Changes

Սապատավորը

1 byte removed, 11:20, 18 Հունվարի 2013
:    ― Եթե այդքան սիրալիր գտնվեք։ Թե նա ամեն ինչ անկեղծ պատմի, լավ։ Իսկ եթե ոչ, մեզ ոչինչ չի մնում, քան պահանջել նրա ձերբակալությունը։
:    ― Իսկ ինչու՞ եք կարծում, որ երբ գնանք, նա դեռ այնտեղ կլինի։
:    ― Կարող եք համոզված լինել, ես նախազգուշական որոշ միջոցներ ձեռք առել եմ։ Նրա տան կողքին հեր թապահում հերթապահում է Բեյքր-սթրիթի իմ տղաներից մեկը։ Նա տիզի պես կկպնի Վուդին և կհետևի, ուր էլ նա գնա։ Այնպես որ, Ուոտսոն, վաղը մենք նրան կհանդիպենք Հադսոն-սթրիթում։ Դե, իսկ այժմ․․․ Իմ կողմից հանցագործություն կլինի, եթե հենց հիմա ձեզ քնելու չուղարկեմ։
:    Ուղիղ կեսօրին ժամանեցինք այն քաղաքը, ուր տեղի էր ունեցել ողբերգությունը, և Շերլոկ Հոլմսն ինձ անմիջապես տարավ Հադսոն-սթրիթ։
:    Չնայած զգացմունքները թաքցնելու նրա կարողությունը, նկատելի էր, որ Հոլմսը հազիվ էր զսպում հուզմունքը․ ես ինքս էլ զգում էի կիսասպորտային տարվածություն, այն բռնկվող հետաքրքրությունը, որ միշտ զգացել եմ՝ մասնակցելով Հոլմսի հետաքննությանը։
140
edits