Changes
===ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ===
Ինչպես տեսանք, կապիտալիստական արտադրությունը փաստորեն սկսվում է այն պահից, երբ միևնույն անհատական կապիտալը միաժամանակ ավելի մեծ թվով բանվորներ է աշխատեցնում, հետևապես, աշխատանքի պրոցեսն ընդարձակում է իր ծավալը և ավելի մեծ քանակությամբ արդյունք է մատակարարում։ Մեծ թվով բանվորների միաժամանակ, միևնույն տեղում (կամ, եթե կուզեք, աշխատանքի միևնույն֊ միևնույն դաշտում) միևնույն տեսակի ապրանք արտադրելու համար, միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ գործելը պատմականորեն ու տրամաբանորեն կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը։ Արտադրության բուն իսկ եղանակի տեսակետից. , օրինակ, մանուֆակտուրան իր սաղմնային ձևով տարբերվում է համքարային արհեստային արտադրությունից ոչ այլ կերպ, քան միևնույն կապիտալի կողմից միաժամանակ զբաղեցրած բանվորների ավելի մեծ թվով։ Համքարային վարպետի արհեստանոցը միայն ընդարձակված է։
Այսպես ուրեմն, տարբերությունն սկզբում զուտ քանակական է։ Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրում է տվյալ կապիտալը, հավասար է առանձին բանվորի տված հավելյալ արժեքին՝ բազմապատկած միաժամանակ զբաղված բոլոր բանվորների թվով։ Այս թիվն ինքնըստինքյան ամենևին չի ազդում հավելյալ արժեքի նորմայի կամ աշխատուժի շահագործման աստիճանի վրա. իսկ ինչ վերաբերում է աշխատանքի պրոցեսի որակական փոփոխություններին, ապա դրանք, ըստ երևույթին, որևէ նշանակություն չունեն ընդհանրապես ապրանքագին արժեքի արտադրման համար։ Այդ բխում է արժեքի էությունից։ Եթե տասներկուժամյա աշխատանքային օրն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ապա 1200 այդպիսի աշխատանքային օրը կառարկայանա 6 շիլլ. × 1200-ի մեջ։ Մի դեպքում արդյունքի մեջ մարմնացել է 12 × 1200, մյուս դեպքում՝ միայն 12 աշխատաժամ։ Արժեքի արտադրության մեջ մեծաքանակը միշտ նշանակություն ունի միայն որպես բազմաթիվ առանձին միավորների գումար։ Հետևապես, արժեքի արտադրության տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե արդյոք 1200 բանվորներից յուրաքանչյուրն աոանձին առանձին է արտադրում, թե նրանք միավորված են միևնույն կապիտալի հրամանատարության տակ։
Ասենք, այստեղ որոշ սահմաններում մի որոշ ձևափոխություն է կատարվում։ Արժեքի մեջ առարկայացած աշխատանքը հասարակական միջին որակի աշխատանք է, այսինքն՝ միջին աշխատուժի դրսևորում։ Բայց միջին մեծությունը միշտ էլ միևնույն տեսակի բազմաթիվ անհատական տարրեր տարբեր մեծությունների միջինն է։ Արդյունաբերության ամեն մի ճյուղում անհատ բանվորը, Պետրոսը կամ Պողոսը, ավելի կամ պակաս չափով շեղվում է միջին բանվորից։ Այդպիսի անհատական շեղումները, որոնք մաթեմատիկոսների լեզվով «անճշգրտություններ» են կոչվում, փոխադարձաբար մարվում և ոչնչանում են, հենց որ մենք զգալի թվով բանվորներ ենք վերցնում։ Հայտնի սոփեստ ու սիկոֆանտ Էդմունդ Բյորկը, որպես ֆերմեր, իր գործնական փորձի հիման վրա նույնիսկ պնդում է, որ «մի այնպիսի չնչին ջոկատի մեջ» արդեն, ինչպես 5 գյուղատնտես ական գյուղատնտեսական բատրակն է, չքանում են աշխատանքի բոլոր անհատական տարբերությունները, հետևաբար, բանվորական հասակում գտնվող հենց առաջին պատահած հինգ անգլիացի բատրակ, ըստ Բյորկի, տվյալ ժամանակի ընթացքում միասին ճիշտ նույնքան աշխատանք կկատարեն, որքան որևէ ուրիշ հինգ անգլիացի բատրակ<ref>«Անվիճելի է, որ մեծ տարբերություն կա տարբեր մարդկանց աշխատանքի արժեքի միջև, նայած նրանց ուժի, հմտության ու բարեխղճության տարբերություններին։ Բայց ես, իմ մանրազնին դիտողությունների վրա հիմնված, միանգամայն վստահ եմ, որ աոաջին առաջին պատահած հինգ մարդը, կտան միասին աշխատանքի այնպիսի քանակություն, որ հավասար է իմ մատնանշած տարիքն ունեցող ամեն մի ուրիշ հինգ մարդու աշխատանքին. այդ նշանակում է, թե այդ հնգյակից մեկը կունենա լավ աշխատողի բոլոր հատկությունները, մյուսը վատ աշխատող կլինի, մնացած երեքը՝ միջակ, որոնք կմոտենան մերթ առաջինին, մերթ երկրորդին։ Այսպիսով, արդեն մի այնպիսի խմբում, ինչպես հինգ մարդը, դուք կգտնեք լրիվ կոմպլեկտն այն բոլորի, որ ընդհանրապես կարող է տալ հինգ մարդը» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity». London 1800, էջ 15, 16), Հմմտ., բացի դրանից, Քետլեի կարծիքը միջին անհատի մասին։</ref>։ Համենայն դեպս պարզ է, որ միաժամանակ զբաղված մեծ թվով բանվորների ընդհանուր աշխատանքային օրը՝ բաժանած բանվորների թվի վրա, արդեն ինքնըստինքյան հասարակական միջին աշխատանքի օր է։ Ենթադրենք, մեկ անհատի աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում։ Այս դեպքում միաժամանակ զբաղված 12 բանվորի աշխատանքային օրն անում է 144 ժամից կազմված մի ընդհանուր աշխատանքային օր, և թեև այդ տասներկու բանվորից ամեն մեկի աշխատանքն ավելի կամ պակաս չափով շեղվում է հասարակական միջին աշխատանքից, թեև յուրաքանչյուր անհատ բանվոր, այդ պատճառով, միևնույն գործի վրա ավելի կամ պակաս ժամանակ է գործադրում միջին հասարակական աշխատանքի համեմատությամբ, այնուամենայնիվ առանձին բանվորի աշխատանքային օրը, որպես 144 ժամ պարունակող ընդհանուր աշխատանքային օրվա մեկ տասներկուերորդական մասը, հասարակական միջին որակ ունի։ Բայց կապիտալիստի համար, որը մի դյուժին բանվոր է բանեցնում, աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ամբողջ դյուժինի ընդհանուր աշխատանքային օր։ Ամեն մի առանձին բանվորի աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ընղհանուր ընդհանուր աշխատանքային օրվա համապատասխան մաս, միանգամայն անկախ այն բանից, արդյոք այդ տասներկու մարդը միասին են աշխատում, թե նրանց աշխատանքների ամբողջ կապը այն է, որ նրանք միևնույն կապիտալիստի համար են աշխատում, աշխատում։ Իսկ եթե այդ 12 բանվորից ամեն մի զույգը զբաղմունք ստանա մանր վարպետի մոտ, ապա