Changes
/* Բ․ Բառաձեւի սխալներ */
==Բ․ Բառաձեւի սխալներ==
Բառաձեւի աղավաղումները, ըստ տարածվածության աստիճանի, լինում են
անհատական եւ ընդհանրական։ Լեզվական ամեն մի շեղում ի վերջո սկսվում է
առանձին մարդկանց կողմից եւ հետո միայն, խոսողների ավելի ու ավելի լայն
շրջանակներ ընդարձակելով, դառնում ընդհանրական։ Վտանգավորը սա է։ Եվ
սրա դեմ պայքարելու հիմնական եղանակը նույն անհատական ջանքերի գնով
ճիշտ, անխաթար ձեւերին վերադառնալու ուղին է։
Իրենց հերթին ընդհանրական սխալները տարաբնույթ են։ Կան ակնհայտ
աղավաղումներ, որ բավարար գրագիտություն ունեցող դպրոցականն էլ է
գիտակցում։ Կան եւ «անմեղ» թվացող կամ «խոր ընդհատակ» անցած այնպիսի
խոտորումներ, որ միայն նուրբ եւ ուշադիր աչքը կարող է դրանք նկատել։
Բառաձեւի խաթարումների պատճառները բազմապիսի են։ Դրանց մի մասը
պայմանավորված է առավելապես արտասանական֊հնչական շեղումներով,
մյուսները կարող են առաջ գալ բառակազմության կանոնների անտեսման, բառի
առանձին բաղադրիչների թյուրմբռնման, քերականական ինչ֊ինչ
օրինաչափությունների խախտման հետեւանքով եւ այլն։ Երբեմն նշված
գործոններից մի քանիսը միասին են դեր խաղում։
Ըստ այդմ էլ ստորեւ ներկայացվող բառաձեւի սխալների ենթախմբային
դասդասումները որոշակի պայմանականությամբ են արված։ Երեւույթը առավել
ակներեւ դարձնելու նպատակով նախ մաս֊մաս երկու սյունակների
զուգահեռականությամբ անմիջաբար տրվում են սխալ (ձախ կողմում) ու ճիշտ
(աջ կողմում) ձեւերը, ապա եւ դրանց վերաբերյալ հակիրճ պարզաբանումները։
===§54․===

ԱմաՆչել, կամաՆց,
կանաՆչ, ավելՆորդ, մանրուՆք, արտասուՆք, կանաՆցի, բարձՐունք

ամաչել, կամաց, կանաչ, ավելորդ, մանրուք,
արտասուք, կանացի, բարձունք

Մի քանի տասնամյակ առաջ տարածված սանդր, մանդր, ծանդր
սխալաձեւությունները այսօր նույնիսկ ծիծաղ են հարուցում։ Սրանցում առկա
ավելորդ դ աճականի (հավելադիր հնչյունի) դիմաց բերված բառերում
էլ ն աճականն է խցկվել՝ ամաՆչել, կամաՆց, կանաՆչ… Մյուս բառերի
դեպքում դա պարզվում է նաեւ բաղադրիչների վերլուծությունից՝ մանր+ուք,
արտաս+ուք, կան(<կին)+ացի։ Բարձունք֊ի մեջ բարձր
արմատաբառի բարձ փոփոխակն է՝ բարձ+ունք (ինչպես՝
վերամբարձ,
ամբարձիչ), այս պատճառով էլ բարձրունք֊ը սխալ է։
===§55․===

Դարտակ, կարմունջ,
բալանի, ալանի (=աղը պակաս)

դատարկ, կամուրջ, բանալի, անալի

<references/>