: ― Եթե այդքան սիրալիր գտնվեք։ Թե նա ամեն ինչ անկեղծ պատմի, լավ։ Իսկ եթե ոչ, մեզ ոչինչ չի մնում, քան պահանջել նրա ձերբակալությունը։
: ― Իսկ ինչու՞ եք կարծում, որ երբ գնանք, նա դեռ այնտեղ կլինի։
: ― Կարող եք համոզված լինել, ես նախազգուշական որոշ միջոցներ ձեռք արել առել եմ։ Նրա տան կողքին հեր թապահում է Բեյքր-սթրիթի իմ տղաներից մեկը։ Նա տիզի պես կկպնի Վուդին և կհետևի, ուր էլ նա գնա։ Այնպես որ, Ուոտսոն, վաղը մենք նրան կհանդիպենք Հադսոն-սթրիթում։ Դե, իսկ այժմ․․․ Իմ կողմից հանցագործություն կլինի, եթե հենց հիմա ձեզ քնելու չուղարկեմ։
: Ուղիղ կեսօրին ժամանեցինք այն քաղաքը, ուր տեղի էր ունեցել ողբերգությունը, և Շերլոկ Հոլմսն ինձ անմիջապես տարավ Հադսոն-սթրիթ։
: Չնայած զգացմունքները թաքցնելու նրա կարողությունը, նկատելի էր, որ Հոլմսը հազիվ էր զսպում հուզմունքը․ ես ինքս էլ զգում էի կիսասպորտային տարվածություն, այն բռնկվող հետաքրքրությունը, որ միշտ զգացել եմ՝ մասնակցելով Հոլմսի հետաքննությանը։