միայն պատահաբար այդ մանր վարպետներից յուրաքանչյուրը կարող է արժեքի միատեսակ քանակ արտադրել, հետևաբար և պատահական կերպով հավելյալ արժեքի ընդհանուր նորմա իրացնել։ Այդ պայմաններում երևան կգան անհատական շեղումներ։ Եթե բանվորն ապրանքի արտադրության վրա շատ ավելի ժամանակ է գործադրում, քան այդ հասարակականորեն անհրաժեշտ է, եթե նրա համար անհատորեն անհրաժեշտ աշխատաժամանակը զգալիորեն շեղվում է հասարակականորեն անհրաժեշտ կամ միջին աշխատաժամանակից, ապա նրա աշխատանքը չի կարող միջին աշխատանք համարվել, իսկ նրա աշխատուժը չի կարող միջին աշխատուժ համարվել։ Այդպիսի աշխատուժը կա՛մ բոլորովին չի կարող վաճառվել, կա՛մ կվաճառվի աշխատուժի միջին արժեքից ավելի ցած գնով։ Այսպիսով, ենթադրվում է աշխատունակության մի որոշ մինիմում, և մենք հետո կտեսնենք, որ կապիտալիստական արտադրությունը գտնում է այդ մինիմումը չափելու եղանակը։ Բայց և այնպես այդ մինիմումը շեղվում է միջին մակարդակից, չնայած որ աշխատուժը ըստ իր միջին արժեքի պետք է վճարվի։ Այղ Այդ պատճառով էլ վեց մանր գործատերերից ոմանք հավելյալ արժեքի ընդհանուր նորմային համապատասխանող քանակից շատ, մյուսները քիչ կկորզեն։ Շեղումները կհավասարակշռվեն ամբողջ հասարակության համար, բայց ոչ առանձին վարպետի համար։ Հետևաբար, արժեքի աճման օրենքը ընդհանրապես առանձին արտադրողի համար լիովին իրացվում է միայն այն դեպքում, երբ նա որպես կապիտալիստ է արտադրում, շատ բանվորներ է աշխատեցնում միաժամանակ, այսինքն՝ հենց սկզբից հասարակական միջին աշխատանք է շարժման մեջ դնում<ref>Պարոն պրոֆեսոր Ռոշերը մեզ հաղորդում է իր այն հայտնագործության մասին, թե պրոֆեսորի կնոջ համար 2 օր աշխատող կարուհին ավելի շատ աշխատանք է տալիս, քան երկու կարուհին, որոնք մեկ օր միասին աշխատում են պրոֆեսորի կնոջ համար։ Պարոն պրոֆեսորը պետք է ըմբռներ, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը չեն դիտում մանկանոցում, այնպիսի իրադրության մեջ, որտեղ բացակայում է գլխավոր գործող անձը՝ կապիտալիստը։ [Roscher: «Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 88—89)։</ref>։
Նույնիսկ աշխատանքի անփոփոխ եղանակի դեպքում մեծ թվով բանվորների միաժամանակյա կիրառումը ռևոլյուցիա է առաջ բերում աշխատանքի պրոցեսի նյութական պայմանների մեջ։ Շենքերը, որոնց մեջ շատ մարդիկ են աշխատում, հում նյութի պահեստները և այլն, անոթները, գործիքները, ապարատները և այլն, որոնք միաժամանակ կամ փոփոխակիորեն շատերին են ծառայում, մի խոսքով՝ արտադրության միջոցների մի մասը հիմա աշխատանքի պրոցեսի մեջ գործադրվում է միատեղ։ Մի կողմից, ապրանքների, հետևապես նաև արտադրության միջոցների փոխանակային արժեքն ամենևին չի բարձրանում նրանց սպառողական արժեքի ուժեղացրած շահագործման հետևանքով։ Մյուս կողմից, միատեղ գործադրվող արտադրության միջոցների մասշտաբը պետք է աճի։ Այն սենյակը, որտեղ 20 ջուլհակ է աշխատում 20 հաստոցով, պետք է ավելի ընդարձակ լինի, քան երկու ենթավարպետի հետ աշխատող ինքնուրույն ջուլհակի սենյակը։ Բայց 20 բանվորի համար արհեստանոց կառուցելն ավելի էժան է նստում, քան 10 առանձին արհեստանոց կառուցելը՝ յուրաքանչյուրը 2 բանվորի համար և, ընդհանրապես մասսայական ու համակենտրոնացած համատեղ արտադրության միջոցների արժեքն աճում է արտադրամիջոցների չափի ու նրանց օգտակար էֆեկտի համապատասխանությունից անկախ։ Միատեղ գործադրվող արտադրամիջոցներն իրենց արժեքի ավելի փոքր մասն են փոխանցում արդյունքի միավորին, մասամբ այն պատճառով, որ նրանց տված ամբողջ արժեքը արդյունքների ավելի մեծ մասսայի վրա է բաշխվում միաժամանակ, մասամբ էլ այն պատճառով, որ դրանք, արտադրության առանձին գործադրվող միջոցների համեմատությամբ, թեև, բացարձակորեն ավելի մեծ արժեքով, բայց իրենց ներգործության ոլորտի տեսակետից հարաբերաբար ավելի փոքր արժեքով են մտնում արտադրության պրոցեսի մեջ։ Դրա հետ միասին նվազում է նաև արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ բաժին է ընկնում հաստատուն կապիտալին, հետևապես, նրա մեծությանը համապատասխան նվազում է նաև ապրանքի ընդհանուր արժեքը։ Հետևանքը նույնը կլինի, ինչպես և այն դեպքում, եթե ապրանքների արտադրության միջոցներն սկսեին ավելի էժան արտադրվել։ Արտադրության միջոցների կիրառման այդ տնտեսումն առաջ է գալիս բացառապես արտադրության միջոցները համատեղ գործադրելուց աշխատանքի պրոցեսում, որին մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Եվ արտադրության միջոցները ստանում են հասարակական աշխատանքի պայմանների կամ աշխատանքի հասարակական պայմանների այդ բնույթը, տարբերվելով առանձին ինքնուրույն բանվորների կամ մանր գործատերերի մանրատված ու համեմատաբար թանկ արտադրամիջոցներից,— նրանք այդ բնույթն ստանում են նույնիսկ այն դեպքում, եթե բազմաթիվ բանվորներ միավորված են միայն տարածականորեն և ոչ թե բուն աշխատանքի համատեղությամբ։ Արտադրության միջոցների մի մասն այդ հասարակական բնույթը նույնիսկ ավելի վաղ է ստանում, քան բուն իսկ աշխատանքի պրոցեսն ընդունում է նույն բնույթը։
Արտադրության միջոցների տնտեսումն ընդհանրապես պետք է դիտել երկու տեսակետից։ Նախ, այն չափով, որչափով այդ տնտեսումն էժանացնում է ապրանքները և դրանով իջեցնում է աշխատուժի արժեքը։ Երկրորդ, այն չափով, որչափով նա փոխում է հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այսինքն՝ նրա հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի արժեքների գումարի նկատմամբ։ Վերջին կետը քննության կառնվի այս աշխատության երրորդ գրքի առաջին բաժնում միայն, որի մեջ ներքին կապակցության համար մենք ուրիշ շատ բան պիտի մտցնենք այստեղ շոշափված թեմայի նյութից։ Վերլուծության ընթացքը պահանջում է առարկայի այդպիսի տրոհում, ընդ որում այդ համապատասխանում էլ է կապիտալիստական արտադրության ոգուն։ Հարցն այն է, որ կապիտալիստական արտադրության պրոցեսում աշխատանքի պայմանները հակադրվում են բանվորին որպես ինչ-որ ինքնուրույն բան, ուստի նրանց տնտեսումն էլ մի հատուկ օպերացիա է, որն ամենևին չի վերաբերում բանվորին և, հետևապես, անջատված է այն մեթոդներից, որոնք բարձրացնում են բանվորի անհատական արտադրողականությունը։
