՝ հազոցով ու արցունքներով, ճտքակոշիկներն ուղղեցին դեպի Բիսաու։ Քանի որ Կոլյաչեկը այստեղ չէ, նշանակում է Բիսաուում է։ Դաշտային ոստիկանները մշտապես գիտեն միայն երկու հնարավորություն։
Դանդաղ մահացող կրակի ծուխը պարուրեց իմ տատիկին՝ ասես որպես հինգերորդ շրջազգեստ՝ այն աստիչճան աստիճան ընդարձակ, որ տատը՝ հոգոցներով և բոլոր սրբերի անունները շուրթերին, նույնպես հայտնվեց իր չորս շրջազգեստների տակ, ինչպես Կոլյաչեկը։ Միայն երբ համազգեստավորները վերածվեցին հեռվում թռչկոտող կետերի, որոնք դանդաղ հեռանում են դեպի հեռախոսասյուների միջև ընկած երեկոն, տատիկը ոտքի կանգնեց։ Այն էլ այնպիսի դժվարությամբ, կարծես այդ ժամանակահատվածում հասցրել էր արմատներ գցել, իսկ այժմ իր ետևից տանելով արմատները և հողագնդերը, ասես ընդհատում էր դրանց նոր սկսած աճը։
Կոլյաչեկը սկսեց մրսել, երբ անսպասելիորեն իր ծածկոցից զրկված, հայտնվեց անձրևի տակ՝ կարճլիկ ու հաստ։ Նա շուտափույթ կոճկեց շալվարը, որի բացվելը թելադրված էր մեծ վախով և թաքստոց մտնելու անսահման պահանջով։ Շատ արագ սառչելուց զգուշանալով՝ նա մատներով հապշատապ վազեց կոճակների վրայով, քանի որ նման եղանակին հեշտից էլ հեշտ է աշնանային մրսածություն ձեռք բերել։
Իմ տատը մոխրի տակ հայտնաբերեց ևս չորս տաք կարտոֆիլ։ Դրանցից երեքը նա տվեց Կոլյաչեկին, մեկը ինքը կծեց և էլի հարցրեց՝ արդո՞ք աղյուսի գործարանից չէ այդ մարդը, թեև կարող էր արդեն հասկացած լինել, որ Կոլյաչեկը հայտնվել է ոչ աղյուսի գործարանից, այլ մեկ ուրիշ տեղից։ Հետո նա, ուշադրություն չդարձնելով վերջինի պատասխանի վրա, նրա վրա դրեց ավելի թեթև կողովը, իսկ ինքը կքվեց այն մեկի տակ, որն ավելի ծանր էր։ Տատի մի ձեռքը ազատ մնաց փոցխերի և բրիչի համար, և նա, իր չորս շրջազգեստների մեջ կողովը, կարտոֆիլը, փոցխերը և բրիչը թափ տալով, շարժվեց Բիսաու֊Աբբաուի ուղղությամբ։ Ըստ էության դա բուն Բիսաուն չէր։ Դա ավելի շուտ Ռամքաուի ուղղություն էր։ Աղյուսի գործարանը մնաց ձախ կողմում, իսկ իրենք շարժվեցին դեպի սև անտառը, որտեղ գտնվում էր Գոլդկրուգը, և հետո արդեն գալիս էր Բրենթաուն։ Սակայն անտառի դիմացի ձորակում էլ ընկած էր Բիսաու֊Աբբաուն։ Հենց այստեղ էլ իմ տատի ետևից գնաց կարճլիկ ու հաստ Յոզեֆ Կոլյաչեկը, որն այլևս չէր կարող բաժանվել չորս շրջազգեստներից։
==Լաստի տակ==