Changes
: ― Սա չէ որ մանգուստ է, ― բացականչեցի ես։
: ― Այո, ― գլխով անելով ասաց սապատավորը։ ― Մարդկանց մի մասը դրան մանգուստ է կոչում, իսկ մյուսը՝ փարավոնային մուկ։ Օձ վորսացող է, ես այդպես եմ կոչում նրան։ Թեդին հիանալի արագությամբ է կոբրաների հախից գալիս։ Մոտս մեկը կա, որի թունոտ ատամները հանված են։ Թեդին նրան ամեն երեկո որսում է, զվարճացնելով զինվորներին։ Ուրիշ հարցեր կա՞ն, սըր։
: ― Դե ինչ, հնարավոր է, մենք դեռ կտեսնվենք ձեզ հետ, բայց միայն այն դեպքում,եթե միսիս Բարկլեյի համար իսկապես դժվար լինի։
: ― Ես միշտ ձեր տրամադրության տակ եմ։
: ― Իսկ եթե հարկ լինի ձեզ դիմել, ապա դժվար թե արժե քրքրել հանգուցյալի անցյալը, որքան էլ այն նողկալի լինի։ Ծայրահեղ դեպքում դուք ունեք այն գոհացումը, որ երեսուն տարի նա տանջվել է խղճի խայթից։ Իսկ սա, կարծես, մայոր Մերֆի՞ն է գնում փողոցի մյուս կողմից։ Ցտեսություն, Վուդ։ Ցանկանում եմ իմանալ, ուրիշ ի՞նչ նորություն կա երեկվա դեպքից հետո։