Աշխատանքի այն ձևը, երբ աշխատանքի միևնույն պրոցեսին կամ աշխատանքի տարբեր, բայց իրար հետ կապված, պրոցեսներին պլանաչափ կերպով և համատեղ շատ մարդիկ են մասնակցում, կոչվում է կոոպերացիա<ref>«Concours des forces» [«ուժերի միացում»] (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 80)։</ref>։
Ինչպես որ հեծյալ էսկադրոնի հարձակման ուժը կամ հետևակ գնդի դիմադրության ուժն էապես տարբեր է առանձին հեծյալների կամ հետևակների ծավալած հարձակման ու դիմադրության ուժերի գումարից, այնպես էլ առանձին բանվորների ուռերի ուժերի մեխանիկական գումարը տարբերվում է հասարակական այն ուժից, որը ծավալվում է, երբ շատ ձեռքեր միաժամանակ մասնակցում են միևնույն անբաժան օպերացիային, երբ, օրինակ, պահանջվում է ծանրություն բարձրացնել, ճախարակ պտտեցնել, ճանապարհից արգելքը վերացնել<ref>«Կան բազմաթիվ օպերացիաներ, որոնք այնքան պարզ են, որ դրանք չի կարելի բաժանել ենթամասերի, Բայց որոնք.կարող.են կատարվել միայն բազմաթիվ աշխատող ձեռքերի կոոպերացումով։ Այսպես է, օրինակ, մեծ գերանը սայլի վրա բարձրացնելը... և , ընդհանրապես, ամեն մի գործ, որ կարող են կատարել միայն մեծ քանակությամբ ձեռքեր, որոնք միաժամանակ իրար օգնում են միևնույն օպերացիայում» (E. G. Wakefield: «A view of the Art of Colonization». London 1849, էջ 168)։<br>11a «Եթե մի մարդը բոլորովին չի կարող, իսկ 10 մարդը իրենց բոլոր ուժերի մեծագույն լարումով միայն կարող են մի տոննանոց ծանրությունը բարձրացնել, ապա հարյուր մարդն այդ կանեն՝ ամեն մեկը միայն մի մատը գործի դնելով» (John BelleresBellers: «Proposals for Raising a College of Industry», London 1696, էջ 21)։</ref>։ Կոմբինացված աշխատանքի արդյունքը նման բոլոր դեպքերում կա՛մ բոլորովին չի կարող ստացվել մեկ անհատի ջանքերով, կա՛մ կարող է իրագործվել միայն շատ ավելի երկար ժամանակամիջոցում, կա՛մ միայն գաճաճային մասշտաբով։ Այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ միայն կոոպերարացիայի միջոցով անհատական արտադրողական ուժը բարձրացնելուն, այլև մի այնպիսի նոր արտադրողական ուժ ստեղծելուն, որն իր իսկ էությամբ մասսայական ուժ է [''Տես 11a ծանոթ.'']։
Սակայն բացի այն նոր ուժից, որ ծագում է շատ ուժեր մի ընդհանուր ուժի միաձուլելու հետևանքով, արտադրողական աշխատանքների մեծ մասի ընթացքում հասարակական կոնտակտն ինքն արդեն առաջ է բերում մրցակցություն և կենսական եռանդի (animal spirits) յուրահատուկ բարձրացում, որն ուժեղացնում է առանձին անձերի անհատական գործունակությունը։ Դրա հետևանքով 12 անձ 144 ժամից կազմված միատեղ աշխատանքային օրվա ընթացքում անհամեմատ ավելի շատ արդյունք կարտադրեն, քան տասներկու մեկուսացած բանվոր, որոնցից ամեն մեկը 12 ժամ է աշխատում, կամ մեկ բանվոր աշխատանքի իրար հաջորդող 12 օրվա ընթացքում<ref>«Այս է նմանապես (այսինքն՝ այն, երբ մեկ ֆերմեր նույն քանակությամբ բանվորներ է բանեցնում 300 ակրի վրա, որը 10 մանր ֆերմերներ բանեցնում են յուրաքանչյուրը 30 ակրի վրա) կազմում նաև համատեղ գործող զգալի թվով աշխատողների առավելությունը, որը դժվարությամբ են ըմբռնում գործին պրակտիկորեն անծանոթ մարդիկ. իսկապես, ո՜վ կսկսի հերքել, թե 1-ը հարաբերում է 4-ին այնպես, ինչպես 3-ը հարաբերում է 12-ին. սակայն պրակտիկայում այս դրույթը ճիշտ չէ. հնձի ու միքանի այլ շտապ աշխատանքների ժամանակ գործն ավելի լավ ու ավելի հաջող է ընթանում, եթե մեծ թվով ձեռքեր համախմբվում են մի տեղ. այսպես, օրինակ, 2 սայլապան, 2 բարձող, 2 խրձատու և 2 հավաքող ու միքանի մարդ դեզերի վրա կամ կալում կրկնապատիկ ավելի շատ բան կանեն, քան նույն քանակով աշխատող ձեռքերը, որոնք փոքրիկ խմբերով ցրված են առանձին ֆերմաներում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms. By a Farmer». London 1773, էջ 7, 8)։</ref>։ Սրա պատճառն այն է, որ մարդն իր բնությամբ եթե ոչ քաղաքական, ինչպես Արիստոտելն էր կարծում<ref>Արիստոտելյան սահմանումը, իսկապես ասած, պնդում է, թե մարդն իրէ իր բնությամբ իսկ քաղաքային ռեսպուբլիկայի քաղաքացի է։ Կլասիկ հնադարի համար այդ նույնքան բնորոշ է, որքան յանկիների դարի համար Ֆրանկլինի այն սահմանումը, թե մարդը գործիքների ստեղծող է։</ref>, ապա համենայն դեպս հասարակական կենդանի է։
Թեև շատերը միաժամանակ կամ միատեղ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին անձի անհատական աշխատանքը, որպես ամբողջական աշխատանքի մի մասը, կարող է ներկայացնել, աշխատանքի որոշ պրոցեսի այն տարբեր փուլերը, որոնցով մշակվող առարկան կոոպերացիայի հետևանքով ավելի արագ է անցնում։ Այսպես, օրինակ, երբ որմնադիրները մի հաջորդական շարք են կազմում՝ աղյուսները կառուցվող շենքի հիմքից այդ շենքի կատարը հանելու համար, ապա նրանցից ամեն մեկը միևնույն բանն է անում, և, այնուամենայնիվ. , նրանց առանձին օպերացիաները կազմում են մեկ ընդհանուր օպերացիայի անընդհատ աստիճանները, նրա առանձին փուլերը, որոնցով ամեն մի աղյուս պետք է անցնի աշխատանքի պրոցեսում և որոնց շնորհիվ, աղյուսը, հավաքական բանվորի 24 ձեռքից անցնելով, ավելի արագ է տեղ հասցվում, քան այն դեպքում, եթե այն բարձրացնեին լաստամածի վրայով մերթ բարձրացող, մերթ իջնող առանձին բանվորի երկու ձեռքը<ref>«Բացի դրանից, պետք է նկատել, որ աշխատանքի այդպիսի մասնակի բաժանում կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր բանվորներն զբաղված են միևնույն աշխատանքով։ Օրինակ, որմնադիրները, որոնք աղյուսները ձեռքից ձեռք տալով բարձրացնում են բարձր լաստամածի վրա, բոլորն էլ միևնույն աշխատանքն են կատարում, և, այնուամենայնիվ, նրանց միջև