Changes
Նկարագրություններ պարունակող պնդումների վերլուծության հիմնական սկզբունքը հետնյալն է: ''Յուրաքանչյուր պնդում, որ մենք կարող ենք հասկանալ, պետք է ամբողջապես կազմված լինի մեզ ծանոթ բաղադրիչներից։''
Այս փուլում մենք չենք փորձի պատասխանել այս հիմնական սկզբունքի դեմ ներկայացվող բոլոր առարկություններին: Առայժմ մենք միայն կնշենք, որ այսպես թե այնպես պետք է հնարավոր լինի դիմակայել այս առարկություններին, քանզի հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել, թե մենք կարող ենք դատել կամ ենթադրություն անել՝ առանց իմանալու, թե լինչի մասին ենք դատում կան ենթադրություններ անում: Եթե մենք պետք է փաստալից խոսենք և ոչ թե լոկ ձայն արտասանենք, մենք պետք է ինչ-որ իմաստ կցենք այն բառերին, որ գործածում ենք: Իսկ այն իմաստը, որ մենք կցում ենք մեր բառերին, պետք է լինի մեզ ծանոթ ''ինչ-որ'' բան: Այսպիսով օրինակ, երբ մենք Հուլիոս Կեսարի մասին հայտարարություն ենք անում, պարզ է, որ Հուլիոս Կեսարն ինքը մեր գիտակցությունների առջև չէ, քանզի մենք ծանոթ չենք նրա հետ: Գիտակցության մեջ մենք ունենք Հուլիոս Կեսարի ինչ-որ ''նկարագրություն''. «Մարտի ldes-ին<ref>Ամսվա 15-րդ օրը – Ծ. Թ.<ref/ref> սպանված մարդը», «Հռոմեական կայսրության հիմնադիրը» կամ պարզապես «այն մարդը, որի անունը ''Հուլիոս Կեսար'' էր» (Այս վերջին նկարագրության մեջ ''Հուլիոս Կեսարը'' ձայն է կամ ձև, որի հետ մենք ծանոթ ենք): Այսպիսով՝ մեր հայտարարությունը չի նշանակում հենց այն, ինչ թվում է, թե այն նշանակում է, այլ փոխանակ Հուլիոս Կեսար նշանակելու՝ նշանակում է նրա հետ սերտորեն կապված ինչ-որ բան, նրա ինչ-որ նկարագրություն, որ ամբողջովին կազմված է մեզ ծանոթ մասնավորներից և ունիվերսալիաներից:
Նկարագրության միջոցով իմացության գլխավոր կարևորությունն այն է, որ այն մեզ հնարավորություն է տալիս մեր փորձի սահմաններից այն կողմ անցնել: Չնայած այն փաստին, որ մենք կարող ենք իմանալ միայն այնպիսի ճշմարտություններ, որոնք ամբողջովին կազմված են այնպիսի տերմիններից, որոնց փորձի մեջ ենք առել ծանոթությամբ, մենք, այնուամենայնիվ, կարող ենք նկարագրությամբ գիտելիք ունենալ այն բաների մասին, որոնք երբեք մեր փորձի մեջ չեն եղել: Մեր անմիջական փորձի շատ նեղ տիրույթի համատեքստում այս երևույթը խիստ կարևոր է, և մինչև այն չհասկացվի, մեր գիտելիքի մեծ մասը պետք է մնա խորհրդավոր և, հետևաբար, կասկածելի:
== Գլուխ XIV. Փիլիսոփայական իմացության սահմանները==
== Գլուխ XV. Փիլիսոփայության արժեքը==
== Ծանոթագրություններ ==
<references/>