աշխատանքի որոշ բաժանում գոյություն ունի — նրանցից յուրաքանչյուրը աղյուսը փոխանցում է որոշ տարածության վրա, և բոլորը միասին շատ ավելի արագ են աղյուսը տեղ հասցնում, քան այդ տեղի կունենար, եթե նրանցից ամեն մեկն իրեն համար ինքնուրույն կերպով աղյուսները փոխադրեր բարձր լաստամածի վրա» (F. Skarbek: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 97, 98)։</ref>։ Աշխատանքի առարկան ավելի կարճ ժամանակում է անցնում նույն տարածությունը։ Մյուս կողմից, աշխատանքի կոմբինացիա է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ, օրինակ, շենքի կառուցմանը միաժամանակ տարբեր կողմերից են ձեռնարկում, թեկուզ և համագործող բանվորները այդ դեպքում միևնույն կամ միատեսակ աշխատանք կատարեին։ 144 ժամ տևողությամբ կոմբինացված աշխատանքային օրվա դեպքում աշխատանքի առարկան միաժամանակ զանազան կողմերից է մշակման ենթարկվում, քանի որ կոմբինացված կամ հավաքական բանվորն աչքեր ու ձեռքեր ունի թե՛ առջևից ու թե՛ հետևից, որոշ չափով օժտված է ամեն տեղ լինելու ընդունակությամբ։ Այս դեպքում հավաքական արդյունքը ավելի արագ է շարժվում դեպի իր ավարտումը, քան ավելի կամ պակաս չափով մեկուսացած այն 12 բանվորի տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակ, որոնք հարկադրված են աշխատանքի առարկային ավելի միակողմանիորեն ձեռնարկելու։ Այստեղ միաժամանակ հասունանում են արդյունքի տարածականորեն տարբեր մասերը։
Մենք ընդգծում ենք, որ իրար լրացնող շատ բանվորներ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, որովհետև համատեղ աշխատանքի այդ ամենապարզ ձևը խոշոր դեր է կատարում կոոպերացիայի նաև ամենազարգացած տեսակների մեջ։ Եթե աշխատանքի պրոցեսը բարդ է, ապա համատեղ աշխատողների զգալի մասսայի միավորման լոկ փաստն արդեն թույլ է տալիս տարբեր օպերացիաները տարբեր բանվորների միջև բաշխել, հետևապես միաժամանակ դրանք կատարել և այդպիսով կրճատել այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է հավաքական արդյունքը պատրաստելու համար<ref>«Եթե պահանջվում է բարդ աշխատանք կատարել, տարբեր օպերացիաները պետք է միաժամանակ կատարվեն։ Մեկը մի բան է անում, մի ուրիշը՝ մի այլ բան, և բոլորը միասին նպաստում են հասնելու այնպիսի հետևանքի, որն ամենևին չէր կարող մի մարդու ջանքերով իրագործվել։ Մեկը թիավարում է այն ժամանակ, երբ մի ուրիշը ղեկն է պահում, երրորդն ուռկանն է նետում կամ եռաժանիով խփում է ձկներին, և ձկան որսը տալիս է մի հետևանք, որը հնարավոր չէր լինի առանց ջանքերի այդպիսի միացման» (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1862, էջ 78)։</ref>։
Արտադրության շատ ճյուղերում լինում են կրիտիկական մոմենտներ, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի պրոցեսի էությամբ որոշվող ժամանակամիջոցներ, որոնց ընթացքում անհրաժեշտորեն պետք է ձեռք բերվի որոշ աշխատանքային հետևանք։ Օրինակ, եթե պետք է ամբողջ հոտի ոչխարները խուզվեն, կամ որոշ քանակությամբ մորգեն հացահատիկ հնձվի ու հավաքվի, ապա ստացվող արդյունքի քանակն ու որակը կախված է այն հանգամանքից, թե արդյոք տվյալ օպերացիան մի որոշ ժամանակում կսկսվի ու կավարտվի։ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է ավարտվի աշխատանքի պրոցեսը, այստեղ նախօրոք որոշված է, ինչպես, օրինակ, ծովատառեխի որսի ժամանակ։ Առանձին անհատը չի կարող 24 ժամից ավելի քան մի աշխատանքային օր դուրս բերել, ասենք 12 ժամ տևողությամբ, մինչդեռ կոոպերացիան, օրինակ, 100 մարդը, տասներկուժամյա օրն ընդարձակելով, դարձնում է 1200 ժամ պարունակող աշխատանքային օր։ Աշխատանքի ժամկետի կարճությունը փոխհատուցվում է աշխատանքի այն մասսայի մեծությամբ, որը վճռական վայրկյանին նետվում է աշխատանքի դաշտը։ Ժամանակին արդյունքներն ստանալն այստեղ կախված է կոմբինացված բազմաթիվ աշխատանքային օրերը միաժամանակ կիրառելուց, օգտակար էֆեկտի ծավալը՝ բանվորների թվից. վերջինս, սակայն, միշտ ավելի փոքր է այն բանվորների թվից, որոնք մեկուսացած աշխատելով, կարող կլինեին միևնույն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը կատարել<ref>«Նրանց (հողագործական աշխատանքների) կատարումը վճռական րոպեին հսկայական նշանակություն ունի» («An Inquiry into the Connection between the present Price, etc.», էջ 7)։ «Հողագործության մեջ չկա ավելի կարևոր գործոն, քան ժամանակի գործոնը» (Liebig: «Ueber Theorie und Praxis in der Landwirtschaft». 1856, էջ 23)։</ref>։ Այդ տեսակ կոոպերացիայի բացակայությունն է պատճառը, որ Միացյալ Նահանգների արևմուտքում ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ, իսկ Արևելյան Հնդկաստանի այն մասերում, որտեղ անգլիական տիրապետությունը քայքայել է հին համայնքը, մեծ քանակությամբ բամբակ է փչանում<ref>Հետագա չարիքը մի այնպիսի բնույթ է կրում, որ հազիվ թե որևէ մեկը կարող լիներ այն հնարավոր համարել մի երկրում, որն ավելի շատ է աշխատանք արտահանում, քան աշխարհի որևէ մի ուրիշ երկիր, բացառությամբ, թերևս, Չինաստանի ու Անգլիայի, այն է՝ անկարելի է բավարար քանակությամբ աշխատող ձեռքեր գտնել բամբակը հավաքելու համար։ Դրա հետևանքն այն փաստն է, որ բերքի մի զգալի մասը մնում է առանց հավաքելու, իսկ նրա մյուս մասը գետնի վրայից հավաքում են այն ժամանակ, երբ բամբակն արդեն թափվել է և դրա հետևանքով կորցրել է համապատասխան գույնը և մասամբ փտել է, այնպես որ հարկավոր ժամանակ աշխատող ձեռքերի պակասության հետևանքով պլանտատորը փաստորեն ստիպված է զրկվելու բերքի մեծ մասից, որին այնպիսի ագահությամբ ուղղված են Անգլիայի աչքերը» («Bengal Hurkaru». Bi-Monthly Overland Summary of News, 22nd July 1861)։</ref>։
Մի կողմից, կոոպերացիան թույլ է տալիս ընդարձակել աշխատանքի տարածական ոլորտը, ուստի և աշխատանքի որոշ պրոցեսներում արդեն կոոպերացիա է պահանջում աշխատանքի առարկաների հենց դասավորությունը տարածության մեջ. այսպես, օրինակ, կոոպերացիան անհրաժեշտ է ճահիճների ցամաքեցման աշխատանքների ժամանակ, ամբարտակներ կառուցելիս, ոռոգման աշխատանքների ժամանակ, ջրանցքներ, գետնուղիներ և երկաթուղիներ անցկացնելիս և այլն։ Մյուս կողմից, կոոպերացիան թույլ է տալիս հարաբերականորեն, այսինքն՝ արտադրության մասշտաբի համեմատությամբ, տարածականորեն նեղացնել արտադրության բնագավառը։ Աշխատանքի ներգործության ոլորտի ընդարձակման հետ միաժամանակ տեղի ունեցող նրա տարածական ոլորտի այդ սահմանափակումը, որը հնարավորություն է տայիս տնտեսելու արտադրության անարտադրողական ծախքերի (faux frais) մի զcալի զգալի մասը, առաջ է գալիս բանվորների մասսայի կենտրոնացումից, աշխատանքի տարբեր պրոցեսների միաձուլումից և արտադրության միջոցների համակենտրոնացումից<ref>«Հողագործության առաջադիմության շնորհիվ կապիտալի ու աշխատանքի այն ամբողջ քանակը,— գուցե դեռ ավելի մեծ քանակը,— որը մի ժամանակ գործադրվում էր 500 ակրի մակերեսային մշակման համար, հիմա կենտրոնացվում է 100 ակրի ավելի հիմնավոր մշակման վրա»։ Թեև «կիրառվող կապիտալի ու աշխատանքի համեմատությամբ տարածությունը կրճատվել է, բայց արտադրության ոլորտն ընդլայնվել է արտադրության այն ոլորտի համեմատությամբ, որի շրջանակներով առաջ սահմանափակվում էր արտադրության ամեն մի անկախ գործչի գործունեությունը» (R. Jones: «An Essay on the Distribution of Wealth», «On Rent». London 1831, էջ 191)։ [Հմմտ. Ричард Джонс «Экономические сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 131։]</ref>։
Առանձին անհատական աշխատանքային օրերի հավասարամեծ գումարի համեմատությամբ կոմբինացված աշխատանքային օրը սպառողական արժեքների ավելի մեծ մասսաներ է արտադրում, ուստի և փոքրացնում է այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է որոշ օգտակար էֆեկտի հասնելու համար։ Յուրաքանչյուր առանձին դեպքում աշխատանքի արտադրողական ուժի այդպիսի բարձրացումը կարող է ձեռք բերվել տարբեր եղանակներով՝ կա՛մ բարձրացվում է աշխատանքի մեխանիկական ուժը, կա՛մ տարածականորեն նրա ներգործության ոլորտն է ընդարձակվում, կա՛մ տարածականորեն նեղացվում է արտադրության դաշտն արտադրության մասշտաբի համեմատությամբ, կա՛մ կրիտիկական վայրկյանին կարճ ժամանակամիջոցում մեծ քանակությամբ աշխատանք է շարժման մեջ դրվում, կա՛մ առանձին անհատների մրցակցություն է հարուցվում և նրանցը կենսական եռանդն է լարվում, կա՛մ շատ անձերի միատեսակ օպերացիաները անընդհատության ու բազմակողմանիության դրոշմ են ստանում, կա՛մ տարբեր օպերացիաներ միաժամանակ են կատարվում, կա՛մ արտադրության միջոցները տնտեսվում են նրանց համատեղ գործադրության շնորհիվ, կա՛մ անհատական աշխատանքը հասարակական միջին աշխատանքի բնույթ է ստանում։ Բայց այդ բոլոր դեպքերում էլ կոմբինացված աշխատանքային օրվա սպեցիֆիկ արտադրողական ուժը ներկայացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժ կամ հասարակական աշխատանքի արտադրողական ուժ։ Այդ ուժը ծագում է հենց կոոպերացիայից։ Ուրիշների հետ պլանաչափ համագործակցության մեջ բանվորը ջնջում է անհատական սահմանները և ծավալում է իր, որպես մարդու, ցեղային պոտենցիաները<ref>«Ամեն մի մարդու ուժը չնչին է, բայց աչդ չնչին ուժերի միացումն ստեղծում է ընդհանուր ումուժ, որն ավելի խոշոր է, քան այդ մասնակի ուժերի գումարը, այնպես որ ուժերը հենց իրենց միացումով կարող են պակասեցնել ժամանակը և մեծացնել իրենց ներգործության ոլորտը» (Ջ. Ռ. Կարլի, ծանոթագր. P. Verri-ի «Meditazioni sulla Economia Politica» (առաջին անգամ հրատարակված է 1773 թ.), իտալական տնտեսագետների Custodi-ի հրատարակության մեջ, Parte Moderna, հ. XV, էջ 196)։</ref>։
Եթե բանվորներն ընդհանրապես չեն կարող անմիջական համագործակցության պրոցեսի մեջ մտնել, երբ նրանք միատեղ չեն գտնվում, եթե այդ պատճառով նրանց կուտակումը մի որոշ կետում նրանց կոոպերացման պայմանն է, ապա այդ նշանակում է, որ վարձու բանվորները կարող են համագործել միայն այն դեպքում, եթե միևնույն կապիտալը, միևնույն կապիտալիստը նրանց միաժամանակ է բանեցնում, այսինքն՝ նրանց աշխատուժերը միաժամանակ է գնում։ Հետևապես, այդ աշխատուժերի հավաքական արժեքը կամ բանվորների օրական, շաբաթական ու այլ աշխատավարձերի գումարը պետք է արդեն կապիտալիստի գրպանում միավորված լինի, նախքան այդ իսկ աշխատուժերի միավորումը արտադրության պրոցեսում։ 300 բանվորի աշխատանքը մեկ անգամից, թեկուզ միայն մեկ օրվանը վճարելու համար կապիտալի ավելի մեծ ծախսում է պահանջվում, քան սակավաթիվ բանվորների աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում շաբթե-շաբաթ վճարելու համար։ Այսպիսով, համագործող բանվորների թիվը, կամ կոոպերացիայի մասշտաբը կախված է ամենից առաջ այն կապիտալի մեծությունից, որ առանձին կապիտալիստը կարող է ծախսել աշխատուժը գնելու համար, այսինքն՝ այն բանից, թե ամեն մի առանձին կապիտալիստ իր տրամադրության տակ որքան կենսամիջոցներ ունի մեծ թվով բանվորների համար։
Եվ այս վերաբերում է ո՛չ միայն փոփոխուն, այլև հաստատուն կապիտալին։ Օրինակ, 300 բանվոր ունեցող կապիտալիստի համար հում նյութի ծախսումը 30 անգամ ավելի է, քան 10-ական բանվոր ունեցող 30 կապիտալիստներից ամեն մեկի ծախսումը։ Աշխատանքի միատեղ օգտագործվող միջոցների քանակը, ինչպես իր արժեքով, այնպես էլ իր նյութական մասսայով, ճիշտ է, նույն համամասնությամբ չի աճում, ինչպես զբաղված բանվորների թիվը, բայց և այնպես՝ շատ զգալի չափով է աճում։ Այսպիսով, արտադրության միջոցների խոշոր մասսաների համակենտրոնացումը առանձին կապիտալիստների ձեռքում վարձու բանվորների կոոպերացման նյութական պայմանն է, և կոոպերացիայի չափերը կամ արտադրության մասշտաբը կախված է այդ համակենտրոնացման աստիճանից։
Սկզբնապես անհատական կապիտալի մի որոշ նվազագույն մեծություն անհրաժեշտ էր, որպեսզի միաժամանակ շահագործվող բանվորների թիվը. , հետևապես նաև նրանց արտադրած հավելյալ արժեքի մասսան բավական լինեին բուն շահագործողին ձեռքի աշխատանքից ազատելու, մանր գործատիրոջը կապիտալիստ դարձնելու, ձևականորեն կապիտալիստական հարաբերություն ստեղծելու համար։ Հիմա այդ մինիմումը նյութական պայման է աշխատանքի մանրատված, միմյանցից անկախ բազմաթիվ անհատական պրոցեսները աշխատանքի մեկ կոմբինացված հասարակական պրոցեսի վերածելու համար։
Նույն կերպ էլ կապիտալի հրամանատարությունն աշխատանքի նկատմամբ սկզբում լոկ ձևական հետևանք էր այն բանի, որ բանվորն աշխատում է ոչ թե իրեն համար, այլ կապիտալիստի ճամար և, հետևապես, կապիտալիստի իշխանության տակ։ Բազմաթիվ վարձու բանվորների կոոպերացման զարգացման հետ կապիտալի հրամանատարությունը անհրաժեշտ է դառնում բուն իսկ աշխատանքի պրոցեսը կատարելու համար,— դառնում է արտադրության իրական պայման։ Այժմ կապիտալիստի հրամանատարությունը նույնքան անհրաժեշտ է դառնում արտադրության դաշտում, որքան գեներալի հրամանատարությունը ճակատամարտի դաշտում։
Համեմատաբար խոշոր չափերով կատարվող անմիջաբար հասարակական կամ համատեղ ամեն մի աշխատանք ավելի կամ պակաս չափով կարիք ունի կառավարման, որը ներդաշնակություն է սահմանում անհատական աշխատանքների միջև և կատարում է այն ընդհանուր ֆունկցիաները, որոնք ծագում են արտադրական ամբողջ մարմնի շարժումից՝ ի տարբերություն նրա ինքնուրույն օրգանների շարժման։ Առանձին ջութակահարը ինքն է ղեկավարում իրեն, նվագախումբը կարիք ունի դիրիժորի։ Կառավարելու, հսկելու և համաձայնեցնելու ֆունկցիաները դառնում են կապիտալի ֆունկցիաներ, հենց որ կապիտալին ենթարկված աշխատանքը դառնում է կոոպերատիվ աշխատանք; աշխատանք։ Բայց կառավարելու ֆունկցիան, որպես կապիտալի սպեցիֆիկ ֆունկցիա, ձեռք է բերում սպեցիֆիկ բնորոշ առանձնահատկություններ։
Արտադրության կապիտալիստական պրոցեսի շարժիչ մոտիվն ու որոշիչ նպատակն ամենից առաջ կապիտալի արժեքի ըստ կարելույն մեծ ինքնաճումն է<ref>«Շահույթը... արտադրության միակ նպատակն է» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 11)։</ref>, այսինքն՝ հավելյալ արժեքի ըստ կարելույն մեծ արտադրությունը և, հետևաբար, աշխատուժի ըստ կարելույն մեծ շահագործումը կապիտալիստի կողմից։ Միաժամանակ զբաղված բանվորների մասսայի աճման հետ աճում է նաև նրանց դիմադրությունը, հետևապես, անխուսափելիորեն աճում է նաև կապիտալի ճնշումը, որի նպատակն է խեղդել այդ դիմադրությունը։ Կապիտալիստի կառավարելը ո՛չ միայն մի առանձին ֆունկցիա է, որ առաջ է գալիս աշխատանքի հասարակական պրոցեսի բուն իսկ բնույթից և այդ պրոցեսի կազմի մեջ է մտնում, այլ միաժամանակ նաև աշխատանքի այդ հասարակական պրոցեսի շահագործման ֆունկցիա է և, որպես այդպիսին, պայմանավորված է շահագործողի ու նրա շահագործմանը ենթակա հում նյութի միջև եղած անխուսափելի հակամարտությամբ։ Այնուհետև, արտադրության միջոցների չափերի աճման հետ, որոնք կանգնած են վարձու բանվորի դեմ որպես օտարի սեփականություն, աճում է այդ միջոցների նպատակահարմար կիրառմանը վերահսկելու անհրաժեշտությունը<ref>Անգլիական ֆիլիստերների «Spectator» թերթը 1866 թ. մայիսի 26-ի համարում հաղորդում է, թե «Մանչեստրի մետաղալարի արտադրության ընկերության» կապիտալիստների ու բանվորների միջև մի տեսակ ընկերություն հիմնելուց հետո «առաջին հետևանքը եղավ նյութերի վատնման հանկարծակի նվազումը, որովհետև մարդիկ հասկացան, թե կարիք չկա, որ իրենք, ինչպես և ուրիշ բոլոր սեփականատերերը, փչացնեն իրենց սեփական գույքը, իսկ թեթևամիտ պարտքերից հետո նյութերի վատնումն արդյունաբերության մեջ, թերևս, կորուստների ամենամեծ աղբյուրն է»։ Միևնույն թերթը հայտնագործում է ռոչգելյան կոոպերատիվ փորձերի հետևյալ հիմնական թերությունը. «Նրանք ցույց տվին, որ բանվորական ընկերությունները կարող են հաջողությամբ կառավարել կրպակները, գործարաններն ու արդյունաբերության գրեթե բոլոր ձևերը, նրանք անչափ բարելավեցին իրենց իսկ բանվորների դրությունը, բայց (!) նրանք բնավ նկատելի տեղ չեն թողնում կապիտալիստի համար», Quelle horreur! [Ի՜նչ սարսափելի բան։]<br>21a Պրոֆեսոր Կերնսը, մատնանշելով «superintendence of labour»-ի [«աշխատանքի վերահսկողությունըվերահսկողությունը»], որպես Հյուսիս֊ային Հյուսիսային Ամերիկայի հարավային նահանգներում ստրկական արտադրության բնորոշ գիծ, շարունակում է. «սեփականատեր-գյուղացին (հյուսիսի), որը յուրացնում է իր աշխատանքի ամբողջ արդյունքը, աշխատելու համար ուրիշ դրդապատճառների կարիք չունի։ Հսկողության ամեն մի կարիք այստեղ բոլորովին վերացված է» (Cairnes: «The Slave Power». London 1862, էջ 48, 49)։</ref>։ Այնուհետև, վարձու բանվորների կոոպերացիան լոկ հետևանք է կապիտալի գործունեության, որն աշխատեցնում է այդ բանվորներին միաժամանակ։ Բանվորների ֆունկցիաների կապը, նրանց միասնությունը, որպես արտադրողական կոլեկտիվ մարմնի ֆունկցիաների կապ և միասնություն, գտնվում է բանվորներից դուրս, կապիտալի մեջ, որը նրանց շաղկապում և պահում է միասին։ Այդ պատճառով էլ բանվորների աշխատանքների կապը նրանց դեմ իդեալականորեն կանգնած է որպես կապիտալիստի պլան, պրակտիկորեն՝ որպես նրա հեղինակություն, որպես օտար կամքի իշխանություն, որը նրանց գործունեությունը ենթարկում է իր նպատակներին։
Այսպիսով, կապիտալիստական կառավարումն իր բովանդակությամբ երկակի բնույթ է կրում, համապատասխանելով այդ կառավարմանը ենթակա արտադրության պրոցեսի երկակիությանը, պրոցեսի, որը մի կողմից աշխատանքի հասարակական պրոցես է որոշ արդյունք պատրաստելու համար, մյուս կողմից, կապիտալի արժեքի ինքնաճման պրոցես է։ Իր ձևով կապիտալիստական կառավարումը բռնակալական է։ Կոոպերացիայի խոշոր մասշտաբով զարգանալու հետ այո այս բռնակալությունն էլ զարգացնում է ուրույն, իրեն հատուկ ձևերը։ Ինչպես արդեն տեսանք, կապիտալիստն ազատվում է ձեռքի աշխատանքից, հենց որ նրա կապիտալը հասնում է այն նվազագույն մեծությանը, որով հնարավոր է դառնում կապիտալիստական արտադրությունը այս բառի իսկական իմաստով։ Նույն ձևով էլ նա առանձին բանվորների ու բանվորների խմբերի անմիջաբար ու շարունակ հսկելու ֆունկցիաները հիմա հանձնում է վարձու աշխատողների մի առանձին կատեգորիայի։ Ինչպես որ բանակը կարիք ունի զինվորական հրամանատարների հիերարխիայի, ճիշտ այդպես էլ միևնույն կապիտալի հրամանատարության տակ համատեղ աշխատանքով միավորված բանվորների մասսայի համար հարկավոր են արդյունաբերական ավագ սպաներ (կառավարիչներ, managers) ու ենթասպաներ (վարպետներ, foremen, overlookers, contre-mâitres), որոնք աշխատանքի պրոցեսի ժամանակ կարգադրություն են անում կապիտալի անունից։ Հսկելու աշխատանքն ամրակայվում է որպես նրանց բացառիկ ֆունկցիան։ Տնտեսագետը, անկախ գյուղացիների կամ ինքնուրույն արհեստավորների արտադրության եղանակը համեմատելով ստրկության վրա հիմնված պլանտատորական տնտեսության հետ, հսկելու այդ աշխատանքը համարում է արտադրության faux frais [անարտադրողական ծախքեր] [''Տես 21a ծանոթ.'']։ Ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակը քննելով, նա կառավարման ֆունկցիան, որչափով վերջինը բխում է աշխատանքի հասարակական պրոցեսի բնույթից, նույնացնում է նույն ֆունկցիայի հետ, որչափով նա բխում է այդ պրոցեսի կապիտալիստական, հետևապես և անտագոնիստական բնույթից<ref>Սըր Ջեմս Ստյուարտը, որը աչքի է ընկնում նրանով, որ տեսնում է արտադրության տարբեր եղանակների հասարակական բնորոշ առանձնահատկությունները, նկատում է. «Իսկ ինչո՞ւ են խոշոր ձեռնարկություններն արդյունաբերության մեջ խորտակում մասնավոր ձեռնարկությունները, եթե ոչ այն պատճառով, որ նրանք ավելի են մոտենում ստրկության պարզությանը» («Principles of Political Economy». London 1767, հ. I, էջ 167, 168)։<br>22a Այդ պատճառով էլ Օգյուստ Կոնտն ու նրա դպրոցը կարող էին նույնքան լավ ապացուցել ֆեոդալ տերերի հավիտենական անհրաժեշտությունը, ինչպես նրանք ապացուցում էին պարոնայք կապիտալիստների անհրաժեշտությունը։</ref>։ Կապիտալիստը կապիտալիստ է ո՛չ այն պատճառով, որ նա արդյունաբերական ձեռնարկություն է ղեկավարում,— ընդհակառակը, նա արդյունաբերության ղեկավար է դառնում, որովհետև կապիտալիստ է։ Արդյունաբերության մեջ բարձրագույն իշխանությունը դառնում է կապիտալի ատրիբուտը այնպես, ինչպես որ ֆեոդալական դարաշրջանում ռազմական գործում ու դատարանում բարձրագույն իշխանությունը հողային սեփականության ատրիբուտն էր [''Տես 22a ծանոթ.'']։
Բանվորն իր աշխատումի աշխատուժի սեփականատերն է այնքան ժամանակ միայն, քանի դեռ նա, որպես այդ ուժի վաճառորդ, սակարկում է կապիտալիստի հետ, բայց նա կարող է միայն այն վաճառել, ինչ ունի՝ միայն իր անհատական, առանձնացած աշխատուժը։ Նրա այս դրությունը ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը մեկի փոխարեն 100 աշխատուժ է գնում, ոչ թե մեկ առանձին բանվորի հետ է պայմանագիր կնքում, այլ միմյանցից անկախ 100 բանվորի հետ։ Նա կարող է այդ 100 բանվորին աշխատեցնել առանց նրանց մեջ կոոպերացիա հաստատելու։ Հետևաբար, կապիտալիստը վճարում է 100 ինքնուրույն աշխատուժերի արժեքը, բայց նա չի վճարում հարյուրի կոմբինացված աշխատուժի արժեքը։ Բանվորները, որպես անկախ անձնավորություններ, անհատներ են, որոնք որոշ հարաբերության մեջ են մտել միևնույն կապիտալի հետ, բայց ոչ իրար հետ։ Նրանց կոոպերացիան սկսվում է միայն աշխատանքի պրոցեսում, բայց աշխատանքի պրոցեսում նրանք արդեն դադարում են իրենք իրենց պատկանելուց։ Այդ ասպարեզը մտնելով նրանք դարձել են կապիտալի մի մասը։ Որպես կոոպերացված բանվորներ, որպես գործունեություն ծավալող մի օրգանիզմի անդամներ, նրանք իրենք կապիտալի գոյության մի առանձին եղանակն են միայն։ Ուստի այն արտադրողական ուժը, որ բանվորը զարգացնում է որպես հասարակական բանվոր, կապիտալի արտադրողական ուժն է։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժը զարգանում է ձրիաբար, հենց որ բանվորը դրվում է որոշ պայմանների մեջ, իսկ կապիտալը նրան հենց այդ պայմանների մեջ է դնում։ Որովհետև աշխատանքի հասարակական արտադրողական ուժը ոչինչ չի նստում կապիտալին, որովհետև, մյուս կողմից, բանվորը չի զարգացնում այդ ուժը, քանի դեռ նրա աշխատանքն ինքը չի պատկանում կապիտալին, ուստի թվում է, թե այդ ուժն ըստ իր բնության կապիտալին պատկանող մի արտադրողական ուժ է, կապիտալին ներհատուկ արտադրողական ուժ։
Պարզ կոոպերացիայի գործողությունը հսկայական մասշտաբով երևան է գալիս ասիական հին ժողովուրդների, եգիպտացիների, էտրուսկների և ուրիշների վիթխարի կառուցումների մեջ։ «Հին ժամանակներում պատահում էր, որ այս ասիական պետություններն իրենց քաղաքացիական ու ռազմական պետքերը հոգալուց հետո կենսամիջոցների որոշ ավելցուկ էին ունենում, որը նրանք կարող էին գործադրել հոյակապ և հանրօգուտ կառուցումների վրա։ Շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ ոչ-հողագործական բնակչության աշխատող ձեռքերը նրանց իշխանության տակ էին գտնվում... և շնորհիվ այն հանգամանքի, որ միապետին ու քրմերին էր պատկանում հիշյալ ավելցուկների տնօրինման բացառիկ իրավունքը, նրանք միջոցներ ունեին կանգնեցնելու այն հզոր կոթողները, որոնցով նրանք լցրին երկիրը... Հսկա արձաններ կանգնեցնելիս ու վիթխարի ծանրություններ կրելիս, որոնց տեղափոխությունը զարմանք է հարուցում, ամենաշռայլ կերպով գրեթե բացառապես մարդկային աշխատանք էր կիրառվում... Դրա համար բավական էր բանվորների մեծ թիվն ու սրանց ջանքերի կենտրոնացումը։ Այդպես են օվկիանոսի խորքերից բարձրանում կորալի հզոր խութերը և կղզիներ ու ցամաք կազմում, չնայած որ այդ պրոցեսի յուրաքանչյուր անհատական մասնակիցը (depositary) չնչին է, թույլ ու ողորմելի։ Ասիական միապետության ոչ-հողագործական բանվորները գործի մեջ կարող էին մտցնել բացառապես միայն իրենց անհատական ֆիզիկական ուժերը, բայց հենց նրանց թիվը ուժ էր, և այդ մասսաներին միասնաբար ղեկավարելու հզորությունը վերոհիշյալ վիթխարի կառուցումների սկիզբը դրեց։ Միայն շնորհիվ այն բանի, որ մեկ ձեռքում կամ սակավաթիվ ձեռքերում էին կենտրոնացած այն եկամուտները, որոնց հաշվին ապրում էին բանվորները, ՚ հնարավոր էին այդպիսի ձեռնարկումները»<ref>R. Jones: «Text-book of Lectures etc.». Hertford 1852, էջ 77, 78. [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1927 թ., էջ 348, 349]։ Հին ասորեստանյան, եգիպտական և այլ կոլեկցիաները Լոնդոնում ու եվրոպական այլ մայրաքաղաքներում մեզ դարձնում ֊են աշխատանքի այդ կոոպերատիվ պրոցեսների վկաներ։ <br>23a Լենգեն իր «Théorie des Lois Civiles» գրքում, գուցե և ոչ առանց հիմքի, որսորդությունը կոոպերացիայի առաջին ձևն է անվանում, իսկ մարդկանց որսալը (պատերազմը)՝ որսորդության առաջին ձևը։</ref>։ Ասիական ու եգիպտական թագավորների կամ էտրուսկական քրմերի և մյուսների այդ իշխանությունն արդի հասարակության մեջ անցել է կապիտալիստին, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը հանդես է գալիս որպես առանձին կապիտալիստ, թե որպես հավաքական կապիտալիստ, ինչպես ակցիոներական ընկերություններում։
Աշխատանքի պրոցեսում գոյացող այն կոոպերացիան, որը մենք գտնում ենք մարդկային կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա, օրին., որսորդական ժողովուրդների մոտ [''Տես 23a ծանոթ.''] կամ Հնդկաստանի հողագործական համայնքներում, խարսխված է, մի կողմից, արտադրության պայմանների ընդհանուր սեփականության վրա, մյուս կողմից, այն բանի վրա, որ առանձին անհատը դեռ չի կտրել այն պորտաթելը, որ նրան կապում է տոհմի կամ համայնքի հետ, և տոհմի հետ նույնքան սերտորեն է զոդված, որքան անհատ մեղուն մեղուների փեթակի հետ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը այդ կոոպերացիան տարբերում են կապիտալիստական կոոպերացիայից։ Անտիկ աշխարհում, միջնադարում և արդի գաղութներում խոշոր մասշտաբով կոոպերացիայի պատահական կիրառումը խարսխված է անմիջական տիրապետության ու ենթարկման հարաբերությունների վրա, սովորաբար ստրկության վրա։ Կոոպերացիայի կապիտալիստական ձևը, ընդհակառակը, հենց սկզբից, ենթադրում է իր աշխատուժը կապիտալին վաճառող աղատ վարձու բանվոր։ Սակայն կոոպերացիայի կապիտալիստական ձևը պատմականորեն զարգանում է, հակադրվելով գյուղացիական տնտեսությանն ու արհեստային անկախ արտադրությանը, վերջինը համքարային ձև ունի թե ոչ, միևնույն է<ref>Ինչպես մանր գյուղացիական տնտեսությունը, այնպես էլ անկախ արհեստային արտադրությունը, մասամբ արտադրության ֆեոդալական եղանակի բազիսն են կազմում, իսկ մասամբ էլ, նրա քայքայումից հետո, երևան են գալիս կապիտալիստական արտադրության կողքին։ Միաժամանակ նրանք կազմում են կլասիկ հասարակության տնտեսական հիմքը նրա գոյության ամենածաղկած շրջանում, երբ նախասկզբնական արևելյան համայնական սեփականությունը քայքայվել էր արդեն, իսկ ստրկությունը դեռ չէր կարողացել քիչ թե շատ զգալի չափերով տիրանալ արտադրությանը։</ref>։ Սրանց նկատմամբ կապիտալիստական կոոպերացիան հանդես է գալիս ոչ որպես կոոպերացիայի մի առանձին պատմական ձև. ո՛չ, կապիտալիստական կոոպերացիան ինքը հակադրվում է նրանց որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ու նրա սպեցիֆիկ առանձնահատկությունը կազմող պատմական ձև։
Ինչպես որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժը, որը բարձրանում է կոոպերացիայի շնորհիվ, կապիտալի արտադրողական ուժն է,— այնպես էլ ինքը՝ կոոպերացիան արտադրության կապիտալիստական պրոցեսի առանձնահատուկ ձևն է, որ հակադրվում է մանրատված անկախ բանվորների կամ մանր գործատերերի արտադրության պրոցեսին։ Այս առաջին փոփոխությունն է, որ կրում է աշխատանքի բուն պրոցեսը կապիտալին ենթարկվելու հետևանքով։ Այդ փոփոխությունը կատարվում է տարերայնորեն։ Մեծ թվով վարձու բանվորների միաժամանակյա կիրառումը աշխատանքի միևնույն պրոցեսում, որպես այդ փոփոխության պայման, կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը, համընկնում է կապիտալի բուն գոյության հետ։ Ուստի եթե, մի կողմից, արտադրության կապիտալիստական եղանակը պատմական անհրաժեշտություն է աշխատանքի պրոցեսը հասարակական պրոցեսի փոխարկելու համար, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի հասարակական ձևը կապիտալի կողմից կիրառվող եղանակն է՝ այդ պրոցեսը է՛լ ավելի ձեռնտու կերպով շահագործել նրա արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
Կոոպերացիան վերը քննարկած իր պարզ ձևով համընկնում է լայն ծավալ ունեցող արտադրության հետ, բայց նա կապիտալիստական արտադրության զարգացման մի առանձին դարաշրջանի որևէ կայուն, բնորոշ ձևը չի կազմում։ Ամենաշատը՝ նա մոտավորապես այդպիսի դեր է խաղում մանուֆակտուրայի դեռևս արհեստային սաղմնավորումների ժամանակ<ref>«Մի՞թե միևնույն գործի մեջ շատերի հմտության, աշխատասիրության ու մրցության միացումը այդ աշխատանքը կատարելագործելու եղանակը չէ։ Եվ մի՞թե Անգլիան կարող էր իր բրդեղենի մանուֆակտուրան որևև որևէ այլ եղանակով այնքան բարձր կատարելության հասցնել» (Berkeley: «The Querist London 1750, էջ 56, § 521)։</ref> և խոշոր հողագործության այն տեսակի մեջ, որն իր տիպով համապատասխանում է մանուֆակտուրային ժամանակաշրջանին, գյուղացիական տնտեսությունից էապես տարբերվելով միայն միաժամանակ աշխատեցվող բանվորների մասսայով և արտադրության համակենտրոնացված միջոցների չափերով։ Պարզ կոոպերացիան միշտ տիրապետող ձև է արտադրության այն ճյուղերում, որտեղ կապիտալը գործում է լայն մասշտաբով, իսկ աշխատանքի բաժանումը և մեքենաները դեռ զգալի դեր չեն խաղում։
Կոոպերացիան սնում է որպես արտադրության կապիտալիստական եղանակի հիմնական ձև, թեև կոոպերացիայի ավելի զարգացած ձևերի կողքին նրա հենց պարզ ձևն իրենից ներկայացնում է միայն մի հատուկ ձև։